# Դիետա մեծահասակների և երեխաների համար բրոնխիալ ասթմայի ժամանակ

![Մեծահասակների համար դիետայի տեսակները](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-83070195.jpg "Մեծահասակների համար դիետայի տեսակները")

Բրոնխիալ ասթմայի ամենակարևոր պատճառներն են ժառանգական նախատրամադրվածությունը և ալերգիկ ռեակցիաները: Ալերգեններից ամենամեծ նշանակությունն ունեն դեղորայքային ալերգենները, փոշու տզերի և ուտիճների կենսագործունեության մթերքները, թռչնի փետուրը, բորբոսասնկերի սպորները, բույսերի ծաղկափոշին: Ասթմա առաջացնող ալերգեններից են նաև սննդամթերքները: Շնչառական օրգանների հետ խնդիրներ ունեցող մարդկանց անհրաժեշտ է հատուկ դիետա բրոնխիալ ասթմայի ժամանակ: Կարևոր է օգտագործել միայն այն մթերքները, որոնք ալերգիա չեն առաջացնում և հևոցի նոպաներ չեն հրահրում:

Բովանդակություն.

- [Սննդակարգի կանոններ](#%D5%BD%D5%B6%D5%B6%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80)
- [Մեծահասակների համար դիետայի տեսակները](#%D5%B4%D5%A5%D5%AE%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-%D5%A4%D5%AB%D5%A5%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Դիետիկ սեղան № 9](#%D5%A4%D5%AB%D5%A5%D5%BF%D5%AB%D5%AF-%D5%BD%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B6-%E2%84%96-9)
- [Դիետիկ սեղան № 15](#%D5%A4%D5%AB%D5%A5%D5%BF%D5%AB%D5%AF-%D5%BD%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B6-%E2%84%96-15)
- [Դիետա ասպիրինի նկատմամբ ալերգիայի դեպքում](#%D5%A4%D5%AB%D5%A5%D5%BF%D5%A1-%D5%A1%D5%BD%D5%BA%D5%AB%D6%80%D5%AB%D5%B6%D5%AB-%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A1%D5%B4%D5%A2-%D5%A1%D5%AC%D5%A5%D6%80%D5%A3%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84%D5%B8%D6%82%D5%B4)
- [Դիետա երեխաների համար](#%D5%A4%D5%AB%D5%A5%D5%BF%D5%A1-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80)

Նյութեր թեմայի շուրջ.- [Շնչառական վարժությունների համալիր բրոնխիալ ասթմայի և հևոցի ժամանակ](%D5%B7%D5%B6%D5%B9%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BE%D5%A1%D6%80%D5%AA%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%AB%D6%80-%D5%A2%D6%80%D5%B8%D5%B6%D5%AD%D5%AB%D5%A1%D5%AC-%D5%A1%D5%BD%D5%A9%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B7%D5%B6%D5%B9%D5%A1%D5%B0%D5%A5%D5%B2%D5%B1%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF-5515 "Շնչառական վարժությունների համալիր բրոնխիալ ասթմայի և հևոցի ժամանակ")

 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Սննդակարգի կանոններ Ասթման բավականին տարածված հիվանդություն է: Դրանով հիվանդանում են կանայք, տղամարդիկ, նույնիսկ երեխաներ: Հիվանդությունը կարելի է ժառանգել ծնողներից կամ ձեռք բերել կյանքի ընթացքում: Հիվանդներին հաճախ հետաքրքրում է մի հարց. կարելի՞ է ալկոհոլ օգտագործել այս պաթոլոգիայի ժամանակ: Խմորման միջոցով պատրաստված ալկոհոլային խմիչքները (գինի, գարեջուր, կոնյակ, ռոմ) կատեգորիկապես արգելվում են բրոնխիալ ասթմայի ժամանակ, քանի որ դրանք պարունակում են թիրամին, որը կարող է հրահրել կեղծալերգիկ ռեակցիաներ և դրանով իսկ առաջացնել նոպա: Ասթմայով հիվանդները պետք է պահպանեն խիստ դիետա: Անհրաժեշտ է իրենց սննդակարգից բացառել ալերգեն մթերքները: Հիպոալերգիկ դիետան պետք է պարունակի կենդանական ծագման սպիտակուցների մեծ քանակություն: Սնունդը պետք է եփել, շոգեխաշել կամ դեղնել: Բանջարեղենն ու ձավարները եփելուց առաջ անհրաժեշտ է մի քանի ժամ թրջել ջրի մեջ: Մսին խորհուրդ է տրվում կրկնակի եփել: Դիետայի նպատակներն են. ալերգեն մթերքների հեռացումը սննդակարգից, 3. հիվանդության ախտանիշների թեթևացում,
4. նյութափոխանակության նորմալացում:
Մթերքների աղյուսակը բրոնխիալ ասթմայի ժամանակ.

 ՄթերքներԹույլատրվում ենՊետք է սահմանափակելԱրգելվում ենձավարեղենհնդկացորեն, վարսակ, կորեկ, բրինձ, գարեձավարտարեկան, եգիպտացորենմանանեխ ձավար և մակարոնեղենբանջարեղեն, մրգեր, ընկույզներկաղամբ, կարտոֆիլ, մաղադանոս, սամիթ, դդում, դդմիկ, տանձ, սալոր, հաղարջ, խնձորսունկ, բողկ, սմբուկ, բանան, կիվի, խաղողընկույզներ, սերմեր, վաղահաս բանջարեղեն, սոխ, սխտոր, թթու կաղամբ,ցիտրուսային մրգեր, սպանախ, արքայախնձոր, մանգո, կլյուկվա, հապալաս, մոշ

 ճարպերձիթապտղի, արևածաղկի, եգիպտացորենի ձեթ, հալած կարագկարագխոզի, ոչխարիճարպ, մարգարին

 ապխտածներ, աղածներ, պահածոներ, ձու, համեմունքներ, սոուսներաղ՝ օրական մինչև 8 գ,շաքար՝ մինչև 20 գ

 աղ, շաքարձու, երշիկեղեն, ապխտածներ, պահածոներ,կծու աղածներ, քացախ, մանանեխ, պղպեղ, սոուսներ, մայոնեզ

 կաթնամթերքկեֆիր, ռյաժենկա, մրգային հավելումներ չպարունակող յոգուրտ, կաթնաշոռ, կծու չլինող պինդ պանրի տեսակներամբողջական կաթ (միայն շիլաների մեջ)կաթ և թթվասերմիսլյարդ, խոզի ոչ յուղոտ տեսակներ, հնդուհավ, հորթի միսճագարտապակած միս, թունդ մսային արգանակներ, հավձուկծովատառեխ, սկումբրիա, թունա, կարպ, սաղմոնթառափ, ֆորել, սուդակխեցգետնակերպ ծովամթերքխմիչքներդեղաբուսական թեյեր, մասրենու խմիչքներ, ջրով նոսրացված հյութերսև, կանաչ թեյկվաս, սուրճ, կակաո, ալկոհոլային և գազավորված ըմպելիքներալրային մթերքներ«Դարնիցկի» հաց, տարեկանի հաց, 2-րդ տեսակի ցորենի հաց, մոխրագույն հացսպիտակ ցորենի հացտորթեր, բուլկեղենԱսթմայով հիվանդների հիմնական ուտեստներն են՝ բանջարեղենային ապուրներ, բաբկաներ, աղցաններ, շիլաներ, եփած միս: Սնունդը պետք է հարուստ լինի վիտամիններով և ցածրկալորիական: Աղն ու շաքարը կարելի է օգտագործել չափավոր քանակությամբ:

Թոքերից խորխի հեռացման համար անհրաժեշտ է հնարավորինս շատ հեղուկ խմել: Լավ է օգնում սոդայի մի պտղունց ունեցող կաթը, վարսակի թուրմը կամ ալթեյի, մատիտեղի, բաղեղի վրա հիմնված դեղաբուսական թեյերը: Բուժական սննդակարգի վերաբերյալ առաջարկությունները պետք է կատարվեն: Հիվանդի առողջությունը կախված է ճիշտ ընտրված սննդակարգից: Հիվանդության ողջ ընթացքում կարևոր է ամեն օր պահպանել սննդակարգը, չգերսնվել, քնից առաջ սնունդ չօգտագործել:

> Կարևոր է! Անհրաժեշտ է օգտագործել ավելի քիչ աղ, քանի որ նատրիումն ուժեղացնում է ալերգիկ ռեակցիաների դրսևորումը: Չի կարելի սննդի մեջ օգտագործել կծու համեմունքներ, քացախաթթու, մանանեխ: Ախր նույնիսկ սխտորի մեջ պարունակվող ֆիտոնցիդները կարող են հրահրել ալերգիկ բնույթի նոպա: Պետք է զերծ մնալ ալկոհոլի օգտագործումից, քանի որ այն ուժեղացնում է սննդային ալերգենների ազդեցությունը:

## Մեծահասակների համար դիետայի տեսակները

Բրոնխիալ ասթմայի ժամանակ բուժական դիետան լրացուցիչ միջոց է հիվանդի առողջությունը բարելավելու համար: Միևնույն ժամանակ, եթե ասթման առաջացել է սննդային ալերգիայի հետևանքով, նոպաներ հրահրող մթերքի հեռացումը սննդակարգից բացարձակապես անհրաժեշտ է, և այս դեպքում դիետան օժանդակ միջոցից վերածվում է հիմնական միջոցի: Դիետայի համարը ցույց է տալիս, թե որ հիվանդությունն է բուժվում հատուկ ընտրված մթերքների միջոցով: Անցյալ դարի 20-ական թվականներին մշակվել է բուժական սննդակարգի համակարգ: Այն ներառում է 15 բազմազան դիետաներ, որոնք նշանակվում են կախված հիվանդությունից: Բուժական սննդակարգի համակարգը ստեղծել է խորհրդային բժիշկ Մ. Ի. Պևզները, այդ իսկ պատճառով դասակարգումն անվանվում է Պևզների անվամբ:

### Դիետիկ սեղան № 9

Բրոնխիալ ասթմայի ժամանակ նշանակվում է դիետիկ բուժական սեղան 9: Դիետան նպաստում է հիվանդի օրգանիզմ բոլոր սննդանյութերի ընդունմանը: Սննդակարգից բացառվում են ալերգեն մթերքները, այդ թվում՝ հեշտ յուրացվող ածխաջրերը, կծու համեմունքները, տապակած միսը: Մթերքները եփվում, շոգեխաշվում կամ թխվում են:

![Դիետիկ սեղան № 15](https://lifeinfo.am/storage/images/dieta-bronxial-astmayi-jamanak%D5%9D-snndakarg-ev-kanonner-116.jpg "Դիետիկ սեղան № 15")

Սնունդը խորհուրդ է տրվում ընդունել փոքր չափաբաժիններով՝ օրական 5 անգամ: Հեղուկի քանակը՝ 1,5-2 լիտր օրական: Օրական սննդակարգի էներգետիկ արժեքը՝ 2700 կկալ: Աղի քանակը՝ 5-8 գրամ:

Սննդի մեջ կարելի է ընդունել հետևյալ մթերքներն ու ուտեստները.

- թեփով, սև, դիետիկ հաց,
- եփած կամ դեղնած հորթի միս, տավարի միս,
- դեղնած, եփած ճագարի կամ հնդուհավի միս,
- եփած բանջարեղեն, դեղնած բանջարեղենային ռագու, գազարից զրազներ,
- կաթնաշոռ, ռյաժենկա, կեֆիր,
- անշաքար, ջրով նոսրացված հյութեր, կաթով թեյ, կիսել, մասրենու խմիչքներ,
- շիլաներ, գոլուբցի,
- թարմ բանջարեղեն, հատապտուղներ և մրգեր,
- ծաղկակաղամբ կամ սպիտակագլուխ կաղամբ,
- ժելե, պուդինգ, պանրապուլեր:

Բացառել հետևյալ մթերքները.

- տապակած միս, բանջարեղեն,
- բուլկեղեն, շոկոլադ, մեղր, մուրաբա,
- բանան, ցիտրուսային մրգեր, խաղող,
- թռչնամիս, ճարպածածկ,
- ձկան, մսի, սնկի արգանակներ,
- պահածոներ, պինդ պանիր, ապխտածներ, աղածներ, մարինադներ, մանանեխ, համեմունքներ,
- ալկոհոլ, գազավորված ջուր:

Դիետիկ սեղան № 9-ի մոտավոր ճաշացանկ.

1. Նախաճաշ. կաթով հնդկացորենի շիլա, թույլ թեյ:
2. Երկրորդ նախաճաշ. կաթնաշոռով բաբկա:
3. Ճաշ. բանջարեղենային ապուր, դեղնած բանջարեղեն, եփած հորթի միս, խնձորից, սալորից և մասրենուց կոմպոտ:
4. Ասրագել. մանրացված հատապտուղներով բլիթներ:
5. Ընթրիք. եփած կարտոֆիլ, դեղնած ճագարի միս, չորացրած մրգերի կոմպոտ:
6. Քնելուց առաջ. մեկ բաժակ մածուն:

> Կարևոր է! Դիետիկ սեղան № 9-ը բացառում է հրահրող ալերգենների՝ հիստամինի և թիրամինի օգտագործումը սննդի մեջ: Այս նյութերը պարունակվում են թթու կաղամբի, պինդ պանրի, ապխտածների, պահածոների մեջ:

### Դիետիկ սեղան № 15

Այս տեսակի դիետան սննդակարգում ինչ-որ հատուկ սահմանափակումներ չի պահանջում: Ընդհակառակը, 15 սեղանը նշանակվում է բուժական դիետայից հետո: Այն անցումային է դեպի առողջ սննդակարգ: Մթերքները կարելի է պատրաստել ցանկացած եղանակով: Գլխավորը, որ սննդակարգի էներգետիկ արժեքը չգերազանցի օրական 3200 կկալ: Ամեն օր պետք է խմել մինչև 2 լիտր հեղուկ:

![Դիետա ասպիրինի նկատմամբ ալերգիայի դեպքում](https://lifeinfo.am/storage/images/dieta-bronxial-astmayi-jamanak%D5%9D-snndakarg-ev-kanonner-146.jpg "Դիետա ասպիրինի նկատմամբ ալերգիայի դեպքում")

Մթերքներ, որոնք թույլատրվում է ընդունել սննդի մեջ.

- արգանակներ, ապուրներ, բորշ, ռասոլնիկ, օկրոշկա, ոչ յուղոտ միս, ձուկ,
- ձվածեղ, պահածոներ,
- թթվասեր, ռյաժենկա, կաթնաշոռ, կաթ,
- թեյ, սուրճ, կվաս,
- կարագ և ցանկացած բուսական յուղ,
- բակլազգիներ, բանջարեղեն, մրգեր:

Ինչ չի կարելի օգտագործել.

- ալկոհոլ,
- մանանեխ, կծու համեմունքներ, խրեն, քացախ,
- ճարպածածկ, յուղոտ խոզի միս:

15 համարի դիետայի մոտավոր ճաշացանկ.

1. Նախաճաշ. աղցան, կաթնաշոռով բաբկա, թարմ մրգերի հյութ:
2. Երկրորդ նախաճաշ. կաթով հնդկացորենի շիլա, կարագով հաց, սուրճ:
3. Ճաշ. վինեգրետ, ռասոլնիկ, եփած կարտոֆիլով հորթի կոտլետներ, թեյ:
4. Ասրագել. ելակով կարկանդակ և մեկ բաժակ կաթ:
5. Ընթրիք. կաթնաշոռով բլիթներ, մեղր, դեղաբուսական թեյ:

### Դիետա ասպիրինի նկատմամբ ալերգիայի դեպքում

Ասպիրինի նկատմամբ ալերգիայի դեպքում հևոցի նոպան կարող է առաջացնել ացետիլսալիցիլաթթվի ընդունումը: Վիճակի վատթարացման դեպքում անհրաժեշտ է դադարեցնել այս դեղամիջոցի օգտագործումը և դիմել բժշկի օգնությանը: «Ասպիրինային» բրոնխիալ ասթմայի դեպքում անհրաժեշտ է նվազագույնի հասցնել հատապտուղների, ցիտրուսային մրգերի, դեղձի, սեխի, լոլիկի, պղպեղի, վարունգի օգտագործումը: Հակացուցված է այն մթերքների օգտագործումը, որոնք որպես կոնսերվանտ պարունակում են ացետիլսալիցիլաթթու և բենզոյաթթու:

Չի կարելի գնել տարտրազին (E102) պարունակող մթերքներ՝ գազավորված ըմպելիքներ, նեկտարներ, հյութեր, պաղպաղակ, պահածոներ, մաստակ, փաթեթավորված ապուրներ, խանութային սոուսներ, չիպսեր, մյուսլի: Տարտրազինը չընդունող հիվանդների մոտ իրենց օրգանիզմի համար վնասակար նյութերի օգտագործման ժամանակ կարող է սկսվել հևոցի նոպա: Հիվանդության սրացման ժամանակ անհրաժեշտ է անհապաղ բացառել վտանգավոր ալերգենը սննդակարգից:

> Կարևոր է! Մթերքներ գնելիս պետք է ուշադրություն դարձնել դրանց կազմին: Եթե փաթեթի վրա որևէ տեղեկություն չկա, ապա անհրաժեշտ է նայել գույնին: Տարբեր ինտենսիվության դեղին երանգները կարող են վկայել սննդամթերքում E102 ներկանյութի առկայության մասին:

## Դիետա երեխաների համար

Բրոնխիալ ասթմայով հիվանդ երեխան պետք է ստանա օրգանիզմի նորմալ աճի և զարգացման համար անհրաժեշտ բոլոր նյութերը: Խորհուրդ է տրվում սննդակարգ, որը հարուստացված է մրգերով, բանջարեղենով, կաթնամթերքով, ձկով և ոչ յուղոտ մսով: Պետք է նաև բացառել առողջության համար վնասակար, ալերգիա առաջացնող նյութերի օգտագործումը: Կարևոր է ընդունել սննդի մեջ այնպիսի մթերքներ, որոնք նպաստում են բրոնխներից խորխի հեռացմանը:

![Դիետա մեծահասակների և երեխաների համար բրոնխիալ ասթմայի ժամանակ](https://lifeinfo.am/storage/images/dieta-bronxial-astmayi-jamanak%D5%9D-snndakarg-ev-kanonner-154.jpg "Դիետա մեծահասակների և երեխաների համար բրոնխիալ ասթմայի ժամանակ")

Եթե մեղրի նկատմամբ ալերգիա չկա, ապա երեխային խորհուրդ է տրվում այն տալ որպես խորխաբեր միջոց: Բրոնխները լավ ընդարձակվում են մագնեզիումով հարուստացված մթերքներից՝ կանաչ տերևավոր բանջարեղեն, չորացրած մրգեր, ցորենի ամբողջական հատիկներ, սերմեր, ընկույզներ: Թարմ թունան, ծովատառեխը, սարդինը, անչոուսը օմեգա-3 թթուների աղբյուր են: Ճարպոտ ձկան կանոնավոր օգտագործումով կարելի է հասնել երեխայի թոքերից խորխի հեռացմանը:

Հիվանդ երեխաները պետք է կանոնավոր ընդունեն հակաօքսիդանտներ (վիտամին C, A, E): Դրանք նպաստում են երեխայի օրգանիզմի ամրապնդմանը: Հագեցած գույնը վկայում է բանջարեղենում կամ մրգերում մեծ քանակությամբ հակաօքսիդանտների առկայության մասին: Ամեն օր պետք է օգտագործել 5 չափաբաժին տարբեր բանջարեղեն կամ մրգեր: Պետք է նաև խմել շատ ջուր կամ նոսրացված հյութեր:

Բրոնխիալ ասթմայով հիվանդ երեխայի մոտավոր ճաշացանկ.

1. Նախաճաշ. վարսակի շիլա, լայմի խմիչք մեղրով (եթե ալերգիա չկա):
2. Երկրորդ նախաճաշ. կաթնաշոռով բաբկա վանիլային յոգուրտով:
3. Ճաշ. բրոկոլիի և նուշի բանջարեղենային արգանակ, սաղմոնով ռիզոտո, չորացրած մրգերից կոմպոտ:
4. Ասրագել. հնդկացորենի շիլա, դեղաբուսական թեյ:
5. Ընթրիք. ռյաժենկա անշաքար թխվածքաբլիթով:

Ի՞նչ մթերքներ չի կարելի ընդունել սննդի մեջ: Ամենատարածված մթերքները, որոնք կարող են հևոցի նոպա առաջացնել բրոնխիալ ասթմայով տառապող երեխաների մոտ՝ կաթ, ձու, բորբոսավոր պանիրներ, ծովամթերք, ապխտածներ: Կոնֆետների, հրուշակեղենի, մաստակի, գազավորված ջրերի մեջ պարունակվող սննդային հավելումները ևս կարող են հանգեցնել առողջության լուրջ խնդիրների: Պետք է բացառել բենզոատներ (У210), սուլֆիտներ (E220), դեղին ներկանյութեր (E102) պարունակող մթերքների օգտագործումը:

Երեխաների մոտ շատ հաճախ հանդիպում է կաթի նկատմամբ ալերգիա: Մինչև 3 տարեկան երեխաները մեծ քանակությամբ ստանում են սպիտակուց կովի կաթից, իսկ դա նրանց համար խորթ նյութ է, օրգանիզմը հրաժարվում է ընդունել այս նյութը: Եթե երեխայի մոտ ի հայտ է գալիս կարմրություն, որը հետագայում չորանում է՝ ձևավորելով կեղևներ, այտերին, փորին, արմունկներին, ապա անհրաժեշտ է դադարեցնել կաթի օգտագործումը: Տարիքի հետ այս օրգանիզմի համար արժեքավոր մթերքի նկատմամբ ալերգիան կարող է անհետանալ:

Ասթմայով հիվանդ երեխաները վատ են հանդուրժում ձուն: Իրոք, ալերգիա առաջացնում է միայն ձվի սպիտակուցը, սակայն այն այնքան էլ հեշտ չէ առանձնացնել դեղնուցից: Ուստի անհրաժեշտ է ամբողջովին բացառել ձուն հիվանդի սննդակարգից: Չի կարելի օգտագործել գլազուրապատ կեքսեր, ցուպիկներ, կոնֆետներ:

Ձվի սպիտակուցն օգտագործվում է պատվաստանյութերի արտադրության մեջ: Ձվի նկատմամբ ալերգիա ունեցող երեխաների պատվաստման հարցում պետք է զգույշ լինել: Ախր գրիպի, խոզուկի, կարմրուկի, կարմրախտի որոշ պատվաստանյութեր կարող են պարունակել սպիտակուց:
