# Եղերդի ջրի կիրառումը ոջիլների և ոջիլի ձվերի դեմ

![Կիրառման եղանակը](https://lifeinfo.am/storage/images/exerdi-jur-vojilneri-ev-vojili-dzveri-dem-105.jpg "Կիրառման եղանակը")

Նախկինում ոջիլության խնդիրն առավել սուր էր, քան այսօր, քանի որ չկային մակաբույծների դեմ արդյունավետ քիմիական միջոցներ։ Հարցը, թե ինչպես դրանցից արագ և անվնաս ազատվել, արդիական է նաև այսօր։ Դեղատներում վաճառվում են բազմաթիվ ունիվերսալ միջոցներ, որոնք հեշտությամբ հաղթահարում են ինչպես չափահաս միջատներին, այնպես էլ նրանց ձվերը։ Եղերդը թունավոր բույս է, որը վաղուց օգտագործվում է որպես միջատասպան (ինսեկտիցիդ)։ Այս եզակի հատկությունն օգտագործվել է մակաբույծներին ոչնչացնող դեղամիջոց պատրաստելու համար։ Եղերդի ջուրը ոջիլների դեմ կարող է լուծել խնդիրը մեկ անգամից։ Եկեք ծանոթանանք դրա բաղադրությանը, գլուխը մշակելու եղանակին և այն վնասին, որ կարող է հասցնել մարդուն։

Բովանդակություն:

- [Ինչ է մտնում եղերդի ջրի բաղադրության մեջ](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B4%D5%BF%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B2%D5%A5%D6%80%D5%A4%D5%AB-%D5%BB%D6%80%D5%AB-%D5%A2%D5%A1%D5%B2%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%BB)
- [Ինչպես է գործում միջոցը](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%A8)
- [Կիրառման եղանակը](#%D5%AF%D5%AB%D6%80%D5%A1%D5%BC%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A8)
- [Նախազգուշական միջոցներ](#%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A6%D5%A3%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80)
- [Հակացուցումներ](#%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80)

Հարակից հոդվածներ:- [Ընտրում ենք սփրեյ ոջիլների դեմ - ամենաարդյունավետների ցանկը](%D5%A8%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6%D6%84-%D5%B8%D5%BB%D5%AB%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%B4-%D5%BD%D6%83%D6%80%D5%A5%D5%B5-%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%A1%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A9%D5%B8%D6%83-%D5%A8-4393 "Ընտրում ենք սփրեյ ոջիլների դեմ - ամենաարդյունավետների ցանկը")
- [Ինչպես արագ ազատվել ոջիլի ձվերից երկար մազերի վրա՝ տնային պայմաններում](%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A1%D6%80%D5%A1%D5%A3-%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%B8%D5%BB%D5%AB%D5%AC%D5%AB-%D5%B1%D5%BE%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D6%80-%D5%B4%D5%A1%D5%A6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BE%D6%80%D5%A1%D5%9D-%D5%BF%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-6557 "Ինչպես արագ ազատվել ոջիլի ձվերից երկար մազերի վրա՝ տնային պայմաններում")

 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Ինչ է մտնում եղերդի ջրի բաղադրության մեջ Պատրաստուկի գլխավոր բաղադրիչը բազմամյա Լոբելի եղերդ բույսի էքստրակտն է։ Այն հայտնի է որպես թունավոր խոտաբույս, ուստի կիրառվում է բացառապես արտաքին եղանակով։ Բույսի արմատակոթում պարունակվում է մեծ քանակությամբ ալկալոիդներ, որոնք պատասխանատու են դրանից պատրաստված դեղամիջոցների արդյունավետության համար։ Ալկալոիդները թունավոր են բակտերիաների, սնկերի համար, բացառություն չեն կազմում նաև վնասատու միջատները։ ![Եղերդի ջրի կիրառումը ոջիլների և ոջիլի ձվերի դեմ](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-51881243.jpg "Եղերդի ջրի կիրառումը ոջիլների և ոջիլի ձվերի դեմ") Եղերդի ջուրը պարունակում է Լոբելի եղերդի արմատների սպիրտային թուրմ և թորած ջուր՝ մեկ առ մեկ հարաբերակցությամբ։ Ինչպես է գործում միջոցը Գործողության սկզբունքը հիմնված է եղերդի ալկալոիդների նյարդաթունավոր ազդեցության վրա. ակտիվ ալկալոիդները թափանցում են միջատների օրգանիզմ, 5. վնասում են մակաբույծի նյարդային համակարգը,
6. արդյունքում դադարում է մարսողական և շնչառական համակարգերի աշխատանքը,
7. ոջիլները սատկում են։
Ներթափանցումը տեղի է ունենում արագ, արդեն առաջին շփման ժամանակ։ Ոջիլը ներշնչում է խտանյութի գոլորշիները և որոշ ժամանակ անց սատկում։ Գործողության արագությունը պատրաստուկի գլխավոր առավելությունն է։

> Կարևոր է! Եղերդի ջուրը չի օգնում ազատվել ձվերից! Այն ազդում է միայն չափահաս, սեռահասուն առանձնյակների վրա։ Ամուր պաշտպանիչ թաղանթ ունեցող ոջիլի ձվերը չեն սատկում, ուստի խորհուրդ է տրվում ոջիլության կրկնակի բուժումը իրականացնել մեկ շաբաթ հետո։

Այս բաժնում հարկ է նշել, որ եղերդի ջուրն ունի նաև այլ օգտակար հատկություններ.

1. Ախտահանիչ ազդեցություն։ Այն ոչնչացնում է մաշկի վրա եղած բակտերիաները, սունկը։
2. Նվազեցնում է գլխի ճարպագեղձերի արտադրած ճարպի մակարդակը։
3. Բարելավում է տեղային արյան շրջանառությունը։
4. Որոշ չափով բուժում է մազաթափությունը, քանի որ խթանում է աճը և նորմալացնում մազապարկերի նյութափոխանակությունը։

![Եղերդի ջրի կիրառումը ոջիլների և ոջիլի ձվերի դեմ](https://lifeinfo.am/storage/images/exerdi-jur-vojilneri-ev-vojili-dzveri-dem-158.jpg "Եղերդի ջրի կիրառումը ոջիլների և ոջիլի ձվերի դեմ")

Դեղատներում պատրաստուկը հանդիպում է մուգ ապակուց պատրաստված փոքրիկ շշերով տարված։ Արտադրվում է 50, 100 մլ դեղաչափերով։ Յուրաքանչյուր փաթեթի (թղթե տուփի) հետ կցվում է կիրառման հրահանգ, կամ այն գրված է լինում շշին փակցված պիտակի վրա։ Հեղուկի գույնը պետք է լինի դեղին կամ բաց շագանակագույն, հոտը՝ արտահայտված սպիրտային, խոտաբուսական երանգներով։

Որքա՞ն արժե մեկ շիշը։ Պատրաստուկի գինը տատանվում է 50-ից 70 ռուբլու սահմաններում։ Վաճառվում է առանց բժշկի դեղատոմսի։

## Կիրառման եղանակը

Կարևոր է հիշել, որ եղերդով ոջիլներին ոչնչացնել չի խորհուրդ տրվում, եթե մաշկի վրա վերքեր կան։ Բայց ինչպե՞ս առանց դրանց, եթե ոջիլության ժամանակ գլուխն անտանելիորեն քորվում է։ Բժիշկները խորհուրդ են տալիս եղերդի ջուրը կիրառելուց առաջ մեկ շաբաթվա ընթացքում գլուխը լվանալ կուպրային շամպունով։ Այն կկրճատի միջատների պոպուլյացիան և կբուժի մաշկը։

Կիրառելուց առաջ մանրամասն ուսումնասիրեք հրահանգը, որում մանրամասն նկարագրված է, թե ինչպես օգտվել.

1. Լվացեք գլուխը ցանկացած շամպունով, որպեսզի մազերից հեռացվի ճարպային թաղանթը, սանրեք։ Պատրաստուկը նոսրացնելու կարիք չկա, պարզապես թափահարեք շիշը։
2. Ոջիլների դեմ միջոցը քսեք բամբակյա տամպոնով, սպունգի կտորով կամ շպրիցով՝ առանձնացնելով մազերի փոքր շիթեր և բաշխելով ողջ երկարությամբ։ Հատուկ ուշադրություն դարձրեք քունքային, ծոծրակային հատվածներին։ Մի խնայեք պատրաստուկը, սակայն թույլ մի տվեք, որ այն հոսի դեմքին, պարանոցին։ Երկար մազերի դեպքում մշակումն ավելի հեշտ է անել՝ գլուխը ներքև իջեցնելով և կանգնելով կոնքի վրա։
3. Ջուրը քսելիս հետևեք, որ հիվանդը չքորվի։ Թունավոր նյութի մաշկին հասնելը կողմնակի ազդեցություններ է առաջացնում։
4. Երբ մազերը թրջված են, դրանք ծածկում են տոպրակով կամ հատուկ պոլիէթիլենային գլխարկով։ Տոպրակի վրայից կարելի է կապել շարֆ, որպեսզի հեղուկը չհոսի ականջների հետևից, պարանոցով։
5. Որքա՞ն պահել։ Այս վիճակում անհրաժեշտ է մնալ կես ժամ։ Եթե այրոց է առաջացել, սկսեք ողողել ավելի շուտ։
6. Այնուհետև ողողեք մազերը՝ հեռացնելով միջոցի մնացորդները։ Լվացեք շամպունով։ Սանրեք սատկած ոջիլներին և ձվերը հատուկ խիտ սանրով։
7. Մշակումը կրկնեք մեկ շաբաթ հետո։ Ընդմիջման ընթացքում գլուխը լվացեք կուպր պարունակող միջոցով։

![Եղերդի ջրի կիրառումը ոջիլների և ոջիլի ձվերի դեմ](https://lifeinfo.am/storage/images/exerdi-jur-vojilneri-ev-vojili-dzveri-dem-161.jpg "Եղերդի ջրի կիրառումը ոջիլների և ոջիլի ձվերի դեմ")

Ընթացակարգը բարդ չէ, կարևոր է հետևել, որ պատրաստուկը չշփվի մաշկի հետ և չհասնի հիվանդի լորձաթաղանթներին։ Եթե եղերդի ջուրը քսելու ընթացքում ինքնազգացողությունը վատացել է, անհրաժեշտ է հրաժարվել ընթացակարգից և լվանալ մազերը։

> Կարևոր է! Ընթացակարգից հետո պետք է օգտվել սանրից! Հատուկ սանրը կարելի է գնել դեղատնից։ Դրանք լինում են տարբեր տեսակների, սակայն որքան փոքր է ատամիկների միջև հեռավորությունը, այնքան մեծ է սանրահանված մակաբույծների հավանականությունը։

## Նախազգուշական միջոցներ

Ոջիլներին ցանկացած միջոցով ոչնչացնելիս՝ լինի դեղամիջոց, թե ժողովրդական բուժում, պետք է հետևել համապատասխան խորհուրդներին՝ իրեն և ընտանիքի անդամներին կողմնակի ազդեցություններից պաշտպանելու համար։ Կանխարգելումն հետևյալն է.

1. Աշխատանքը կատարել ռետինե ձեռնոցներով։
2. Հիվանդի ուսերին գցել հատուկ վարսավիրական թիկնոց կամ սավան։
3. Հետևել, որ լուծույթը չհասնի լորձաթաղանթներին՝ բերան, աչքեր, քիթ։ Եթե դա այնուամենայնիվ տեղի է ունեցել, անհրաժեշտ է լորձաթաղանթները լվանալ մեծ քանակությամբ ջրով։
4. Հետևել հիվանդի վիճակին։ Սրտխառնոցի, գլխապտույտի, փսխման դեպքում դադարեցնել աշխատանքը։
5. Չօգտագործել ժամկետանց արտադրանք։
6. Բուժումն իրականացնել լոգարանում։ Եթե այդպիսին չկա, հետևել, որ տնային կենդանիներ մոտակայքում չլինեն։
7. Ընթացակարգից հետո բամբակյա տամպոնը, տոպրակը, դատարկ շիշը հեռացնել կենցաղային թափոնների հետ։
8. Ձեռքերը մանրակրկիտ լվանալ օճառով։
9. Ընթացակարգից առաջ փոքր երեխաներին անհրաժեշտ է պատմել պատրաստուկի մասին, որպեսզի նրանք ձեռքերով չդիպչեն դրան, բերանը չտանեն, քանի որ շատերը կարող են տոպրակի տակ քորել գլուխը, իսկ հետո՝ առանց ձեռքերը լվանալու, տանել բերան, քիթ կամ աչք։

![Եղերդի ջրի կիրառումը ոջիլների և ոջիլի ձվերի դեմ](https://lifeinfo.am/storage/images/exerdi-jur-vojilneri-ev-vojili-dzveri-dem-119.jpg "Եղերդի ջրի կիրառումը ոջիլների և ոջիլի ձվերի դեմ")

Այս կանոնները կատարելով՝ կարելի է պաշտպանել իրեն և ոջիլությամբ հիվանդին թունավորումից, որը վտանգավոր է առողջության համար։

## Հակացուցումներ

Չնայած այն բանին, որ պատրաստուկը պարունակում է միայն բուսական հումք, էթիլային սպիրտ և ջուր, այն այնուամենայնիվ անվտանգ չէ։ Կան անձանց կատեգորիաներ, որոնց արգելվում է օգտագործել եղերդի ջուրը.

- 3 տարեկանից փոքր երեխաներին,
- հղի կանանց,
- կրծքով կերակրող մայրերին,
- ալերգիկներին,
- ասթմայով հիվանդներին,
- պատրաստուկի բաղադրիչների հանդեպ ալերգիկ անհանդուրժողականություն ունեցողներին։

Եթե անտեսվեն այս պայմանները, կարող են առաջանալ կողմնակի ազդեցություններ։ Դրանք արտահայտվում են այրոցի, մաշկի քորի, ընդհանուր ինքնազգացողության վատացման տեսքով։ Նման երևույթների դեպքում անհրաժեշտ է լվանալ լուծույթը, ընդունել հակահիստամինային դեղամիջոցներ, իսկ ուժեղ թունավորման դեպքում դիմել բժշկական օգնության։

Կատարելով գլխից ոջիլներին հեռացնելու ամենապարզ միջոցառումները՝ կարելի է ազատվել դրանցից մեկ սեանսով։ Եղերդի ջրի հետ աշխատելիս հիշեք, որ նյութը պահանջում է կիրառման հրահանգի խստիվ պահպանում, և ավելորդ զգուշությունը անտեսել չի կարելի։
