#  Ապտակի օգտակար հատկությունները

![Օգտակար հատկություններ](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-62287319.png "Օգտակար հատկություններ")

Մենք սովոր ենք ապտակին վերաբերվել որպես սովորական բույսի, որը կարելի է հանդիպել ճանապարհների եզրին։ Սակայն քչերը գիտեն, որ այն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով, որոնք անփոխարինելի են ոչ միայն տարբեր հիվանդությունների բուժման, այլև գեղեցկության պահպանման համար։ Այս նպատակներով օգտագործվում են այս բույսի , և ։

Բովանդակություն:

- [Օգտակար հատկություններ](#%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80)

## Օգտակար հատկություններ

Ապտակի կազմության մեջ են մտնում բազմաթիվ օգտակար նյութեր։ Օրինակ՝ եթերային յուղ և դաբաղանյութեր։ Նրա մեջ շատ են նաև տարբեր հանքանյութերն ու վիտամինները։ Այս ամենը թույլ է տալիս այն կիրառել որպես տարբեր հիվանդությունների կանխարգելման և բուժման միջոց։

Ապտակն ունի հետևյալ օգտակար հատկությունները՝

- հակասեպտիկ;
- վերքերը լավացնող;
- հակաբորբոքային;
- լուծողական;
- արյունահոսությունը դադարեցնող.

 պատրաստված դեղամիջոցները կարող են օգնել ժամանակ։ Այս նպատակով օգտագործվում է եփուկ, որն օգնում է խոլեցիստիտի, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների և գաստրիտի ժամանակ։ Այն օգտագործվում է նաև որպես լուծողական միջոց փորկապության դեպքում։

> Ուշադրություն: Չպետք է օգտագործել ապտակից պատրաստված դեղամիջոցներ անհատական անտանելիության դեպքում։

Ապտակն օգնում է նաև ուռուցքաբանական հիվանդությունների ժամանակ։ Այն ունակ է դանդաղեցնել ուռուցքի տարածումն ու աճը, բարելավել հիվանդի ընդհանուր վիճակը։ Այս նպատակով լավագույնս հարմար է մեղրի ավելացումով և սպիրտի վրա պատրաստված ։ Այն ամեն օր օգտագործելով՝ կարելի է հասնել որոշ դրական արդյունքների։

Մեր նախնիներին դեռ հայտնի էին ապտակի վերքերը լավացնող և հակասեպտիկ հատկությունները։ Այն կիրառվում է լոսյոնների և կոմպրեսների տեսքով ոչ միայն մաշկային ծածկույթի տարբեր վնասվածքների, այլև եռունքների, [մաշկաբորբի](%D5%A4%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BF), ալերգիկ ցանի և թարախային վերքերի բուժման համար։

Ապտակն արդյունավետ է հոդերի հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։ Դրա համար կարելի է նույնիսկ ոչ մի եփուկ կամ թուրմ չպատրաստել։ Բավական է պարզապես քնելուց առաջ ապտակի մեծ տերևներով փաթաթել հիվանդ հոդերը։

Ապտակը նաև լավ է օգնում մրսածության և շնչառական ուղիների հիվանդությունների բուժման ժամանակ։ Այս բույսի չորացրած տերևներից ինհալացիաներ անելով՝ կարելի է հաղթահարել [հազը](%D5%B0%D5%A1%D5%A6)։ Այդ թվում նաև երկարատև հազը։ Որպես մրսածության կանխարգելման միջոց, խորհուրդ է տրվում դրանից թեյ եփել։ Այն նաև օգնում է ուժեղացնել իմունիտետը և ընդհանուր ամրապնդող ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։

> Ուշադրություն: Խորհուրդ չի տրվում ապտակը կիրառել հղիության և կրծքով կերակրման ժամանակ, քանի որ դա կարող է վատ ազդեցություն ունենալ երեխայի առողջության վրա։

Ապտակը կիրառվում է ոչ միայն ։ Այն լայն տարածում է գտել նաև կոսմետոլոգիայում։ Հատկապես կոսմետիկ նպատակներով գնահատվում է նրա հյութը։ Այն կիրառվում է որպես մաշկի խնամքի միջոց։ Դրա օգնությամբ կարելի է ազատվել պիգմենտային բծերից, թեփոտումից, պզուկային ցանից։ Դարձնել մաշկը առաձգական և գրավիչ։
