#  Արյունախոտի օգտակար հատկությունները

Արյունախոտը բուժիչ բույս է, որն աչքի է ընկնում օգտակար հատկությունների մեծ քանակով: Հնում այն անփոխարինելի է եղել բազմաթիվ հիվանդությունների ժամանակ: Իր հանրաճանաչությունը չի կորցրել նաև մեր ժամանակներում և ներկայումս էլ լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ՝ եփուկների, տեսքով, իսկ երբեմն նույնիսկ եփում են : Բույսի բաղադրության մեջ մտնում են մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ և օգտակար բազմաթիվ նյութեր: Սակայն միաժամանակ այն պարունակում է նաև բազմաթիվ վնասակար թունանյութեր, որոնք կարող են վնասել առողջությանը: Այդ պատճառով արյունախոտը պետք է օգտագործել զգուշությամբ:

![Արյունախոտի օգտակար հատկությունները](https://lifeinfo.am/storage/images/aryunaxoti-ogtakar-hatkutyunnery-ev-kirarumy-142.jpg "Արյունախոտի օգտակար հատկությունները")

Բովանդակություն:

- [Արյունախոտի օգտակար հատկությունները](#%D5%A1%D6%80%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BF%D5%AB-%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Օգտակար հատկություններ](#%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80)
- [Նյարդային համակարգ](#%D5%B6%D5%B5%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3)
- [Մարսողական համակարգ](#%D5%B4%D5%A1%D6%80%D5%BD%D5%B8%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3)
- [Սիրտ-անոթային և արյունատար համակարգ](#%D5%BD%D5%AB%D6%80%D5%BF-%D5%A1%D5%B6%D5%B8%D5%A9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A1%D6%80%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3)

## Արյունախոտի օգտակար հատկությունները

> Ուշադրություն. Արյունախոտը ներքին օգտագործման համար արգելվում է և կրծքով կերակրող կանանց համար! Նրանք կարող են այն օգտագործել միայն որպես , ինչպես նաև որպես քսուքներ՝ :

Իր անունը արյունախոտը ստացել է այն պատճառով, որ կենդանիները երբեք չեն ուտում այս խոտը: Հարյուրավոր տարիներ առաջ արյունախոտին վերագրվում էին ոչ միայն բուժիչ, այլև խորհրդավոր հատկություններ: Մեր նախնիները հավատում էին, որ այն կարող է պաշտպանել կախարդներից և չար ոգիներից: Հեռու ճանապարհորդության մեկնելիս մարդիկ այն վերցնում էին իրենց հետ՝ ավազակների հարձակումներից և վայրի գազաններից պաշտպանվելու համար:

Քանի որ այս բուժիչ բույսը պարունակում է զանազան օգտակար նյութեր, արյունախոտը կարող է օգտագործվել որպես ցավազրկող, հակասեպտիկ, վերքերը բուժող, հակաբակտերիալ, միզամուղ և հակաճիճվային միջոց:

## Օգտակար հատկություններ

Չնայած ավանդական բժշկության ձեռք բերած հաջողություններին և բազմաթիվ նորագույն դեղագործական պատրաստուկներին, արյունախոտը դեռևս օգտագործվում է և բազմաթիվ հիվանդությունների բուժման համար: Այն ունակ է արդյունավետորեն ազդել մարդու օրգանիզմի հետևյալ մասերի վրա.

### Նյարդային համակարգ

Արյունախոտը կարգավորում է նյարդերը, վերականգնում է նյարդաթելերը, ուժերը և թուլացնում լարվածությունը: Այն արդյունավետ է նևրոզների, դաշտանադադարի, անքնության, հաճախակի գլխացավերի ժամանակ: Արյունախոտը հոգեկան անկումների (դեպրեսիայի) դեմ հիանալի միջոց է:

### Մարսողական համակարգ

Այս բույսը բարելավում է նյութափոխանակության և մարսողության գործընթացը, արդյունավետ է այնպիսի մակաբույծների, ինչպիսիք են ճիճուները, դեմ պայքարում: Եփուկներն ու թուրմերն օգտագործվում են փորլուծության, գաստրիտի, երիկամների, լյարդի և լեղապարկի հիվանդությունների ժամանակ:

### Սիրտ-անոթային և արյունատար համակարգ

Այս ժողովրդական միջոցի կիրառմամբ կարելի է վերացնել անոթների սպազմերը, բարելավել արյան շրջանառությունը և սրտի աշխատանքը: Արյունախոտն օգտագործվում է արյունահոսությունները կանգնեցնելու, քերծվածքներն ու վերքերը բուժելու համար, կիրառվում է հետվիրահատական կարերի արագ ապաքինման նպատակով:

Արյունախոտն արդյունավետ է նաև այլ օրգանների հիվանդությունների բուժման համար.

- շնչառական օրգանների խնդիրներ.
- սոմատիկ հիվանդությունների բուժման ժամանակ.
- այն օգտագործվում է կանանց սեռական օրգանների բորբոքումները վերացնելու համար:

Արյունախոտն օգտագործվում է նաև հոդերի բուժման համար, այս նպատակով կիրառում են : Այն հիանալի կերպով նորմալացնում է դրանց շարժումը, վերացնում է այտուցներն ու բորբոքումները: Արտաքին օգտագործման դեպքում այն արագացնում է քերծվածքների ու կտրվածքների ապաքինումը, ամրացնում է մազանոթների պատերը: Եթե այն ավելացնել լոգանքին, ապա այն անփոխարինելի է ալերգիայի և մաշկի տարբեր հիվանդությունների ժամանակ: Արյունախոտից պատրաստված միջոցներն արդյունավետ են համար:

Բուժման ժամանակ պետք է հաշվի առնել բոլոր հակացուցումները: Ախտորոշումը պետք է ստույգ կերպով հաստատված լինի: Եթե հիվանդությունը բարդ է կամ առաջացել են բարդություններ, ապա լավագույն լուծումը ժողովրդական բժշկության և ավանդական բժշկության համատեղ կիրառումն է: Այսպիսով, դուք կկարողանաք հասնել ավելի լավ արդյունքի և կբարձրացնեք բուժման արդյունավետությունը:

> Ուշադրություն. Այս բուժիչ բույսով բուժում սկսելուց առաջ անպայման պետք է խորհրդակցել բժշկի հետ: Սա թույլ կտա բուժումն ավելի արդյունավետ դարձնել և խուսափել հնարավոր սխալներից:
