# Երկբևեռ մանիակալ դեպրեսիա - ախտանիշներ և բուժում

![Հիվանդության ախտանիշները](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-33075214.jpg "Հիվանդության ախտանիշները") Հոգեկան խանգարումներն ավելի ու ավելի հաճախ են հանդիպում, ընդ որում` տարբեր տարիքի մարդկանց մոտ: Տարածված հիվանդություններից մեկը մանիակալ դեպրեսիան է: Ոմանք տարիներով ուշադրություն չեն դարձնում իրենց կամ մտերիմների մոտ դրա ախտանիշներին: Բժիշկները բացատրում են, թե ինչով է վտանգավոր նման դեպրեսիան, և կարևոր է, որ ամեն մարդ կարողանա ժամանակին ճանաչել այն ու դիմել օգնության:

Բովանդակություն:

- [Ինչ է սա](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BD%D5%A1)
- [Պատճառներ](#%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80)
- [Հիվանդության ախտանիշները](#%D5%B0%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Մանիակալ փուլի ախտանիշները](#%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AC-%D6%83%D5%B8%D6%82%D5%AC%D5%AB-%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Դեպրեսիվ փուլի ախտանիշները](#%D5%A4%D5%A5%D5%BA%D6%80%D5%A5%D5%BD%D5%AB%D5%BE-%D6%83%D5%B8%D6%82%D5%AC%D5%AB-%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Ախտորոշում](#%D5%A1%D5%AD%D5%BF%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4)
- [Բուժում](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4)

Հարակից հոդվածներ.- [Դեպրեսիան հղիության ժամանակ - պատճառները և ինչպես ազատվել](%D5%B0%D5%B2%D5%AB%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%80%D5%A5%D5%BD%D5%AB%D5%A1-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB%D6%81-7742 "Դեպրեսիան հղիության ժամանակ - պատճառները և ինչպես ազատվել")
- [Ինչպես արագ պարզել, որ ունես դեպրեսիա](%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A1%D6%80%D5%A1%D5%A3-%D5%BA%D5%A1%D6%80%D5%A6%D5%A5%D5%AC-%D5%B8%D6%80-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%80%D5%A5%D5%BD%D5%AB%D5%A1-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%BD-4621 "Ինչպես արագ պարզել, որ ունես դեպրեսիա")

 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Ինչ է սա Մանիակալ դեպրեսիան հոգեկան խանգարում է, որին բնորոշ է տրամադրության մշտական փոփոխականությունը: Բժշկության մեջ այս երևույթը կոչվում է երկբևեռ աֆեկտիվ խանգարում, որի ժամանակ դեպրեսիվ վիճակները հերթափոխվում են մանիակալ վիճակների հետ: Հենց փուլերի այս հաճախակի փոփոխությունն է բացատրում հիվանդության հիմնական նշանը` տրամադրության հաճախակի փոփոխությունը: Երկբևեռ մանիակալ դեպրեսիան տարբերվում է սովորական դեպրեսիայից: Վերջինիս բնորոշ են` ընկճվածությունը, ուժասպառությունը, ապատիան, տխրությունը: Մանիակալ դեպրեսիան ունի ավելի բարդ դրսևորումներ: Հայտնվում են մտահակված վիճակներ, ընկճվածության փոխարեն կտրուկ հայտնվում է վախ: Հետաքրքիր է! Վիճակագրության համաձայն` կանայք ավելի հակված են դեպրեսիվ հիվանդությունների, քան տղամարդիկ: Պատճառներ Կան հիվանդության զարգացումը հրահրող մի քանի պատճառ. Գենետիկա: Երկբևեռ խանգարման ժառանգական բնույթն ապացուցված է երկվորյակների վրա կատարված հետազոտություններում: Այս հիվանդությամբ տառապող մարդիկ կարող են իրենց երեխաներին փոխանցել դրա նկատմամբ հակվածությունը: Թե երբ կդրսևորվի այն, ժամանակի հարց է: Սա կարող է տեղի ունենալ մանկության տարիներին, ավելի մեծ տարիքում, կամ ընդհանրապես չպատահել: 3. Գլխուղեղի խանգարումներ: Կենսաքիմիական խախտումները հրահրվում են տարբեր հիվանդություններով, գլխի վնասվածքներով: Երբ սերոտոնինի պատշաճ արտադրությունը բացակայում է, առաջանում են հոգեկան խանգարումներ:
![Մանիակալ փուլի ախտանիշները](https://lifeinfo.am/storage/images/maniakal-depresia%D5%9D-patcharner-axtanishner-bujum-122.jpg "Մանիակալ փուլի ախտանիշները")

Ավելի հազվադեպ հիվանդության գործարկիչ մեխանիզմներ են հանդիսանում գլխի վնասվածքները, ուղեղին ազդող վարակիչ հիվանդությունները, ուժեղ նյարդային գերլարվածությունը: Մինչ վերջ ուսումնասիրված չեն մանիակալ դեպրեսիան հրահրող գործոնները, ուստի այն շարունակում է ուսումնասիրվել բժիշկների կողմից:

> Կարևոր է! Հակվածություն ունեցող երեխաների մոտ մանիակալ դեպրեսիան կարող են հրահրել տարբեր գործոններ: Սովորաբար դա ծնողական ուշադրության պակասն է, հիպերակտիվության համախտանիշի անտեսումը:

## Հիվանդության ախտանիշները

Մանիակալ-դեպրեսիվ խանգարումն ընթանում է երկու հերթափոխվող փուլերով: Դրանց միջև ընկած ինտերվալը կախված է հիվանդի անհատական առանձնահատկություններից, նրա ներկա հուզական վիճակից:

Հաճախ հիվանդը կարող է ապրել ուժեղ հուզական լարվածություն, այնպես որ փուլերը արագ են հերթափոխվում, մի քանի ժամվա ընդմիջումով: Որքան կարճ են դեպրեսիվ և մանիակալ փուլերի միջև եղած ընդմիջումները, այնքան ավելի դժվար է ընտրել արդյունավետ բուժում:

### Մանիակալ փուլի ախտանիշները

Այս փուլի հիմնական նշանները.

- գերագնահատված ինքնագնահատական;
- էյֆորիայի վիճակ;
- քնի կարիքի նվազում;
- անկայուն ուշադրություն;
- անպատճառ տրամադրության բարելավում;
- գրգռվածություն, շարժվելու ցանկություն;
- շատախոսություն;
- բարձրացված սոցիալական և սեռական ակտիվություն:

Մարդն ինքն էլ չսպասելով` զգում է ուժերի ալիք, բարձրացված տրամադրություն: Երջանկության, բավարարվածության զգացումը չի լքում նրան, նա սիրում է բոլորին իր շուրջ, ձգտում է այդ մասին հայտնել բոլորին, երբեմն գործերով ապացուցելով իր վերաբերմունքը: Բոլոր խնդիրները թվում են մանրուքներ:

![Դեպրեսիվ փուլի ախտանիշները](https://lifeinfo.am/storage/images/maniakal-depresia%D5%9D-patcharner-axtanishner-bujum-181.jpg "Դեպրեսիվ փուլի ախտանիշները")

Բարձրացված շատախոսությունը հանգեցնում է արագ նոր ծանոթությունների, որոնք հաճախ ավարտվում են նոր զուգընկերոջ հետ սեռական կապով: Այս փուլում մանիակալ դեպրեսիայի համախտանիշը մարդուն մղում է անկշռադատ քայլերի. ամուսնալուծվել ամուսնու/կնոջ հետ, փոխել բնակարանը, տեղափոխվել այլ քաղաք, փոխել աշխատանքը, ուսման վայրը, ներդնել գումար ռիսկային, վտանգավոր սխեմաներում:

Ինչո՞վ է վտանգավոր նման դրական տրամադրությունը: Նրանով, որ մարդը չի կարողանում համարժեքորեն գնահատել շրջապատող իրավիճակը և իր հնարավորությունները: Շուտով կգա դեպրեսիվ ձևը, երբ մարդուն սպասվում են բազմաթիվ հիասթափություններ: Մանիակալ փուլում նա ակտիվ էր, կարող էր սկսել հաճախել խմբակներ, զբաղվել սպորտով, գտնել համախոհներ: Երբ այդ ամենն անհետանում է, հիասթափություններից խուսափել հնարավոր չէ:

> Հետաքրքիր է! Որոշ մարդիկ մանիակալ փուլում ձգտում են փոխել իրենց ընտանիքը - փոխել կյանքի ուղեկցին, երեխա ունենալ, տեղափոխվել ծնողներից հեռու: Արդյոք կարելի՞ է ծննդաբերել կնոջը նման անկայուն հուզական վիճակում, որոշում են բժիշկները: Գլխավորը, որ մտերիմները երես չշրջեն նման մարդուց:

### Դեպրեսիվ փուլի ախտանիշները

Դեպրեսիվ փուլը նախորդի լրիվ հակառակն է: Հիմնական ախտանիշները.

- ուժասպառություն;
- տխրություն;
- կյանքի իմաստի կորուստ;
- հոռետեսական հայացք շրջապատի ամեն ինչի, ապագայի նկատմամբ;
- անօգնականության զգացում:

Շատախոսությունը, շփվելու ցանկությունը լրիվ անհետանում են, դեպրեսիվ փուլը մարդուն դարձնում է փակ, ինքնամփոփ: Զբաղմունքները, հոբբիները հետաքրքրություն չեն առաջացնում, ընդհակառակը, միայն գրգռում են հիվանդին: Նրա մոտ դրսևորվում է շրջապատին իր ձախողումների համար մեղադրելու հակվածություն:

Ինչո՞վ է վտանգավոր այս վիճակը - ուժեղ փսիխոզը կարող է հրահրել անարժեքության, անհուսության մասին մտքեր: Արդյունքում հայտնվում են ինքնասպանության մասին մտքեր:

## Ախտորոշում

Միայն փորձառու հոգեբույժ-բժիշկը կարող է ճանաչել հիվանդությունը որոշակի չափանիշներով և դրանց տևողությամբ: Դրա համար անհրաժեշտ է հիվանդի երկարատև հսկողություն, երբեմն նրան հոսպիտալացնում են: Մասնագետները հետևում են, թե ինչպես է զարգանում մանիակալ դեպրեսիան: Ամենից հաճախ մարդիկ դիմում են օգնության, երբ հիվանդությունն արդեն բարդացած է, տրամադրության տատանումներն ավելի հաճախակի են դառնում, դրանք հեշտ է նկատել, բավական է պարզապես հետևել վարքագծի փոփոխություններին:

![Երկբևեռ մանիակալ դեպրեսիա - ախտանիշներ և բուժում](https://lifeinfo.am/storage/images/maniakal-depresia%D5%9D-patcharner-axtanishner-bujum-101.jpg "Երկբևեռ մանիակալ դեպրեսիա - ախտանիշներ և բուժում")

Ավելի ցայտուն է ընթանում դեպրեսիվ փուլը: Հիվանդն ինքն է հակված դիմել օգնության: Նրա ապրումների մասին իմանալու համար բժշկին բավական է պարզապես հարցնել դրանց մասին: Մանիակալ փուլը ճանաչել ավելի դժվար է, այն ընթանում է համեմատաբար հանգիստ: Հիմնական ախտանիշը, որը կգրավի փորձառու հոգեբույժի ուշադրությունը, այն է, որ մարդը հետաքրքրված կպատմի իր զառանցական գաղափարների, ձգտումների, ծրագրերի մասին` ամեն ինչ ներկայացնելով չափազանց վարդագույն գույներով:

> Կարևոր է! Ճշգրիտ ախտորոշումը կարելի է դնել միայն տրամադրության երկու փոփոխությունների` դեպրեսիվ և մանիակալ փուլերի, հսկողությունից հետո:

## Բուժում

Բուժման հիմքը կազմում է դեղորայքային թերապիան, որը ներառում է հետևյալ խմբերի դեղամիջոցներ.

- հակադեպրեսանտներ;
- հանգստացնող միջոցներ;
- քնաբեր միջոցներ;
- նորմոթիմիկներ;
- հակափսիխոտիկներ:

Դրանք նշանակվում են խստորեն անհատական կարգով բուժող բժշկի կողմից` կախված հիվանդության ընթացիկ փուլից, դրանց միջև եղած ինտերվալներից:

Դեղորայքային բուժումը պարտադիր կերպով լրացվում է հոգեթերապիայով: Դրա համար հիվանդը պետք է այցելի մասնագետին, անհրաժեշտության դեպքում նշանակվում է հոսպիտալացում: Հիվանդի վիճակի կանոնավոր հետազոտումը կօգնի բժշկին ժամանակին փոխել ընդունվող դեղամիջոցները, հետևել ապաքինման ընթացքին: Հաճախ հոգեթերապևտները թերապիայի գործընթացին ներգրավում են մտերիմներին, որոնց առանց դժվար է հաղթահարել ցանկացած տեսակի հոգեկան խանգարում:

Մանիակալ դեպրեսիան սովորական հիվանդության բարդացած ձևն է, որը ենթադրում է երկու վիճակների հաճախակի փոփոխություն: Գրգռվածությամբ բնորոշվող մանիակալ փուլին փոխարինում է դեպրեսիվը` ուժասպառությամբ: Ախտորոշում կատարել և բուժում նշանակել պետք է փորձառու հոգեբույժը:
