# Ինչ է անհամ դիաբետը - ախտանիշներ և բուժում

![Զարգացման պատճառները](https://lifeinfo.am/storage/images/anham-diabet-axtanishner-ev-bujum-187.jpg "Զարգացման պատճառները")

Օրգանիզմում վազոպրեսին հորմոնի անբավարարության դեպքում զարգանում է հազվադեպ հանդիպող պաթոլոգիա՝ անհամ դիաբետը։ Հիվանդության ախտանիշները դրսևորվում են ցայտուն կերպով, ինչը հնարավորություն է տալիս ժամանակին ախտորոշել հիվանդությունը և սկսել բուժումը։ Թերապիան ներառում է դեղամիջոցների ընդունում, դիետա, լավ օգնում են նաև ժողովրդական միջոցները։

Բովանդակություն:

- [Ինչ հիվանդություն է սա](#%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%B0%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%BD%D5%A1)
- [Դասակարգում](#%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%B8%D6%82%D5%B4)
- [Զարգացման պատճառները](#%D5%A6%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Ախտանիշներ](#%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80)
- [Ախտորոշում](#%D5%A1%D5%AD%D5%BF%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4)
- [Բուժում](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4)
- [Ինչպես ճիշտ սնվել անհամ դիաբետի դեպքում](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%B3%D5%AB%D5%B7%D5%BF-%D5%BD%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A1%D5%B6%D5%B0%D5%A1%D5%B4-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84%D5%B8%D6%82%D5%B4)
- [Ոչ ավանդական բուժման մեթոդներ](#%D5%B8%D5%B9-%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%A9%D5%B8%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80)
- [Բարդություններ](#%D5%A2%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80)
- [Կանխատեսում](#%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4)

Նյութեր թեմայի շուրջ:
 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Ինչ հիվանդություն է սա Անհամ դիաբետը (մեզամոլություն) էնդոկրին պաթոլոգիա է, որը զարգանում է հիպոթալամո-հիպոֆիզային համակարգի աշխատանքի խանգարումների դեպքում, առաջանում է հակադիուրետիկ հորմոնի անբավարարության պատճառով։ Մարդու օրգանիզմում գոյություն ունի հստակ կարգավորված համակարգ, որը պահպանում է հեղուկի ծավալն ու բաղադրությունը պատշաճ մակարդակի վրա։ Երիկամները ձևավորում են մեզ, ինչը հնարավորություն է տալիս հեռացնել ավելորդ հեղուկը օրգանիզմից։ Եթե մարդը քիչ ջուր է օգտագործում, տառապում է ուժեղ փսխումից, լուծից, ուժեղացած քրտնարտադրությունից, երիկամները սինթեզում են ավելի քիչ քանակությամբ մեզ՝ ջրային հավասարակշռությունը պահպանելու, ջրազրկումը կանխելու համար։ ![Բարդություններ](https://lifeinfo.am/storage/images/anham-diabet-axtanishner-ev-bujum-186.jpg "Բարդություններ") Ամբողջ համակարգը ղեկավարում է հիպոթալամուսը, այն արտադրում է հակադիուրետիկ հորմոն (ՀԴՀ), որը կոչվում է վազոպրեսին։ Մեզամոլության դեպքում ամբողջ ֆիլտրված հեղուկը հեռացվում է օրգանիզմից, մեզի օրական ծավալը մեծանում է մի քանի անգամ, ինչը և հրահրում է ուժեղ ծարավի զարգացում։ Կարևոր է! Շաքարային և անհամ դիաբետը բոլորովին տարբեր հիվանդություններ են, սակայն պաթոլոգիաների ախտանիշները մասամբ նման են։ Դասակարգում Կախված այն մակարդակից, որտեղ տեղի են ունեցել խանգարումները, առանձնացվում են մեզամոլության մի քանի տեսակներ։ Հիվանդության ձևերը. Նեյրոգեն անհամ դիաբետ (կենտրոնական) - զարգանում է հիպոթալամուսում կամ հիպոֆիզի հետին մասում տեղի ունեցող խանգարումների ֆոնի վրա։ Իդիոպաթիկ տարատեսակը բնութագրվում է ՀԴՀ-ի մակարդակի նվազմամբ, պաթոլոգիան ունի ժառանգական բնույթ։ Հիվանդության սիմպտոմատիկ տիպը զարգանում է գլխուղեղի վնասվածքների, ուղեղի ուռուցքների, գենային մուտացիայի ֆոնի վրա։ 5. Երիկամային անհամ դիաբետ (նեֆրոգեն) - երիկամների հյուսվածքների զգայունության նվազում վազոպրեսինի նկատմամբ, հիվանդության հազվադեպ ձև։
6. Հղիների անհամ դիաբետ - առաջանում է հղիության ընթացքում պլացենտար ֆերմենտների կողմից վազոպրեսինի քայքայման ֆոնի վրա։ Երեխայի ծնվելուց հետո հիվանդությունն ինքնուրույն անհետանում է։
![Կանխատեսում](https://lifeinfo.am/storage/images/anham-diabet-axtanishner-ev-bujum-150.jpg "Կանխատեսում")

> Կարևոր է! Անհամ դիաբետը գենետիկական մուտացիաների հաճախ հանդիպող ախտանիշ է։

## Զարգացման պատճառները

Ամենից հաճախ մեզամոլության ձեռքբերովի ձևը ախտորոշվում է տղամարդկանց և կանանց մոտ հավասարապես, 20-40 տարեկան հասակում, երեխաների մոտ հիվանդությունն ունի բնածին բնույթ, սակայն առաջին նշանները կարող են հայտնվել պատանեկան շրջանում։

Հիվանդության առաջացման պատճառները.

- հիպոֆիզի ամբողջական կամ մասնակի հեռացում;
- հիպոֆիզի պաթոլոգիաներ - հեմոքրոմատոզ, սարկոիդոզ;
- երիկամների բջիջների վնասում լիթիում պարունակող դեղամիջոցներով, քիմիական նյութերով թունավորում;
- երիկամային անբավարարության տարբեր ձևեր, գլոմերուլոնեֆրիտ;
- հիպերկալցեմիա;
- մանգաղանման բջջային անեմիա;
- վիրուսային, բակտերիալ վարակներ - մրսածություն, գրիպ, սիֆիլիս, էնցեֆալիտ;
- գլխուղեղի ուռուցքներ, մետաստազներ հիպոթալամուսի շրջանում;
- ուղեղի ցնցում, գանգի վնասվածքներ և վնասումներ։

![Ախտորոշում](https://lifeinfo.am/storage/images/anham-diabet-axtanishner-ev-bujum-168.jpg "Ախտորոշում")

> Կարևոր է! Դեպքերի 20%-ում անհամ դիաբետը նեյրովիրաբուժական բնույթի վիրահատական միջամտությունների բարդություն է, դեպքերի 30%-ում հնարավոր չի լինում ճշգրիտ պարզել պաթոլոգիայի զարգացման պատճառը։

## Ախտանիշներ

Էնդոկրին պաթոլոգիայի բոլոր տեսակներն ունեն նման կլինիկական պատկեր։ Ախտանիշների արտահայտվածության աստիճանը կախված է վազոպրեսինի անբավարարության մակարդակից։

Հիվանդության հիմնական դրսևորումները.

- օրական մեզի ծավալի ավելացում մինչև 3-15 լ - պոլիուրիա, մեզն այս դեպքում լինում է բաց գույնի, ունի ցածր խտություն, մեջ գրեթե չկան աղեր և այլ միացություններ;
- հաճախացած միզարձակում, հատկապես գիշերային ժամերին, մեզի անզսպում;
- պոլիդիպսիա - մշտական ծարավ, մարդը կարող է օրական խմել մինչև 18 լ հեղուկ;
- սրտխառնոց, փսխում, ցնցումային համախտանիշ;
- մաշկը դառնում է չոր, մաշկազատում է;
- անքնություն, տրամադրության տատանումներ, հիշողության վատացում։

![Ինչպես ճիշտ սնվել անհամ դիաբետի դեպքում](https://lifeinfo.am/storage/images/anham-diabet-axtanishner-ev-bujum-187.jpg "Ինչպես ճիշտ սնվել անհամ դիաբետի դեպքում")

Տղամարդկանց մոտ, բացի հիմնական նշաններից, նկատվում է սեռական ցանկության նվազում, հաճախակի գլխացավեր, կտրուկ քաշի կորուստ։ Կանանց մոտ վատանում է ախորժակը, անհանգստացնում է ստամոքսի շրջանի և աջ կողոսկրերի տակ տարածքի անհարմարություն, ծանրություն, փքվածություն, լուծ, այրոց, խախտվում է դաշտանային ցիկլը։ Մեծահասակների և երեխաների մոտ հիվանդության նշանները գրեթե չեն տարբերվում. երեխայի մոտ վատանում է ախորժակը, նա վատ է ավելացնում քաշը, հաճախ փսխում է, զարգանում է փորկապություն, էնուրեզ։

> Կարևոր է! Մեզամոլության առաջին նշանները կարող են հայտնվել ջրային դեֆիցիտի պայմաններում գտնվելուց հետո, կորտիկոստերոիդների ընդունումից հետո։

### Ախտորոշում

Բնորոշ անհամ դիաբետին կարելի է կասկածել արդեն հիմնական նշաններով։ Առաջնային ախտորոշման համար պետք է դիմել նեֆրոլոգի, էնդոկրինոլոգի, նևրոլոգի։ Օրական մեզի ծավալը հաշվարկելու համար կատարվում է Զիմնիցկու փորձ, վերլուծությունը հնարավորություն է տալիս որոշել մեզի խտությունը, հիպերկալցեմիայի կամ հիպոկալեմիայի առկայությունը։ Լրացուցիչ կատարվում է արյան անալիզ գլյուկոզի վրա՝ շաքարային դիաբետը բացառելու համար, ստուգվում է ՀԴՀ-ի մակարդակը։ Պաթոլոգիայի զարգացման պատճառները պարզելու համար կատարվում են ռենտգենաբանական, ակնաբուժական, հոգենևրոլոգիական հետազոտություններ, գլխուղեղի ՄՌՏ, ուլտրաձայնային հետազոտություն, երիկամների ԿՏ, երբեմն անհրաժեշտ է լինում կենսազննում։

![Ոչ ավանդական բուժման մեթոդներ](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-79627144.jpg "Ոչ ավանդական բուժման մեթոդներ")

Ճշգրիտ ախտորոշում կատարելու համար հիվանդին խորհուրդ են տալիս 10-12 ժամ ձեռնպահ մնալ ցանկացած հեղուկի օգտագործումից. անհամ դիաբետի դեպքում նկատվում է քաշի 3-5% և ավելի նվազում, իսկ մեզի ցածր տեսակարար կշիռը պահպանվում է։ Սակայն նման փորձը ծանր է տանելի հիվանդների համար՝ ծարավի արտահայտված զգացողության պատճառով։

## Բուժում

Ուժեղ ջրազրկման դեպքում մեզամոլության բուժումն իրականացվում է պետական կամ մասնավոր կլինիկաներում, նախնական փուլում՝ ամբուլատոր կերպով։ Թերապիայի խնդիրն է վերացնել ջրազրկումը, հեռացնել ուռուցքները, բուժել հիվանդությունները, որոնք հանդիսացել են ՀԴՀ-ի նվազման պատճառ։

Ինչով բուժել.

- հիմնական դեղամիջոցներ - Desmopressin, Adiuretin, Minirin, սրանք վազոպրեսինի սինթետիկ անալոգներ են, դրանք արտադրվում են ինհալացիայի փոշու, հաբերի, քսուկների ձևով;
- դիուրեզը նվազեցնում և ծարավի զգացումն իջեցնում են Carbamazepine-ը, Chlorpropamide-ը;
- ջրազրկումը վերացնելու, ջրաաղային հավասարակշռությունը վերականգնելու համար երակային ճանապարհով ներարկվում են աղային լուծույթներ;
- հիվանդության երիկամային ձևի դեպքում կիրառվում են թիազիդային միզամուղներ - Hydrochlorothiazide, Indapamide, դեղամիջոցներն ավելացնում են մեզի օսմոտիկ կոնցենտրացիան, ինչը հանգեցնում է մեզի օրական ծավալի նվազմանը;
- թեթև բուսական հանգստացնող դեղամիջոցներ - Novo-Passit, վալերիանի թուրմ։

![Ինչ է անհամ դիաբետը - ախտանիշներ և բուժում](https://lifeinfo.am/storage/images/anham-diabet-axtanishner-ev-bujum-151.jpg "Ինչ է անհամ դիաբետը - ախտանիշներ և բուժում")

Պարտադիր է ամեն օր ընդունել ձկան յուղ, ֆոսֆորով վիտամինային համալիրներ։ Վարակիչ պաթոլոգիաների դեպքում բուժման սխեմայի մեջ ներառվում են հակաբակտերիալ, հակավիրուսային, հակաբորբոքային դեղամիջոցներ, հակահիստամինային միջոցներ։

> Կարևոր է! Եթե մեզի օրական ծավալը 4 լ-ից պակաս է, դեղամիջոցներ չեն նշանակվում, մարդուն անհրաժեշտ է լրացնել հեղուկի կորուստը և ճիշտ սնվել։

### Ինչպես ճիշտ սնվել անհամ դիաբետի դեպքում

Թերապիայի կարևոր բաղադրիչն է դիետան։ Հիվանդներին թույլատրվում է օգտագործել միայն եփած, շոգեխաշած, դդմած, թխած կերակուրներ։

![Ինչ է անհամ դիաբետը - ախտանիշներ և բուժում](https://lifeinfo.am/storage/images/anham-diabet-axtanishner-ev-bujum-173.jpg "Ինչ է անհամ դիաբետը - ախտանիշներ և բուժում")

Սննդակարգի սկզբունքները.

- ամբողջությամբ բացառել սննդակարգից քաղցրավենիքը, համեմունքները, տապակած, կծու, աղի կերակուրները, ալկոհոլային խմիչքները - այս բոլոր մթերքներն ուժեղացնում են ծարավը;
- նվազեցնել սպիտակուցային սննդի քանակը, միսը պետք է լինի նիհար;
- աղի օրական քանակը - ոչ ավելի, քան 5 գ;
- ծարավը հաղթահարելու համար կարելի է խմել անքաղցր կոմպոտներ, մուրաբյուրեղներ, բնական հյութեր;
- սնվել հաճախակի, բայց փոքր չափաբաժիններով։

![Ինչ է անհամ դիաբետը - ախտանիշներ և բուժում](https://lifeinfo.am/storage/images/anham-diabet-axtanishner-ev-bujum-135.jpg "Ինչ է անհամ դիաբետը - ախտանիշներ և բուժում")

Անհամ դիաբետի դեպքում սննդակարգի հիմքը կազմում են բանջարեղենն ու մրգերը, ձուկը, ծովամթերքը, ձվի դեղնուցը, թեթև ապուրները, կարելի է փոքր քանակությամբ օգտագործել ցածր ճարպայնության թթվասեր կաթնամթերք։

### Ոչ ավանդական բուժման մեթոդներ

Միայն ժողովրդական միջոցներով ՀԴՀ-ի մակարդակը նորմալացնել հնարավոր չէ, սակայն ոչ ավանդական մեթոդներն օգնում են վերացնել հիվանդության տհաճ ախտանիշները, հաղթահարել ծարավը, ուժեղացնում են դեղամիջոցների թերապևտիկ ազդեցությունը։

Պարզ բաղադրատոմսեր.

1. 250 մլ եռման ջրով լցնել 20 գ չորացված մանրացված ազնվամորու ծաղկաբույլ, թողնել փակ անոթում մեկ ժամ։ Թուրմի մեջ ավելացնել երկու ճ. գ. մեղր, ամբողջ չափաբաժինը խմել օրվա ընթացքում 3 ընդունումով։
2. Արտադրվող մեզի քանակը նվազեցնելու համար օգնում է գազարի արմատների թուրմը - մանրացնել 60 գ հումք, լցնել տերմոսի մեջ, լցնել 1 լ եռման ջուր, թողնել 8-10 ժամ։ Քամել, ընդունել 100 մլ, օրը երեք անգամ։
3. Ջրաաղային հավասարակշռությունը վերականգնելու համար օգնում է ընկուզենին - պետք է հավաքել և չորացնել բույսի երիտասարդ տերևները, մանրացնել փոշու վերածելով։ 250 մլ եռման ջրով լցնել 1 թ. գ. հումք, մեկ քառորդ ժամից հետո քամել, ավելացնել մի փոքր մեղր, խմել թեյի փոխարեն։
4. Բերանի չորությունից ազատվելու հավաքածու - հավասար համամասնությամբ խառնել դելֆինիում և ավազային ցմին ծաղկաբույլեր։ 220 մլ եռման ջրով եփել 1 ճ. գ. խառնուրդը, թողնել գիշերը, առավոտյան քամել, ընդունել 100 մլ ուտելիքի ընդունումների միջև։

![Ինչ է անհամ դիաբետը - ախտանիշներ և բուժում](https://lifeinfo.am/storage/images/anham-diabet-axtanishner-ev-bujum-193.jpg "Ինչ է անհամ դիաբետը - ախտանիշներ և բուժում")

> Կարևոր է! Եթե անհամ դիաբետն առաջացել է գլխուղեղի բջիջների վնասման ֆոնի վրա, անհրաժեշտ է ամեն առավոտ նախաճաշից առաջ ուտել 1 թ. գ. ոլոռի ալյուր։

## Բարդություններ

Անհամ դիաբետի հիմնական վտանգը օրգանիզմի ջրազրկման զարգացումն է։ Ջրազրկման հետևանքները.

- առատ փսխում;
- մշտական թուլություն;
- տախիկարդիա;
- արյան խտացում;
- զարկերակային ցուցանիշների ուժեղ նվազում, կոլապս;
- հոգեկան, նևրոլոգիական խանգարումներ;
- ջրազրկումը շատ վտանգավոր է փոքր երեխաների համար, նորածինների մոտ առաջին նշանը գագաթանցքի ներընկղմումն է, հիվանդությունը սպառնում է ֆիզիկական և մտավոր զարգացման խնդիրներով։

![Ինչ է անհամ դիաբետը - ախտանիշներ և բուժում](https://lifeinfo.am/storage/images/anham-diabet-axtanishner-ev-bujum-101.jpg "Ինչ է անհամ դիաբետը - ախտանիշներ և բուժում")

Անտեսված մեզամոլության ֆոնի վրա առաջանում է գրգռված աղիքի քրոնիկական համախտանիշ, կանանց մոտ հնարավոր է անպտղության, վիժումների զարգացում։ Երեխաների մոտ նկատվում է աճի, սեռական զարգացման հետաձգում, ընդլայնվում են երիկամների կոնքերը, միզապարկը։

> Կարևոր է! Անհամ դիաբետի դեպքում պոլիուրիան պահպանվում է նույնիսկ ուժեղ ջրազրկման դեպքում։

## Կանխատեսում

Եթե անհամ դիաբետը առաջացել է վիրահատական միջամտությունից հետո, հղիության ընթացքում, ապա հիվանդությունը ունի ժամանակավոր բնույթ։ Դիետան պահպանելու և բավարար քանակությամբ հեղուկ օգտագործելու, ադեկվատ բուժման դեպքում ապաքինումը շուտով է վրա հասնում։ Հիվանդության իդիոպաթիկ ձևը առանձնանում է կայունությամբ, ժամանակին թերապիայի դեպքում հիվանդությունը կյանքի համար վտանգ չի ներկայացնում, սակայն ամբողջական ապաքինումը հազվադեպ է նկատվում։ Ամբողջովին ազատվել մեզամոլությունից հնարավոր է գլխուղեղի նորագոյացությունների հաջող հեռացումից հետո։ Ապաքինումը տեղի է ունենում, եթե հիվանդությունը առաջացել է տուբերկուլյոզի, մալարիայի, սիֆիլիսի ֆոնի վրա - այդ պաթոլոգիաների վերացումից հետո նորմալանում է նաև արյան մեջ հորմոնի մակարդակը։ Ամենավատ է բուժվում հիվանդության նեֆրոգեն ձևը երեխաների մոտ։

Անհամ դիաբետը վտանգավոր էնդոկրին բնույթի հիվանդություն է, որը կարող է դառնալ ջրազրկման, առողջության այլ վտանգավոր խնդիրների զարգացման պատճառ։ Հստակ կանխարգելիչ առաջարկություններ չկան, անհրաժեշտ է այցելել էնդոկրինոլոգի մոտ տարեկան մեկ անգամ, ժամանակին բուժել բոլոր վարակիչ հիվանդությունները, գլխի վնասվածքների դեպքում դիմել բժշկի, հետևել օգտագործվող հեղուկի քանակին և մեզի օրական ծավալին, հրաժարվել վնասակար սովորություններից։
