# Առաջին օգնությունը կոտրված կողի դեպքում - ինչ անել

![Առաջին անհետաձգելի օգնությունը կողի կոտրվածքի դեպքում](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-26417519.jpg "Առաջին անհետաձգելի օգնությունը կողի կոտրվածքի դեպքում")

Կողի կոտրվածքը տարածված վնասվածք է, որը հրահրվում է կրծքավանդակի ուժեղ հարվածներից։ Ղեկի մոտ անզգույշ վարվելակերպը, անկումները, կրծքի և մեջքի հատվածին հասցված հարվածները կարող են հանգեցնել կողի վնասվածքի։ Հանդիպում են կոտրվածքի երկու տեսակ՝ չբարդացած և բարդացած (բաց, ներքին օրգանների և անոթների հնարավոր վնասմամբ)։ Կարևոր է իմանալ, թե ինչ անել, եթե կողը կոտրված է, ժամանակին օգնել տուժածին։

Բովանդակություն:

- [Բնորոշ ախտանիշները](#%D5%A2%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7-%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Առաջին անհետաձգելի օգնությունը կողի կոտրվածքի դեպքում](#%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D5%B1%D5%A3%D5%A5%D5%AC%D5%AB-%D6%85%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%AF%D5%B8%D5%B2%D5%AB-%D5%AF%D5%B8%D5%BF%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84%D5%B8%D6%82%D5%B4)
- [Բուժօգնություն և բուժում](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D6%85%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4)

Նյութեր ըստ թեմայի:- [Ինչպես է դրսևորվում կողի կոտրվածքը](%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD%D5%A4%D6%80%D5%BD%D6%87%D5%B8%D6%80%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%B8%D5%B2%D5%AB-%D5%AF%D5%B8%D5%BF%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8-6709 "Ինչպես է դրսևորվում կողի կոտրվածքը")

 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Բնորոշ ախտանիշները Կրծքավանդակի հատվածի տարբեր վնասվածքները հանգեցնում են այնպիսի տհաճ հետևանքների, ինչպիսիք են՝ կապտուկը, ճաքը, կողոսկրերի կոտրվածքը։ Այս բոլոր վիճակներն ունեն նմանատիպ ախտանշաններ։ Ճշգրիտ ախտորոշումը կատարում է միայն վնասվածքաբան-բժիշկը, սակայն վնասվածքի առկայությունը կասկածելու հնարավորություն է տալիս որոշակի ախտանիշների առկայությունը։ Տուժածի մոտ կողի վնասվածքի ախտանիշները՝ ցավային զգացողություններ կրծքավանդակի շոշափման ժամանակ, 3. ցավի պատճառով լիարժեք շունչ քաշելու անհնարինություն,
4. սրտի արագացած ռիթմ,
5. թեթև ճնշման ժամանակ կոտրված ոսկրի խրթխրթոց,
6. հարվածի վայրում հեմատոմայի առաջացում,
7. տուժածի համար դժվար է ուղիղ նստելը, առաջանում են շարժվելու դժվարություններ։
> Կարևոր է! Եթե կողերը կոտրված են հետևից, ցավն ունի ավելի բութ բնույթ։ Առաջային մասի վնասման դեպքում բոլոր ախտանիշները դրսևորվում են սուր ձևով։

![Առաջին օգնությունը կոտրված կողի դեպքում - ինչ անել](https://lifeinfo.am/storage/images/kotrvac-kox-axtanishner-arajin-ognutyun-165.jpg "Առաջին օգնությունը կոտրված կողի դեպքում - ինչ անել")

Նման դեպքերի ենթակա են ոչ միայն մեծահասակները։ Երեխաները հաճախ վնասվածքներ են ստանում իրենց շարժունակության պատճառով։ Անախորժությունը կարող է տեղի ունենալ զբոսանքի ժամանակ, մանկապարտեզում, դպրոցում։ Անհրաժեշտ է ուշադիր վերաբերվել երեխայի առողջությանը և պաշտպանել նրան հնարավոր ռիսկերից։ Տարիքի բերումով փոքրիկները չգիտեն ճիշտ նկարագրել իրենց վիճակը։ Սակայն եթե ծնողները նկատել են վերոհիշյալ ախտանիշներից 2-3-ը, անհրաժեշտ է ցույց տալ առաջին օգնություն և դիմել հիվանդանոց։

## Առաջին անհետաձգելի օգնությունը կողի կոտրվածքի դեպքում

Կողերի կոտրվածքներն ունակ են ինքնուրույն ապաքինվել մի քանի ամսվա ընթացքում, սակայն ավելի լավ է դիմել բժշկի՝ որակյալ բուժման համար։ Եթե հիվանդը գտնվում է տանը, անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես օգնել նրան։

Առաջին օգնությունը տնային պայմաններում՝

1. Սառցե կոմպրես։ Այս եղանակն արդյունավետ է նույնիսկ մի քանի կողոսկրերի վնասման դեպքում։ Սառցե կոմպրեսի համար հարմար են սառնարանում եղած սովորական սառեցված մթերքները կամ պատրաստված ձևաթափանցիկները։ Սառույցը պետք է դնել կտորե ծրարի մեջ՝ մկանների և մաշկի ծածկույթների գերսառեցումից խուսափելու համար։ Պրոցեդուրան կատարվում է հենց որ տեղի է ունենում վնասվածքը։ Սա կօգնի մեղմել ցավային զգացողությունները և նվազեցնել այտուցը կոտրվածքի վայրում։
2. Հենաշարժական համակարգի շարժումների սահմանափակում։ Չարժե ամբողջովին խուսափել ֆիզիկական ակտիվությունից։ Շատերին հուզում է հարցը՝ կարելի՞ է քայլել կոտրված կողով։ Դանդաղ քայլքը արյան շրջանառությունը արագացնելու լավ միջոց է։ Սակայն առաջին 2-3 օրերին չի կարելի կատարել կտրուկ շրջադարձեր և թեքումներ։ Անհրաժեշտ է նվազեցնել ծանրաբեռնվածությունը, ամրացնել կրծքավանդակը։ Գիշերային քունը ավելի լավ է անցկացնել մեջքի վրա պառկած կամ կիսանստած դիրքում։
3. Պինդ կտորե վիրակապ։ Կապտուկի վայրը փաթաթվում է ամուր կտորով կամ բուժական վիրակապով։ Սա արվում է կրծքավանդակի էքսկուրսիան նվազեցնելու, ցավը մեղմելու համար։ Սակայն այս պրոցեդուրան պետք է կատարել զգուշությամբ, որպեսզի չառաջացվի բեկորների տեղաշարժ և դրանցով ներքին օրգանների վնասում։
4. Ընդհանուր ազդեցության ցավազրկող դեղամիջոցների ընդունում։ Ցավը հանելու համար հաճախ օգտագործվում են իբուպրոֆենի, ասպիրինի հիմքով միջոցներ։ Մեծահասակներին թույլատրվում է դեղամիջոցներ ընդունել ոչ ավելի հաճախ, քան 4 անգամ օրական։ Իսկ երեխաներին տալիս են միայն իբուպրոֆեն (ասպիրինն արգելված է) օրը 2-3 անգամ։

![Առաջին օգնությունը կոտրված կողի դեպքում - ինչ անել](https://lifeinfo.am/storage/images/kotrvac-kox-axtanishner-arajin-ognutyun-107.jpg "Առաջին օգնությունը կոտրված կողի դեպքում - ինչ անել")

> Կարևոր է! Ամենահաճախ կոտրվում են առաջին 9 կողերը։ Արժե զգուշանալ ստորին կողի կոտրվածքից։ Եթե վնասված է 10-րդ կողը, առկա է արյունահոսության և ստամոքսի ու կերակրափողի պատերի վնասման ռիսկ։ Վերջին զույգը (11-րդ և 12-րդ կողերը) հազվադեպ են վնասվում նույնիսկ շատ ուժեղ հարվածների դեպքում։

## Բուժօգնություն և բուժում

Հիվանդանոցային պայմաններում կատարվում է կոտրվածքի ախտորոշում և անհրաժեշտ թերապիա։ Բաց կոտրվածքների դեպքում կարող է կատարվել վիրահատություն՝ ոսկրային բեկորների համադրմամբ և միմյանց հետ ամրացմամբ։ Թեթև վնասվածքների դեպքում տուժածին կարող են ուղարկել ամբուլատոր բուժման։

Ինչպես են ախտորոշում կոտրված կողոսկրերը՝

- կատարվում է կրծքավանդակի օրգանների ռենտգենոգրաֆիա կամ ռենտգենոսկոպիա,
- հիվանդը հետազոտվում է շոշափման միջոցով,
- անհրաժեշտության դեպքում նշանակվում են արյան ընդհանուր քննություն, մեզի ընդհանուր քննություն և այլ լաբորատոր հետազոտություններ։

Եթե առկա են շնչառական ֆունկցիայի էական խանգարումներ (շնչառական անբավարարություն), հիվանդին տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք և միացնում արհեստական շնչառության սարքին։ Վիճակի բարելավումից հետո կիրառվում է դեղորայքային թերապիա՝ ցավազրկողների (Նովոկաին՝ միջկողային հատված), ստերոիդային և ոչ ստերոիդային միջոցների տեսքով։ Բուժանձնակազմը դնում է հատուկ ամրացնող վիրակապեր, ապահովում է հիվանդի լիակատար հանգիստը։ Առաջին 3-4 շաբաթների ընթացքում հիվանդը գտնվում է հիվանդանոցային պալատում, այնուհետև հնարավոր է տնից դուրս գրվելը։

Վիճակը մեղմելու համար՝ որպես օժանդակ բուժում, կարելի է օգտվել հետևյալ բաղադրատոմսերից՝

1. Նռան կեղև։ Անհրաժեշտ է 1 ճ/գ մանրացված կեղև, լցնել 1 բաժակ ջուր, թրմել փոքր կրակի վրա 30 րոպե։ Ավելացնել ևս 1 բաժակ ջուր։ Պատրաստի եփուկի մեջ թրջել կտորի մի փոքր կտոր և դնել վնասված տեղին։
2. Մասուր։ 0,5 բաժակ մասուրի պտուղները լցնել 1 լիտր եռման ջրով։ Թրմել մոտ 10-12 ժամ։ Քամել, խմել ողջ օրվա ընթացքում։

> Կարևոր է! Եթե կասկածվում է ցանկացած ծանրության կողի կոտրվածք, ամեն դեպքում անհրաժեշտ է կանչել շտապ օգնություն կամ ինքնուրույն տեղափոխել տուժածին մոտակա վնասվածքաբանական կետ։ Մասնագետի խորհրդատվությունն անհրաժեշտ է նույնիսկ եթե մարդն իրեն բավարար է զգում, քանի որ կյանքին սպառնացող բարդությունները կարող են ուշացումով զարգանալ՝ մի քանի ժամ հետո։ Կողոսկրերի կոտրվածքի դեպքում կարևոր է իմանալ, որ ժողովրդական միջոցները հանդիսանում են միայն օժանդակ թերապիա։

Սառցակալման ժամանակաշրջանում անհրաժեշտ է զգուշությամբ շարժվել, խուսափել կենցաղային վնասվածքներից, ճիշտ բաշխել ծանրաբեռնվածությունը սպորտով զբաղվելիս։ Ոսկրային համակարգի ամբողջականությունն ու ամրությունը պահպանելուն կօգնի կալցիումի և մագնեզիումի պատրաստուկների օգտագործումը։ Ճիշտ սնունդն ապահովում է կայուն իմունիտետ (օգտակար են երկաթի, կալիումի և կալցիումի բարձր պարունակությամբ մթերքները)։ Առողջ քունը և կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունները միշտ կպահպանեն մարմինը տոնուսի մեջ։
