# Բուժում ենք գրիպը և հարբուխը տնային պայմաններում

![Հարբուխի և գրիպի բուժումը երեխաների մոտ](https://lifeinfo.am/storage/images/gripi-ev-sur-shncharakan-ayl-varakneri-bujumy-tnayin-paymannerum-193.jpg "Հարբուխի և գրիպի բուժումը երեխաների մոտ")

Վարակիչ հիվանդությունները հաճախ գլուխ են բարձրացնում տարվա ցուրտ ժամանակ: Ամռան հանգստից հետո, թուլացած աշնանային խոնավությունից ու սթրեսից՝ մեր օրգանիզմը հանդիսանում է հեշտ թիրախ հիվանդության համար:

Մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը, գլխացավը, մրսածությունը, հազը վկայում են, որ մենք վարակվել ենք սուր ռեսպիրատորային վարակիչ հիվանդությամբ (հարբուխ, ОРВ): Իսկ եթե ջերմությունը բարձրացել է մինչև 39-40 աստիճան, մարմինը ցավում է, ասես՝ այն ջարդվում է, ցնցվում է դողերոցքից, իսկ աչքերը ցավում են նույնիսկ խամրած լույսից. դրանք գրիպի նշաններ են:

Բովանդակություն.

- [Հարբուխի և գրիպի բուժումը մեծահասակների մոտ](#%D5%B0%D5%A1%D6%80%D5%A2%D5%B8%D6%82%D5%AD%D5%AB%D5%A3%D6%80%D5%AB%D5%BA%D5%AB-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%B4%D5%A5%D5%AE%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%B8%D5%BF)
- [Դեղամիջոցները](#%D5%A4%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Ինչպես արագ բուժել հարբուխը և գրիպը տնային պայմաններում](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A1%D6%80%D5%A1%D5%A3-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%A5%D5%AC-%D5%B0%D5%A1%D6%80%D5%A2%D5%B8%D6%82%D5%AD%D5%A8%D5%A3%D6%80%D5%AB%D5%BA%D5%A8-%D5%BF%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4)
- [Հարբուխի և գրիպի բուժումը երեխաների մոտ](#%D5%B0%D5%A1%D6%80%D5%A2%D5%B8%D6%82%D5%AD%D5%AB%D5%A3%D6%80%D5%AB%D5%BA%D5%AB-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%B8%D5%BF)
- [Դեղորայքը](#%D5%A4%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Ժողովրդական միջոցները](#%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Հիվանդության կանխարգելումը](#%D5%B0%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AD%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8)

Առնչվող հոդվածներ:

## Հարբուխի և գրիպի բուժումը մեծահասակների մոտ

Տնային պայմաններում մեծահասակների գրիպի և հարբուխի բուժման համար անհրաժեշտ է հետևել մի քանի կարևոր կանոնների, որոնց մասին մենք հիմա կպատմենք: Դա կօգնի արագ առողջանալ և չձգձգել բուժումը:

### Դեղամիջոցները

Գրիպը արագ բուժելու համար խորհուրդ է տրվում ընդունել դեղամիջոցներ: Հակավիրուսային ազդեցությամբ դեղերը արդյունավետ սպանում են վարակիչ գրիպը և նպաստում են առողջացմանը: Դրանց շարքին են դասվում.

- Ցիտովիր - Цитовир;
- Կագոցել - Кагоцел;
- Ամիկսին - Амиксин;
- Լավոմակս - Лавомакс և այլն:

### Ինչպես արագ բուժել հարբուխը և գրիպը տնային պայմաններում

#### Պահպանեք անկողնային ռեժիմը

Որպես կանոն՝ մարդիկ լուրջ չեն վերաբերվում գրիպին և հարբուխին, հաճախ հիվանդությունը ոտքի վրա են տանում: Բայց վտանգ կա հիվանդության ձգձգման և բարդությունների առաջացման: Այդ պատճառով հիվանդության առաջին նշանները, հատկապես՝ բարձր ջերմաստիճան նկատելիս պետք է պառկել: Դա վերաբերում է հարբուխին: Գրիպի դեպքում սովորաբար հարցը լուծվում է ինքնըստինքյան. վիճակն այնքան ծանր է, որ դժվար է անգամ նստել կամ կանգնել, ուր մնաց՝ կատարել որևէ աշխատանք:

![Հարբուխի և գրիպի բուժումը մեծահասակների մոտ](https://lifeinfo.am/storage/images/gripi-ev-sur-shncharakan-ayl-varakneri-bujumy-tnayin-paymannerum-181.jpg "Հարբուխի և գրիպի բուժումը մեծահասակների մոտ")

Անկողնային ռեժիմը ցանկալի է առնվազն 3 օր, հիվանդության առավել սուր ընթացքում: Բայց վիճակի լավացման հետ կարևոր է չչարաշահել վիճակը՝ բարդություններ չվաստակելու համար:

> Կարևոր է. մի շտապեք աշխատանքի դուրս գալ, եթե ձեզ լրիվ առողջացած չեք զգում: Գրիպը վտանգավոր է իր հետևանքներով: Տանջված օրգանիզմը ի վիճակի չէ նորմալ պայքարել այլ վարակների դեմ, որոնք կարող են ներթափանցել օրգանիզմ:

#### Կանչեք բժշկին տուն

Բժշկին կանչելու դեպքում պետք չի լինի սպասել պոլիկլինիկայի հերթում՝ լրացնելով արդեն առկա վիրուսների &lt;&lt;ծաղկեփունջը&gt;&gt; նոր &lt;&lt;ծաղիկներով&gt;&gt; կողքին նստած մարդկանցից և տառապելով գլխի և մկանային ցավը: Բայց բժշկի զննումը պետք է: Նախ՝ նա պետք է կատարի ախտորոշում և նշանակի անհրաժեշտ բուժում ։ Երկրորդ՝ բժիշկը դուրս կգրի հիվանդանոցային թերթ, որը պարզապես անհրաժեշտ է 1-ին կետի կատարման համար:

> Կարևոր է. եթե այնուամենայնիվ ստիպված եք եղել գնալ պոլիկլինիկա, մի մոռացեք հագնել դիմակ: Այդպես դուք կպաշտպանեք ձեզ կողքից փռշտացող ու հազացող մարդկանց &lt;&lt;նվերներից&gt;&gt; և ինքներդ էլ ոչ մեկի չեք վարակի:

#### Մի իջեցրեք բարձր ջերմաստիճանը դեղերի միջոցով

Եթե բարձրացել է մարմնի ջերմաստիճանը, նշանակում է, որ օրգանիզմը պայքարում է վիրուսների դեմ, միացել է իմունային պաշտպանությունը ։ Կիրառելով ջերմիջեցնող դեղեր՝ դուք թուլացնում եք սեփական իմունային համակարգը՝ խանգարելով օրգանիզմին ոչնչացնել վիրուսները: Ավելին, այդ դեղերը կարող են ազդել ստամոքսի, լյարդի, երիկամների, սրտի վրա՝ ստեղծելով նոր խնդիրներ:

Եթե բարձր ջերմաստիճանը նորմալ եք տանում, սպասեք, մինչ այն ինքնուրույն նվազի: Իջեցնել այն պետք է միայն այն ժամանակ, երբ մեծահասակների մոտ այն բարձրացել է մինչև 39° կամ ավելի, կամ տաքությունը ուղեկցվում է ցնցումներով, ուշաթափությամբ: Երեխաների և տարեց մարդկանց մոտ կարելի է իջեցնել ջերմաստիճանը, երբ այն բարձր է 38°-ից: Բայց նույնիսկ այս դեպքում կարելի է հաջողության հասնել տնային միջոցներով:

![Հիվանդության կանխարգելումը](https://lifeinfo.am/storage/images/gripi-ev-sur-shncharakan-ayl-varakneri-bujumy-tnayin-paymannerum-102.jpg "Հիվանդության կանխարգելումը")

Արդյունավետ ջերմիջեցնող միջոցներ են՝ մեղր, կիտրոնով թեյ, ազնվամորի, լորենու ծաղիկների թուրմ: Կարելի է շփել մարմինը ջրի հետ քացախի խառնուրդով կամ դնել ճակատին, ձեռքին՝ զարկերակի վրա, սենյակային ջերմաստիճանի ջրով թրջած, մի քանի անգամ ծալած բինտ: Տաքացած կտորը կարելի է թրջել և գործածել կրկին: Կարելի է օգտագործել կաղամբի տերևներ՝ դնելով դրանք ճակատին, դաստակներին, ոտքերի թաթերին:

Դեղաբույսեր, որոնք կօգնեն պայքարել բարձր ջերմության դեմ.

- ազնվամորու տերևները և պտուղները;
- լորենու ծաղիկը;
- թանթրվենի;
- կալինայի պտուղները;
- ձիաձետը:

> Կարևոր է. մի օգտագործեք ասպիրին ջերմություն իջեցնելու նպատակով: Այն կարող է առաջացնել ներքին արյունահոսություն: Անհրաժեշտ դեղերը կնշանակի բժիշկը:

![Դեղամիջոցները](https://lifeinfo.am/storage/images/gripi-ev-sur-shncharakan-ayl-varakneri-bujumy-tnayin-paymannerum-154.jpg "Դեղամիջոցները")

#### Ոչ մի հակաբիոտիկ

Գրիպի արդյունավետ բուժումը հակաբիոտիկների միջոցով անհնար է։ Վիրուսները դրանցից չեն վախենում: Սակայն հակաբիոտիկները հաջողությամբ ոչնչացնում ապրող օրգանիզմում օգտակար բակտերիաները: Դիսբակտերիոզը հանգեցնում է տհաճ հետևանքների, ինչպիսիք են լուծը, կաթնախտը և այլն. արդյունքում օրգանիզմը ավելի է թուլանում՝ կորցնելով հիվանդությունը ինքնուրույն հաղթահարելու հնարավորությունը:

Հակաբիոտիկները պետք է նշանակի բժիշկը, երբ վտանգ կա բարդությունների առաջացման, օրինակ՝ օտիտի, սինուսիտի, թոքաբորբի և այլ հիվանդությունների:

> Կարևոր է. հիվանդության ընթացքը թեթևացնելու համար կարելի է ընդունել հոմեոպաթիկ և իմունոմոդելավորող միջոցներ, բայց դրանք պետք է նշանակի բժիշկը՝ հաշվի առնելով օրգանիզմի բոլոր առանձնահատկությունները:

#### Խմեք շատ հեղուկներ

Գրիպի և հարբուխի գլխավոր պատճառն է օրգանիզմի թունավորումը վիրուսների արտադրված նյութերով: Տոքսինները պետք է դուրս բերել: Ուստի տնային պայմաններում բուժման ժամանակ պետք է շատ խմել՝ ոչ պակաս, քան երկու լիտր հեղուկ։

![Ինչպես արագ բուժել հարբուխը և գրիպը տնային պայմաններում](https://lifeinfo.am/storage/images/gripi-ev-sur-shncharakan-ayl-varakneri-bujumy-tnayin-paymannerum-104.jpg "Ինչպես արագ բուժել հարբուխը և գրիպը տնային պայմաններում")

Դա շատ կարեւոր է, քանի որ բարձր ջերմության դեպքում օրգանիզմի ջրազրկման վտանգ կա: Կարելի է խմել թեյեր, մորսեր մասուրով, սև հաղարջով, հապալասով, ոչ քաղցր կոմպոտներ: Լավ օգնում է վերականգնել ջրային և աղային հավասարակշռությունը առանց գազի հանքային ջուրը:

> Կարևոր է. չի կարելի խմել քաղցր գազավորված ըմպելիքներ. դրանք ծանրաբեռնում են ստամոքսը և լյարդը:

#### Պահեք դիետա

Գաղտնիք չէ, որ հիվանդության ընթացքում անհետանում է ախորժակը: Օրգանիզմը ծախսում է իր բոլոր ուժերը վարակի հաղթահարման, այլ ոչ թե՝ ուտելիքի մարսման համար: Բարձր ջերմաստիճանի դեպքում նույնիսկ խորհուրդ են տալիս մեկ-երկու օր քաղցած մնալ:

Նույնիսկ եթե ախորժակը վերադարձել է, դա չի նշանակում, որ պետք է վրա տալ ցանկացած սննդի: Անհրաժեշտ է դիետա, որը կօգնի արագացնել վերականգնումը: Սնունդը պետք է լինի դյուրամարս, ոչ ծանր: Խուսափեք յուղոտ, սուր ուտեստներից։ Կերեք ավելի շատ կաթնամթերք, բանջարեղեն և միրգ: Կալցիումը, որը պարունակում է կաթի մեջ, վիտամինները և միկրոտարրերը կուժեղացնեն օրգանիզմի դիմադրողականությունը վարակի նկատմամբ, կբարձրացնեն դիմադրողականությունը: Հարուստ են օգտակար նյութերով տարբեր շիլաները և, իհարկե, հավի արգանակը: Մինչ բժիշկները վիճում են օրգանիզմի համար դրա առավելությունների շուրջ, այն շարունակում է օգնել մեզ հաղթահարել հիվանդությունները:

![Դեղորայքը](https://lifeinfo.am/storage/images/gripi-ev-sur-shncharakan-ayl-varakneri-bujumy-tnayin-paymannerum-110.jpg "Դեղորայքը")

Ցանկալի է սահմանափակել քաղցր ուտեստները՝ մինչև լրիվ ապաքինումը:

> Կարևոր է. անթույլատրելի է ծախսել ուժերը սպիրտային խմիչքների հետ պայքարի վրա:

#### Շնչեք թարմ օդ

Պահպանել անկողնային ռեժիմ չի նշանակում, որ դուք պետք է պինդ փակվեք: Հաճախ օդափոխեք սենյակը՝ օդում վիրուսների քանակը նվազեցնելու համար: Չօդափոխվող սենյակի շոգ և տոթ մթնոլորտը պարարտ հող է վարակի զարգացման համար:

Շնչառությունը հեշտացնելու, հազը և կոկորդի քորը նվազեցնելու համար օգտվեք օդի խոնավացուցիչից: Եթե չկա, կարելի է պարզապես մահճակալի կողքին մի բաժակ ջուր դնել: Եթե նույն ջրի մեջ ավելացնեք նաև մի քանի կաթիլ եթերային յուղ (եղեսպակ, նարդոս, էվկալիպտ և այլն), կստանաք միաժամանակ վիրուսների դեմ պայքարի միջոց: Ամենօրյա խոնավ մաքրումը նույնպես նպաստում է մաքուր օդին:

![Բուժումը հոմեոպաթիայի միջոցով](https://lifeinfo.am/storage/images/gripi-ev-sur-shncharakan-ayl-varakneri-bujumy-tnayin-paymannerum-166.jpg "Բուժումը հոմեոպաթիայի միջոցով")

Գրիպի և հարբուխի բուժման համար օգտակար են սոխով ու սխտորով ինհալացիաները: Մեր տատիկները իզուր չէ, որ խորհուրդ են տալիս գրիպի համաճարակի ժամանակ ուտել ավելի շատ սոխ ու սխտոր: Երեւի շատերն են հիշում, թե ինչպես են իրենց ուղարկել է մանկապարտեզ կամ դպրոց՝ սխտորի &lt;&lt;վզնոցը&gt;&gt; պարանոցին: Այդ բույսերի արտադրած ֆիտոնցիդները կարող են բացասական ազդեցություն ունենալ շնչառական վարակների հարուցիչների վրա:

Բայց այս օգտակար բանջարեղենը մեծ քանակությամբ օգտագործել կարող են ոչ բոլորը, հատկապես՝ հիվանդ ստամոքս ունեցողները: Ուստի կարելի է շնչել սխտորը և սոխը՝ պարզապես մանրացնելով և ափսեով դնելով ձեր անկողնու կողքին:

> Կարևոր է. սենյակը օդափոխելիս զգուշացեք միջանցիկ քամուց կամ շատ սառեցնելուց: Եթե արդեն ի վիճակի եք դուրս գնալ զբոսնելու, ապա աշխատեք հագնվել այնպես, որ չմրսեք և չքրտնեք:

#### Բուժումը ժողովրդական միջոցներով

Հիվանդության ընթացքում կարելի է օգտագործել տարբեր ժողովրդական միջոցներ, օրինակ՝ տարբեր դեղաբույսերի թուրմեր: Այնպիսի բույսեր, ինչպիսիք են՝ մասուր, ազնվամորի, լոռամիրգ, հապալաս, հաղարջ, լորենի, եղեսպակ, երիցուկ, նարգիզ, սրոհունդ, ոչ միայն օգնում են նվազեցնել ջերմությունը, այլև՝ ապահովում են օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններ և միկրոտարրեր: Հարբուխի ու հազի դեմ պայքարելու համար կարելի է շնչել տաք թուրմերի գոլորշին: Այդպիսի բուժում կարելի է անցկացնել երեխաների մոտ գրիպի բուժման համար:

> Կարևոր է. բույսերի թուրմերը և թեյերը պետք է ըմպել գոլ, բայց ոչ տաք: Տաք ըմպելիքը գրգռում է կոկորդը, և ցավը միայն շատանում է:

Հղիների մոտ գրիպի բուժման համար, հաշվի առնելով բազմաթիվ հակացուցումները, խորհուրդ է տրվում ուտել ավելի շատ ցիտրուս կամ ըմպել նրանց հյութերը: Ցանկալի է հյութը կիսով չափ նոսրացնել ջրով ։ Հատկապես օգտակար է կիտրոնը, որը և՛ հարուստ է C վիտամինով, և՛ սպանում է միկրոբները: Եթե կարող եք, հենց այդպես կերեք կիտրոնը: Իսկ եթե ունակ չեք նման սխրանքի, ապա խմեք կիտրոնով թեյ՝ քաղցրացնելով այն մեղրով։ Նարինջը ավելի լավ է օգտագործել հյութի տեսքով:

![Ժողովրդական միջոցները](https://lifeinfo.am/storage/images/gripi-ev-sur-shncharakan-ayl-varakneri-bujumy-tnayin-paymannerum-161.jpg "Ժողովրդական միջոցները")

Գրիպի և հարբուխի բուժման ամենահեշտ միջոցներից մեկը աղի ջուրն է: Լուծեք 1 բաժակ տաք ջրի մեջ մեկ թեյի գդալ աղ և կստանաք ունիվերսալ թուրմ: Դրանով կարելի է ողողել կոկորդը հազի ժամանակ, կարելի է լվանալ քիթը հարբուխի ժամանակ ։ Ավելի մեծ արդյունավետության համար կարելի է ավելացնել քանի կաթիլ յոդ: Մարմինը աղի ջրի մեջ թրջած կտորով սրբելու դեպքում կարելի է նվազեցնել մարմնի ջերմաստիճանը:

## Հարբուխի և գրիպի բուժումը երեխաների մոտ

Բուժման հիմքում ընկած է անկողնային ռեժիմի և դիետայի պահպանումը: Պետք է երեխայի օրգանիզմին թույլ տալ հանգստանալ, ավելի շատ խմել թեյ ազնվամորով, կիտրոնով, սենյակային ջերմաստիճանի ոչ գազավորված ջուր, նոսրացրած հյութ: Մի ստիպեք երեխային ուտել, առաջարկեք թեթև սնունդ՝ մրգեր, շիլա, բանջարեղեն, կաթ: Փորձեք բացատրել երեխային, որ պետք է ուտել մի քանի հատիկ սխտոր ամեն օր. այն օգնում է ամրացնել իմունային համակարգը և ազատվել մակաբույծներից, բակտերիաներից:

### Դեղորայքը

Ավանդական բժշկությունը առաջարկում է դեղերի մեծ տեսականի.

- Ինտերֆերոն - Интерферон — քթի կաթիլներ, կիրառել 3 օր, յուրաքանչյուր 3 ժամը մեկ 2 կաթիլ;
- Գրիպոֆերոն - Гриппферон — քթի կաթիլներ, օգտագործել 5 օր: Դեղաքանակը կախված է տարիքից. 1-3 տարեկաններին՝ 2 կաթիլ օրը 3 անգամ, 3-14 տարեկաններին՝ 2 կաթիլ օրական 4 անգամ;
- Իմուդոն - Имудон — ծծովի հաբեր, 1 հատ օրը 6 անգամ;
- Արբիդոլ - Арбидол — հաբեր, 1-6 տարեկաններին՝ օրը 1 հատ, 6-12 տարեկաններին՝ օրը 2 անգամ; 12 տարեկանից բարձր երեխաներին՝ օրական 4 անգամ ։

### Բուժումը հոմեոպաթիայի միջոցով

Հոմեոպաթիան բուժման համար առաջարկում է հետևյալ դեղամիջոցները.

- Աֆլուբին - Афлубин — մինչև 1 տարեկան՝ 1 կաթիլ մինչև 8 անգամ, 1-12 տարեկաններին՝ 4 կաթիլ օրը ոչ ավելի, քան 8 անգամ, 12 տարեկանից բարձրերին՝ 9 կաթիլ առավելագույնը 8 անգամ;
- Անաֆերոն - Анаферон — սկսել կուրսը յուրաքանչյուր 30 րոպեն 4 անգամ, մնացած ընթացքում՝ ևս 3 հաբ, երկրորդ օրվանից ընդունել 1 հաբ օրը 3 անգամ:

### Ժողովրդական միջոցները

Խորհուրդ է տրվում ընդունել վիտամին C` ասկորբինաթթու:

Պատրաստել վաննաներ ոտքերի համար: Ջերմությունը չպետք է գերազանցի 37 աստիճանը, բայց և պետք է լինի 35-ից ոչ պակաս: Ջուրը պետք է փակի կոճը: Պահել ոտքերը 10 րոպե՝ պարբերաբար ավելացնելով տաք ջուր և հասցնելով անհրաժեշտ ջերմաստիճանի։ Պրոցեդուրայից հետո ոտքերը սրբել և հագնել տաք գուլպաներ:

Եթե երեխան ալերգիա չունի դեղաբույսերի նկատմամբ, կարելի է օգտագործել հետևյալ հավաքածուն.

- խառնել սուսամբարը, սոճու բողբոջները, մասուրի հատապտուղները, քիմիոնի պտուղները և էվկալիպտը 3:2:4:1:3 հարաբերակցությամբ;
- 1 թեյի գդալ խառնուրդի վրա լցնել 200 մլ եռման ջուր, թրմել մոտ կես ժամ: Քամել և խմել որպես թեյ։

## Հիվանդության կանխարգելումը

Մի մոռացեք գրիպի կանխարգելման միջոցների մասին: Դա առաջին հերթին կոփումն է և անձնական հիգիենայի կանոնների պահպանումը:

1. Մի մոռացեք լվանալ ձեռքերը ամեն անգամ փողոցից գալիս։
2. Համաճարակի ժամանակ փորձեք ավելի հազվադեպ հաճախել մարդաշատ վայրեր, ավելի քիչ օգտվել հասարակական տրանսպորտից: Եթե ձեր աշխատավայրը երկու-երեք կանգառ այնկողմ է, փորձեք այս հեռավորությունը անցնել ոտքով: Ե՛վ հրմշտոցից կխուսափեք, և՛ կստանաք առողջության համար օգտակար զբոսանք:
3. Եթե համաճարակ է սկսվել, օգտագործեք դիմակներ՝ վարակից խուսափելու համար: Պետք չէ ամաչել, դա առողջությունը պահպանելու նորմալ միջոց է:
4. Երբ տանը գրիպով հիվանդ մարդ կա, փորձեք մեկուսացնել այն: Հատկացրեք նրան առանձին սպասք, որը պետք է լվալուց հետո ախտահանել եռման ջրով:
5. Օգտագործեք մեկանգամյա օգտագործման թաշկինակներ:

![Պահպանեք անկողնային ռեժիմը](https://lifeinfo.am/storage/images/gripi-ev-sur-shncharakan-ayl-varakneri-bujumy-tnayin-paymannerum-189.jpg "Պահպանեք անկողնային ռեժիմը")

Եթե առաջարկում են պատվաստվել գրիպի դեմ, մի հրաժարվեք: Նույնիսկ եթե դուք հիվանդանաք, հիվանդության ընթացքը ավելի հեշտ կլինի, քան առանց պատվաստման:

Մի մոռացեք այն մասին, որ վիրուսային վարակը լուրջ է։ Պահպանեք ձեզ ու ձեր սիրելիներին!
