#  Ներբանային գորտնուկ

![Պատճառներ](https://lechim-prosto.ru/wp-content/uploads/2015/09/podoshvennaya-borodavka.jpg "Պատճառներ")

Ներբանային գորտնուկները բարորակ գոյացությունների մի տեսակ են, որոնք առաջանում են ներբանների վրա: Գոյացությունները առաջացնում է մարդու պապիլոմավիրուսը (ՄՊՎ):

Բովանդակություն:

- [Պատճառներ](#%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80)
- [Նշաններ](#%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80)
- [Բուժում ժողովրդական միջոցներով](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE)
- [Սխտորով կոմպրեսներով](#%D5%BD%D5%AD%D5%BF%D5%B8%D6%80%D5%B8%D5%BE-%D5%AC%D5%B8%D5%BD%D5%B5%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80)
- [Գնարբուկի հյութով](#%D6%84%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%A4%D5%AB-%D5%B0%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B8%D5%BE)
- [Քացախով](#%D6%84%D5%A1%D6%81%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BE)
- [Կպչուն ժապավենի միջոցով](#%D5%AF%D5%BA%D5%B9%D5%B8%D6%82%D5%B6-%D5%AA%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BE%D5%A5%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%B8%D5%BE)
- [Բանանի կեղևով](#%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%A5%D5%B2%D6%87%D5%B8%D5%BE)
- [Սալիցիլաթթվով](#%D5%BD%D5%A1%D5%AC%D5%AB%D6%81%D5%AB%D5%AC%D5%A1%D5%A9%D5%A9%D5%BE%D5%B8%D5%BE)
- [Պղնձարջասպով](#%D5%BA%D5%B2%D5%B6%D5%B1%D5%A1%D6%80%D5%BB%D5%A1%D5%BD%D5%BA%D5%B8%D5%BE)
- [Լեռնամոշի հատապտուղներով](#%D5%B0%D5%A1%D6%81%D5%A5%D5%B6%D5%B8%D6%82-%D5%BC%D5%B5%D5%A1%D5%A2%D5%AB%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BA%D5%BF%D5%B8%D6%82%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE)
- [Ուրցով](#%D5%B6%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D5%BD%D5%B8%D5%BE-%D5%B9%D5%A1%D5%A2%D6%80%D5%A5%D6%81)
- [Պրոպոլիսով](#%D5%BA%D6%80%D5%B8%D5%BA%D5%B8%D5%AC%D5%AB%D5%BD%D5%B8%D5%BE)

## Պատճառներ

ՄՊՎ-ով վարակումը տեղի է ունենում կենցաղային ճանապարհով՝ շփումների, համատեղ կենցաղի, հասարակական վայրերի միջոցով:

## Նշաններ

- գոյացությունների առաջացում ներբանների, մատների և դրանց միջև;
- գորտնուկների չափսը կարող է լինել մի քանի միլիմետրից մինչև մի քանի սանտիմետր;
- գոյացությունների գույնը նույնն է, ինչ շրջապատող մաշկինը;
- ցանավորումների վրա բացակայում է մաշկային նախշը;
- գորտնուկի ներսում գտնվում են սև կետեր;
- ցավային զգացողություններ քայլելիս և սեղմելիս:

Ներբանային գորտնուկն ինչպես է երևում, կարող եք տեսնել ստորև բերված նկարում:

![Նշաններ](https://lechim-prosto.ru/wp-content/uploads/2015/12/Podoshvennaya-borodavka-foto.jpg)

## Բուժումը ժողովրդական միջոցներով

Եթե չեք ցանկանում նորագոյացությունը հեռացնել լազերով կամ ենթարկել ձեզ կրիոթերապիայի, կարող եք դիմել ժողովրդական բժշկության միջոցների։ Իհարկե, դրանք այնքան էլ արդյունավետ ու արագազդեց չեն, սակայն թույլ կտան ձեզ խուսափել տհաճ բժշկական պրոցեդուրաներից։ Մանրամասն դիտարկենք դեռ դարեր առաջ մեր նախնիների կողմից հորինված բաղադրատոմսերը։

### Սխտորով լոսյոններ

Ինչպես հայտնի է, սխտորը հանդիսանում է հիանալի հակաբակտերիալ և հակավիրուսային միջոց։ Իր իմունախթանիչ հատկությունների շնորհիվ այն կիրառություն է գտել ներբանային գոյացությունների բուժման մեջ։ Դիտարկենք մի քանի բուժման եղանակներ։

#### Սխտորի մեխակներով

Պրոցեդուրայից առաջ ոտքերը նախապես պետք է շոգեխաշել տաք ջրում և մաքրել կեղտից։ Սխտորի մեխակը կտրել կիսով չափ և դնել խնդրահարույց տեղում, ամրացնել վիրակապով։ Վիրակապը ոտքին պետք է պահել մեկ-մեկուկես ժամ։ Բուժման կուրսը՝ 2 շաբաթ ամենօրյա պրոցեդուրաներ։

#### Սխտորի հյութով շաղախ

Անհրաժեշտ կլինի.

- սխտորի մեխակ՝ 2-3 հատ.
- խոզի ճարպ.
- խնձորի քացախ՝ 20գ.

![Բուժումը ժողովրդական միջոցներով](https://lechim-prosto.ru/wp-content/uploads/2015/09/chesnok-ot-borodavki.jpg "Բուժումը ժողովրդական միջոցներով")

Սխտորի մեխակները մանր կտրատել կամ մանրացնել բլենդերով։ Ստացված շաղախը խառնել խոզի ճարպի հետ 1:1 հարաբերությամբ, խառնել և ավելացնել քացախ։ Ստացված խառնուրդը քսում են խնդրահարույց տեղերին քնելուց առաջ՝ ամրացնելով վիրակապով։

#### Սխտորի տորթիկով

Տորթիկ պատրաստելու համար անհրաժեշտ է նախապես մանրացված սխտորի մեխակը խառնել տարեկանի ալյուրի հետ մինչև ստանալ խմոր հիշեցնող խտություն։ Ստացված խառնուրդից պատրաստվում են տորթիկներ, որոնք դրվում են գորտնուկների վրա գիշերով։

### Քնավարդի հյութով

Քնավարդը լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ՝ մաշկի հիվանդությունների դեմ պայքարում։ Եվ զարմանալի չէ, քանի որ նրա բուժիչ, ապաքինող հատկությունները հայտնի են նույնիսկ երեխաներին։ Իր մեջ պարունակվող թունավոր բաղադրիչների շնորհիվ քնավարդը հիանալի գլուխ է հանում ուռուցքանման գոյացություններից, այդ թվում՝ գորտնուկներից։

![Սխտորով լոսյոններ](https://lechim-prosto.ru/wp-content/uploads/2015/09/sok-chistotela.jpg "Սխտորով լոսյոններ")

Ինչպես ճիշտ կիրառել քնավարդը.

1. Զգուշորեն կտրել գորտնուկը՝ նախապես ընդունելով ոտքերի տաք բաղնիք։
2. Վերքը յուղել քնավարդի հյութով։
3. Փակցնել սպեղանիով։
4. Օրվա ընթացքում վնասված տեղը մշակել քնավարդով ևս 2-3 անգամ։
5. Կրկնել ամեն օր 10 օրվա ընթացքում։

### Քացախով

Քացախաթթուն արդյունավետ և մատչելի մեթոդ է ներբանային գորտնուկների տնային պայմաններում բուժման համար։ Ազդեցությունը ձեռք է բերվում քացախի թթվային բաղադրիչի շնորհիվ, որը այրում է գոյացությունը։

Բուժման համար անհրաժեշտ կլինի.

- քացախ՝ 5 գ.
- վազելին.
- բամբակ.
- լեյկոպլաստիր.

Գորտնուկի շուրջը գտնվող մաշկի հատվածը յուղեք վազելինով։ Բամբակի մի փոքրիկ կտոր թրջեք քացախով և դրեք խնդրահարույց հատվածին, լավ սեղմեք։ Վրայից փակցրեք լեյկոպլաստիրով։ Քացախով բամբակը ոտքին պետք է պահել առնվազն ութ ժամ, ուստի պրոցեդուրան լավագույնս կատարել գիշերը։ Կրկնեք պրոցեդուրաները ամեն օր մինչև գորտնուկի լրիվ անհետացումը։

> Ուշադրություն! Պրոցեդուրայից հետո գորտնուկը կարող է սևանալ։ Մի՛ վախեցեք! Տվյալ դեպքում դա միանգամայն նորմալ երևույթ է։

### Կպչուն ժապավենի միջոցով

Այս բուժման մեթոդը շատ պարզ է և չի ենթադրում երկարատև պրոցեդուրաներ։ Այն ամենը, ինչ ձեզանից պահանջվում է, դա գորտնուկին արծաթագույն կպչուն ժապավենի կտոր փակցնելն է։ Այն ոտքին պետք է պահել առնվազն 6 օր, որից հետո այն հանվում է, իսկ գոյացությունը շոգեխաշվում է տաք ջրում։

### Բանանի կեղևով

Բանանի կեղևը հակաքաղցկեղային նյութերի աղբյուր է, որոնք հիանալի գլուխ են հանում ուռուցքանման գոյացություններից։ Բացի այդ, բանանում պարունակվող կարոտինոիդները և պոլիֆենոլները բարձրացնում են մարդու իմունային համակարգի դիմադրողականությունը։

![Քնավարդի հյութով](https://lechim-prosto.ru/wp-content/uploads/2015/09/lechenie-danan1.jpg "Քնավարդի հյութով")

Ինչպես բուժել.

1. Բանանի կեղևի կտորը դնել գորտնուկի վրա։
2. Ամրացնել վրայից վիրակապով կամ սպեղանիով։
3. Վիրակապը թողնել գիշերը։
4. Առավոտյան հանել և ոտքը լվանալ տաք ջրի տակ։
5. Պրոցեդուրան կրկնել ամեն օր մինչև գոյացության լրիվ անհետացումը։

### Սալիցիլաթթվով

Սալիցիլաթթուն գորտնուկների բուժման ամենամատչելի դեղորայքային մեթոդներից մեկն է։ Այս եղանակը լիովին անվտանգ է, ուստի այն կարելի է ինքնուրույն օգտագործել տնային պայմաններում։ Սալիցիլաթթվի օգտագործումը գրեթե ցավազուրկ է, սակայն թերապիան երկար ժամանակ է պահանջում, և բուժման կուրսը ներառում է մի քանի պրոցեդուրա։

Ինչպես ճիշտ օգտագործել սալիցիլաթթուն գորտնուկները հեռացնելու համար.

1. Ոտքերը շոգեխաշել տաք ջրում։
2. Ոտնաթաթերը մանրակրկիտ չորացնել սրբիչով։
3. Գոյացությունը հեռացնել սրբագործող քարով (պեմզա)։
4. Խնդրահարույց տեղերին քսել սալիցիլաթթու։
5. Փակցնել սպեղանիով։

Այս պրոցեդուրան անհրաժեշտ է կատարել ամեն օր երեք ամսվա ընթացքում։

### Պղնձարջասպով

Դեղորայքային խառնուրդ պատրաստելու համար միացրեք պղնձարջասպը կարագի հետ հավասար համամասնությամբ։ Պատրաստված խառնուրդն օգտագործելուց առաջ, յուղեք խնդրահարույց մաշկի հատվածը սալիցիլաթթվի հիմքով քսուքով։ Որպեսզի գոյացության շուրջը գտնվող առողջ մաշկը չենթարկվի դեղանյութի ազդեցությանը, յուղեք այն վազելինով կամ փակցրեք սպեղանիով։ Խառնուրդն անհրաժեշտ է քսել գիշերը, կրկնելով պրոցեդուրան ամեն օր մինչև գորտնուկի լրիվ անհետացումը։

### Հացենու (ռյաբինայի) հատապտուղներով

Հացենու հատապտուղներում պարունակվող օրգանական թթուների շնորհիվ դրանք արդյունավետորեն կիրառվում են ներբանային գորտնուկների բուժման ժամանակ։

![Քացախով](https://lechim-prosto.ru/wp-content/uploads/2015/09/ryabina.jpg "Քացախով")

Խառնուրդ պատրաստելու համար անհրաժեշտ է.

1. Հատապտուղները մանրացնել շաղախի վերածելով։
2. Այն դնել գորտնուկի վրա։
3. Վրայից դնել բամբակ և փակցնել սպեղանիով։

Բուժման կուրսը՝ 5-7 ամենօրյա պրոցեդուրա։

### Նարդոսով (չաբրեց)

Բուժիչ պրոցեդուրաների համար պատրաստվում է դեղաբույսերի թուրմ։ 100 գ չաբրեցը պետք է լցնել մեկ լիտր եռման ջրով և թողնել հովանալ մինչև հարմարավետ ջերմաստիճան։ Ստացված խառնուրդում անհրաժեշտ է ամեն օր շոգեխաշել ոտքերը մինչև ցանավորումների լրիվ անհետացումը։

### Պրոպոլիսով

Պրոցեդուրայից առաջ ոտքերը շոգեխաշեք տաք ջրում։ Վերցրեք պրոպոլիսի փոքրիկ կտոր, մանրացրեք այն ձեռքերով, այնուհետև դրեք գորտնուկի վրա և ամրացրեք սպեղանիով կամ բինտով։ Ամենօրյա վիրակապեր կատարել 5-7 անգամ։
