# Ալոճենու ծաղիկների օգտակար հատկությունները

![Օգտակար հատկությունները ](https://lifeinfo.am/storage/images/alochenu-caxikner-ogtakar-hatkutyunnery-113.jpg)

Հարյուրավոր տարիներ հայտնի են ալոճենու օգտակար հատկությունները: Այն` որպես բազմաթիվ հիվանդությունների կանխարգելիչ և բուժական միջոց, օգտագործել են դեռևս մեր նախնիները: Ժողովրդական բժշկության մեջ կիրառվում են այս բուժիչ բույսերի բոլոր մասերը, բայց առավել օգտակար են ծաղիկները, որոնցից պատրաստում են եփուկներ, թեյեր և թուրմեր: Օգտագործվում են թրջոցների տեսքով:

Բովանդակություն.

- [Օգտակար հատկությունները](#%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Թեյ ալոճենու ծաղիկներից](#%D5%A9%D5%A5%D5%B5-%D5%A1%D5%AC%D5%B8%D5%B3%D5%A5%D5%B6%D5%B8%D6%82-%D5%AE%D5%A1%D5%B2%D5%AB%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81)

> Ուշադրություն` խորհուրդ չի տրվում օգտագործել ալոճի ծաղիկներից պատրաստված դեղամիջոցներ անհատական անընդունելիության դեպքում, հղիության և կերակրման շրջանում: Հիշեք, որ ալոճենին հղիության ժամանակ ունի իր հակացուցումները, որոնց մասին պետք է իմանա մայրանալ պատրաստվող յուրաքանչյուր կին:

## Օգտակար հատկությունները

Շնորհիվ բազմաթիվ օգտակար նյութերի և տարբեր վիտամինների, որոնք պարունակվում են ալոճենու ծաղիկներում, դրանք կիրառվում են բազմաթիվ հիվանդությունների բուժման մեջ, առաջին հերթին` սրտանոթային համակարգի հետ կապված: Նրանք մտնում են նաև որոշ դեղագործական պատրաստուկների կազմի մեջ:

Ալոճենու ծաղիկների բուժական հատկությունները հետևյալն են.

- միզամուղ;
- կոփող;
- հակաբորբոքային;
- անոթները լայնացնող;
- ջերմիջեցնող:

Ալոճենու առավել արժեքավոր հատկություններին կարելի է դասել սիրտ — անոթային հիվանդությունների առաջացման կանխարգելման հատկանիշը: Այդ բույսի ծաղիկներից պատրաստված դեղերը օգտագործվում են արյան անոթների ընդլայնման, արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցման համար: Ալոճենու ծաղիկները կիրառվում են ճնշման նվազեցման նպատակով:

Կիրառվում են ալոճի ծաղիկները նաև հիպերտոնիայի բուժման սկզբնական շրջանում, ինֆարկտի հետևանքների և սրտի մկանային թուլության ժամանակ:

> Կարևոր է. չմոռանանք, որ ալոճենու պտուղների օգտակար հատկությունները ոչ պակաս արժեքավոր են, քան ծաղիկներինը, և կիրառվում են բազմաթիվ հիվանդությունների բուժման դեպքում:

Քանի որ ալոճենու ծաղիկները պարունակում են բաղադրիչներ, որոնք ունեն արդյունավետ ազդեցություն նյարդային համակարգի վրա, դրանք կիրառվում են սթրեսի դեմ պայքարում` որպես հուզական զգացումների վերացման միջոց: Օգնում են նրանք միգրենի, գլխացավերի դեպքում, բացի այդ, կարգավորում են քունը և ազատում անքնությունից: Ալոճի ծաղիկներից պատրաստված թեյը հանում է աչքերի հոգնածությունը:

Օգտագործվում են ալոճենու ծաղիկները նաև որպես միջոց այտուցների և ռևմատիզմի դեմ: Դրանից պատրաստված դեղորայքը խորհուրդ է տրվում շաքարային դիաբետի դեպքում, քանի որ օգնում է նվազեցնել արյան շաքարի մակարդակը: Օգտագործվում են նաև դաշտանի հետ կապված կանացի խնդիրների դեպքում:

> Ուշադրություն` ալոճենու ծաղիկների թուրմը, որի մասին կարելի է մանրամասն կարդալ, խորհուրդ չի տրվում ընդունել մեծ չափաբաժիններով, քանի որ հնարավոր է գերդոզավորում, որը կարող է պատճառ հանդիսանալ սրտխառնոցի, ճնշման իջեցման և գլխապտույտի:

### Թեյ ալոճենու ծաղիկներից

Երբ գիտեք, թե [ինչպես եփել և խմել ալոճենին](https://lifeinfo.am/%D5%B3%D5%AB%D5%B7%D5%BF-%D5%A5%D6%83%D5%B8%D6%82%D5%B4-%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6%D6%84-%D5%A1%D5%AC%D5%B8%D5%B3%D5%A5%D5%B6%D5%AB%D5%B6-8883), հեշտությամբ կարող եք կիրառել այն բուժման նպատակով:

1. Կարող է օգնել տարբեր հարբուխային հիվանդությունների դեպքում:
2. Շնորհիվ իր ջերմիջեցնող հատկությունների, այդ բույսերի ծաղիկները կիրառվում են բարձր ջերմաստիճանի իջեցման համար:
3. Անփոխարինելի է թեյը որպես կանխարգելիչ միջոցներ շնչառական հիվանդությունների դեմ։

Պարբերաբար օգտագործելով այն` դուք կպաշտպանեք ձեր օրգանիզմը տարբեր վիրուսներից և վարակներից, որոնք կարող են հարուխի պատճառ դառնալ:

Ծաղիկներից պատրաստված թրջոցները օգտակար են տարբեր մաշկային հիվանդությունների ժամանակ: Նրանք լավ միջոց են դերմատիտի, ալերգիկ ցանի բուժման համար: Օգնում են նաև այրվածքների դեպքում:

---

![Ալոճենի. ինչպես թրմել և ինչպես խմել](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/alocheni-inchpes-trmel-ev-inchpes-xmel-117.jpg "Ճիշտ Եփում և Օգտագործում ենք Ալոճենին")

[Ճիշտ Եփում և Օգտագործում ենք Ալոճենին](https://lifeinfo.am/%D5%B3%D5%AB%D5%B7%D5%BF-%D5%A5%D6%83%D5%B8%D6%82%D5%B4-%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6%D6%84-%D5%A1%D5%AC%D5%B8%D5%B3%D5%A5%D5%B6%D5%AB%D5%B6-8883)

Ալոճենի. ինչպես ճիշտ թրմել, ինչին է օգնում ալոճենին, ինչպես պետք է խմել: [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/%D5%B3%D5%AB%D5%B7%D5%BF-%D5%A5%D6%83%D5%B8%D6%82%D5%B4-%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6%D6%84-%D5%A1%D5%AC%D5%B8%D5%B3%D5%A5%D5%B6%D5%AB%D5%B6-8883)
