# Արյան մեջ լեյկոցիտների բարձր ցուցանիշներ - պատճառները տղամարդկանց մոտ

![Լեյկոցիտոզի վտանգը](https://lifeinfo.am/storage/images/leykocitnery-bardzr-en-aryan-mej-patcharnery-txamardkanc-mot-167.jpg "Լեյկոցիտոզի վտանգը")

Բորբոքային պրոցեսի, լուրջ պաթոլոգիայի հետևանքով մարդու մոտ կարող է ավելանալ օրգանիզմի պաշտպանության համար պատասխանատու արյան բջիջների քանակը: Եթե արյան մեջ լեյկոցիտները բարձրացված են, տղամարդկանց մոտ պատճառները անհրաժեշտ է հնարավորինս շուտ պարզել: Ալկոհոլի օգտագործումը, յուղոտ սննդի ընդունումը, սթրեսը նույնպես կարող են հանգեցնել ցուցանիշի նորմայից շեղման: Անհրաժեշտ է անցկացնել մանրամասն հետազոտություն և պարզել, թե ինչն է առաջացրել արյան անալիզի փոփոխությունները:

Բովանդակություն:

- [Նորմա և շեղման պատճառները](#%D5%B6%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1-%D5%B7%D5%A5%D5%B2%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Լեյկոցիտոզի վտանգը](#%D5%AC%D5%A5%D5%B5%D5%AF%D5%B8%D6%81%D5%AB%D5%BF%D5%B8%D5%A6%D5%AB-%D5%BE%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A8)
- [Ինչպես իջեցնել լեյկոցիտների մակարդակը](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%AB%D5%BB%D5%A5%D6%81%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%AC%D5%A5%D5%B5%D5%AF%D5%B8%D6%81%D5%AB%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A8)
- [Սնունդը և հիվանդության կանխարգելումը](#%D5%BD%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%A4%D5%A8-%D5%B0%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AD%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8)

Նմանատիպ հոդվածներ:
 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Նորմա և շեղման պատճառները Օրգանիզմի վիճակի մասին կարելի է դատել արյան մեջ լեյկոցիտների մակարդակով: Դրանք կազմում են պաշտպանական ֆունկցիա կատարող տարասեռ բջիջների խումբ: Այս արյան բջիջները պաշտպանում են օրգանիզմը վիրուսներից, միկրոօրգանիզմներից, վտանգավոր թունանյութերից: Դրանց քանակն ավելանում է բակտերիալ վարակի, բորբոքային պրոցեսի ժամանակ: Արյան մեջ լեյկոցիտոզը ազդարարում է սուր պաթոլոգիայի մասին: Ախտորոշում հաստատելու համար անհրաժեշտ է հետազոտել հիվանդի արյունը: Գոյություն ունի արժեքների միջակայք, որը թույլ է տալիս պնդել, որ մարդու առողջությունը կարգին է: Բայց նույնիսկ օրգանիզմի նորմալ վիճակում լեյկոցիտների մակարդակը տարբեր է: Այն տատանվում է կախված տղամարդու տարիքից և այլ պատճառներից: Լեյկոցիտների նորմալ ցուցանիշները՝ կախված տղամարդու տարիքից, 109/լ (Գ/լ)՝ 18-25 տարեկան - 4-11; 3. 25-35 տարեկան - 3,5-8,5;
4. 35-45 տարեկան - 3-8;
5. 45-60 տարեկան - 2,9-7;
6. 60 տարեկանից բարձր - 2,8-8,5:
Լեյկոցիտների հաշվարկն իրականացվում է լաբորատորիայում արյան անալիզի ժամանակ: Որպեսզի ցուցանիշն արտացոլի իրական պատկերը, անհրաժեշտ է արյուն հանձնել դատարկ ստամոքսով, վաղ առավոտյան: Հետազոտությունից առաջ պետք է խուսափել ավելորդ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, գիշերը արգելվում է չափից շատ ուտել, ալկոհոլային խմիչքներ խմել և ծխել:

Եթե ցուցանիշները բարձրացված են, պատճառը կարող է լինել ֆիզիոլոգիական կամ պաթոլոգիական գործընթացները: Ֆիզիոլոգիականներին են պատկանում՝ անալիզ հանձնելուց մի քանի ժամ առաջ յուղոտ սննդի ընդունումը, ֆիզիկական ակտիվությունը կամ սպորտով զբաղվելը, ապրած սթրեսը, ալկոհոլի չարաշահումը, տաք ցնցուղ ընդունելը, գերտաքացումը, գիշերը նախորդող օրը անքնության կամ ցավի դեմ դեղամիջոցներ ընդունելը:

![Արյան մեջ լեյկոցիտների բարձր ցուցանիշներ - պատճառները տղամարդկանց մոտ](https://lifeinfo.am/storage/images/leykocitnery-bardzr-en-aryan-mej-patcharnery-txamardkanc-mot-120.jpg "Արյան մեջ լեյկոցիտների բարձր ցուցանիշներ - պատճառները տղամարդկանց մոտ")

Լեյկոցիտոզի պաթոլոգիական պատճառները.

- բակտերիաներով հարուցված վարակիչ հիվանդություններ;
- թոքաբորբ;
- լյարդի քրոնիկական հիվանդություններ;
- ուռուցքաբանական հիվանդություններ;
- հեռացված փայծաղ;
- նախաբլթակի, երիկամների բորբոքում;
- ապենդիցիտ;
- ինֆարկտ;
- թրոմբոֆլեբիտ;
- ինտոքսիկացիա;
- արյունատար համակարգի և ուղեղի պաթոլոգիաներ;
- արյունահոսություններ;
- այրվածքներ;
- պատվաստումներ:

Եթե հիվանդի մոտ կան կյանքին սպառնացող լուրջ պաթոլոգիաներ, ապա լեյկոցիտների մակարդակը կտրուկ բարձրացած է, ընդ որում արյան այլ բջիջների պարունակությունը կարող է նվազել: Եթե հայտնաբերվել է միայն մեկանգամյա աննշան շեղում, անալիզը պետք է նորից հանձնել: Լեյկոցիտների մակարդակի բարձրացումը կոչվում է լեյկոցիտոզ: Վարակը կամ օրգանիզմում ընթացող պաթոլոգիական գործընթացը հանգեցնում է սպիտակ արյան բջիջների քանակի բարձրացման:

Լեյկոցիտները կարող են ոչ միայն բարձրացված, այլև նվազած լինել: Մակարդակի նվազումը կոչվում է լեյկոպենիա: Այս վիճակը ոչ պակաս վտանգավոր է, այն կապված է իմունային համակարգի գործունեության թուլացման հետ: Պաշտպանական ուժերը նվազում են, ինչի հետևանքով մարդը դառնում է խոցելի բազմաթիվ հիվանդությունների հանդեպ:

Որոշ դեպքերում լեյկոցիտների քանակի նվազումը զուգակցվում է հեմոգլոբինի և էրիթրոցիտների մակարդակի նվազման հետ: Ընդ որում մարդու մոտ զարգանում է անեմիա: Ավելի հաճախ այն ձևավորվում է, եթե օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ քանակությամբ երկաթ: Նաև այս պաթոլոգիան կարող է առաջանալ վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման կամ ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների հետևանքով: Երիտասարդ տղամարդու մոտ հեմոգլոբինի նորման 130-170 գ/լ է, իսկ 50 տարեկանից հետո՝ 118-139 գ/լ: Եթե հեմոգլոբինը բարձրացած է ավելի քան 20 գ/լ-ով, դա կարող է ազդարարել արյան խտացման, էրիթրեմիայի կամ էրիթրոցիտոզի մասին: Բայց ավելի հաճախ նման փոփոխություններ նկատվում են ծխողների մոտ:

> Կարևոր է! Արտահայտված լեյկոցիտոզի դեպքում անհրաժեշտ է հիվանդի համալիր հետազոտություն՝ ախտորոշումը արագ հաստատելու համար: Ծանր դեպքերում հիվանդին հոսպիտալացնում են:

## Լեյկոցիտոզի վտանգը

Լեյկոցիտոզը կարող է ուղեկցել ցանկացած օրգանի կամ համակարգի աշխատանքի խանգարմանը: Սա ինքնուրույն հիվանդություն չէ: Ուղեկցող ախտանիշները պայմանավորված են հիմնական հիվանդությամբ՝ լեյկոցիտոզի պատճառով: Բուժել պետք է հենց այն, ոչ թե արյան անալիզի փոփոխությունները:

Լեյկոցիտոզի պատճառները.

- բակտերիալ հիվանդություններ;
- նորագոյացություններ;
- արյունահոսություն;
- այրվածք կամ վնասվածք;
- ինֆարկտ;
- դեղամիջոցներով կամ թունավոր նյութերով ինտոքսիկացիա;
- արյան համակարգի հիվանդություններ;
- փորլուծության, փսխման ֆոնին արյան մածուցիկության բարձրացում;
- փայծաղի հեռացում;
- դիաբետիկ կոմա:

Մի շարք ֆիզիոլոգիական պատճառներ կարող են հանգեցնել ժամանակավոր լեյկոցիտոզի, օրինակ՝ սննդի ընդունումը: Հենց այդ պատճառով արյան անալիզները կատարվում են դատարկ ստամոքսով: Սպիտակ արյան բջիջների քանակը բարձրացնում են ավելորդ ֆիզիկական ակտիվությունը, նյարդային խանգարումը, բարձր ջերմաստիճանների ազդեցությունը:

![Արյան մեջ լեյկոցիտների բարձր ցուցանիշներ - պատճառները տղամարդկանց մոտ](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-15837731.jpg "Արյան մեջ լեյկոցիտների բարձր ցուցանիշներ - պատճառները տղամարդկանց մոտ")

Ախտանիշներ, որոնք հաճախ ուղեկցում են լեյկոցիտոզին.

- մարմնի ջերմաստիճանի բարձրացում;
- մկանային կամ տարբեր օրգանների ցավեր;
- թուլություն;
- գլխացավ;
- ավշային հանգույցների մեծացում;
- արագ հոգնածություն:

Սուր վարակիչ հիվանդությունների, մրսածության ժամանակ հիվանդի մոտ լինում է հազ, քթային արտադրություն, մարմնի բարձրացած ջերմաստիճան: Վիրուսային պաթոլոգիայի սկզբնական փուլում կարող է նկատվել աննշան լեյկոցիտոզ: Ինֆարկտի ժամանակ մարդու հիմնական ախտանիշներն են կրծքավանդակի հետևում ցավն ու այրոցը: Քաշի կորուստը, ուշաթափությունը, քթից արյունահոսությունները, մարմնի վրա հեմատոմաները ազդարարում են արյան քաղցկեղի մասին:

Լեյկոցիտոզը որոշվում է արյան լաբորատոր անալիզի միջոցով: Նաև պարտադիր հաշվարկվում են լեյկոցիտար բանաձևի ցուցանիշները: Այն արտացոլում է տարբեր տեսակի լեյկոցիտների միջև հավասարակշռությունը: Անալիզի վերծանումը ներկայացված է աղյուսակի տեսքով և ցույց է տալիս լեյկոցիտների քանակը և տեսակները նորմայում:

Չափահաս տղամարդու լեյկոցիտար բանաձևի աղյուսակը

 Լեյկոցիտների ձևերը՝% պարունակություն (նորմա)Բացարձակ արժեք մլրդ/լ (նորմա)Ձողակորիզավոր նեյտրոֆիլներ1-60,04-0,3Հատվածակորիզավոր նեյտրոֆիլներ47-722,0-5,5Էոզինոֆիլներ1-50,02-0,3Բազոֆիլներ0-10,0-0,065Լիմֆոցիտներ19-371,2-3,0Մոնոցիտներ3-110,09-0,6Եթե արյան անալիզը չի պատասխանում բոլոր հարցերին, հիվանդին կարող են լրացուցիչ նշանակել ողնուղեղի պունկցիա, լյարդի կամ ավշային հանգույցների բիոպսիա, ուլտրաձայնային հետազոտություն, ԿՏ կամ ՄՌՏ: Ախտորոշումը հաստատում է թերապևտը՝ լրիվ հետազոտությունից հետո:

> Կարևոր է! Արյան մեջ լեյկոցիտների բարձրացված պարունակությունը կարող է ազդարարել արյան ուռուցքաբանական հիվանդության մասին: Որքան շուտ հայտնաբերվի հիվանդությունը և սկսվի բուժումը, այնքան հիվանդի մոտ ապաքինման շանսերը մեծ են:

## Ինչպես իջեցնել լեյկոցիտների մակարդակը

Լեյկոցիտների մակարդակն իջեցնել հնարավոր է հակաբիոտիկներով կամ հատուկ դեղամիջոցներով, որոնք բուժում են հայտնաբերված հիվանդությունը: Սովորաբար նշանակում են հակաբակտերիալ, հակաբորբոքային, քիմիաթերապևտիկ դեղամիջոցներ: Երբեմն բժիշկը դիմում է լեյկաֆերեզի՝ հատուկ սեպարատորի միջոցով արյան հունից ավելորդ լեյկոցիտների հեռացմանը:

![Արյան մեջ լեյկոցիտների բարձր ցուցանիշներ - պատճառները տղամարդկանց մոտ](https://lifeinfo.am/storage/images/leykocitnery-bardzr-en-aryan-mej-patcharnery-txamardkanc-mot-170.jpg "Արյան մեջ լեյկոցիտների բարձր ցուցանիշներ - պատճառները տղամարդկանց մոտ")

Եթե անալիզում լեյկոցիտների պարունակությունը հավասար է 11-12 Գ/լ-ի, ավելի լավ է արյունը նորից հանձնել: Աննշան բարձրացումը կարող է առաջանալ լաբորատոր հետազոտությունից առաջ սննդի ընդունումից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից կամ նյարդային խանգարումից: Լեյկոցիտների բարձրացումը կարող է լինել տաք լոգանք ընդունելուց հետո: Այս բոլոր դեպքերում մարդուն բուժել պետք չէ:

Ի՞նչ հիվանդությունների ժամանակ է լեյկոցիտների պարունակությունը բարձրացված: Ցանկացած բորբոքային, հատկապես թարախային պրոցես, այրվածքային ինտոքսիկացիա, ինֆարկտի ժամանակ նեկրոզը առաջացնում են արյան անալիզի նման փոփոխություններ:

Ծանր թարախային վարակների, սեպսիսի դեպքում ցուցանիշը կարող է տատանվել 25-ից մինչև 30 Գ/լ: Ուռուցքաբանական հիվանդությունների (հատկապես արյան համակարգի) դեպքում լեյկոցիտոզը էլ ավելի բարձր է:

## Սնունդը և հիվանդության կանխարգելումը

Ցանկացած հիվանդության ժամանակ պետք է պահպանել խիստ դիետա, ուտել շատ բանջարեղեն և մրգեր, հագեցնել օրգանիզմը վիտամիններով և հանքանյութերով: Խորհուրդ է տրվում օգտագործել շիլաներ, եփած բանջարեղեն, արգանակներ և բորշ, քիչ յուղոտ շոգեխաշած միս և ձուկ: Խմել օրական ոչ պակաս, քան 2 լիտր հեղուկ: Օգտակար են խծուծի, երիցուկի, լորենու վրա հիմնված բուսական թեյերը: Սնունդի միջոցով կարելի է պայքարել հիմնական հիվանդության դեմ և բնական եղանակներով կարգավորել լեյկոցիտների մակարդակը:

Սնունդը պետք է լինի մասնատված: Ամբողջ օրվա ընթացքում ուտել պետք է 5 անգամ, 3 ժամը մեկ, ընթրել՝ քնից 2 ժամ առաջ: Սնունդը պատրաստել միայն թարմ և որակյալ մթերքներից: Ավելի լավ է դրանք գնել այն խանութներից, որտեղ յուրաքանչյուր ապրանքի վրա նշված են բաղադրությունը և արտադրման ամսաթիվը: Պետք է հրաժարվել յուղոտ և տապակած սննդից, ալկոհոլային խմիչքներից, գազավորված ըմպելիքներից, տորթերից:

Կանխարգելում.

- տարեկան առնվազն մեկ անգամ արյուն հանձնել անալիզների համար;
- չանտեսել ախտանիշները և ժամանակին բուժել ցանկացած հիվանդություն;
- ճիշտ սնվել, պահպանել օրվա ռեժիմը;
- բարձրացնել իմունիտետը;
- զբաղվել հանգստի ակտիվ տեսակներով;
- հրաժարվել վնասակար սովորություններից:

Եթե արյան կանխարգելիչ անալիզ հանձնելուց հետո հայտնաբերվել է լեյկոցիտների մակարդակի բարձրացում, անհրաժեշտ է անցկացնել օրգանիզմի մանրամասն հետազոտություն և հայտնաբերել հիվանդությունը: Այսպես կարելի է իմանալ առկա քրոնիկական հիվանդության մասին: Բուժման կուրսը նշանակում է բժիշկը: Ինքնաբուժությամբ զբաղվել չի կարելի:
