# Էխինացեայի օգտակար հատկությունները և հակացուցումները

![Ծագումը և նկարագրությունը](https://lifeinfo.am/storage/images/exinacea-ogtakar-hatkutyunnery-ev-hakacucumnerya-175.jpg "Ծագումը և նկարագրությունը")

Իմունիտետի մակարդակը մարդու առողջության ցուցանիշներից է: Դեղատներում շատ միջոցներ կան, որոնք բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը: Սինթետիկ դեղերի հետ մեկտեղ շատ հաճախ օգտագործում են միջոցներ բուսական հումքի հիման վրա: Որպես իմմունոստիմուլյատոր՝ կիրառում են էխինացեա. այս գեղեցիկ ծաղկի օգտակար հատկությունները և հակացուցումները միանշանակ չեն ընդունվում բժիշկների կողմից:

Բովանդակություն.

- [Ծագումը և նկարագրությունը](#%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8)
- [Ակտիվ բաղադրիչները](#%D5%A1%D5%AF%D5%BF%D5%AB%D5%BE-%D5%A2%D5%A1%D5%B2%D5%A1%D5%A4%D6%80%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Ինչ օգտակար հատկություններ ունի](#%D5%AB%D5%B6%D5%B9-%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB)
- [Ինչպես ընդունել](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A8%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%AC)
- [Թեյերի և թուրմերի կիրառումը](#%D5%A9%D5%A5%D5%B5%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D5%B4%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AF%D5%AB%D6%80%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8)
- [Թուրմեր սպիրտային հիմքով](#%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D5%B4%D5%A5%D6%80-%D5%BD%D5%BA%D5%AB%D6%80%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%AB%D5%B4%D6%84%D5%B8%D5%BE)
- [Էխինացեայի էքստրակտ](#%D5%A7%D5%AD%D5%AB%D5%B6%D5%A1%D6%81%D5%A5%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A7%D6%84%D5%BD%D5%BF%D6%80%D5%A1%D5%AF%D5%BF)
- [Յուղային թուրմ](#%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D5%B4)
- [Հակացուցումները](#%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)

## Ծագումը և նկարագրությունը

Մանուշակագույն էխինացեան հաճախ օգտագործում են տների և հասարակական վայրերի առջևի տարածքների դեկորատիվ ձևավորման համար: Այս հասարակ ծաղիկը ծնվել է ԱՄՆ-ի արևելքում: Էխինացեան աճում է Արևելյան Եվրոպայում, մեծ Բրիտանիայում և Ռուսաստանի գրեթե ողջ տարածքում: Այն բարդածաղկավորների ընտանիքի բարձրահասակ բազմամյա բույս է (աճում է մինչև 120 սմ): Բույսը ծաղկում է ավելի քան 2 ամիս և երկար ժամանակ պահպանվում է կտրած տեսքով։

> Կարևոր է. թե ինչպես ճիշտ տնկել ու խնամել էխինացեան, կարող եք իմանալ մեր հոդվածում:

Որպես բուժական միջոց՝ էխինացենան սկսել են օգտագործել Հյուսիսային Ամերիկայի հնդկացիները: Նրանք նկատել են, որ հիվանդ եղջերուները, ուտելով այս բույսը, վերականգնվում են։ Մայրցամաքի բնիկները սկսեիցն վերագրել բույսին սրբազան հատկություններ և օգտագործել որպես ունիվերսալ միջոց։ Ըստ հավատալիքների՝ էխինացեայով կարելի էր բուժել միջատների խայթոցներից առաջացած քորը, ատամի ցավը և նույնիսկ լուրջ այտուցները: Բուժական թուրմերի պատրաստման համար հնդկացիները կիրառել են ամբողջական բույսը՝ ծաղիկները, տերևները, ցողունը և արմատները:

![Ակտիվ բաղադրիչները](https://lifeinfo.am/storage/images/exinacea-ogtakar-hatkutyunnery-ev-hakacucumnerya-159.jpg "Ակտիվ բաղադրիչները")

Ամերիկայի հայտնագործումից հետո եվրոպացիները սկսեցին ուսումնասիրել բազմաթիվ բույսերի օգտակար հատկությունները, այդ թվում՝ նաև էխինացեայի: Այն համարվում էր մանրէների դեմ ամենաարդյունավետ միջոցներից մեկը՝ մինչև հակաբիոտիկների հայտնագործումը: Հիմա էխինացեայի հիման վրա պատրաստում են ավելի քան 200 տեսակի դեղ, եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում այս բույսից պատրաստում են բոլոր բիոակտիվ հավելումների (бад) ավելի քան մեկ տասներորդ մասը:

Որոշ գիտնականներ կասկածում են էխինացեայի արդյունավետությանը՝ որպես միջոց իմունիտետի ամրապնդման համար: Այսօրվա դրությամբ գիտնականների տեսակետները համընկնում են միայն այն կետում, որ էխինացեայով պատրաստված դեղամիջոցները օգնում են հաղթահարել վերին շնչուղիների հիվանդությունները:

> Կարևոր է. այնուամենայնիվ, բժիշկների մեծ մասը օգտագործում է էխինացեան իմունիտետի և մի շարք հիվանդությունների բուժման համար:

## Ակտիվ բաղադրիչները

Մանուշակագույն էխինացեան ունի յուրահատուկ քիմիական կազմ, որի բաղադրիչները օրգանապես լրացնում են միմյանց։ Այսպիսով, բույսերը պարունակում են.

- հակաօքսիդանտներ, եթերային և ճարպային յուղեր;
- պալիսախարիդներ և գլյուկոզա;
- քիմիական տարրեր՝ սելեն, կալցիում, կալիում, արծաթ, ցինկ և այլ;
- օրգանական թթուներ և խեժ;
- վիտամիններ А, С, Е:

Շնորհիվ այս կազմի՝ էխինացեան օգտագործվում է արյունաստեղծ դեղամիջոցների, եղունգների, մազերի և ատամների ամրացման համար միջոցների պատրաստման համար։ Սելենի պարունակությունը դարձնում է այս բույսը կատարյալ բաղադրիչ կենսաակտիվ սննդային հավելումների համար: Դրա ազդեցությունը ուժեղանում է շնորհիվ С և E վիտամինների. դրանք օգնում են դուրս բերել օրգանիզմից ազատ ռադիկալները: Այս ամենը կանխում է չարորակ ուռուցքների առաջացումը և բջիջների ծերացումը:

![Ինչ օգտակար հատկություններ ունի](https://lifeinfo.am/storage/images/exinacea-ogtakar-hatkutyunnery-ev-hakacucumnerya-179.jpg "Ինչ օգտակար հատկություններ ունի")

> Կարևոր է. էխինացեայի բուժիչ հատկությունների և հակացուցումների մասին մանրամասն անհրաժեշտ է իմանալ յուրաքանչյուրին:

Հանքային նյութերի և վիտամինների համադրությունը տալիս է էխինացեային ունիկալ հակամիկրոբային, հակաբորբոքային և հակալաերգիկ հատկություններ: Պոլիսախարիդների մեծ պարունակության հաշվին օրգանիզմում տեղի է ունենում վնասված հյուսվածքների վերականգնում և ինտերֆերոնների մշակում:

Գիտական հետազոտությունները պարզել են, որ կանոնավոր ընդունելության դեպքում էխինացեան 2 անգամ մեծացնում է արյան մեջ լեյկոցիտների պարունակությունը և բարձրացնում է լյարդի պաշտպանական ֆունկցիան հեպատիտի դեպքում:

## Ինչ օգտակար հատկություններ ունի

Դեղամիջոցների պատրաստման համար օգտագործվում են 2 տարեկանից բարձր բույսերի բոլոր մասերը: Բույսերի արմատները հավաքում են աշնանը կամ գարնանը։ Ծաղիկները և տերևները հավաքում են ամռանը՝ ծաղկման շրջանում: Ստացված բուսական հումքը չորացնում են մութ վայրում:

Հիմնական կիրառումը էխինացեան գտել է որպես իմունոստիմուլացնող միջոց: Բացի այդ, բույսը ունի նաև այլ օգտակար հատկություններ.

1. Բույսի հիման վրա դեղերը հաջողությամբ կիրառում են քաղցկեղի դեպքում. ակտիվ նյութերը հանում են օրգանիզմում կուտակված ռադիոնուկլեիդները;
2. Ժողովրդի մեջ էխինացեան մաքրողի համբավ ունի՝ շնորհիվ լյարդը, թոքերը և երիկամները մաքրելու ունակությունների;
3. Էխինացեայի ընդունումը նպաստում է վերքերի և կոտրվածքների արագ ապաքինմանը;
4. Բույսի ակտիվ բաղադրիչները (հատկապես՝ արմատները) խոչընդոտում են բջիջների ծերացմանը և նվազեցնում ուռուցքների առաջացման հավանականությունը:
5. Տղամարդկանց համար բույսը նույնպես օգտակար է, այն շատ լավ է ուժեղացնում պոտենցիան:

![Ինչպես ընդունել](https://lifeinfo.am/storage/images/exinacea-ogtakar-hatkutyunnery-ev-hakacucumnerya-169.jpg "Ինչպես ընդունել")

## Ինչպես ընդունել

Էխինացեայի հիման վրա դեղերով բուժման կուրսը չպետք է գերազանցի մեկ ամիսը:

### Թեյերի և թուրմերի կիրառումը

Էխինացեայի ցանկացած մասից պատրաստված թեյի կիրառումը ապացուցված միջոց է հակաբիոտիկների հետևանքների վերացման և բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման համար: Դրա համար մանրացված տերևների, ծաղիկների և արմատների (2 ճաշի գդալ) վրա ավելացնում են 500 մլ եռման ջուր և թրմում են կես ժամից ոչ պակաս: Հարբուխի կանխման և դիմադրողականության բարձրացման համար պետք է խմել այս թուրմից օրը մեկ բաժակ: Կուրսը տևում է 1 ամիս:

Էխինացեայի թուրմը օգտագործում են հոդացավերի, գլխացավի, այտուցների դեպքում: Այն կիրառում են տեսողության և ճնշման կարգավորման, ախորժակի բարելավման և օրգանիզմի ամրացման համար:

![Հակացուցումները](https://lifeinfo.am/storage/images/exinacea-ogtakar-hatkutyunnery-ev-hakacucumnerya-101.jpg "Հակացուցումները")

Թուրմը պատրաստում են հետևյալ կերպ.

1. Մեկ թեյի գդալ մանրացված բույսի վրա լցնել մեկ բաժակ եռման ջուր և պահել գոլորշու վրա առնվազն 15 րոպե:
2. Հեղուկը քամել 2-3 շերտ բինտով, սառեցնել և ընդունել 70 մլ օրը 3 անգամ, ուտելուց առաջ:
3. Թուրմը պահպանում է իր բուժիչ հատկությունները երկու օր: Պահել այն պետք է սառնարանում։

Վերին շնչուղիների հիվանդությունների, այդ թվում՝ խրոնիկ բրոնխիտի և թոքերի բոբոքման դեպքում օգնում է էխինացեայից և այլ դեղաբույսերից պատրաստված թուրմը:

### Թուրմեր սպիրտային հիմքով

Էխինացեայի սպիրտային թուրմը ունի կիրառման իր ցուցումները [(կարդալ այստեղ)](https://lifeinfo.am/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%AF%D5%AB%D6%80%D5%A1%D5%BC%D5%A5%D5%AC-%D5%A7%D5%AD%D5%AB%D5%B6%D5%A1%D6%81%D5%A5%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D5%B4%D5%A8-5663), ինչպես կարելի է ճիշտ կիրառել գաստրիտի, պանկրեատիտի, երիկամային քարերի դեպքում: Կանանց համար էխինացեան անփոխարինեի է գինեկոլոգիական խնդիրների բուժման համար, հատկապես՝ վագինալ պապիլոմաների:

Թուրմը ազատ կարելի է գնել դեղատանը: Սակայն պատրաստել այն տնային պայմաններում շատ հեշտ է: Դուք կարող եք օգտագործել բույսի ցանկացած մաս՝ կախված հիվանդությունից:

1. 2 թեյի գդալ մանրացված արմատների վրա ավելացնել 100 մլ բժշկական սպիրտ և թրմել մեկ շաբաթ մութ վայրում:
2. Ընդունել միջոցը ուտելուց առաջ 20 կաթիլ, օրը 3 անգամ:
3. Շատ լավ օգնում է գաստրիտի և խոցերի դեպքում, կարգավորում է նյութափոխանակությունը նիհարելու ժամանակ:

![Թեյերի և թուրմերի կիրառումը](https://lifeinfo.am/storage/images/exinacea-ogtakar-hatkutyunnery-ev-hakacucumnerya-102.jpg "Թեյերի և թուրմերի կիրառումը")

Տղամարդկանց համար պատրաստում են թարմ բույսի թուրմ: Դրա համար մանրացված տերևները և ցողունները տեղադրում են տարայում և վրան լցնում են օղի կամ սպիրտ: Հեղուկը պետք է ծածկի բույսի մասերը 2-3 սմ-ով, 3 շաբաթվա ընթացքում թուրմը պետք է գտնվի մութ վայրում: Մեկ ամսվա ընթացքում օրեկան 30 կաթիլ թուրմի օգտագործումը կանցկացնի շագանակագեղձի բորբոքման դրսևորումները:

Օրգանիզմի ամրապնդման համար, կանանց մոտ վերարտադրողական համակարգի մարմինների հիվանդությունների դեպքում 2 թեյի գդալ ծաղիկների և տերևների (կարելի է օգտագործել չոր կամ թարմ) վրա ավելացնում են 100 մլ օղի։ Թուրմը պետք է պահել 2-3 շաբաթ: 2 շաբաթվա ընթացքում ընդունել օրեկան կես թեյի գդալ 30 րոպե ուտելուց առաջ:

Էխինացեայի թուրմը հաջողությամբ պայքարում է մենինգիտի դեմ: Դրա համար 20 գրամ մանրացված ծաղիկների վրա ավելացնել100 գր սպիրտ և թրմել 2 շաբաթ: Դեղի 30 կաթիլ լուծել ջրի կամ թեյի մեջ և ընդունել օրը 3 անգամ:

### Էխինացեայի էքստրակտ

Օրգանիզմի վրա շատ ուժեղ ազդում է էխինացեայի էքստրակտը: Այն շատ լավ է վերացնում նյարդային լարվածությունը ու հոգնածությունը, բարձրացնում է տրամադրությունը և աշխատունակությունը։ Կանոնավոր օգտագործումը կանխում է հարբուխային հիվանդությունները սեզոնային համաճարակների ժամանակաշրջանում, հանգստացնում է նյարդերը:

![Թուրմեր սպիրտային հիմքով](https://lifeinfo.am/storage/images/exinacea-ogtakar-hatkutyunnery-ev-hakacucumnerya-165.jpg "Թուրմեր սպիրտային հիմքով")

> Ուշադրություն. այսպիսի թուրմի ընդունումը պետք է լինի դոզավորված: Մեծերին՝ 8 կաթիլից ոչ ավելի, փոքրիկներին՝ 3-5, ըստ տարիքի:

### Յուղային թուրմ

Տուբերկուլյոզի բոլոր ձևերի բուժման համար շատ արդյունավետ է օգտագործել չոր ծաղիկների կամ հում արմատների յուղային թուրմը: Դրա համար 500 գրամ հումքի վրա ավելացնում են 2500 մլ բուսական յուղ (ավելի լավ է չռաֆինացված): 30-40 օր պահել մութ տեղում, պարբերաբար ուժեղ թափահարել: Քամած թուրմը խառնել երկու լիտր չիչխանի յուղին և խմել մեկ ճաշի գդալ օրը 3 անգամ:

## Հակացուցումները

Ինչպես ցանկացած դեղորայք, հատկապես՝ բուսական ծագման, էխինացեան ևս ունի հակացուցումներ և սահմանափակումներ: Էխինացեայի հիման վրա դեղեր խորհուրդ չեն տրվում.

- հղիության և կրծքով կերակրելու շրջանում;
- քրոնիկ հիպերտոնիայով տառապող մարդկանց;
- դիաբետի, աուտոիմուն խանգարումների և լեյկոզի դեպքում;
- բույսի հանդեպ ալերգիայի կամ անընդունելիության դեպքում:

Որոշ սահմանափակումներ կան երեխաների համար.

- մինչև 2 տարեկան երեխաներին խստիվ հակացուցված է էխինացեայի օգտագործումը;
- 2-ից մինչև 12 տարեկան երեխաներին կարելի է տալ էքստրակտ, թուրմ և թեյ;
- 12 տարեկանից բարձրերին կարելի է տալ սպիրտային հիմքով թուրմ՝ ջրով կամ հյութով նոսրացրած:

> Ուշադրություն. մի օգտագործեք էխինացեա շոգ եղանակին: Դա էապես բարձրացնում է խրոնիկ վարակների ռիսկը, առաջացնում է տրամադրության տատանումներ և ինքնազգացողության վատացումներ:

Էխինացեայի հիման վրա պատրաստված դեղերը բազմաթիվ հիվանդությունների սպեղանի են: Բույսը օգտագործվում է որպես կանխարգելիչ միջոց երեխաների և մեծահասակների համար սեզոնային մրսածության դեպքում, իմունիտետի բարձրացման և մշտական սթրեսի համար:

---

![Էխինացեայի թուրմ. կիրառման ցուցումներ](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/exinaceayi-turm-kirarman-cucumner-104.jpg "Ինչպես Կիրառել Էխինացեայի Թուրմը")

[Ինչպես Կիրառել Էխինացեայի Թուրմը](https://lifeinfo.am/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%AF%D5%AB%D6%80%D5%A1%D5%BC%D5%A5%D5%AC-%D5%A7%D5%AD%D5%AB%D5%B6%D5%A1%D6%81%D5%A5%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D5%B4%D5%A8-5663)

Ինչին է օգնում էխինացեայի թուրմը, և ինչպես այն կիրառել. դուք կարող եք ծանոթանալ մեր հոդվածում: [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%AF%D5%AB%D6%80%D5%A1%D5%BC%D5%A5%D5%AC-%D5%A7%D5%AD%D5%AB%D5%B6%D5%A1%D6%81%D5%A5%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D5%B4%D5%A8-5663)
