# Ինչ նշաններով կարելի է որոշել թոքաբորբը մեծահասակների մոտ

![Վիրուսային](https://lifeinfo.am/storage/images/toqaborbi-nshanner-ev-axtanishner-mecahasakneri-mot-157.jpg "Վիրուսային")

Թոքաբորբ է կոչվում թոքերի բորբոքումը։ Հիվանդության հիմնական պատճառը հիվանդածին միկրոօրգանիզմներն են։ Դրանցից ոմանք մշտապես գտնվում են մարդու շնչուղիներում։ Սակայն եթե իմունիտետը թուլանում է, բակտերիաները սկսում են հարձակվել օրգանիզմի վրա։ Թոքաբորբի նշանները մեծահասակների մոտ պահանջում են բժշկի դիմում` ախտորոշումը հաստատելու և անհապաղ բուժում սկսելու համար։ Սա կօգնի խուսափել բարդություններից։

Բովանդակություն:

- [Թոքաբորբի տեսակները և դրանց նշանները](#%D5%A9%D5%B8%D6%84%D5%A1%D5%A2%D5%B8%D6%80%D5%A2%D5%AB-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D6%81-%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Վիրուսային](#%D5%BE%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6)
- [Բակտերիալ](#%D5%A2%D5%A1%D5%AF%D5%BF%D5%A5%D6%80%D5%AB%D5%A1%D5%AC)
- [Սնկային](#%D5%BD%D5%B6%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6)
- [Տիպիկ թոքաբորբ](#%D5%BF%D5%AB%D5%BA%D5%AB%D5%AF-%D5%A9%D5%B8%D6%84%D5%A1%D5%A2%D5%B8%D6%80%D5%A2)
- [Ատիպիկ թոքաբորբ](#%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BA%D5%AB%D5%AF-%D5%A9%D5%B8%D6%84%D5%A1%D5%A2%D5%B8%D6%80%D5%A2)
- [Միկոպլազմային](#%D5%B4%D5%AB%D5%AF%D5%B8%D5%BA%D5%AC%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6)
- [Քլամիդիային](#%D6%84%D5%AC%D5%A1%D5%B4%D5%AB%D5%A4%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6)

Նյութեր թեմայով:- [Թոքաբորբի ախտանիշները երեխաների մոտ](%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%B8%D5%BF-%D5%A9%D5%B8%D6%84%D5%A1%D5%A2%D5%B8%D6%80%D5%A2%D5%AB-%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-4053 "Թոքաբորբի ախտանիշները երեխաների մոտ")

 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Թոքաբորբի տեսակները և դրանց նշանները Գոյություն ունեն թոքաբորբի տարբեր դասակարգումներ։ Ամենահաջողվածն է համակարգումը` ըստ առաջացման պատճառների։ Դրա օգնությամբ կարելի է ճիշտ որոշել թոքաբորբի նշանները և ընտրել բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցները։ Թոքաբորբի տեսակները. վիրուսային, 3. բակտերիալ,
4. սնկային,
5. իմունադեֆիցիտների ֆոնի վրա առաջացած,
6. մակաբուծային,
7. ասպիրացիոն,
8. պարականկրոզ։
### Վիրուսային

Թոքաբորբը առաջացնում են տարբեր վիրուսներ` A և B ենթախմբի գրիպը, շնչառական-սինցիտիալ վիրուսը, ադենովիրուսը, մետապնևմովիրուսը, հերպեսը, կարմրուկը, կարմրախտը, ջրծաղիկը։ Հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է երիտասարդ տարիքում։ Վիրուսները օդակաթիլային ճանապարհով թափանցում են օրգանիզմ և հարձակվում շնչառական համակարգի վրա։ Թոքային հյուսվածքի բորբոքումը հանգեցնում է հիպոքսիայի` թթվածնային սովի։

Ախտանիշներ.

- հիվանդության սուր սկիզբ,
- մարմնի ջերմաստիճանը` 38-39 աստիճան, պահպանվում է մոտ 10 օր, օրվա ընթացքում կարող է մի քանի անգամ իջնել և բարձրանալ,
- ռինիտ,
- կոնյունկտիվիտ,
- հաճախակի հազ,
- շնչակարճություն,
- թոքերում խոնավ խզզոցներ։

Ախտորոշումը հաստատվում է ռենտգենագրության, խորխի հետազոտության, արյան անալիզի միջոցով։ Վիրուսային թոքաբորբն առաջանում է հիմնականում ցուրտ եղանակին` գրիպի համաճարակների ժամանակ կամ կարմրուկի, ջրծաղիկի համաճարակային բռնկումների ժամանակ։ Որպես թերապիա նշանակվում են Տամիֆլյու, Ռեմանտադին, Ացիկլովիր, Գանցիկլովիր, Ռիբավիրին, հակաբիոտիկներ (բակտերիալ բարդությունների դեպքում), խորխաբերող, ջերմիջեցնող միջոցներ։

> Կարևոր է! Վիրուսային թոքաբորբի և բարձր ջերմության դեպքում խորհուրդ է տրվում հոսպիտալացում, քանի որ բարդությունների ռիսկը բարձր է։ Մինչև մեկ տարեկան երեխաներին, հղիներին և քրոնիկական հիվանդություններով տառապող տարեցներին անմիջապես ուղարկում են ստացիոնար բուժման։ Եթե վիրուսային թոքաբորբը չբուժել, հնարավոր են բարդություններ` մենինգիտ, էնցեֆալիտ, թոքի այտուց, ծանր շնչառական անբավարարություն։

### Բակտերիալ

Թոքային հյուսվածքում վարակային-բորբոքային պրոցեսն առաջանում է պաթոգեն միկրոբային ֆլորայի պատճառով` պնևմոկոկների, ստաֆիլոկոկների, մենինգոկոկների, կլեբսիելայի, լեգիոնելայի, հեմոֆիլ կամ աղիքային ցուպիկի պատճառով։ Բակտերիալ թոքաբորբը առաջատար է այլ ձևերի մեջ։ Թոքային հյուսվածք միկրոօրգանիզմները թափանցում են օդակաթիլային կամ հեմատոգեն ճանապարհով։ Հիվանդությունը կարող են հրահրել ոչ միայն հովացումը, ՕՌՎԻ-ն, սթրեսները, իմունիտետի թուլացումը, այլև հորմոնալ խանգարումները։

![Տիպիկ թոքաբորբ](https://lifeinfo.am/storage/images/toqaborbi-nshanner-ev-axtanishner-mecahasakneri-mot-187.jpg "Տիպիկ թոքաբորբ")

Թոքաբորբը լինում է օջախային կամ բլթային (թոքի առանձին հատվածների կամ ողջ բլթի ախտահարմամբ), միակողմանի կամ երկկողմանի։ Ավելի հաճախ ընթանում է հազով, բայց կարող է նաև առանց դրա։

Ծանր ընթացքի դեպքում հիվանդների մոտ առաջանում է շնչառական անբավարարություն, կապտում է քթաբերանային եռանկյունին (ախտանիշն ավելի հաճախ նկատվում է երեխաների մոտ), հազը չոր է, ապա` խորխով, ջերմաստիճանի կտրուկ բարձրացում մինչև 40 աստիճան, սրտխառնոց, գլխապտույտ։

Վտանգավոր է թոքերի երկկողմանի ախտահարումը, ժամանակին բուժման բացակայության դեպքում հնարավոր է մահացու ելք։

Երկկողմանի բորբոքման նշանները.

- բարձր ջերմաստիճանը պահպանվում է երկար ժամանակ, չի իջնում սովորական ջերմիջեցնող միջոցներով,
- հազ խորխով, կարող է արյան խառնուրդ լինել,
- շնչակարճություն,
- փսխում` ինտոքսիկացիայի պատճառով,
- մաշկի գունատություն։

Ախտորոշումն իրականացվում է ռենտգենագրության, արյան անալիզի, խորխի բակպատվաստման միջոցով։ Հիվանդությունը բուժվում է հակաբիոտիկներով` երկու շաբաթվա ընթացքում, ստացիոնար պայմաններում։

> Կարևոր է! Վտանգավոր է ատիպիկ ընթացքով երկկողմանի թոքաբորբը։ Դրանում բացակայում են հիմնական ախտանիշները` բարձր ջերմաստիճանը, հազը! Եթե ժամանակին չախտորոշել հիվանդությունը և չսկսել բուժումը, առաջանում է շնչառական անբավարարություն և մահացու ելք։

### Սնկային

Հիվանդության հարուցիչներն են տարբեր տեսակի սնկեր` բորբոսասնկեր, խմորասնկեր։ Հիվանդության ակնհայտ նշանները.

- ջերմաստիճանի բարձրացում,
- գլխապտույտ,
- թուլություն,
- չոր հազ։

![Ատիպիկ թոքաբորբ](https://lifeinfo.am/storage/images/toqaborbi-nshanner-ev-axtanishner-mecahasakneri-mot-192.jpg "Ատիպիկ թոքաբորբ")

Ախտորոշումը դրվում է ռենտգենագրության, միկրոկենսաբանական հետազոտության, արյան անալիզի հիման վրա։ Հիվանդության սկզբում ճշգրիտ որոշել հարուցիչը դժվար է, ուստի բուժումը հաճախ ձգձգվում է կամ արդյունավետ չի լինում։ Բորբոքումն այս ընթացքում առաջ է ընթանում, սնկերը բազմանում են թոքերի հյուսվածքներում, հայտնվում է թարախային խորխ։

Սնկային թոքաբորբը զարգանում է թուլացած իմունիտետի ֆոնի վրա։ Ամենից հաճախ հանդիպում է քաղցկեղով, շաքարային դիաբետով, ՄԻԱՎ-վարակով, տուբերկուլյոզով հիվանդացողների մոտ։ Կարող է ուղեկցվել արթրիտով, ըմպանի լորձաթաղանթի էրոզիայով, կոնյունկտիվիտով, հանգուցավոր էրիթեմայով։

> Կարևոր է! Եթե հիվանդությունը չբուժել հակասնկային դեղամիջոցներով (Կետոկոնազոլ, Ֆլուկոնազոլ), ապա թոքերից այն կարող է տարածվել դեպի ուղեղ և սիրտ` նոր օջախների առաջացմամբ! Սնկային վարակի պատճառ կարող է լինել երկարատև հակաբակտերիալ թերապիան իմունադեֆիցիտի (բնածին կամ ՄԻԱՎ-ի) ֆոնի վրա։

### Տիպիկ թոքաբորբ

Հիվանդության հարուցիչներն են պնևմոկոկները, հեմոֆիլ, աղիքային ցուպիկը, Ֆրիդլենդերի ցուպիկը։ Հիվանդությունը հայտնաբերվում է թոքերի ռենտգենագրության միջոցով։ Նկարներում նկատելի են ստվերներ` հստակ եզրագծերով։

Հիվանդության ճիշտ ախտորոշման համար կարևոր է կատարել արյան և խորխի անալիզներ։ Բուժման հիմնական մեթոդը հակաբակտերիալ թերապիան է` պենիցիլինի խմբի դեղամիջոցների կիրառմամբ։ Ախտորոշման կամ բուժման հետաձգումը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների։

Հիվանդության հիմնական նշանները.

- ջերմաստիճանի կտրուկ բարձրացում,
- դող,
- հազ` առատ խորխարտադրությամբ,
- կրծքավանդակի ցավեր։

Հիվանդությունը բնութագրվում է սուր սկզբով։ Հիվանդի շնչառությունը կոպիտ է։ Թոքերում լսվում են չոր կամ խոնավ խզզոցներ։ Ջերմաստիճանով և հազով հիվանդությունը հանդիպում է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների մոտ։

![Միկոպլազմային](https://lifeinfo.am/storage/images/toqaborbi-nshanner-ev-axtanishner-mecahasakneri-mot-130.jpg "Միկոպլազմային")

Երբեմն թոքերի բորբոքումը կարող է ընթանալ աղոտ ախտանիշներով` առանց ջերմության և հազի։

Առանց ջերմության բորբոքման նշանները.

- հազը չափավոր է կամ բացակայում է,
- դժվարացած շնչառություն,
- մաշկի գունատություն,
- դեմքի հիպերեմիա (կարմրություն),
- շնչակարճություն։

> Կարևոր է! Թոքաբորբի աղոտ ձևը հանդիպում է թուլացած իմունիտետ ունեցող մարդկանց մոտ, հակաբիոտիկներով անվերահսկելի բուժման ֆոնի վրա! Ճիշտ բուժման բացակայությունը կարող է հանգեցնել մահացու ելքի։

### Ատիպիկ թոքաբորբ

Ատիպիկ թոքաբորբը այս անվանումը ներառում է հիվանդության մի քանի տեսակ։ Հիվանդությունների հարուցիչներն են վիրուսները, բակտերիաները, սնկերը, նախակենդանիները։ Նրանք հրահրում են ոչ տիպիկ նշաններով ընթացող հիվանդություններ։ Դրա արդյունքում թույլ արտահայտված դրսևորումները չեն համապատասխանում հիվանդի իրական վիճակին։ Հիվանդանում են ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները։ Բնորոշ ախտանիշների և ստանդարտ բուժմանը չհամապատասխանող արձագանքի բացակայության պատճառով թոքաբորբը կոչվում է ատիպիկ։

Ռենտգենաբանական հետազոտությունը ցույց է տալիս թույլ ստվերում` անհստակ եզրերով։ Հիվանդները իրենց վատ են զգում, չնայած թոքաբորբի բնորոշ նշաններ չկան։ Դուրս եկող խորխի քանակը փոքր է, երբեմն այն ընդհանրապես չի լինում։ Հազը չոր է, կարող են լինել կոկորդի ցավեր և քերծոց։ Արյան ընդհանուր անալիզում նկատվում է փոքր լեյկոցիտոզ։ Ջերմաստիճանը հաճախ բացակայում է, սակայն կարող է կտրուկ բարձրանալ մինչև 40 աստիճան` առաջացնելով գլխացավեր։

Ատիպիկ թոքաբորբի տեսակները.

- միկոպլազմային,
- քլամիդիային,
- լեգիոնելային,
- պնևմոցիստային։

### Միկոպլազմային

Հիվանդության հարուցիչներն են միկոպլազմաները։ Հիվանդության առաջին նշանները.

- քթի խցանվածություն,
- համառ չոր հազ,
- կոկորդի քերծոց։

Հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, դրանով հիվանդանում են աշնանային-ձմեռային ժամանակաշրջանում**`** հիմնականում դպրոցականներն ու երիտասարդները։ Ինկուբացիոն շրջանը կազմում է մոտ երկու շաբաթ։

![Քլամիդիային](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-22564904.jpg "Քլամիդիային")

Հիվանդությունը սկսվում է աստիճանաբար։ Հայտնվում է ռինիտ, ապա` հազ, որը պահպանվում է մի քանի շաբաթվա ընթացքում։ Հազի ժամանակ անջատվում է մածուցիկ խորխի փոքր քանակություն։ Հիվանդների մոտ երբեմն հայտնվում է տենդ, ստամոքս-աղիքային տրակտի խանգարում, քնի խանգարում։ Ախտորոշումն իրականացվում է ռենտգենագրության և անալիզների միջոցով։ Բուժման ընթացքում նշանակվում են տետրացիկլիններ, մակրոլիդներ, ֆտորքինոլոններ։

### Քլամիդիային

Հարուցիչներն են ներբջջային մակաբույծները` քլամիդիաները։ Նրանք զուրկ են բջջային պատից և զգայուն չեն որոշակի հակաբիոտիկների (պենիցիլինների, ցեֆալոսպորինների) նկատմամբ։ Հիվանդության շնչառական դրսևորումներն են ռինիտը, թույլ արտադրողական հազը, բարձր ջերմաստիճանը։ Ախտորոշումը հաստատելու համար օգտագործվում են լաբորատոր հետազոտություններ և ռենտգենագրություն։ Որպես թերապիա նշանակվում են մակրոլիդներ, ֆտորքինոլոններ, իսկ անարդյունավետության դեպքում` տետրացիկլիններ։

> Կարևոր է! Թոքաբորբն առաջանում է ստորին շնչուղիներ վտանգավոր հարուցչի թափանցման պատճառով!

Հիվանդությունը կարող են հրահրել հովացումը, իմունային համակարգի թուլացումը, հորմոնալ խանգարումները։ Թոքաբորբի նշանները միշտ չէ, որ դրսևորվում են սրացված ձևով։ Երբեմն մարդը հիվանդանում է թաքնված ձևով։ Ցանկացած, անգամ աննշան թվացող, ախտանիշների դեպքում անհրաժեշտ է դիմել բուժող բժշկի խորհրդատվության։
