# Իմացե՛ք՝ արդյոք գաստրիտով զորակոչիկին տանում են բանակ?

![Իմացե՛ք՝ արդյոք գաստրիտով զորակոչիկին տանում են բանակ?](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-70022860.jpg "Իմացե՛ք՝ արդյոք գաստրիտով զորակոչիկին տանում են բանակ?")

Գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքային հիվանդություն է, այսօր չափազանց տարածված պաթոլոգիա, որը կարող է առաջացնել բազմաթիվ տհաճ ախտանիշներ և հանգեցնել ստամոքս-աղիքային տրակտի այլ խանգարումների։ Շատ երիտասարդների հուզում է հարցը՝ արդյոք գաստրիտով տանում են բանակ, ինչ ձևով պետք է ունենալ տվյալ հիվանդությունը, որպեսզի ծառայությունն արգելված լինի։

Բովանդակություն:

- [Արդյոք քրոնիկ գաստրիտով տանում են բանակ?](#%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%84-%D6%84%D6%80%D5%B8%D5%B6%D5%AB%D5%AF-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BF%D6%80%D5%AB%D5%BF%D5%B8%D5%BE-%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF)

Թեմայի վերաբերյալ հոդվածներ:- [Ինչ է հիպերացիդ գաստրիտը. նրա ախտանիշներն ու բուժումը](%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B0%D5%AB%D5%BA%D5%A5%D6%80%D5%A1%D6%81%D5%AB%D5%A4-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BF%D6%80%D5%AB%D5%BF%D5%A8-%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-3793 "Ինչ է հիպերացիդ գաստրիտը. նրա ախտանիշներն ու բուժումը")
- [Գաստրիտի ախտանիշները մեծահասակների մոտ և դրա բուժումը](%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BF%D6%80%D5%AB%D5%BF%D5%AB-%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%BD%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%AF%D5%A1%D5%B6%D6%81-%D5%B4%D5%B8%D5%BF-%D5%A4%D6%80%D5%A1-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-8401 "Գաստրիտի ախտանիշները մեծահասակների մոտ և դրա բուժումը")

 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Առաջին հերթին արժե նշել, որ գաստրիտն ինքնին զինվորական ծառայության հակացուցում չէ։ Սովորաբար այս հիվանդությունը առանց որևէ բարդությունների բանակից ազատվելու հիմք չի հանդիսանում, նույնիսկ եթե այն ընթանում է քրոնիկ ձևով։ Ուստի ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ հիվանդություններով, բարդություններով է ուղեկցվում տվյալ պաթոլոգիան։ Մակերեսային գաստրիտով, անկախ նրա ձևից, որը չի ուղեկցվում էրոզիաների առաջացմամբ, այլ լուրջ խանգարումներով, որոնք պահանջում են բժշկի մշտական հսկողություն և բարդ բուժում, բանակ սովորաբար զորակոչում են։ Վաղ փուլերում այս հիվանդությունը լիովին բուժելի է, հետևաբար այն հիմք չի հանդիսանում, որպեսզի երիտասարդին չզորակոչեն զինված ուժեր։ Սակայն եթե գաստրիտն ուղեկցվում է բարդությունների առաջացմամբ, բանակ չգնալու հավանականությունը մեծանում է։ Գլխավորը՝ անցնել լիարժեք հետազոտություն, որը ցույց կտա, որ տվյալ հիվանդությունը գտնվում է բարդացած ձևում, ախտորոշումը պետք է լիովին հաստատված լինի։ Կարևոր է! Բժշկական հանձնաժողով անցնելուց առաջ բժշկի դիմելու փաստագրված փաստերը մեծացնում են գաստրիտի հետևանքով բանակից ազատվելու հավանականությունը։ ![Իմացե՛ք՝ արդյոք գաստրիտով զորակոչիկին տանում են բանակ?](https://lifeinfo.am/storage/images/gastritov-zorakochikin-tanum-en-banak-148.jpg "Իմացե՛ք՝ արդյոք գաստրիտով զորակոչիկին տանում են բանակ?") Արդյոք քրոնիկ գաստրիտով տանում են բանակ? Զորակոչիկն ազատվում է զինվորական ծառայությունից բժշկական հանձնաժողով անցնելիս այն դեպքում, եթե քրոնիկ գաստրիտի դեպքում նրան արդեն հոսպիտալացրել են շտապ բուժման համար, և գոյություն ունի հավանականություն, որ կպահանջվի կրկնակի հոսպիտալացում։ Եթե գոյություն ունի վիճակի կտրուկ վատթարացման սպառնալիք, ապա զորակոչիկը ճանաչվում է սահմանափակ պիտանի զինվորական ծառայության համար։ Բացի անցյալում կատարված հոսպիտալացումից, զորակոչիկը պետք է անցած լինի նաև տվյալ հիվանդության լիարժեք բուժում, որը ներառում է որոշակի դեղամիջոցների ընդունում, խիստ դիետա, որը հնարավոր չէ պահպանել բանակում ծառայության ընթացքում։ Նման բոլոր հատկանիշների համադրությունն երիտասարդին դարձնում է սահմանափակ պիտանի զինվորական ծառայության համար։ Միևնույն ժամանակ արժե նշել, որ լիակատար ազատում ոչ մի դեպքում չի տրվում։ Գաստրիտով և մարմնի քաշի անբավարարությամբ կարող են զորակոչել ծառայության, սակայն ամեն դեպքում ամեն ինչ կախված է մարդու ընդհանուր վիճակից։ Եթե ստամոքսի հիվանդությունն ուղեկցվում է նաև տարբեր բարդություններով, պահանջում է մասնագետների մշտական հսկողություն, թերքաշը զգալի է, հանգեցնում է առողջության այլ խանգարումների առաջացման, ապա մարդը նույնպես ճանաչվում է սահմանափակ պիտանի։ Սակայն այս դեպքում ևս լիակատար ազատում զինվորական ծառայությունից չի տրամադրվում։ Կարևոր է! Եթե որոշակի ժամկետով բանակից ազատում ստանալուց հետո մարդը բուժվում է, նրա վիճակը բարելավվում է, հաջորդ զորակոչի ժամանակ նրան կարող են ճանաչել պիտանի։ ![Իմացե՛ք՝ արդյոք գաստրիտով զորակոչիկին տանում են բանակ?](https://lifeinfo.am/storage/images/gastritov-zorakochikin-tanum-en-banak-119.jpg "Իմացե՛ք՝ արդյոք գաստրիտով զորակոչիկին տանում են բանակ?") Գաստրիտով և խոցով, էրոզիաներով, տվյալ ստամոքսի բորբոքային հիվանդության այլ ծանր բարդություններով սովորաբար բանակ չեն զորակոչում։ Խոցով տառապող երիտասարդին, եթե այն ուղեկցվում է մարսողական տրակտի ֆունկցիայի լուրջ խանգարումներով, կարող են ճանաչել ոչ պիտանի զինվորական ծառայության համար։ Սակայն այս դեպքում հաճախ պահանջվում է հաշմանդամությանը նման վիճակ։ Ընդհանուր առմամբ, տվյալ ստամոքսի հիվանդության պատճառով բանակից ազատում ստանալը բավականին բարդ է, սովորաբար ամեն ինչ կախված է պաթոլոգիայի ընթացքի անհատական առանձնահատկություններից։ Եթե մարդը ունի սովորական քրոնիկ գաստրիտ, առանց որևէ բարդությունների, սակայն դրա հետ մեկտեղ հաճախ են լինում սրացումներ, գոյություն ունի հավանականություն, որ մոտ ապագայում կպահանջվի հոսպիտալացում, մարդուն կարող են ճանաչել սահմանափակ պիտանի զինվորական ծառայության համար։ 7. Բանակային ծառայությունից հնարավոր ազատման մասին կարելի է խոսել այն դեպքում, եթե ստամոքսի թաղանթի բորբոքումն ուղեկցվում է նրա ֆունկցիայի տարբեր խանգարումներով, սեկրետի արտադրության խանգարումներով։ Ուստի չարժե հույս դնել ծառայությունից ազատվելու վրա, եթե առկա է այս հիվանդությունը։
8. Եթե պաթոլոգիան հայտնաբերվել է բավականին վաղուց, սակայն ընթանում է բավականին թեթև ձևով, որով ազատում ստանալը հնարավոր չէ, ավելի ռացիոնալ կլինի բուժել տվյալ հիվանդությունը բանակում ծառայությունից առաջ։
> Կարևոր է! Չարժե գաստրիտը թողնել առանց ուշադրության՝ հուսալով, որ այն հասցնի ավելի ծանր ձև ստանալ, որով հնարավոր կլինի ազատվել զինվորական պարտականությունից։

Նաև արժե հիշել, որ ցանկացած հետազոտություն ցանկալի է անցնել մինչև զորակոչը և բժշկական հանձնաժողով անցնելը։ Շատ հիվանդություններ, որոնց դեպքում գոյություն ունի բանակից ազատում ստանալու հնարավորություն, պահանջում են բավականին երկարատև ախտորոշում և առողջական վիճակի մշտական հսկողություն։

Զինկոմիսարիատում սովորական բժշկական զննման ժամանակ գոյություն ունի հավանականություն բաց թողնել ինչ-որ պաթոլոգիա, որը նոր է սկսում զարգանալ։ Ուստի եթե առկա են հիվանդությունների ինչ-որ նշաններ, ինչ-որ բան սկսում է անհանգստացնել, արժե այցելել համապատասխան մասնագետի մինչև զորակոչի սկիզբը։

Գաստրիտը հանձնաժողովի ժամանակ հայտնաբերելն շատ դեպքերում անհնար է, բացի այդ, շատ պաթոլոգիաների դեպքում ազատում ստանալու համար կարևոր է հիվանդության պատմությունը, մասնագետներին դիմելու և հոսպիտալացման փաստերը։ Ուստի օրգանիզմի վիճակով ցանկալի է մտահոգվել դեռևս մինչև զորակոչի սկիզբը, հատկապես եթե առկա են ինչ-որ հիվանդություններ։
