# Ատոպիկ դերմատիտի լուսանկարները մեծահասակների մոտ. ախտորոշում և բուժում

![Ատոպիկ դերմատիտի լուսանկարները մեծահասակների մոտ](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-9149691.jpg "Ատոպիկ դերմատիտի լուսանկարները մեծահասակների մոտ")

Ատոպիկ դերմատիտը դերմատիտի ամենահաճախ հանդիպող տեսակներից մեկն է, նրա երկրորդ անվանումը` քրոնիկ ալերգիկ դերմատիտ է։ Ամենից հաճախ այս հիվանդությունը ախտորոշվում է երեխաների մոտ, սակայն իր գրեթե անբուժելի բնույթի պատճառով այն կարելի է հայտնաբերել նաև մեծահասակների մոտ։ Հիվանդությունն այլ դերմատոլոգիական պաթոլոգիաներից ավելի հեշտությամբ տարբերելու համար արժե նայել մեծահասակների մոտ ատոպիկ դերմատիտի լուսանկարները և կարդալ հիվանդության հնարավոր դրսևորումների մասին։

Բովանդակություն`

- [Ատոպիկ դերմատիտ. ինչ է դա](#%D5%A1%D5%BF%D5%B8%D5%BA%D5%AB%D5%AF-%D5%A4%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BF-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%A4%D5%A1)
- [Պատճառները](#%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Վարակիչ է, թե ոչ](#%D5%BE%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%AB%D5%B9-%D5%A7-%D5%A9%D5%A5-%D5%B8%D5%B9)
- [Ախտանիշները](#%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Ատոպիկ դերմատիտի լուսանկարները մեծահասակների մոտ](#%D5%A1%D5%BF%D5%B8%D5%BA%D5%AB%D5%AF-%D5%A4%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BF%D5%AB-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B4%D5%A5%D5%AE%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%B8%D5%BF)
- [Ախտորոշումը](#%D5%A1%D5%AD%D5%BF%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8)
- [Ինչպես բուժել ատոպիկ դերմատիտը](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%A5%D5%AC-%D5%A1%D5%BF%D5%B8%D5%BA%D5%AB%D5%AF-%D5%A4%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BF%D5%A8)
- [Բուժումը ժողովրդական միջոցներով](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE)

Նմանատիպ հոդվածներ`
 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Ատոպիկ դերմատիտ. ինչ է դա Այս հիվանդությունը մաշկի քրոնիկ իմունոնեյրոալերգիկ հիվանդություն է, այն առաջանում է մարդկանց մոտ, ովքեր ի սկզբանե գենետիկորեն հակված են դերմատիտի այս ձևի զարգացմանը, սակայն միայն գենետիկ հակվածությունը բավարար չէ նրա զարգացման համար։ Այս վիճակը կարող է առաջանալ բազմաթիվ գործոնների ազդեցության ներքո։ Հիվանդությունը ախտորոշվում է տարբեր տարիքներում, սկսած երեխաների կրծքային տարիքից։ Հետաքրքիր է! 30-40 տարեկան շատ մարդկանց մոտ ատոպիկ դերմատիտն ինքնաբերաբար բուժվում է։ Ատոպիկ դերմատիտը բնութագրվում է ռեցիդիվող ընթացքով, ախտանիշները որոշ ժամանակ կարող են բացակայել կամ լինել բավականին մեղմ, այնուհետև կրկին տեղի է ունենում վատթարացում։ Շատ հաճախ այս հիվանդության հետ միաժամանակ հայտնաբերվում են ալերգիայի այլ դրսևորումների հետ կապված վիճակներ. բրոնխիալ ասթմա, ալերգիկ ռինիտ, ալերգիկ բրոնխիտ։ ![Բուժումը ժողովրդական միջոցներով](https://lifeinfo.am/storage/images/atopik-dermatit-mecahasakneri-mot%D5%9D-axtanishner-ev-bujum-159.jpg "Բուժումը ժողովրդական միջոցներով") Գերզգայունությունը կարող է հրահրվել տարբեր տեսակի ալերգեններով և գրգռիչներով, ամեն ինչ կախված է հիվանդության կոնկրետ դեպքից։ Այս պաթոլոգիայի ժամանակ ռեցիդիվները սովորաբար ամեն հիվանդի մոտ հստակ կախված են եղանակներից. ձմռանը մշտապես ուժեղացումներ են լինում, ամռանը տեղի է ունենում գրեթե լրիվ ռեմիսիա։ Սակայն հիվանդների մի մասի մոտ հիվանդությունը շարունակվում է ամբողջ տարվա ընթացքում՝ առանց ուժեղացումների սեզոնայնության դրսևորման։ Առանձնացնում են հիվանդության մի քանի ձև՝ կախված ընթացքի ծանրությունից և հիմնական գրգռիչից, որը հրահրում է ուժեղացումներն ու վիճակի վատթարացումը։ Այս հիվանդության ՀՄԴ-10-ով (МКБ-10) կոդը L20 է։ Դերմատիտի անվերահսկելի ընթացքը կարող է հանգեցնել մի շարք բարդությունների զարգացմանը։ Առաջին հերթին, հիվանդության ախտանշանային պատկերը կարող է լրջորեն ազդել հիվանդի կյանքի որակի վրա։ Նաև այս պաթոլոգիային բնորոշ մաշկային ցանավորման առկայությունը մեծացնում է վիրուսային վարակի թափանցման կամ սնկային վնասվածքի զարգացման ռիսկը։ Ատոպիկ դերմատիտից ամբողջությամբ ընդմիշտ ազատվելը գործնականում գրեթե անհնար է, սակայն ճիշտ ընտրված թերապիայի միջոցով կարելի է հասցնել նրա դրսևորումները նվազագույնի, ռեցիդիվները և ուժեղացումները կհանդիպեն հնարավորինս հազվադեպ։ Պատճառները Ատոպիկ դերմատիտի զարգացման հիմնական պատճառը գենետիկ նախատրամադրվածությունն է։ Կանխատեսել, թե տվյալ հիվանդությունը կառաջանա, թե ոչ, բավականին բարդ է, սակայն եթե ընտանիքի անդամներից որևէ մեկի մոտ արդեն կա ատոպիկ դերմատիտ կամ առկա են արտահայտված ալերգիկ ռեակցիաներ, այս հիվանդության առաջացման հավանականությունը բավականին էական է։ Գենետիկ նախատրամադրվածության առկայության դեպքում կարելի է առանձնացնել մի քանի գործոն, որոնք հրահրում են դերմատիտի զարգացումը։ Դրանց թվին են պատկանում ալերգեն-գրգռիչների հետ մշտական շփումները, սխալ սնվելը, ցածր իմունիտետը և օգտակար վիտամինների ու հանքանյութերի պակասը, մշտական բարձր հուզական և ֆիզիկական ծանրաբեռնվածությունները։ ![Ատոպիկ դերմատիտի լուսանկարները մեծահասակների մոտ. ախտորոշում և բուժում](https://lifeinfo.am/storage/images/atopik-dermatit-mecahasakneri-mot%D5%9D-axtanishner-ev-bujum-108.jpg "Ատոպիկ դերմատիտի լուսանկարները մեծահասակների մոտ. ախտորոշում և բուժում") Կարևոր է! Հիվանդությունն առաջին անգամ սովորաբար դրսևորվում է մանկական տարիքում, մեծահասակ մարդու մոտ առաջին դրսևորումները բավականին հազվադեպ են։ Վարակիչ է, թե ոչ Քանի որ հիվանդության զարգացման հիմնական պատճառները գենետիկ գործոնն են, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումները, շրջակա միջավայրի անբարենպաստ ազդեցությունը և վարակների հետ կապ չունեցող այլ գործոններ, դերմատիտով վարակվել հնարավոր չէ։ Սակայն եթե ատոպիկ ձևի զարգացման ենթատեքստ չունեցող մարդու մոտ հանկարծ առաջանում են այս հիվանդության ախտանիշներին նման ախտանիշներ, դա շտապ դերմատոլոգի դիմելու առիթ է։ Դրանք կարող են վկայել այլ՝ հնարավոր է վարակիչ, մաշկային հիվանդության մասին։ Ախտանիշները Այս հիվանդության ախտանիշները բավականին բնորոշ են, սակայն ցանկացած դեպքում անհրաժեշտ է լրիվ ախտորոշում, որպեսզի բացառվեն մյուս դերմատոլոգիական խնդիրները։ Ատոպիկ դերմատիտի կասկածի դեպքում պետք է ուշադրություն դարձնել հետևյալ նշաններին. մաշկի մշտական չորություն, որն ուղեկցվում է քորով, սա սկզբնական փուլի հիմնական նշանն է, 7. այտուցների, մաշկի չորության տեղերում ուժեղ կարմրությունների առաջացում,
8. հայտնվում է մանր ցան, որը արագ վերածվում է էրոզիայի, հնարավոր է թարախակույտերի առաջացում։
Ատոպիկ դերմատիտն սովորաբար ունի բավականին հստակ տեղակայում։ Ձեռքերի վրա էրոզիաները սովորաբար առաջանում են արմունկների ծալքային մակերեսների վրա, ոտքերի վրա՝ ծնկների տակի ծալքերում։ Նաև հիվանդությունը կարող է դրսևորվել դեմքի վրա՝ ցանավորումը առաջանում է ճակատի ու քունքերի շրջանում, բերանի շուրջ։

## Ատոպիկ դերմատիտի լուսանկարները մեծահասակների մոտ

![Ատոպիկ դերմատիտի լուսանկարները մեծահասակների մոտ. ախտորոշում և բուժում](https://lifeinfo.am/storage/images/atopik-dermatit-mecahasakneri-mot%D5%9D-axtanishner-ev-bujum-113.jpg "Ատոպիկ դերմատիտի լուսանկարները մեծահասակների մոտ. ախտորոշում և բուժում")

![Ատոպիկ դերմատիտի լուսանկարները մեծահասակների մոտ. ախտորոշում և բուժում](https://lifeinfo.am/storage/images/atopik-dermatit-mecahasakneri-mot%D5%9D-axtanishner-ev-bujum-171.jpg "Ատոպիկ դերմատիտի լուսանկարները մեծահասակների մոտ. ախտորոշում և բուժում")

![Ատոպիկ դերմատիտի լուսանկարները մեծահասակների մոտ. ախտորոշում և բուժում](https://lifeinfo.am/storage/images/atopik-dermatit-mecahasakneri-mot%D5%9D-axtanishner-ev-bujum-135.jpg "Ատոպիկ դերմատիտի լուսանկարները մեծահասակների մոտ. ախտորոշում և բուժում")

## Ախտորոշումը

Ախտորոշման ժամանակ շատ կարևոր է հիմնական ախտորոշիչ չափանիշներին համապատասխանելը, որոնք ներառում են այս հիվանդության լրիվ կլինիկական պատկերի նկարագրությունը, բոլոր ախտանիշների համապատասխանությունը։ Նաև կարևոր է իմանալ, եթե ընտանիքի անդամներից որևէ մեկի մոտ կան ալերգիկ հիվանդություններ։ Վերցվում է արյան վերլուծություն, բացառվում են այլ դերմատոլոգիական հիվանդություններ։

Ախտորոշման ընթացքում սովորաբար փորձում են հաստատել հիվանդությունը հրահրած ճշգրիտ ալերգենը։ Սա արվում է ալերգոլոգի մոտ հատուկ նմուշների միջոցով, ստուգում են ամենատարածված ալերգենները՝ ծաղկափոշին, ընտանի կենդանիների բուրդը և շատ ուրիշներ։

![Ատոպիկ դերմատիտի լուսանկարները մեծահասակների մոտ. ախտորոշում և բուժում](https://lifeinfo.am/storage/images/atopik-dermatit-mecahasakneri-mot%D5%9D-axtanishner-ev-bujum-175.jpg "Ատոպիկ դերմատիտի լուսանկարները մեծահասակների մոտ. ախտորոշում և բուժում")

> Կարևոր է! Հիվանդությունը հրահրած կոնկրետ ալերգենը ոչ միշտ է հնարավոր հայտնաբերել։

## Ինչպես բուժել ատոպիկ դերմատիտը

Բուժումն ուղղված է դերմատիտի տարբեր ախտանիշները նվազագույնի հասցնելուն։ Ուժեղացման ժամանակ սովորաբար անհրաժեշտ է ընդունել տարբեր պատրաստուկներ, որոնք օգնում են վերացնել ալերգիայի ախտանիշներն ու բորբոքումը։ Ռեմիսիայի ժամանակ բավարար է հատուկ դիետայի պահպանումը և իմունիտետի պահպանումը։ Հիվանդության բուժման ժամանակ սովորաբար կիրառվում են դեղերի հետևյալ տեսակները.

1. Հակահիստամինային պատրաստուկներ։ Դրանք հատկապես կարևոր են ուժեղացման ժամանակ, օգնում են վերացնել ալերգիայի հիմնական դրսևորումները, հանել այտուցն ու բորբոքային պրոցեսը։ Սովորաբար կիրառվում են վերջին սերնդի պատրաստուկներ՝ Clarityne, Zyrtec (Zodac) և նրանց անալոգները։ Ծանր, հետաձգված ձևերի դեպքում կարող են անհրաժեշտ լինել նաև սիստեմային կորտիկոստերոիդներ՝ ներարկումների տեսքով։
2. Բուժումը հակաբիոտիկներով։ Հակաբակտերիալ պատրաստուկները սովորաբար անհրաժեշտ են ուղեկցող բակտերիալ վնասվածքների ժամանակ, մաշկի էրոզիաները լրացուցիչ գործոն են, որոնք մեծացնում են բակտերիալ վարակի թափանցման հավանականությունը։ Առանց մասնագետի նշանակման նման պատրաստուկներ օգտագործել չի կարելի։
3. Վիտամիններ, ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքը բարելավող միջոցներ։ Գրեթե բոլոր դեպքերում անհրաժեշտ են, սովորաբար կիրառվում են տարբեր վիտամինա-հանքային համալիրներ, պատրաստուկի ընտրությունը կախված է նրանից, թե օրգանիզմը որ նյութի պակաս է զգում։ Մարսողությունը բարելավելու համար օգտագործվում են տարբեր միջոցներ, սննդային ալերգիայի դեպքում կարող է անհրաժեշտ լինել նույնիսկ ակտիվացված ածուխ։
4. Քսուքներ։ Տեղային կիրառության տարբեր պատրաստուկները չափազանց կարևոր են հիմնական ախտանիշները վերացնելու համար, դրանք խոնավացնում են մաշկը և նպաստում են էրոզիաների ապաքինմանը։ Սովորաբար կիրառվում են գլյուկոկորտիկոստերոիդներ պարունակող քսուքներ՝ Advantan և պրեդնիզոլոնի հիմքով այլ միջոցներ։ Նաև կիրառվում են հիդրոկորտիզոնի հիմքով միջոցներ, օրինակ՝ Locoid։

![Ատոպիկ դերմատիտի լուսանկարները մեծահասակների մոտ. ախտորոշում և բուժում](https://lifeinfo.am/storage/images/atopik-dermatit-mecahasakneri-mot%D5%9D-axtanishner-ev-bujum-141.jpg "Ատոպիկ դերմատիտի լուսանկարները մեծահասակների մոտ. ախտորոշում և բուժում")

Սրանք ատոպիկ դերմատիտի բուժման ժամանակ կիրառվող հիմնական պատրաստուկներն են։ Նաև կարևոր է սահմանափակել ալերգենների հետ շփումը։ Բացի այդ, չափազանց կարևոր է դիետան ատոպիկ դերմատիտի ժամանակ։ Այն բացառում է բոլոր այն մթերքները, որոնք կարող են հրահրել հիվանդության ուժեղացումը՝ ցիտրուսային մրգեր, շոկոլադ, բուրավետիչների և ներկանյութերի մեծ պարունակությամբ մթերքներ։

Լազերային կամ ազոտով բուժում այս հիվանդության ժամանակ չի կիրառվում, քանի որ դերմատիտը բացառապես դերմատոլոգիական հիվանդություն չէ։ Ատոպիկ ձևը կապված է իմունիտետի աշխատանքի խանգարումների հետ։

## Բուժումը ժողովրդական միջոցներով

Որոշ ժողովրդական դեղամիջոցներ բավականին արդյունավետ են այս հիվանդության ժամանակ, դրանք սովորաբար օգտագործվում են արտաքին կոմպրեսների, լոսյոնների, լոգանքների համար, որոնք օգնում են խոնավացնել մաշկը, վերացնել քորը, նպաստում են էրոզիաների ավելի արագ ապաքինմանը։ Առավել տարածված են հետևյալ միջոցները.

1. Վարսակ և կաղնու կեղև։ Այս բաղադրիչների հիման վրա պատրաստվում է լոգանք, որի մեջ պետք է թաթախել վնասված վերջույթները։ Կաղնու կեղևն ու վարսակը եփվում են առանձին, նոսրացվում են ջրով և խառնվում, լոգանքը կատարվում է կես ժամվա ընթացքում։
2. Բուժումը ցեխով։ Դեղատներում և մասնագիտացված խանութներում երբեմն կարելի է գտնել հատուկ ցեխեր, որոնք օգնում են տարբեր մաշկային հիվանդությունների ժամանակ։ Դրանց հիման վրա պատրաստվում են կոմպրեսներ, ցեխը քսվում է մաշկի վնասված հատվածին և թողնվում որոշ ժամանակով։
3. Չիչխանի յուղ (մորենաթթվի)։ Չիչխանի յուղը լավ խոնավացնում է և նպաստում է էրոզիաների ապաքինմանը, այն պետք է քսել մաշկի ճաքերի տեղերում և պահել կոմպրեսը մի քանի ժամ՝ փաթաթելով այն սննդային թաղանթով։
4. Բուժումը պրոպոլիսով։ Կարելի է օգտագործել գրեթե ցանկացած պրոպոլիս պարունակող արտադրանք, դրանց հիման վրա պատրաստել կոմպրեսներ և լոսյոններ։ Սակայն պետք է հիշել, որ չի կարելի օգտագործել պրոպոլիսի սպիրտային թուրմը, քանի որ այն չորացնում է մաշկը։
5. Ալոե։ Նոսրացված ալոեի հյութը կարելի է օգտագործել ատոպիկ դերմատիտի ժամանակ որպես լոսյոն։ Նաև այն կարելի է ավելացնել ջրային բաղնիքում հալված խոզի ճարպի մեջ և օգտագործել որպես դիմակ։
6. Բուժումը դափնու տերևով։ Դափնու տերևի հիման վրա պատրաստված թուրմն օգնում է վերացնել քորը, չպետք է այն չափազանց խիտ պատրաստել, մի քանի լիտր ջրի համար բավարար է մի քանի փոքր տերև։ Թուրմով պետք է մաքրել վնասված հատվածները օրական մի քանի անգամ։

Արժե հիշել, որ այս հիվանդության ժամանակ ընդհանրապես երկարատև լոգանքներ չեն խորհուրդ տրվում, բացառություն են կազմում մասնագիտացված լոգանքները։ Ժողովրդական միջոցները կարող են միայն լինել օժանդակ, իսկապես նկատելի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է համալիր թերապիա։
