# Արյան շաքարի մակարդակ - նորմա կանանց համար

![Բարձր շաքարի ախտանիշները](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-36635961.jpg "Բարձր շաքարի ախտանիշները")

Արյան շաքարի անալիզը տարածված ընթացակարգ է, որը բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման ժամանակ կատարվող հետազոտության մի մասն է։ Յուրաքանչյուր մարդու խորհուրդ է տրվում պարբերաբար հանձնել այն, որպեսզի ժամանակին հայտնաբերվեն ամենափոքր խնդիրները։ Կանացի օրգանիզմը հաճախ կարիք ունի շաքարի ստուգման։ Արյան մեջ գլյուկոզայի պարունակության նորման կանանց մոտ կախված է, առաջին հերթին, տարիքից. 25 տարեկանում այն արմատապես տարբերվում է տարեց կանանց ցուցանիշից։

Բովանդակություն:

- [Շաքարի մակարդակի նորման կանանց մոտ](#%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%B6%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D6%81-%D5%B4%D5%B8%D5%BF)
- [Ցուցանիշների փոփոխության պատճառները](#%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D6%83%D5%B8%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Բարձր շաքարի ախտանիշները](#%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D6%80-%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Թաքնված դիաբետի առանձնահատկությունները](#%D5%A9%D5%A1%D6%84%D5%B6%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B6%D5%B1%D5%B6%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Հղիների մոտ թույլատրելի արժեքները](#%D5%B0%D5%B2%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%B8%D5%BF-%D5%A9%D5%B8%D6%82%D5%B5%D5%AC%D5%A1%D5%BF%D6%80%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%A1%D6%80%D5%AA%D5%A5%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)

Նմանատիպ հոդվածներ:
 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Շաքարի մակարդակի նորման կանանց մոտ Արյան մեջ շաքարի պարունակությունը կարևոր դեր է խաղում կնոջ ընդհանուր վիճակում, նրա ինքնազգացողության, ներքին օրգանների բնականոն աշխատանքի գործում։ Գլյուկոզան օրգանիզմ է մտնում սննդի հետ, մարսվում, յուրացվում է։ Մի քանի ժամվա ընթացքում այն թափանցում է բջիջներ։ Եթե կնոջ մոտ ինսուլինի սինթեզը խախտված է, գլյուկոզան բջիջներից, արյունից դուրս բերել հնարավոր չէ։ Դրա պատճառով տեղի է ունենում շաքարի կուտակում մեծ քանակությամբ, ժամանակի ընթացքում նրա կոնցենտրացիան զգալիորեն գերազանցում է նորման։ Շաքարի բարձր մակարդակ ունեցող դիաբետով հիվանդների մոտ կարող են առաջանալ բազմաթիվ հիվանդություններ։ Գոյություն ունեն շաքարի թույլատրելի ցուցանիշների սահմանված սահմաններ։ Ստորև բերված է աղյուսակ, որը ցույց է տալիս մազանոթային (մատից վերցված) արյան մեջ շաքարի պարունակության նորմաները՝ կախված կնոջ տարիքից։ Տարիք Քանակություն, մմոլ/լ Մինչև 14 տարեկան 3,3-5,6 Մինչև 60 տարեկան 4,1-5,9 Մինչև 80 տարեկան 4,6-6,4 90 տարեկանից Մինչև 6,7 40 տարեկանից հետո կանանց մոտ թույլատրելի են որոշակի շեղումներ նորմայից, որոնք կապված են հորմոնալ փոփոխությունների, դաշտանադադարի հետ։ Կրծքով կերակրող մայրերի, մինչև 30 տարեկան և ավելի մեծ տարիքի հղի կանանց մոտ նույնպես աննշան շեղումները բնական են։ Ցուցանիշների փոփոխության պատճառները Ցուցանիշների փոփոխությունը կարող է կախված լինել բազմաթիվ արտաքին գործոններից։ Հիմնականները երկուսն են, նրանք հանդիպում են դեպքերի ավելի քան 70%-ում. Սխալ սնվելակերպ. «արագ» ածխաջրերով հարուստ սննդի ուտելու սովորությունը, սննդի մեծ քանակությամբ ընդունումը, վնասակար մթերքների, հատկապես քաղցրավենիքի չարաշահումը - այս ամենը կարող է հրահրել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացում։ Սխալ սնվելակերպը հաճախ հանգեցնում է ավելորդ քաշի, ինչը ուժեղացնում է օրգանիզմում կուտակված շաքարի բացասական ազդեցությունը՝ հրահրելով շաքարային դիաբետ։ 3. Հորմոնալ խանգարում. այն կարող է հրահրված լինել տարբեր գործոններով. վահանաձև գեղձի հիվանդություններ, հորմոնալ հակաբեղմնավորիչների սխալ ընդունում կամ կտրուկ ընդունման դադարեցում, այլ գործոններ։ Երբ կինը երկար ժամանակ անտեսում է հորմոնալ ֆոնի փոփոխությունները, հիվանդությունների առաջացումն անխուսափելի է։
> Հետաքրքիր է! Որոշ հոգեկան հիվանդություններ կապված են ուտվող սննդի քանակությունը վերահսկելու անկարողության հետ, ավելորդ քաշը հաճախ հրահրվում է հոգեբանական խնդիրներով։ Հենց շաքարային դիաբետի զարգացման հնարավորության պատճառով հոգեթերապևտները զգուշացնում են հիվանդներին ֆիզիկական առողջության հետ կապված բարդությունների մասին։

![Արյան շաքարի մակարդակ - նորմա կանանց համար](https://lifeinfo.am/storage/images/aryan-shaqari-norma-kananc-mot-yst-tariqi-112.jpg "Արյան շաքարի մակարդակ - նորմա կանանց համար")

Շաքարի նորմայի խախտումը կարող է հրահրված լինել նաև այլ գործոններով.

- լյարդի և երիկամների քրոնիկական հիվանդություններ (որպես բարդություն՝ պատշաճ բուժման բացակայության դեպքում)
- կրած ինսուլտ, ինֆարկտ
- հուզական գերլարվածություն, մշտական սթրեսներ
- վնասակար սովորություններ՝ ծխելը, ալկոհոլը, թմրանյութերը
- ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ՝ պանկրեատիտ, մուկովիսցիդոզ, ուռուցքներ, այլն
- մակերիկամների, հիպոֆիզի հիվանդություններ

Ինչ վերաբերում է վնասակար սովորություններին, ապա վիճակագրության համաձայն, այս գործոնը հրահրում է շաքարային դիաբետ գրեթե սխալ սնվելակերպի, հորմոնալ խանգարման հետ նույն մակարդակով։

## Բարձր շաքարի ախտանիշները

Դիաբետի հիմնական ախտանիշներն են.

1. Միզարձակման հետ կապված խնդիրներ. հաճախանում են միզելու ցանկությունները, մեկ անգամում արտազատվող մեզի քանակն ավելանում է։ Այս ախտանիշը նման է որոշ գինեկոլոգիական հիվանդությունների ախտանիշին, ուստի կինը որոշ ժամանակ կարող է զբաղվել դրանց ինքնաբուժմամբ։
2. Բերանի չորություն. մարդուն մշտապես ուզում է խմել, հատկապես ցանկությունն առաջանում է գիշերը։ Շատերի մոտ նկատվում է երեկոյան բաժակ ջուր պատրաստելու սովորություն, քանի որ ծարավն այնքան ուժեղ է, որ ստիպում է արթնանալ՝ խաթարելով քունը։ Ոմանք, ծարավից տանջվելով, խմում են քաղցր գազավորված ըմպելիքներ՝ դրանով իսկ վատթարացնելով իրենց վիճակը և մոտեցնելով դիաբետի սկիզբը։
3. Թուլություն. շատ կանայք սովոր են անուշադրության մատնել այս ախտանիշը՝ կապելով այն ծանր աշխատանքի, ծանրաբեռնվածության հետ։ Ոմանք նորմալ են համարում 50 տարեկանից և ավելի բարձր տարիքում ավելացած հոգնածության վիճակը։ Իրականում, այն հաճախ ազդարարում է լուրջ հիվանդությունների մասին, որոնցից մեկը շաքարային դիաբետն է։
4. Քաշի հետ կապված խնդիրներ. շաքարային դիաբետի դեպքում առաջանում է կտրուկ քաշի կորուստ, որը կապված չէ ուտվող սննդի սահմանափակումների հետ։ Կանանց մեծամասնությունը սկզբում ուրախանում են այս երևույթով, սակայն ժամանակի ընթացքում նրանց մարմնի զանգվածը չափազանց ցածր է դառնում՝ մարմնի զանգվածի դեֆիցիտի եզրին։
5. Գինեկոլոգիական հիվանդություններ. արյան մեջ շաքարի բարձր մակարդակի դեպքում սեռական ոլորտի խնդիրները հաճախ են հանդիպում։ Դրանք կարող են կապված լինել վագինալ վարակի, սնկերի ներթափանցման հետ։ Այս դեպքում առաջանում է ուժեղ քոր, այրոց, ցավոտ զգացողություններ սեռական օրգանների շրջանում։

Նաև շաքարի բարձր մակարդակն արտահայտվում է գլխացավի հաճախակի նոպաներով, սրտխառնոցով, փսխումով, տեսողության հետ կապված խնդիրներով։

> Կարևոր է! Միզարձակման հետ կապված խնդիրներ հաճախ առաջանում են 65 տարեկանից բարձր կանանց մոտ։ Նրանք պետք է հատկապես ուշադիր լինեն իրենց առողջական վիճակի նկատմամբ, որպեսզի ժամանակին ճանաչեն հիվանդությունները, անհրաժեշտ է պարբերաբար այցելել բժիշկների։

## Թաքնված դիաբետի առանձնահատկությունները

Արյան մեջ շաքարի ավելացման ակնհայտ նշանները կարող են բացակայել։ Դիաբետի այս ձևը կոչվում է թաքնված։ Կինը կարող է երկար ժամանակ իրեն լիովին նորմալ զգալ, սակայն նրա օրգանիզմում սկսում են տեղի ունենալ անդառնալի փոփոխություններ։

Վիճակագրության համաձայն, 50-ից 55 տարեկան կանայք ամենից հաճախ ենթակա են շաքարային դիաբետի թաքնված ձևին։ Այս ժամանակահատվածում նկատվում են դաշտանադադարի հետ կապված փոփոխություններ, ուստի շաքարի բարձրացումն այնքան էլ ակնհայտ չի արտահայտվում։ Ինչպե՞ս կարելի է հայտնաբերել թաքնված դիաբետը։

Հիմնականում այն հայտնաբերվում է, երբ կինը հիվանդանոց է այցելում պլանային զննման համար՝ հանձնելով արյուն երակից, մատից։ Մյուսները բժիշկների են դիմում հաճախակի անբավարարության, ուժերի անկման, մարմնի վրա վերքերի դանդաղ ապաքինման բողոքներով։ Այս երևույթները բնորոշ են դիաբետին, քանի որ գլյուկոզայի մակարդակի բարձրացումն իջեցնում է իմունիտետը. հենց մարմինը, նրա օրգանները, հուզական վիճակը դառնում են խոցելի։

Ամենից հաճախ հիվանդության այս ձևին ենթակա են այն կանայք, ովքեր ունեն.

- ձվարանների պոլիկիստոզ
- արյան մեջ կալիումի ցածր մակարդակ
- գիրություն
- դիաբետի ժառանգական նախատրամադրվածություն
- հղիների դիաբետ

![Արյան շաքարի մակարդակ - նորմա կանանց համար](https://lifeinfo.am/storage/images/aryan-shaqari-norma-kananc-mot-yst-tariqi-152.jpg "Արյան շաքարի մակարդակ - նորմա կանանց համար")

> Կարևոր է! Եթե ժամանակին հայտնաբերել նախադիաբետը, հնարավոր է խուսափել հիվանդության զարգացումից։

## Հղիների մոտ թույլատրելի արժեքները

Հղի կնոջ արյան մեջ շաքարի թույլատրելի արժեքը կազմում է 3,3-6,6 մմոլ, անկախ տարիքից։ Սակայն, հասուն տարիքի (մոտ 45 տարեկան) ապագա մայրերի մոտ այս ցուցանիշը սովորաբար գտնվում է նորմայի վերին սահմանին կամ նույնիսկ գերազանցում է այն։ Ուստի կինը պարտավոր է հետևել արյան վիճակին։ Ինչու՞ է հղիության ընթացքում շաքարը հաճախ բարձրանում։ Սա կապված է ապագա մոր օրգանիզմի ծանրաբեռնվածության հետ. արյան մեջ ամինաթթուները նվազում են, կետոնային մարմինները ավելանում են։

Գլյուկոմետրով չափումն իրականացվում է առավոտյան՝ ծոմ պահած վիճակում։ Եթե հետազոտության արդյունքը անբավարար է, սովորաբար նշանակվում է երեք ժամ տևողությամբ թեստի անցկացում։ Դրա համար կնոջը ներարկվում է բուժող բժշկի կողմից որոշվող գլյուկոզայի դեղաչափ։ Շաքարային դիաբետի առկայությունը կլինի հետևյալ ցուցանիշների դեպքում.

- մեկ ժամ հետո - 10,5 մմոլ-ից բարձր
- երկու ժամ հետո - 9,2 մմոլ-ից բարձր
- երեք ժամ հետո - 8 մմոլ-ից բարձր

Սովորաբար բժիշկները ապագա մայրիկներին բացատրում են, որ նորմայից աննշան շեղումները լուրջ մտահոգության պատճառ չեն։ Ենթաստամոքսային գեղձը երեխայի զարգացման ժամանակ ուժեղ ճնշում է ապրում, ուստի արյան մեջ գլյուկոզայի ժամանակավոր ավելացումը բնական երևույթ է։ Բժշկի հիմնական խնդիրն է պարբերաբար հետազոտություն անցկացնել՝ հետևելով շաքարի մակարդակի փոփոխություններին։

Դեռահասի և 60-70 տարեկան կնոջ արյան մեջ շաքարի նորմալ ցուցանիշը տարբերվում են, ինչը նորմալ է։ Շաքարային դիաբետի զարգացման վրա ազդում են ինչպես արտաքին գործոնները, այնպես էլ օրգանիզմի ներքին փոփոխությունները, որոնցից ամենատարածվածներն են սխալ սնվելակերպը, ավելորդ քաշը, հորմոնալ խանգարումները։ Գոյություն ունի նաև թաքնված դիաբետ, որն ունի իր առանձնահատկությունները։
