# Իմացեք, թե ինչպես է դրսևորվում թոքաբորբը

![Դրսևորումները երեխաների մոտ](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-50719116.jpg "Դրսևորումները երեխաների մոտ")

Թոքաբորբի նշանները դրսևորվում են պաթոգեն և պայմանական-պաթոգեն միկրոօրգանիզմներով վարակվելիս և թոքաբորբի առաջացման ժամանակ։ Ամենից հաճախ թոքաբորբն առաջացնում են հետևյալ հարուցիչները՝ ստաֆիլակոկեր, streptococcus, pneumococcus, աղիքային ցուպիկ, կապտադեղձային ցուպիկ, ավելի հազվադեպ՝ միկոպլազմա, սնկեր։ Թոքաբորբն ինչպես է դրսևորվում տարբեր տարիքի մարդկանց մոտ, ախտորոշումը և բարդությունները, կքննարկենք ստորև։

Բովանդակություն՝

- [Առաջնային դրսևորումները մեծահասակների մոտ](#%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D6%80%D5%BD%D6%87%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B4%D5%A5%D5%AE%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%B8%D5%BF)
- [Դրսևորումները երեխաների մոտ](#%D5%A4%D6%80%D5%BD%D6%87%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%B8%D5%BF)
- [Անախտանիշ թոքաբորբ](#%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7-%D5%A9%D5%B8%D6%84%D5%A1%D5%A2%D5%B8%D6%80%D5%A2)
- [Ախտորոշման մեթոդները](#%D5%A1%D5%AD%D5%BF%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%A9%D5%B8%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Հիվանդության դրսևորումները նկարներում](#%D5%B0%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A4%D6%80%D5%BD%D6%87%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4)
- [Բարդություններ](#%D5%A2%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80)

Նյութեր ըստ թեմայի՝- [Իմացեք, թե ինչ է երկկողմանի թոքաբորբը](%D5%AB%D5%B4%D5%A1%D6%81%D5%A5%D6%84-%D5%A9%D5%A5-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%A5%D6%80%D5%AF%D5%AF%D5%B8%D5%B2%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A9%D5%B8%D6%84%D5%A1%D5%A2%D5%B8%D6%80%D5%A2%D5%A8-7909 "Իմացեք, թե ինչ է երկկողմանի թոքաբորբը")

 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Առաջնային դրսևորումները մեծահասակների մոտ Ինչպե՞ս է դրսևորվում մեծահասակների մոտ։ Օրգանիզմ հարուցչի ներթափանցումից և թոքային հյուսվածքի վնասումից հետո թոքաբորբը սկսում է զարգանալ։ Փոխանցումը կարող է տեղի ունենալ օդակաթիլային ճանապարհով՝ կրողի կամ հիվանդ մարդու հետ շփման ժամանակ։ Երկարատև սթրեսներից, հիպոթերմիայից, հորմոնալ խանգարումից (կանանց մոտ դաշտանադադարի ժամանակ) հետո օրգանիզմի տեղային պաշտպանությունը թուլանում է և չի հաղթահարում հարուցչին։ Պատահում է, որ թոքաբորբի կասկածը դժվար է, հիվանդության ախտանիշները պետք է իմանալ դեռևս սկզբնական փուլերում, որպեսզի ժամանակին սկսվի բուժումը։ Համապատասխան բուժման բացակայությունը կարող է հանգեցնել բարդությունների, ընդհուպ մինչև մահացու ելք։ Սովորաբար թոքաբորբը սկսվում է աստիճանաբար, փոխանցված գրիպից կամ սուր շնչառական հիվանդությունից հետո։ Թոքաբորբի դրսևորումները վաղ շրջանում՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 39-40° C, հաճախ ջերմությունը ուղեկցվում է դողով. 3. կրծքավանդակի ցավ.
4. երկարատև հազ.
5. լորձային կամ թարախային, երբեմն արյան գծերով, խորխի արտադրություն.
6. ընդհանուր թուլություն.
7. հևոց, օդի պակասի զգացում.
![Բարդություններ](https://lifeinfo.am/storage/images/toqaborbi-axtanishner-ev-drsevorumner-157.jpg "Բարդություններ")

## Դրսևորումները երեխաների մոտ

Թոքաբորբն ինչպե՞ս է դրսևորվում երեխայի մոտ։ Կան որոշ առանձնահատկություններ։ Ծնողները պետք է ուշադրություն դարձնեն հետևյալ ախտանիշներին՝

1. Շնչառության հետ կապված խնդիրներ։ Երեխան կարող է ունենալ արագացած շնչառություն։ Շատ հաճախ նա ակամա պառկում է միայն մի կողքի վրա։ Շնչառության ռիթմը կարող է խախտվել, հաճախ փոխվում է շնչառական շարժումների հաճախականությունը և խորությունը։ Կրծքով կերակրվող երեխաների մոտ առաջանում է հևոց։
2. Մարմնի ջերմաստիճանը։ Մարմնի ջերմաստիճանը բարձր է 38°C-ից, տևում է ավելի քան 3 օր, ջերմիջեցնող միջոցները չեն ազդում կամ ազդում են անբավարար արդյունավետությամբ։ Հիպերթերմիան կարող է ուղեկցվել մաշկի գունատմամբ, մաշկի վրա մարմարաման նախշով։ Ընդ որում, նկատվում են ինտոքսիկացիայի նշաններ՝ ուժեղացած քրտնարտադրություն, թուլություն, վատ ախորժակ։ Փոքր երեխաների մոտ ջերմակարգավորումն անկատար է, իսկ իմունային համակարգը դեռ ամբողջովին զարգացած չէ, ուստի նրանց մոտ կարող են չլինել ջերմաստիճանի մեծ ցատկեր։
3. Հազ. Կոկորդի գրգռվածության սկսվելուց հետո կարող է հայտնվել թեթև հազ, որից հետո հազը դառնում է չոր և ցավոտ, ուժեղանալով լացի, կերակրման ժամանակ։ Որոշ ժամանակ անց հայտնվում է խորխ։
4. Այս հիվանդությամբ երեխան կարող է դառնալ կասկածելիորեն քմահաճ, թուլակամ, նյարդային, հնարավոր են քնի խանգարումներ, վատ ախորժակ կամ կերակուրից ամբողջովին հրաժարում։ Առաջանում են սրտխառնոց և փսխում, կրծքով կերակրվող երեխաները փսխում են և հրաժարվում կրծքի կաթից։

> Կարևոր է! Այս բորբոքային նշանները շատ կարևոր են, հենց որ երեխայի մոտ հայտնվում են վերը նշված ախտանիշները, անհրաժեշտ է դիմել մանկաբույժի։

![Հիվանդության դրսևորումները նկարներում](https://lifeinfo.am/storage/images/toqaborbi-axtanishner-ev-drsevorumner-103.jpg)

## Անախտանիշ թոքաբորբ

Ինչպե՞ս է ընթանում թոքաբորբն առանց ջերմության։ Այնպիսի ախտանիշներ, ինչպիսին ջերմությունն է, հայտնվում են իմունային համակարգի իջեցված ակտիվության դեպքում։

Հիվանդության ընթացքը կարող է ընդհանրապես աննկատ լինել, առանց հազի կամ այլ դրսևորումների։ Միայն որոշ գործոններով կարելի է որոշել հիվանդության զարգացումը՝

- մաշկի գունատություն, հատկապես քթաշրթունքային եռանկյունու շրջանում.
- սուլող շնչառություն.
- ընդհանուր թուլություն.

Կարող է նաև ուժեղանալ քրտնարտադրությունը, հնարավոր են ցավային զգացողություններ կրծքավանդակում շնչառության ժամանակ։ Այս դրսևորումների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է ճշգրիտ ախտորոշում, թոքաբորբն առանց ջերմության խորամանկ և շատ վտանգավոր հիվանդություն է։

## Ախտորոշման մեթոդները

Ախտորոշումը հիմնված է արտաքին զննման, անալիզների հանձնման և գործիքային մեթոդների վրա։

Լաբորատոր ախտորոշման մեթոդները՝

- վնասակար բակտերիաների հայտնաբերում քսուկներում, խորխից վարակի կուլտուրայի ցանում.
- կենսաքիմիական ցուցանիշներ՝ թթվահիմնային հավասարակշռության տեղաշարժ, C-ռեակտիվ սպիտակուցի ավելացած քանակություն.
- արյան մեջ նեյտրոֆիլային լեյկոցիտների ավելացած թիվ.
- բարձրացած ԷՆԱ (էրիթրոցիտների նստեցման արագություն)։

![Իմացեք, թե ինչպես է դրսևորվում թոքաբորբը](https://lifeinfo.am/storage/images/toqaborbi-axtanishner-ev-drsevorumner-113.jpg "Իմացեք, թե ինչպես է դրսևորվում թոքաբորբը")

Թոքաբորբի ախտորոշման գործիքային մեթոդները՝

- կրծքավանդակի ռենտգենագրություն տարբեր պրոյեկցիաներով.
- բարձր լուծաչափով համակարգչային տոմոգրաֆիա.
- ֆիբրոբրոնխոսկոպիա։

### Հիվանդության դրսևորումները նկարներում

Ինչպես է երևում թոքաբորբը ռենտգենի վրա։ Թոքաբորբի դեպքում ռենտգենագրությունը հանդիսանում է հայտնաբերման և միաժամանակ հետագա բուժման ընթացքում հիվանդության ընթացքի հսկողության մեթոդ։ Բորբոքային փոփոխությունները բաժանվում են մի քանի ձևերի, որոնք տարբեր կերպ են արտապատկերվում ռենտգենագրության վրա։

Այս հիվանդության դեպքում թոքերում երևում են այսպես կոչված մթագնումներ։ Նկարում դրանք սպիտակ գույնի են, քանի որ ինքնին ռենտգենագրությունը՝ նեգատիվ է։

Թոքաբորբի դեպքում ինչպիսի՞ բծեր են երևում՝

- մանր, միջին և խոշոր-օջախային.
- ենթատոտալ և տոտալ.
- ֆոկալ և տարածուն։

Հենց այս նշանակումներն են օգնում նկարագրել թոքաբորբով հիվանդի նկարում երևացող բծերը։ Վերծանումը նաև բաղկացած է ստվերների նկարագրությունից, դրանք լինում են տարբեր ինտենսիվության։ Որքան ավելի ինտենսիվ է ստվերը, այնքան ավելի քիչ է թոքային էպիթելի օդափոխանակությունը։ Բորբոքման ժամանակ մուգ հատվածներն ունեն անհամասեռ ձև և լղոզված եզրագծեր։

![Իմացեք, թե ինչպես է դրսևորվում թոքաբորբը](https://lifeinfo.am/storage/images/toqaborbi-axtanishner-ev-drsevorumner-196.jpg "Իմացեք, թե ինչպես է դրսևորվում թոքաբորբը")

## Բարդություններ

Հիվանդությունը դեպքերի մեծ մասում լավ է ենթարկվում բուժման։ Սակայն հաջող թերապիայի համար անհրաժեշտ է պահպանել բժշկի կողմից սահմանված բոլոր կանոնները, միայն այդ դեպքում հնարավոր է ամբողջովին ապաքինվել։

Շատ հաճախ հիվանդները սեփական ցանկությամբ դադարեցնում են դեղորայքի ընդունումը, հենց որ հիվանդության ախտանիշներն անցնում են։ Մինչև վերջ չբուժված հիվանդությունը կարող է կրկնվել, ընթացքը կլինի ավելի սուր, և հնարավոր են հետևյալ բարդությունները՝

- թոքի ֆիբրոզ.
- քրոնիկական բրոնխիտ.
- թոքի թարախակույտ.
- թարախային պլևրիտ։

Թոքաբորբի սուր ձևով հիվանդները կարիք ունեն հոսպիտալացման։ Հիվանդության ցանկացած ձևի դեպքում, անկախ ընթացքի բնույթից, կիրառվում են հակաբակտերիալ միջոցներ։ Բացի այդ, կարող է կիրառվել դեզինտոքսիկացիոն թերապիա, ինչպես նաև բրոնխոլիտիկ դեղամիջոցներ՝ ինհալացիոն կամ ներերակային ճանապարհով։

Թոքաբորբ ախտորոշում ունեցող հիվանդները պետք է իմանան ինքնուրույն բուժման վտանգի մասին, այն կարող է ունենալ ողբերգական հետևանքներ։ Հիվանդության առաջին նշանների ժամանակ անհրաժեշտ է դիմել բժշկի, անցնել ախտորոշում կլինիկայում և հետևել մասնագետների բոլոր ցուցումներին։
