# 5 ըմպելիք, որ օգնում են պայքարել մրսածության դեմ

![](https://lifeinfo.am/storage/images/5-ympeliq-or-ognum-en-payqarel-mrsacutyan-dem-42.jpg)

Աշնանային անկայուն եղանակին շատ հեշտ է մրսելը և հարբուխ ձեռք բերելը: Ներկայացնում ենք 5 բաղադրատոմս, որոնք կօգնեն ձեզ ամրապնդել ձեր իմունիտետը և վայելել աշնան գեղեցկությունը:

### Տաք թեյ մեղրով և կիտրոնով

![](https://lifeinfo.am/storage/images/5-ympeliq-or-ognum-en-payqarel-mrsacutyan-dem-22.jpg)

Շատ օգտակար է ոչ թունդ սև կամ կանաչ թեյը 1 թեյի գդալ մեղրով, քանի որ մեղրը հակաբորբոքային և հակաբակտերիալ ազդեցություն ունի և բացի այդ պարունակում է բազմաթիվ հանքանյութեր և վիտամիններ: Ըմպելիքը մի փոքր սառելուց հետո կարելի է ավելացնել կիտրոնը, որպեսզի վիտամին C-ն բարձր ջերմաստիճանից չքայքայվի:

### Թեյ ազնվամորու պտուղներով և լորենու (липа) ծաղիկներով

![](https://lifeinfo.am/storage/images/5-ympeliq-or-ognum-en-payqarel-mrsacutyan-dem-23.jpg)

Ազնվամորին և լորենին առանձնանում են իրենց քրտնարտադրությունը խթանելու հատկությամբ և հակաբորբոքային են: Բացի այդ ազնվամորին հաղորդում է թեյին անկրկնելի համ և հիասքանչ բույր: Ամենաօգտակարը ազնվամորու չորացրած պտուղներն են, կարելի է օգտագործել նաև մուրաբան և տերևները:

### Մասուրի պտուղներով եփուկ

![](https://lifeinfo.am/storage/images/5-ympeliq-or-ognum-en-payqarel-mrsacutyan-dem-26.jpg)

Մասուրը վիտամին C-ի հիանալի աղբյուր է: Այն նաև խթանում է քրտնարտադրությունը: 3 ճաշի գդալ չորացրած մասուրի վրա լցնել կես լիտր եռացրած ջուր և թողնել մեկ գիշեր: Առավոտյան հյութը քամել և ըմպել կես-կես բաժակով օրը 4 անգամ 30 րոպե սննդից առաջ: Կարելի է ավելացնել մեղր:

### Թեյ կոճապղպեղով և կիտրոնով

![](https://lifeinfo.am/storage/images/5-ympeliq-or-ognum-en-payqarel-mrsacutyan-dem-11.jpg)

Կջերմացնի և կանցկացնի մրսածությունը հետևյալ ըմպելիքը. 1 բաժակ եռացրած ջրի մեջ լցնել 1 ճաշի գդալ մեղր, 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, կես թեյի գդալ մանրացրած իմբիր և 1 պտղունց դարչին: Կարելի է ավելացնել նաև չորացրած դաղձի մի քանի տերև:

### Երիցուկով թեյ

![](https://lifeinfo.am/storage/images/5-ympeliq-or-ognum-en-payqarel-mrsacutyan-dem-48.jpg)

Երիցուկը թեթև հակաբորբոքային միջոց է: Համադրելով այն լորենու և մեղրի հետ, կարելի է պատրաստել մրսածության դեմ հրաշալի թեյ: Մեկական թեյի գդալ երիցուկը և լորենին եռացնել մեկ բաժակ ջրում, թողնել 20 րոպե, ապա քամել: Ըմպել 1/3 բաժակով 3 անգամ օրական մինչ սնունդը: Կարելի է ավելացնել նաև մեղր:
