# Անգինայի ախտանիշներն ու բուժումն առանց ջերմության

![Ախտանիշներ](https://lifeinfo.am/storage/images/angina-aranc-jermutyan%D5%9D-axtanishner-ev-bujum-192.jpg "Ախտանիշներ")

Նշագեղձերի բորբոքման դեպքում գրեթե միշտ նկատվում է ջերմության բարձրացում, սակայն երբեմն հանդիպում է նաև ջերմությունից զերծ անգինա, երբեմն` նույնիսկ առանց կոկորդի ցավի։ Հիվանդության անախտանշանային և ոչ տիպիկ ընթացքը կարող է վկայել պաթոլոգիայի թեթև ձևի մասին կամ իմունային համակարգի՝ ախտածին միկրոօրգանիզմների ներթափանցմանը ցույց տված թույլ պատասխանի մասին, ինչը վտանգավոր է ծանր հետևանքներով։

Բովանդակություն:

- [Լինում է արդյոք անգինա առանց ջերմության](#%D5%AC%D5%AB%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%84-%D5%A1%D5%B6%D5%A3%D5%AB%D5%B6%D5%A1-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B6%D6%81-%D5%BB%D5%A5%D6%80%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6)
- [Ախտանիշներ](#%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80)
- [Բուժում](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4)
- [Ինհալացիաներ նեբուլայզերով](#%D5%AB%D5%B6%D5%B0%D5%A1%D5%AC%D5%A1%D6%81%D5%AB%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B6%D5%A5%D5%A2%D5%B8%D6%82%D5%AC%D5%A1%D5%B5%D5%A6%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE)
- [Ինչով թափահարել կոկորդը](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B8%D5%BE-%D5%A9%D5%A1%D6%83%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC-%D5%AF%D5%B8%D5%AF%D5%B8%D6%80%D5%A4%D5%A8)

Նմանատիպ հոդվածներ:
 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Լինում է արդյոք անգինա առանց ջերմության Պետք է իմանալ, որ երբեմն «անգինա» տերմինով անվանում են տարբեր հիվանդություններ։ Առավել հաճախ նման ախտորոշում բժիշկները դնում են ստրեպտոկոկներով առաջացած պաթոլոգիայի դեպքում։ Այն գրեթե միշտ ընթանում է տենդով և արտահայտված ինտոքսիկացիայով։ Սակայն բժշկական գրականության մեջ անգինա են անվանում նաև նշագեղձերի սուր բորբոքումը (տոնզիլիտ)` տարբեր էթիոլոգիայի (բակտերիալ, վիրուսային, սնկային)։ Հիվանդությունն առաջացնում են ստրեպտոկոկները (դեպքերի 80%-ում), ավելի հազվադեպ՝ ստաֆիլոկոկները, պնևմոկոկները, ախտորոշվում է նաև հիվանդության վիրուսային ձևը։ Ջերմության էական բարձրացման բացակայությամբ տոնզիլիտն ավելի հաճախ ախտորոշվում է մեծահասակների, քան երեխաների մոտ։ Պաթոլոգիայի այս ձևը կոչվում է կատառային։ Տենդը կարող է բացակայել նաև քրոնիկական տոնզիլիտի սրացման ժամանակ։ Պատճառները. իմունադեֆիցիտային վիճակները տուբերկուլյոզի, հեպատիտի, չարորակ նորագոյացությունների առկայության դեպքում. պաթոլոգիան ունի ձգձգվող ընթացք, բացասական հետևանքների զարգացման ռիսկը բավականին մեծ է, 3. օրգանիզմ է ներթափանցել հիվանդածին միկրոօրգանիզմների փոքր քանակություն, դրանք ախտահարում են միայն նշագեղձերի մակերեսային շերտը, չեն ներթափանցում հյուսվածքների խորքը, իմունիտետը կարողացել է արագ հաղթահարել ինֆեկցիայի հարուցիչներին,
4. օրգանիզմում նյութափոխանակության գործընթացների խախտում,
5. հակաբակտերիալ և հորմոնալ դեղամիջոցների երկարատև ընդունում,
6. աուտոիմուն պաթոլոգիաներ,
7. ջերմության աննշան բարձրացման ֆոնի վրա տոնզիլիտը հաճախ առաջանում է հղիության ժամանակ, տարեց մարդկանց մոտ։
![Ինհալացիաներ նեբուլայզերով](https://lifeinfo.am/storage/images/angina-aranc-jermutyan%D5%9D-axtanishner-ev-bujum-121.jpg "Ինհալացիաներ նեբուլայզերով")

> Կարևոր է. Նորմալ կամ ենթատենդային ջերմությամբ ընթացող անգինան իմունային համակարգի համարժեք աշխատանքի դեպքում անցնում է մեկ շաբաթվա ընթացքում։ Սակայն առանց պատշաճ և ժամանակին բուժման նկատվում է ջերմաստիճանային ցուցանիշների կտրուկ բարձրացում, հիվանդությունն անցնում է այլ ձևի։ Տոնզիլիտի լակունար և ֆոլիկուլային ձևը միշտ ուղեկցվում է ջերմաստիճանային ցուցանիշների բարձրացմամբ, թարախային արտադրությամբ։ Հիվանդության նման տեսակների դեպքում բժշկի դիմելը պետք է լինի անհապաղ։

## Ախտանիշներ

Ջերմությունից զերծ տոնզիլիտի կլինիկական պատկերը շատ առումներով նման է սովորական մրսածության։ Նշանները դրսևորվում են ավելի քիչ արտահայտված, սակայն նման մոլորությունը կարող է հանգեցնել նշագեղձերում արտահայտված թարախային պրոցեսների զարգացմանը։ Ուժեղ բորբոքային պրոցեսի ֆոնի վրա հիվանդությունը բարդացումներ կտա սրտի, հոդերի, շնչառական համակարգի օրգանների վրա։ Նաև պետք չէ մոռանալ, որ անգինայի ժամանակ կոկորդում փոփոխությունները կարող են նախորդել տենդին, սկսվել 2-3 օր ավելի շուտ։

Հիվանդության նշանները.

- ջերմությունը նորմայում է կամ նկատվում է ցուցանիշների աննշան բարձրացում, միևնույն ժամանակ մարդուն անհանգստացնում է դող, թուլություն, քնկոտություն, ընդհանուր վատացում ինքնազգացողության,
- արտահայտված գլխացավ, ցավազրկող միջոցների ընդունումից հետո նվազում է աննշանորեն,
- հոդերի, մկանների ցավեր,
- կոկորդի ցավը թույլ է կամ չափավոր, կոկորդի քորում, մշտական ուժեղ ծարավ,
- չոր հազի նոպաներ։

![Ինչով թափահարել կոկորդը](https://lifeinfo.am/storage/images/angina-aranc-jermutyan%D5%9D-axtanishner-ev-bujum-121.jpg "Ինչով թափահարել կոկորդը")

Կոկորդի զննման ժամանակ կարելի է տեսնել կոկորդի հետին մակերեսի այտուցվածություն, կարմիր նշագեղձեր, նշագեղձերի վրա նկատելի է դեղնասպիտակավուն փառ, առկա է պղտոր լորձ, ավշային հանգույցները մեծանում են, ցավում։

> Կարևոր է. Բժիշկները խիստ խորհուրդ չեն տալիս ընդունել դեղամիջոցներ առանց բժշկի նշանակման. տոնզիլիտը լինում է վիրուսային և բակտերիալ, աչքով ինքնուրույն տարբերակել պաթոլոգիայի տեսակները դժվար է։ Հիվանդության հարուցչի մասին եզրակացություն անել հնարավոր է միայն անալիզների արդյունքներն ստանալուց հետո։ Դեղամիջոցների անմիտ ընդունումը լավագույն դեպքում չի օգնի կամ կհրահրի տհաճ հետևանքների զարգացում։

## Բուժում

Նորմալ կամ ենթատենդային ջերմությամբ ընթացող անգինայի բուժումը գործնականում չի տարբերվում հիվանդության տիպիկ ձևի թերապիայից, սխեմայից բացառվում են միայն ջերմիջեցնող միջոցները։

Մահճակալային ռեժիմը, առատ տաք ըմպելիքը, տարածքի հաճախակի օդափոխումն ու խոնավացումը, այլ մարդկանց հետ շփման սահմանափակումը՝ սրանք են սուր տոնզիլիտի ժամանակ ոչ դեղորայքային բուժման սկզբունքները։ Ամբողջ սնունդը պետք է լինի թեթև, դիետիկ, պարունակի շատ վիտամիններ, ունենա փափուկ կոնսիստենցիա և հարմարավետ ջերմաստիճան։ Գազավորված և ալկոհոլային խմիչքները, յուղոտ, ապխտած, տապակած սնունդը գտնվում են արգելքի տակ։

Ինչով բուժել.

1. Հակաբիոտիկներ - ամոքսիցիլին, Ֆլեմոքսին, պենիցիլինային խմբի այլ դեղամիջոցներ նշանակվում են պարտադիր անգինայի բակտերիալ տեսակների դեպքում։ Թուլացած հիվանդներին, երեխաներին նման միջոցներ երբեմն նշանակում են նույնիսկ պաթոլոգիայի վիրուսային ձևերի դեպքում՝ բարդությունների զարգացման ռիսկը նվազեցնելու համար, որպեսզի հիվանդությունը ձգձգվող բնույթ չստանա։ Սակայն նման պրակտիկան համարվում է ոչ նպատակահարմար։
2. Հակավիրուսային դեղամիջոցներ կիրառվում են վիրուսային տոնզիլիտի բուժման ժամանակ։ Դրանց արդյունավետությունը դեպքերի մեծ մասում կասկածելի է։
3. Հականեխիչներ - Ֆարինգոսեպտ, Անտի-Անգին - կիրառվում են բորբոքված կոկորդի դեպքում՝ անհարմարավետությունը վերացնելու համար։
4. Հակահիստամինային դեղամիջոցներ - Սուպրաստին, Ֆենիստիլ - հաճախ նշանակվում են անգինայի ժամանակ երեխաներին՝ հյուսվածքների ուժեղ այտուցից խուսափելու համար։
5. Իմունոմոդուլյատորներ - Ցիկլոֆերոն, Ինտերֆերոն - նպաստում են տեղային իմունիտետի ամրապնդմանը, արագացնում են ապաքինման գործընթացը, նվազեցնում են բարդությունների զարգացման ռիսկը։ Նման դեղամիջոցների արդյունավետությունն ներկայումս ապացուցված չէ։

![Անգինայի ախտանիշներն ու բուժումն առանց ջերմության](https://lifeinfo.am/storage/images/angina-aranc-jermutyan%D5%9D-axtanishner-ev-bujum-101.jpg "Անգինայի ախտանիշներն ու բուժումն առանց ջերմության")

Նույնիսկ եթե անգինան ընթանում է առանց մարմնի ջերմության բարձրացման, բաղնիք, սաունա այցելելը, տաք լոգանքներ ընդունելը և գոլորշային ինհալացիաներ կատարելն անցանկալի է։ Այս բոլոր պրոցեդուրաները ունեն լավ թերապևտիկ էֆեկտ, բարելավում են քրտնարտադրության գործընթացը, սակայն միևնույն ժամանակ արագացնում են արյան շրջանառությունը, բորբոքային պրոցեսը կարող է տարածվել այլ օրգանների վրա։ Նման միջոցառումները հրահրում են բարդությունների զարգացում, առավել հաճախ տուժում է սրտանոթային համակարգը։

### Ինհալացիաներ նեբուլայզերով

Նեբուլայզերով պրոցեդուրաները տոնզիլիտի բուժման ամենաարդյունավետ և անվտանգ մեթոդներից մեկն են, հատկապես երեխաների մոտ։ Այս եղանակը թույլ է տալիս դեղամիջոցները մատակարարել ուղղակիորեն բորբոքման օջախ՝ շրջանցելով ստամոքս-աղիքային տրակտը, ինչը նվազեցնում է կողմնակի ռեակցիաների առաջացման ռիսկը։

Ինհալացիաների համար դեղամիջոցներ.

- Տոնզիլգոն - դեղաբույսերի էքստրակտների հիման վրա պատրաստված միջոց, հարմար է անգինայի սուր և քրոնիկական ձևերի բուժման համար,
- Քլորոֆիլիպտ - բուսական դեղամիջոց, պարունակում է էվկալիպտի քաղվածք, լավ հականեխիչ է, օգնում է պայքարել ստաֆիլոկոկային ինֆեկցիաների դեմ,
- Դիոքսիդին - հակամիկրոբային միջոց, ունի թերապևտիկ ազդեցության լայն սպեկտր,
- Ֆուրացիլին - հականեխիչ, լավ է հաղթահարում նշագեղձերի վրայի փառը, լորձաթաղանթի բորբոքումը,
- հիմնային հանքային ջրեր - Նարզան, Բորժոմի։

> Կարևոր է. Ջերմությունից զերծ տոնզիլիտի ժամանակ երեխան կարող է զբոսնել, սակայն միայն այն դեպքում, եթե հիվանդն ընդհանուր առմամբ իրեն վատ չի զգում։ Զբոսանքները պետք է կատարել այլ երեխաներից հեռու, քանի որ անգինայի գրեթե բոլոր տեսակները համարվում են վարակիչ։

### Ինչով թափահարել կոկորդը

Թափահարումը անգինայի՝ առանց բարձր ջերմության, ամենաարդյունավետ բուժման մեթոդներից մեկն է, պրոցեդուրայի համար օգտագործում են դեղատնային կամ ժողովրդական լուծույթներ՝ հակաբորբոքային, հականեխիչ, ցավազրկող ազդեցությամբ։

![Անգինայի ախտանիշներն ու բուժումն առանց ջերմության](https://lifeinfo.am/storage/images/angina-aranc-jermutyan%D5%9D-axtanishner-ev-bujum-134.jpg "Անգինայի ախտանիշներն ու բուժումն առանց ջերմության")

Թափահարման միջոցներ.

1. 200 մլ եռման ջրով լցնել 2 թեյի գդալ չամեի ծաղկաբույլեր, թողնել 20-30 րոպե փակ ամանի մեջ, զտել։ Միջոցը վերացնում է ցավը, ախտահանում է, արագացնում է լորձաթաղանթի վերականգնման գործընթացը։
2. 150 մլ ջրի մեջ լուծել 15 մլ պրոպոլիսի թուրմ - լուծույթն ունի արտահայտված հակամիկրոբային, հականեխիչ ազդեցություն։
3. Քամել 200 մլ ճակնդեղի հյութ, թողնել 15 րոպե, որպեսզի վնասակար նյութերը գոլորշիանան։ Խառնել 20 մլ 6% քացախը հավասար քանակությամբ տաք ջրի հետ, ավելացնել հյութը, մի փոքր տաքացնել ջրային բաղնիքում։ Լուծույթը վերացնում է լորձաթաղանթի այտուցվածությունը, նշագեղձերի բորբոքումը, կոկորդի ցավն ու քորումը։ Թափահարումից հետո տհաճ սենսացիաների առաջացման դեպքում միջոցից պետք է հրաժարվել։

> Կարևոր է. Նշագեղձերի բորբոքման ժամանակ կոկորդը պետք է թափահարել յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ։

Ախտանիշներով, թերապևտիկ մեթոդներով ջերմությունից զերծ անգինան քիչ է տարբերվում հիվանդության այլ տեսակներից։ Հիվանդությունն ընթանում է թեթև, սակայն առանց ճիշտ բուժման հաճախ առաջանում են լուրջ բարդություններ։ Դրանից խուսափելու համար պարտադիր անհրաժեշտ է դիմել բժշկի, եթե կոկորդի ցավը չի մեղմանում 3-4 օրվա ընթացքում։
