#  Ալքեմիլայի օգտակար հատկությունները

![Օգտակար հատկություններ](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-20611805.jpg "Օգտակար հատկություններ")

Դեռևս միջնադարում հայտնի էին ։ Այն ժամանակների բուժողները կիրառում էին այս բույսը բազմաթիվ հիվանդությունների բուժման համար։ Այն օգտագործվում էր նաև տարբեր հիվանդությունների կանխարգելման միջոց որպես։ կիրառվում է նաև մեր օրերում։

Բովանդակություն:

- [Օգտակար հատկություններ](#%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80)

## Օգտակար հատկություններ

Ալքեմիլայի բաղադրության մեջ մեծ քանակությամբ կան։ Օրինակ՝ օլեինաթթու, կատեխիններ, լիպիդներ և այլն։ Բացի այդ, բույսի բաղադրության մեջ մտնում են մանգան, երկաթ, ցինկ, բոր։ Ալքեմիլան հարուստ է նաև տարբեր վիտամիններով։ Այս ամենը այն դարձնում է բազմաթիվ հիվանդությունների բուժման հիանալի միջոց։

Ալքեմիլան ունի հետևյալ օգտակար հատկությունները՝

- լեղամուղ;
- արյունահոսությունը դադարեցնող;
- վերքերը բուժող;
- կաթնարտադրությունը խթանող;
- անոթներն ամրացնող;

Ալքեմիլան լայնորեն կիրառվում է կանանց կողմից , դաշտանադադարի ժամանակ։ Ալքեմիլայի հիման վրա պատրաստված դեղամիջոցների կիրառմամբ կարելի է հաղթահարել բորբոքային պրոցեսները, կանոնավորել հորմոնալ ֆոնը և կայունացնել կանացի օրգանների գործունեությունը։ Ալքեմիլան արդյունավետ է հեշտոցի և արգանդի պարանոցի բորբոքումների, անպտղության և դաշտանային խնդիրների դեպքում։ Այն հիանալի կերպով օգնում է նաև կրծքով կերակրման ժամանակ կաթի քանակությունը մեծացնելու համար։

> Ուշադրություն: Անհատական անտանելիության դեպքում ալքեմիլայի օգնությանը դիմել չի կարելի։

Իր արյունահոսությունը դադարեցնող և վերքերը բուժող հատկությունների շնորհիվ, ալքեմիլան կիրառվում է տարբեր վերքերի դեպքում՝ արյունահոսությունը դադարեցնելու և դրանց արագ ապաքինման համար։ Այս նպատակով կիրառվում են ալքեմիլայի թուրմով թրջված կոմպրեսներ և սպեղանիներ։ Այն նաև հիանալի ախտահանիչ միջոց է, ինչը հատկապես անփոխարինելի է տարբեր վնասվածքների դեպքում։

Ալքեմիլան կիրառվում է նաև մաշկի տարբեր հիվանդությունների դեպքում։ Այն լավ է օգնում [դերմատիտի](%D5%A4%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BF), թարախակալումների, ցանի դեպքում։ Ալքեմիլան արդյունավետ է նաև այրվածքների դեպքում։ Այն ունակ է հանգստացնել ցավը և արագացնել դրանց ապաքինումը։ Այս նպատակով կիրառվում են թարմ տերևները, որոնք անհրաժեշտ է դնել այրված տեղերին։

Ալքեմիլան խորհուրդ է տրվում [շաքարային դիաբետի](%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%AD%D5%BF-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF) դեպքում, քանի որ այն իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը։ Բացի այդ, այն դրական ազդեցություն ունի մարսողական օրգանների աշխատանքի վրա, ինչի շնորհիվ բարելավվում է ախորժակը։ Այն օգտակար է նաև նրանց համար, ովքեր ձգտում են ազատվել ավելորդ քաշից, ինչպես նաև ցելյուլիտից, սակայն միայն որպես լրացուցիչ, այլ ոչ հիմնական միջոց։

> Ուշադրություն: Անհրաժեշտ է ուշադիր հետևել դեղաչափին, քանի որ ալքեմիլայի չափից ավելի օգտագործման դեպքում հնարավոր է լուծ առաջանալ։

Ալքեմիլան հիանալի միջոց է տարբեր մրսածային հիվանդությունների, այդ թվում նաև ուժեղ հազով և բարձր ջերմությամբ ուղեկցվող հիվանդությունների դեպքում։ Այս բուժիչ բույսից պատրաստված թեյը կանոնավոր ըմպելով, կարելի է , ինչն անփոխարինելի է տարբեր վիրուսներից և վարակներից պաշտպանվելու համար։

Ալքեմիլան հիանալի կերպով օգնում է նաև լուծի, լեղապարկի և միզապարկի հիվանդությունների, այտուցների բուժման ժամանակ։ Սա, առաջին հերթին, կապված է նրա միզամուղ հատկությունների հետ։ Նրա եփուկի միջոցով կարելի է հաղթահարել հերպեսը։
