# Եղեսպակ. բուժական հատկությունները և հակացուցումները

![Բուժական հատկությունները](https://lifeinfo.am/storage/images/exespak-bujakan-hatkutyunnery-ev-hakacucumnery-133.jpg "Բուժական հատկությունները")

Եղեսպակի բուժիչ հատկությունները ու հակացուցումները, ցավոք, քչերին են հայտնի, չնայած նրան, որ դարեր շարունակ այն օգտագործվել է բժշկության մեջ: Բույսի այլ անուններն են Հիպոկրատի խոտ կամ բուժական սալվիա:

Բովանդակությունը:

- [Բուժական հատկությունները](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Ինչպես ճիշտ թրմել եղեսպակը](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%B3%D5%AB%D5%B7%D5%BF-%D5%A9%D6%80%D5%B4%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B2%D5%A5%D5%BD%D5%BA%D5%A1%D5%AF%D5%A8)
- [Կարելի՞ է արդյոք օգտագործել եղեսպակ երեխաներին](#%D5%AF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%AB%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%84-%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B2%D5%A5%D5%BD%D5%BA%D5%A1%D5%AF-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6)
- [Եղեսպակ կանանց համար](#%D5%A5%D5%B2%D5%A5%D5%BD%D5%BA%D5%A1%D5%AF-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D6%81-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80)
- [Եղեսպակ տղամարդկանց համար](#%D5%A5%D5%B2%D5%A5%D5%BD%D5%BA%D5%A1%D5%AF-%D5%BF%D5%B2%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%AF%D5%A1%D5%B6%D6%81-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80)
- [Հակացուցումներ](#%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80)

Աշխարհում առաջինը եղեսպակով սկսել են բուժել հին հույներն ու հռոմեացիները: Եղեսպակի հայրենիքը Միջերկրակածովյան ավազանն է: Իսկ երկրագնդի այլ հատվածներում այն հայտնվել է դեռ հեռավոր ժամանակներում՝ վաճառականների շնորհիվ: Միջնադարյան Եվրոպայում բույսը հաճախ էր հանդիսանում շատ դեղերի հիմնական բաղադրիչ: Այս մասին վկայում են հին հեքիմների գրքերը:

Նա, ով գոնե մեկ անգամ զգացել է այս բույսի տտիպ հոտը, կհիշի այն իր ամբողջ կյանքում: Եղեսպակը ժողովրդական բժիշկների սիրած դեղաբույսերից մեկն է: Սակայն պետք չէ շփոթել բուժական եղեսպակը սովորականի հետ, որը հաճախ է հանդիպում գրեթե ողջ Ռուսաստանի տարածքում: Դրանք երկու բոլորովին տարբեր տեսակներ են: Դաշտային եղեսպակը բուժիչ չէ և օժտված չէ օգտակար հատկություններով ։

> Կարևոր է.  շատ է գրվել, սակայն մեր նախնիները դրանք իմացել են շատ վաղուց:

## Բուժական հատկությունները

Կա սալվիայի մոտ 900 տեսակ, բայց ոչ բոլորն են օգտագործվում դեղերի արտադրության մեջ: Հիվանդությունների բուժման համար կիրառվում է դեղատնային (բուժական) եղեսպակը: Այս տեսակը պարունակում է առավելագույն քանակությամբ եթերային յուղեր, որոնք բույսին հաղորդում են բուժիչ հատկություններ։ Բայց դա չի նշանակում, որ մնացած տեսակները անօգուտ են։ Պարզապես եթերային յուղերի քանակությամբ նրանք ավելի պակաս են, և դրանց կիրառությունը տալիս է ավելի քիչ տեսանելի արդյունք:

Բուժական սալվիայի տերևները պարունակում են 3 տոկոս եթերային յուղեր: Նրանք ունեն հզոր հակաբակտերիային և հակաբորբոքային հատկություններ:

Եղեսպակի օգուտը պայմանավորված է նրա հարուստ բաղադրությամբ: Այդ բույսի վերգետնյա մասը մեծ քանակությամբ պարունակում է.

- կամֆորա, որը ունի թեթև գրգռող ազդեցություն և նպաստավոր ազդեցություն վերին շնչառական ուղիների վրա;
- թիամին, որի անբավարարությունը օրգանիզմում հանգեցնում է նյութափոխանակության խախտումների ու նյարդային համակարգի խնդիրների;
- ֆլավոնոիդներ, որոնք նպաստում են երակային պատերի ամրապնդմանը և նրանց թափանցելիության նվազեցմանը;
- ասկորբինաթթու, որը բարձրացնում է օրգանիզմի պաշտպանական ուժերը;
- վիտամին PP, անհրաժեշտ էներգիայի արտադրության և օրգանիզմի բոլոր կենսաքիմիական գործընթացների նորմալ ընթացքի համար;
- թիանիններ, լայնորեն հայտնի իրենց արյունը կանգնեցնելու և հակաբորբոքային հատկություններով: Դրանք հաճախ օգտագործվում են բժշկության մեջ որպես հակաօքսիդանտ:

![Ինչպես ճիշտ թրմել եղեսպակը](https://lifeinfo.am/storage/images/exespak-bujakan-hatkutyunnery-ev-hakacucumnery-118.jpg "Ինչպես ճիշտ թրմել եղեսպակը")

Բացի այդ, սալվիան ունի հզոր խորխաբեր հատկություն: Այդ սկ պատճառով այն առկա է բազմաթիվ դեղաբույսերի խառնուրդների մեջ, որոնք նախատեսված են [բրոնխիտի](http://%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BF%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4/dyhanie/bronhit) և շնչառական համակարգի այլ հիվանդությունների բուժման համար:

Ֆիտոհորմոնների շնորհիվ եղեսպակը լայն կիրառություն ունի գինեկոլոգիայում: Այն ունի երիտասարդացնող հատկություն: Այդ պատճառով այն հաճախ խորհուրդ են տալիս կիրառել կլիմաքսի ժամանակ: Բույսը արդյունավետորեն վերացնում է արտադրությունը և կարգավորում կանանց հոգեկան վիճակը դաշտանից առաջ:

Սալվիան օգնում է դուրս բերել օրգանիզմի ավելորդ հեղուկը, այդ իսկ պատճառով այն հաճախ օգտագործվում է երիկամների հիվանդությունները բուժելիս: Հակաբորբոքային հատկությունների շնորհիվ շալֆեյը օգտագործվում է քիթ-կոկորդ-ականջային համակարգի այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսիք են [ֆարինգիտը](http://%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BF%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4/dyhanie/faringit) և [անգինան](http://%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BF%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4/infektsionnye/angina), ինչպես նաև՝ բերանի խոռոչի որոշ պաթոլոգիաներ: Մանրէասպան հատկությունները թույլ են տալիս այն օգտագործել մաշկաբանության մեջ ակնեի և ֆուրունկուլյոզի բուժման համար:

Եղեսպակը բարենպաստ է ազդում ուղեղի աշխատանքի վրա: Այն կարող է բարելավել հիշողությունը և ուժեղացնել մտավոր գործընթացները: Ուստի այս բույսը հատկապես օգտակար է ստեղծագործական կամ մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանց:

## Ինչպես ճիշտ թրմել եղեսպակը

Բուժիչ թեյ պատրաստելու համար վերցրեք 30 գրամ չորացրած տերևներից ստացած փոշի և վրան լցրեք 0,5 լ եռման ջուր: Օգտագործում են այս թեյը 100 մլ-ից 30 րոպե ուտելուց առաջ:

Բացի այդ, եղեսպակի տերևները կարելի է ավելացնել սովորական թեյի մեջ: Դրա համար 0,5 լ տաք ջրի մեջ լցրեք 3 թ.գ. սովորական թեյ: Ապա ավելացրեք 1 թ.գ. եղեսպակի տերև: Ամբողջը եռացրեք և թողեք տաք վայրում, թրմեք 30 րոպե: Ելնելով համային նախասիրություններից՝ թեյի մեջ կարելի է ավելացնել կիտրոն, շաքար կամ մեղր:

![Կարելի՞ է արդյոք օգտագործել եղեսպակ երեխաներին](https://lifeinfo.am/storage/images/exespak-bujakan-hatkutyunnery-ev-hakacucumnery-187.jpg "Կարելի՞ է արդյոք օգտագործել եղեսպակ երեխաներին")

Թուրմ պատրաստելու համար օգտագործվում են միայն սալվիայի տերևները: Ընդ որում՝ բույսի և ջրի հարաբերակցությունը պետք է լինի 1:10 (10 մաս ջրին կպահանջվի 1 մաս չորացրած տերև): Եթե պատրաստելու համար օգտագործվում են թարմ տերևներ, ապա հարաբերակցությունը պետք է լինի 1:5: Թուրմը պետք է եփել միջին կրակի վրա 10 րոպե: Դրանից հետո այն պետք է թրմվի տաք տեղում 1 ժամ:

## Կարելի՞ է արդյոք օգտագործել եղեսպակ երեխաներին

Այս հարցի պատասխանը կախված է նրանից, թե ինչ ձևով են պատրաստվում տալ բույսը երեխաներին: Մինչև 14 տարեկան երեխաներին ներքին ընդունման համար եղեսպակ տալը կտրականապես խորհուրդ չի տրվում: Դա կապված է բույսի կազմում թուժոնի առկայության հետ. դա հալյուցինոգեն նյութ է, որը կարող է առաջացնել պատրանքներ: Եղեսպակի մեջ դրա քանակը շատ չնչին է և ամենայն հավանականությամբ թունավորում չի առաջացնի, սակայն ռիսկի գնալ, այնուամենայնիվ, չարժե։ Բժիշկները խորհուրդ չեն տալիս երեխաներին նույնիսկ եղեսպակի թուրմով կոկորդի ողողում կատարել՝ բույսի մեջ պարունակվող վնասակար նյութերից խուսափելու համար:

7 տարեկանից բարձր երեխաներին թույլատրվում է տալ մրսածության դեմ եղեսպակով պաստիլլաներ, ինչպես նաև՝ հազի դեմ թեյ: 1 տարեկանից բարձր երեխաներին կարելի է լողացնել եղեսպակի թուրմով: Դա հանգստացնում է նյարդային համակարգը և վերացնում է մաշկի գրգռումը:

![Եղեսպակ կանանց համար](https://lifeinfo.am/storage/images/exespak-bujakan-hatkutyunnery-ev-hakacucumnery-159.jpg "Եղեսպակ կանանց համար")

## Եղեսպակ կանանց համար

Դարեր ի վեր եղեսպակը օգտագործվել է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց անպտղության բուժման համար: Այս բույսի մեջ պարունակվող ֆիտոհորմոնները շտկում են կանանց հորմոնալ ֆոնը, ինչն էլ իր հերթին մեծացնում է նրա հղիանալու շանսերը: Այդ նպատակով եղեսպակը կիրառվել է դեռևս հին Եգիպտոսում:

Ֆիտոթերապևտները պնդում են, որ եղեսպակը անվիճելի օգուտ ունի այն կանանց համար, ովքեր էստրոգեն հորմոնի պակաս ունեն: ունեն մեծ արժեք:

> Ուշադրություն. անպտղության պատճառը կարող է լինել ոչ միայն էստրոգենի պակասը: Այլ իրավիճակների դեպքում եղեսպակը կարող է անգամ վնասել: Այդ իսկ պատճառով նախքան օգտագործելը անհրաժեշտ է անցնել բժշկական հետազոտություն, բացահայտել անպտղության պատճառը և խորհրդակցել բժշկի հետ:

Անպտղության բուժման համար պատրաստվում է եղեսպակի թունդ թուրմ, որը կիրառվում է օրը 2 անգամ 50-90 մլ: Որոշ հեքիմներ ավելի արագ արդյունքի հասնելու համար խորհուրդ են տալիս օգտագործել եղեսպակի և լորենու ծաղիկների խառնուրդ: Բուժման ձևը սովորաբար ընտրվում է յուրաքանչյուր հիվանդի համար անհատապես, բայց ավելի հաճախ թուրմը սկսում են խմել դաշտանի ցիկլի 5-րդ օրը և շարունակում են օգտագործել 10 օր: Դրանից հետո պետք է ընդմիջում տալ:

> Ուշադրություն. եղեսպակի միջոցով անպտղության բուժումը պետք է տևի ոչ ավել, քան 3 ամիս: Բացի այդ, դեպքում պետք է նամիջապես դադարեցնել այն, քանի որ սալվիան կարող է մուտագեն ազդեցություն ունենալ պտղի վրա:

Կրծքով կերակրման ժամանակ ևս եղեսպակ խմել չի կարելի։ Իսկ ահա դրա դադարեցումից հետո միանշանակ կարելի է: Հաճախ եղեսպակի թուրմը օգտագործվում է, եթե կնոջը ինչ-ինչ պատճառներով անհրաժեշտ է կտրել կաթը: Դրա կիրառության դեպքում կաթի արտադրումը դադարեցվում է շատ կարճ ժամկետում:

![Եղեսպակ տղամարդկանց համար](https://lifeinfo.am/storage/images/exespak-bujakan-hatkutyunnery-ev-hakacucumnery-146.jpg "Եղեսպակ տղամարդկանց համար")

## Եղեսպակ տղամարդկանց համար

Երբեմն եղեսպակը կարող է օգուտ բերել նաև տղամարդկանց: Ժողովրդի մեջ կարծիք կա, որ եղեսպակը լավ օգնում է տղամարդկանց անպտղության բուժմանը: Այնուամենայնիվ, ավանդական բժշկությունը այդպիսի ապացույցներ չունի:

Համարվում է, որ եղեսպակի թուրմը հզորագույն աֆրոդիզիակ է: Փոքր քանակությամբ եղեսպակը կարող է գրգռող էֆեկտ ունենալ: Հասնելու համար նման արդյունքի տղամարդը պետք է թուրմը խմի ուտելուց առաջ 2 ճաշի գդալ: Այդ նպատակով բույսը նաև կարելի է օգտագործել որպես համեմունք:

> Ուշադրություն. բժիշկները խորհուրդ ենն տալիս չչարաշահել բույսը օգտագործումը: Դրա կազմում գտնվող ֆիտոէստրոգենի պատճառով երկարատև օգտագործումը տղամարդկանց մոտ կարող է առաջացնել իմպոտենցիա:

## Հակացուցումներ

Ոչ մի բույս, բացի սալվիայից, չի կարող այնքան մեծ մասշտաբով ազդել մարդու օրգանիզմի վրա: Դեռևս հին հույները պարզել են, որ եղեսպակը չի կարելի օգտագործել քրոնիկ հիվանդությունների սրման և հղիության շրջանում:

Այս պահին բժիշկներն արգելում են օգտագործել եղեսպակը հետևյալ դեպքերում.

- [ձվարանների կիստա](http://%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BF%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4/zhenskie/kista-yaichnika);
- երիկամների բորբոքում;
- էնդոմետրիումի հիպերպլազիա;
- արգանդի բարորակ և չարորակ ուռուցքներ;
- վահանաձև գեղձի կողմից հորմոնների ավելցուկային սեկրեցիա;
- հղիության և կրծքով կերակրման շրջան;
- կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ;
- հիպերստրոգենիզմ:

Բացի այդ, բժիշկները խորհուրդ չեն տալիս կիրառել սալվիան երկար ժամանակ, քանի որ այն կարող է կուտակվել օրգանիզմում: Դրա հետևանքը կարող է դառնալ ներքին օրգանների լորձաթաղանթի գրգռումը: Այդ պատճառով եղեսպակ արունակող դեղերը պետք է կիրառվեն փոքր դոզաներով:
