# Ալոեի և մեղրի բաղադրատոմս հազի բուժման համար

![Հակացուցումներ](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-82942006.jpg "Հակացուցումներ")

Ալոեն ունի մի շարք օգտակար հատկություններ, որոնք ակտիվորեն կիրառվում են տարբեր ԼՕՌ-հիվանդությունների բուժման համար։ Մարդու համար նրա օգտակարությունը հայտնի է եղել դեռևս հնադարից։ Ժողովրդական բժշկությունը փորձարկել է բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնց կազմի մեջ մտնում է այս բույսը։ Դրանցից մեկը՝ ալոեն մեղրով հազի դեմ։ Այս եզակի միջոցը բնական բաղադրիչների շնորհիվ հիանալի լրացում կդառնա մրսածության բուժման դեղորայքային թերապիայի համար։

Բովանդակություն:

- [Ալոեի և մեղրի բուժիչ հատկությունները](#%D5%A1%D5%AC%D5%B8%D5%A5%D5%AB-%D5%B4%D5%A5%D5%B2%D6%80%D5%AB-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%AB%D5%B9-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Ինչպես ճիշտ պատրաստել դեղամիջոցը](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%B3%D5%AB%D5%B7%D5%BF-%D5%BA%D5%A1%D5%BF%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A5%D5%AC-%D5%A4%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%A8)
- [Պատրաստման պարզ բաղադրատոմսեր](#%D5%BA%D5%A1%D5%BF%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D6%80%D5%A6-%D5%A2%D5%A1%D5%B2%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B4%D5%BD%D5%A5%D6%80)
- [Բաղադրատոմսեր մեծահասակների համար](#%D5%A2%D5%A1%D5%B2%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B4%D5%BD%D5%A5%D6%80-%D5%B4%D5%A5%D5%AE%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80)
- [Բաղադրատոմս երեխաների համար](#%D5%A2%D5%A1%D5%B2%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B4%D5%BD-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80)
- [Հակացուցումներ](#%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80)

Հոդվածներ նույն թեմայով:- [Հարբուխի բուժումը ալոեի հյութով](%D5%B0%D5%A1%D6%80%D5%A2%D5%B8%D6%82%D5%AD%D5%AB-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%A1%D5%AC%D5%B8%D5%A5%D5%AB-%D5%B0%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B8%D5%BE-3072 "Հարբուխի բուժումը ալոեի հյութով")

 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Ալոեի և մեղրի բուժիչ հատկությունները Ալոեի ամենակարևոր մասը թերթիկներն են, որոնք պարունակում են վիտամինների և միկրոտարրերի մեծ մասը։ Թերթիկներից բացի կիրառվում է նաև բույսի ցողունը։ Ալոեն աչքի է ընկնում B և C վիտամինների բարձր պարունակությամբ, հանդիսանում է բնական հակաօքսիդանտ։ Նրա հատկությունները կիրառվում են շնչուղիների հիվանդությունների բուժման, ստամոքս-աղիքային տրակտի խնդիրների, ակնաբուժության և մաշկաբանության ոլորտներում։ Հազի դեմ պայքարում հատկապես արժեքավոր է նրա՝ խորխը նոսրացնող ազդեցությունը։ Իմացե՛ք! Ալոեն եզակի է նրանով, որ նրա մասերից ոչինչ երբեք զուր չի անցնում. մսուկը հյութ է տալիս, ցողունը ծառայում է որպես քսուքների ու թուրմերի հիմք։ Այս բույսը հաճախ կիրառվում է բժշկական և կոսմետոլոգիական նպատակներով։ Օգտակար նյութերի նույնպիսի աղբյուր է նաև մեղրը։ Այն ունի մի շարք բուժիչ հատկություններ՝ հակաբորբոքային, հակամանրէային, ցավազրկող, իմունուժեղացնող։ Այն կիրառվում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին օգտագործման համար։ Ալոեի և մեղրի համադրությունը հազի դեմ արդյունավետ միջոց է։ Այն անվտանգ է բոլոր խմբերի և տարիքի մարդկանց համար։ Ինչպես ճիշտ պատրաստել դեղամիջոցը Ալոեի բոլոր արժեքավոր հատկությունները պահպանելու համար կարևոր է պահպանել պատրաստման ճիշտ տեխնոլոգիան. Թերթիկների ընտրությունը։ Ընտրեք ստորին՝ խոշոր թերթիկները, որոնց վրա տեսանելի վնասվածքներ չկան։ Որքան ավելի հին են ընտրված թերթիկները, այնքան ավելի լավ է. երիտասարդ ընձյուղներն ավելի քիչ օգտակար նյութեր ունեն։ 3. Թերթիկների նախապատրաստումը։ Զգուշորեն անջատեք դրանք բույսից, լվացեք ջրով, չորացրեք անձեռոցիկով կամ թղթե սրբիչով։
4. Ցածր ջերմաստիճանների ազդեցությունը։ Թողեք թերթիկները սառնարանում 2-3 օր։ Այսպես նրանք կուտակում են բոլոր օգտակար հատկությունները։
5. Պատրաստի թերթիկների հետ աշխատանքը։ Երբ նրանք մի քանի օր մնացել են սառնարանում, հանեք դրանք, կտրատեք կտորների, հյութը քամեք մարլայի միջով։ Ամբողջը մեկանգամից քամելը նպատակահարմար չէ. ամենաարդյունավետը թարմ քամված հյութն է։
> Կարևոր է! Թերթիկները կտրելուց առաջ ցանկալի է բույսը 3 օր չջրել։ Այսպես բոլոր օգտակար նյութերը ավելի լավ են պահպանվում։
> 
> ![Բաղադրատոմս երեխաների համար](https://lifeinfo.am/storage/images/aloe-mexrov-hazi-hamar-inchpes-patrastel-163.jpg "Բաղադրատոմս երեխաների համար")

Թարմ պատրաստված հյութի օգտագործումը ուժ է տալիս՝ մարդու բնական իմունիտետը բարձրացնելու և օրգանիզմը վիտամիններով հագեցնելու շնորհիվ։

### Պատրաստման պարզ բաղադրատոմսեր

Ալոեի և մեղրի ավանդական բաղադրատոմսը հեշտությամբ կարելի է բազմազանեցնել՝ ավելացնելով դրան այլ օգտակար բաղադրիչներ։ Քննարկենք ոչ միայն բույսի հյութի և մեղրի դասական խառնման եղանակը, այլ նաև այլ արդյունավետ բաղադրատոմսեր։

#### Ալոեի հյութը մեղրով

Այս միջոցը պատրաստելը դժվար չէ։ Պետք է վերցնել ալոե և մեղր հավասար համամասնություններով և խառնել իրար հետ։ Ավելի լավ է վերցնել լորենու մեղր, սակայն դրա բացակայության դեպքում կարելի է օգտագործել ցանկացած բնական մեղր։ Խառնուրդն օգտագործել ուտելուց առաջ՝ 1 թեյի գդալ։ Դրանից հետո ցանկալի է ոչնչով չխմել։ Ալոեն մեղրով պետք է խմել 12 ժամվա ընթացքում, հետո միջոցն իր բոլոր բուժիչ հատկությունները կորցնում է՝ դառնալով անպետք։

#### Ալոե, կիտրոն և մեղր

Սա ոչ միայն հազի դեմ արդյունավետ միջոց է, այլ նաև լավ իմունախթանիչ, վիտամինների աղբյուր։ Դեղամիջոցը պատրաստելու համար լվացված թերթիկները և կիտրոնը մանրացրեք մինչև խյուսանման վիճակ։ Ստացված խառնուրդը դրեք փոքր տարայի մեջ և ածեք մեղր։ Թողեք թրմվի 4-5 օրվա ընթացքում։

#### Ալոե, մեղր, յուղ

Այս բաղադրատոմսը բուժում է հազը և բարելավում խորխի դուրսբերումը։ Այն պատրաստելու համար բավական է վերցնել բոլոր բաղադրիչները՝ յուրաքանչյուրը 1 թեյի գդալ, և խառնել իրար հետ։ Խառնուրդը կարելի է օգտագործել՝ ավելացնելով կաթով բաժակի մեջ, կամ խմել առանձին։ Դեղամիջոցը թույլ է տալիս չոր հազը դարձնել թաց և նվազեցնել դրա ուժգնությունը։

### Բաղադրատոմսեր մեծահասակների համար

Վերը նկարագրված ունիվերսալ բաղադրատոմսերից բացի, կան այնպիսիք, որոնք նախատեսված են միայն մեծահասակների համար։

#### Մեղր, ալոե, կահոր

Այս բուժման եղանակը հարմար է միայն մեծահասակների համար, քանի որ պարունակում է կարմիր գինի։ Խառնեք մեկուկես բաժակ կահոր՝ 250 գ լորենու մեղրի և 125 գ ալոեի հյութի հետ։ Թուրմը պետք է պահել սառնարանում։ Ընդունել 25 գ-ով՝ ուտելուց կես ժամ առաջ։

#### Ալոե, մեղր, օղի

Թուրմը հարմար է նրանց համար, ովքեր տառապում են հաճախակի և ուժեղ հազի նոպաներից, սակայն այն պետք է օգտագործել զգուշությամբ։ Բաղադրիչները պետք է խառնել՝ վերցնելով 2 մաս մեղր և 1 մաս ալոե ու 1 մաս օղի։ Խառնելուց և թափահարելուց հետո դրանք պետք է թրմվեն սառնարանում 8-10 օրվա ընթացքում։ Ալոեն հազի դեմ պետք է խմել 1 թեյի գդալով՝ ուտելուց առաջ, օրը երեք անգամ։

### Բաղադրատոմս երեխաների համար

Երեխայի համար կարևոր է ոչ այնքան պատրաստված թուրմի օգտակարությունը, որքան դրա համը։ Սա մանկական հիվանդությունների բուժման ժամանակ կարևոր ցուցանիշներից մեկն է։

![Ալոեի հյութը մեղրով](https://lifeinfo.am/storage/images/aloe-mexrov-hazi-hamar-inchpes-patrastel-138.jpg "Ալոեի հյութը մեղրով")

> Իմացե՛ք! Ալոեն թույլատրվում է տալ մեկ տարեկանից բարձր երեխաներին, իսկ նորածիններին կարելի է բույսի հյութը կաթեցնել հարբուխի ժամանակ։

#### Կակաո, յուղ, մեղր, ալոե, սագի ճարպ

Համամասնությունները հետևյալն են.

1. 15 գ բույս, 100 գ հեղուկ մեղր, 100 գ ցանկացած կարագ, 20 գ ճարպ, 50 գ կակաո։
2. Այս ամենը խառնել և պատրաստել ջրային բաղնիքի վրա։
3. Սառչելուց հետո դեղամիջոցը պետք է թողնել սառնարանում։
4. Այն օգտագործում են 1 թեյի գդալով՝ օրը 5-6 անգամ, թեյի հետ կամ պարզապես այդպես։

Այն օգնում է ոչ միայն ազատվել մրսածությունից առաջացած հազից, այլ նաև հաղթահարում է այլ ծանր հիվանդություններ, օրինակ՝ բրոնխիտը։ Հազի դեմ այս միջոցը հարմար է երեխաների համար՝ հաճելի բույրի և համի շնորհիվ։

## Հակացուցումներ

Մեղրի և ալոեի խառնուրդը օգտակար միջոց է, սակայն այն կարող է առաջացնել ուժեղ ալերգիա։ Հետևաբար մինչև օգտագործումը ցանկալի է ստուգել ալերգիկ ռեակցիաների առկայությունը։ Այս դեղամիջոցի կիրառման բացարձակ հակացուցումներն են.

- ասթմա;
- լյարդի հիվանդություններ;
- շաքարային դիաբետ;
- աղիքի հիվանդություններ;
- բարորակ ուռուցքներ։

Ալոեն լավ աջակցություն կդառնա տարբեր հիվանդությունների դեմ պայքարում, եթե գիտենք ճիշտ օգտագործել այն՝ պահպանելով բոլոր օգտակար հատկությունները։ Այն հարմար է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար, թե՛ բուժական, թե՛ կանխարգելիչ նպատակներով։
