# Երեխաների սուր լարինգիտի ախտանիշները և բուժումը

![Ախտանիշներ](https://lifeinfo.am/storage/images/sur-laringit-erexaneri-mot%D5%9D-axtanishner-ev-bujum-102.jpg "Ախտանիշներ")

Շատ շնչառական հիվանդություններ մանկական տարիքում ընթանում են շատ ավելի ծանր, քան հասուն տարիքում։ Դրանց թվին է պատկանում նաև երեխաների սուր լարինգիտը՝ հիվանդություն, որը պատշաճ բուժման բացակայության դեպքում կարող է բարդություններ առաջացնել։

Բովանդակություն՝

- [Զարգացման պատճառները](#%D5%A6%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Դասակարգում](#%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%B8%D6%82%D5%B4)
- [Ախտանիշներ](#%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80)
- [Ախտորոշում](#%D5%A1%D5%AD%D5%BF%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4)
- [Բուժում](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4)
- [Դեղորայքային բուժում](#%D5%A4%D5%A5%D5%B2%D5%B8%D6%80%D5%A1%D5%B5%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4)
- [Ժողովրդական բուժում](#%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4)
- [Բարդություններ](#%D5%A2%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80)
- [Կանխարգելում](#%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AD%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%B4)

Նյութեր նույն թեմայով՝- [Ինչո՞վ է տարբերվում լարինգիտը ֆարինգիտից](%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B8%D5%BE%D5%BF%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%80%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AC%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A8-%D6%83%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A3%D5%AB%D5%BF%D5%AB%D6%81-7290 "Ինչո՞վ է տարբերվում լարինգիտը ֆարինգիտից")

 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Զարգացման պատճառները Լարինգիտը (կոկորդի և ձայնալարերի բորբոքումը) տասից ինը դեպքում ունի վարակային էթիոլոգիա, հարուցիչը վիրուսային կամ բակտերիալ վարակն է։ Հիվանդությունը կարող է առաջանալ նաև՝ հիպո- կամ հիպերթերմիայի; 3. կոկորդի չափազանց մեծ լարվածության կամ ձայնալարերի վրա մշտական ծանրաբեռնվածության;
4. ալերգիկ ռեակցիայի
հետևանքով: Հիվանդությունների միջազգային դասակարգման (ՀՄԴ-10) համաձայն՝ լարինգիտն ու տրախեիտը ունեն մեկ ընդհանուր կոդ՝ J04, քանի որ հիվանդների մեծամասնության մոտ ախտորոշվում են երկուսն էլ՝ սուր լարինգոտրախեիտ։ Եթե հաստատվում է մեկուսացված լարինգիտ, ապա նրա կոդն է J04.0։ Հաճախ միանում է նաև կոկորդանցքի (ըմպանի) բորբոքումը՝ ֆարինգիտը։ Հասուն մարդկանց մոտ կոկորդի բորբոքումը ուղեկցում է սուր շնչառական հիվանդություններին, անատոմիական առանձնահատկությունների պատճառով հաճախ բարդանում է բրոնխիտով։ Երեխաների մոտ կոկորդն ընդունում է հիմնական հարվածը․ լորձաթաղանթը բորբոքվում և այտուցվում է՝ նեղացնելով լուսանցքը։ Նման բարդությունը կոչվում է ստենոզ, իսկ հիվանդությունը՝ սուր ստենոզային լարինգոտրախեիտ։ Առանց անհետաձգելի օգնության զարգանում է շնչահեղձություն, կարող է վրա հասնել մահ։ Հիվանդությունը առավել տարածված է մինչև հինգ տարեկան տարիքում։

![Բարդություններ](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-91057769.jpg "Բարդություններ")

> Կարևոր է! Ավելի հաճախ հիվանդանում են իմունիտետի իջեցում ունեցող, վաղաժամ ծնված կամ 35 տարեկանից բարձր առաջնածին մայրերից ծնված երեխաները։

### Դասակարգում

Սուր լարինգիտը հիմնականում մանկական հիվանդություն է, հասուն մարդկանց մոտ ավելի հաճախ ախտորոշվում է քրոնիկ ձևը։ Երեխաների մոտ այն զարգանում է հաճախակի սրացումների, չբուժված մրսածության հետևանքով։ Առանձնացվում է նաև ենթասուր լարինգիտ, որը հաճախ ուղեկցվում է տրախեիտով։

Հիվանդությունը դասակարգվում է հետևյալ կերպ՝

1. Կատարալ լարինգիտ - ամենաթեթև և հաճախ հանդիպող ձևն է։ Համարժեք բուժման դեպքում արագ անցնում է՝ առանց հետևանքների։
2. Ստենոզային։ Այս ձևի դեպքում այտուցված լորձաթաղանթը նեղանում է այնքան, որ երեխայի մոտ դժվարանում է շնչառությունը։ Եթե ստենոզը զարգանում է արագ և հասնում III-IV աստիճանի, անհրաժեշտ է հրատապ հոսպիտալացում, ծանր դեպքում երեխային ցուցված է ինտենսիվ թերապիա։
3. Հիպերտրոֆիկ։ Այս տեսակի լարինգիտի պատճառը լորձաթաղանթի և ձայնալարերի հաստացումն է, իսկ ատրոֆիկ ձևի դեպքում, ընդհակառակը, լորձաթաղանթը բարակում է։ Երկու ձևերն էլ երեխաների մոտ հանդիպում են հազվադեպ։
4. Հեմոռագիկ։ Այս ձևի էթիոլոգիան վիրուսային է (գրիպ, պարագրիպ), նրանով կարող են հիվանդանալ նաև լյարդի և սիրտ-անոթային համակարգի խնդիրներ ունեցողները։
5. Դիֆթերիային։ Դիֆթերիայի դեպքում պետք է սպասել դիֆթերիային լարինգիտի զարգացմանը, որի ժամանակ շնչուղիները փակվում են անջատվող թաղանթով (դիֆթերիային թաղանթ)։

Ամենահազվադեպ տարբերակը ֆլեգմոնային լարինգիտն է։ Սա կոկորդի տարածուն թարախային բորբոքում է՝ ծանր ախտանշանային պատկերով։

## Ախտանիշներ

Լարինգիտի գլխավոր նշանը ձայնի փոփոխությունն է (խռպոտություն)։ Հիվանդության սկզբնական փուլն կարող է ընթանալ սովորական մրսածության թույլ արտահայտված ախտանիշներով՝

- ռինիտով;
- ենթաֆեբրիլ ջերմությամբ;
- կուլ տալիս ցավով, կոկորդի քորով;
- հազով:

Սուր լարինգիտի համար բնորոշ է հաչոցանման հազը, չոր և ցավոտ։ Հեմոռագիկ ձևի դեպքում հազի ժամանակ արտադրվում է արյան երակիկներով խորխ։ Ալերգիկ լարինգիտն ուղեկցվում է այլ ախտանիշներով՝ աչքերի կարմրությամբ, արցունքահոսությամբ, քթից առատ թափանցիկ լորձով ուղեկցվող հարբուխով, փռշտոցով։ Հնարավոր են նաև մաշկային դրսևորումներ (ցան, եղինջացան, բշտիկներ)։

Ամենածանր ախտանիշներն ունի ստենոզային լարինգիտը։ Նրա այլ անվանումներն են կեղծ կրուպ, օբստրուկտիվ սուր լարինգիտ։ Տարիքային խումբը՝ վեց ամսականից մինչև 3-5 տարեկան երեխաներ, ալերգիկները ավելի հաճախ են տառապում այս հիվանդությամբ։ Կրուպով հիվանդների բնորոշ գանգատներն են՝ ձայնի խռպոտություն, դժվարացած շնչառություն։

![Դասակարգում](https://lifeinfo.am/storage/images/sur-laringit-erexaneri-mot%D5%9D-axtanishner-ev-bujum-192.jpg "Դասակարգում")

Կոկորդը նեղանում է, ինչն առաջացնում է ստրիդոր՝ աղմկոտ սուլող կամ խխկացող շնչառություն։ Ախտանիշները ծանրության աստիճանի համաձայն համապատասխանում են կրուպի չորս փուլերին։ Առաջին փուլի կլինիկական պատկերն է հանգիստ շնչառությունը և դեմքի գունատությունը՝ քթաբերանային եռանկյունու թույլ կապտացմամբ։ Վերջին փուլում՝ ցիանոտիկ մաշկ, անգիտակից վիճակ մակերեսային շնչառությամբ, հաճախացած զարկերակով և տախիկարդիայով, հեղձուկ։ Դեմքի մաշկի ցիանոզին կարող է ուղեկցել եղունգների և շուրթերի կապտացում։

Բարձր (38°C-ից բարձր) մարմնի ջերմությունը վկայում է բարդությունների, այն մասին, որ վարակն իջնում է ներքև՝ շնչուղիներով, և բորբոքումը զարգանում է։ Ուժեղ կոկորդացավը, որն ուժեղանում է ոչ միայն կուլ տալիս կամ հազալիս, այլ նաև պարզ շնչառական շարժումների ժամանակ, հանդիսանում է լարինգոֆարինգիտի նշան։

> Կարևոր է! Նորածինների մոտ սուր լարինգիտի ախտանշանային առանձնահատկություններն են թուլությունը, հևոցը, աղմկոտ շնչառությունը։ Երեխան, նույնիսկ շատ քաղցած լինելով, կարող է հրաժարվել ուտելուց կուլ տալիս զգացած ցավի պատճառով, քմահաճում է, լացում։

## Ախտորոշում

Ախտորոշումը ներառում է՝

- անամնեզի հավաքում, հիվանդի և/կամ ծնողների հարցում;
- կոկորդի տեսողական զննում լարինգոսկոպի միջոցով;
- ֆիզիկալ հետազոտություն (տարածաշրջանային ավշահանգույցների շոշափում);
- քսուք լորձաթաղանթից՝ վարակիչ հարուցիչը հայտնաբերելու համար:

![Դեղորայքային բուժում](https://lifeinfo.am/storage/images/sur-laringit-erexaneri-mot%D5%9D-axtanishner-ev-bujum-145.jpg "Դեղորայքային բուժում")

Ախտորոշիչ պատկերը լրացվում է արյան ընդհանուր քննությամբ՝ վարակի բնույթը պարզելու համար։ Լարինգոսկոպիկ պատկերը ցույց է տալիս նեղացած կոկորդ՝ հիպերեմիկ, այտուցված լորձաթաղանթով, բակտերիալ վարակի դեպքում՝ թարախային նստվածք։

Հիվանդության պատմությունը պետք է ներառի ստացված բոլոր տվյալները, նախնական և վերջնական ախտորոշումը, բոլոր նշանակումները։ Ամբողջ տեղեկատվության հիման վրա բժիշկն ընտրում է բուժման ձևը՝ ամբուլատոր կամ ստացիոնար։

## Բուժում

Երեխաների սուր լարինգիտի բուժումն ընտրվում է հիվանդության ձևի, էթիոլոգիայի, հիվանդի տարիքի հիման վրա։ Կատարալ լարինգիտի թեթև դեպքերում բուժումն ամբուլատոր է՝ ներառելով դեղորայքային թերապիա և ֆիզիոթերապիա։ Հոսպիտալացման ցուցումներ են հանդիսանում լարինգիտի բարդ ձևերը, կեղծ կրուպի զարգացման վտանգը, ալերգիան և այլ բարդություններ։

Օբստրուկտիվ սուր լարինգիտի ստացիոնար բուժման ժամանակ հիվանդը ստանում է ինֆուզիոն թերապիա (կաթիլային), բուժական պրոցեդուրաներ։ Բուժանձնակազմը իրականացնում է ինհալացիաներ մուկոլիտիկ և բրոնխոլիտիկ դեղամիջոցներով։ Բակտերիալ բորբոքման դեպքում հիվանդներին նշանակվում են հակաբիոտիկներ։ Եթե երեխան ծանր վիճակում է բերվել շտապօգնության մեքենայով, նրան տրամադրվում է անհետաձգելի օգնություն, որից հետո փոխադրվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։

Սուր լարինգիտի ժամանակ կլինիկական ուղեցույցները ներառում են սուր շնչառական վարակների ախտանշանային բուժում։ Հիվանդանոցային ռեժիմը ենթադրում է ձայնալարերի հանգիստ, նուրբ սնունդ, առատ ըմպելիք, ջերմաստիճանի և խոնավության հսկողություն։

### Դեղորայքային բուժում

Սուր լարինգիտի ախտանշանային բուժման համար կիրառվում են՝

- մուկոլիտիկներ (Lazolvan, Ambrobene, Alteyka);
- հակահազային դեղամիջոցներ (Pertussin, Stoptussin, Gerbion);
- ոչ ստերոիդային հակաբորբոքային և ջերմիջեցնող դեղամիջոցներ (պարացետամոլ, Nurofen);
- հակահիստամինային դեղամիջոցներ (Klarisens - նույնիսկ մինչև մեկ տարեկան ամենափոքր երեխաների համար, Claritin և Klarotiden՝ 2 տարեկանից);
- կոկորդը մեղմացնող ներծծվող հաբեր (Isla Moos, Isla Mint)։

Հակաբիոտիկներն օգտագործվում են հազվադեպ, բակտերիալ վարակի դեպքում ավելի հաճախ կիրառվում են ցեֆալոսպորիններ, մակրոլիդներ։ Ցավը մեղմելու համար լավագույնն է կոկորդը ողողել հականեխիչ լուծույթներով, հաբերն ու լուծվող կոնֆետները հակացուցված են փոքր երեխաներին։

![Ժողովրդական բուժում](https://lifeinfo.am/storage/images/sur-laringit-erexaneri-mot%D5%9D-axtanishner-ev-bujum-176.jpg "Ժողովրդական բուժում")

Ցանկալի չէ 3 տարեկանից փոքր երեխաների համար օգտագործել սփրեյներ։ Կոկորդի մեջ ցողացրվող շիթը կարող է առաջացնել լարինգոսպազմ։ Դեղերի աերոզոլային ձևերն օգտագործվում են միայն բժշկի նշանակմամբ։ Հնարավոր է ինհալացիաներ անել նեբուլայզերի միջոցով։

> Կարևոր է! Ծնողների համար շատ դժվար է որոշել, թե ինչով բուժել քմահաճ փոքր երեխային, ինչպես ստիպել խմել դեղը։ Չբարդացած ձևի դեպքում օպտիմալ դեղաձևն է օշարակը, քաղցր միքստուրան։

### Ժողովրդական բուժում

Տնային պայմաններում գլխավորն է ժամանակին դեղեր տալը և հետևելը, որ երեխան չլարի կոկորդը։ Ժողովրդական բժշկության կիրառումը հնարավոր է միայն չբարդացած սուր լարինգիտի դեպքում, բացառապես բժշկի հետ խորհրդակցելուց հետո, որը կասի, թե ինչ անել և ինչ միջոցներ օգտագործել։ Բուսական միջոցների օգտագործումը պետք է հաշվի առնի դրանց բաղադրիչների նկատմամբ հնարավոր ալերգիան։ Տնային բաղադրատոմսեր՝

1. Սոդա։ Երեխայի վիճակը կթեթևացնի խմիչքը սննդային սոդայով (բաժակին 0,5 թեյի գդալ) կամ Բորժոմի հանքային ջուրը (այն պետք է լինի տաք և ցանկալի է՝ առանց գազի)։ Եթե հիվանդին դժվար է շնչել (կրուպի սկիզբ), բժշկին կանչելուց առաջ նրան կդառնա ավելի հեշտ, եթե նստի տաք ջրով լոգարանի մոտ և շնչի գոլորշով։
2. Կաթի հիմքով միջոցներ։ Խոշոր գազարը քերել, լցնել 500 մլ կաթի մեջ և եփել դանդաղ կրակի վրա մինչև եռալը։ Զտված ու սառեցված կաթը խմել օրը 3-4 անգամ՝ ոչ սառը վիճակում։ ԵՒս մեկ բաղադրատոմս կաթով՝ 500 մլ տաք կաթի մեջ լցնել մեկ սոխի հյութը կամ եռացնել մանրացված սոխը։ Բաժակ տաք կաթը սոխով պետք է խմել առավոտյան և երեկոյան դատարկ ստամոքսի վրա։
3. Բուժում կաղամբով։ 200 գ թարմ կաղամբը եփել մինչև փափկելը, քսել և տալ օրը 3 անգամ՝ 2-3 ճ/գ։ Ըմպել այն ջրով, որում եփվել է։ Կաղամբի տերևներից կարելի է պատրաստել հյութ՝ ջրով 1:1 նոսրացնելով և ողողել կոկորդը։ Այս բոլոր միջոցները պետք է պատրաստել ամեն օր՝ պահուստ չպատրաստելով։
4. Կոճապղպեղ-մեղրային թեյ։ Թարմ կոճապղպեղի արմատի կտորը քերել այնքան, որ ստացվի բաժակի մեկ քառորդ, լցնել բաժակ մեղրի մեջ և տաքացնել, որ հեղուկանա։ Քնելուց առաջ պատրաստել սովորական թեյ՝ դնելով 1 թեյի գդալ այս մեղրից։ Խմել 1,5-2 բաժակ։

![Կանխարգելում](https://lifeinfo.am/storage/images/sur-laringit-erexaneri-mot%D5%9D-axtanishner-ev-bujum-151.jpg "Կանխարգելում")

Կարելի է պատրաստել թեթև չոր մրգի (խնձորի) հյութաջուր, որ երեխան խմի օրը երկու անգամ՝ 0,5 բաժակ։

## Բարդություններ

Սուր լարինգիտի ամենահաճախ հանդիպող բարդությունը կրուպն է, կոկորդի ստենոզը։ Կարելի է նշել նաև ձայնի կայուն փոփոխությունը կամ աֆոնիան, որոնք առաջանում են քրոնիկ հիվանդության ժամանակ։ Ավելի ծանր բարդություններ, որոնք առաջանում են քրոնիկ լարինգիտի ֆոնին, են կոկորդի նորագոյացություններն, իսկ թարախային ձևերի դեպքում՝ հարակից հյուսվածքների և օրգանների թարախակալումներ ու ֆլեգմոններ։

> Կարևոր է! Քրոնիկ լարինգիտից խուսափելու համար անհրաժեշտ է մինչև վերջ բուժել հիվանդության սուր ձևը՝ պահպանելով բոլոր նշանակումները։

### Կանխարգելում

Դոկտոր Կոմարովսկին պնդում է, որ սուր լարինգիտի կանխարգելում որպես այդպիսին գոյություն չունի։ Սակայն նրա զարգացման ռիսկը նվազեցնելու համար կօգնի կարծրացումը։ Երեխայի օրգանիզմը կարծրացնել պետք է ջրային պրոցեդուրաներով, շփումով։

Լարինգիտով հիվանդանալու ռիսկը նվազում է այն երեխաների մոտ, ովքեր՝

- զբոսնում են ցանկացած եղանակին, հագնվելով փողոցային ջերմաստիճանին համապատասխան, որպեսզի չսառչեն և չտաքանան;
- լիարժեք սնվում են, ստանում վիտամիններ;
- պահպանում են անձնական հիգիենան:

Մանկական սենյակում պետք է կանոնավոր կերպով օդափոխություն և թաց մաքրում կատարել։ Անկողինը, կահույքը, միջավայրը չպետք է պարունակեն ալերգեն նյութեր։ 18 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանը և 55%-ից ոչ պակաս խոնավությունը մանկական քնի համար առավել բարենպաստ միկրոկլիման են։ Տանը, որտեղ փոքր երեխաներ կան, պետք է արգելել ծխելը։
