# Ինչ է բուլիմիկ նևրոզը - ախտանիշներ և բուժում

![Բուլիմիկ նևրոզի ախտանիշներն ու նշանները](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-3574421.jpg "Բուլիմիկ նևրոզի ախտանիշներն ու նշանները")

Մի շարք հիվանդություններ, առաջին հայացքից, ընկալվում են որպես անվնաս առանձնահատկություն, մարդիկ հակված են թերագնահատելու դրանցում թաքնված վտանգը: Դրանցից է նաև բուլիմիկ նևրոզը: Պաթոլոգիան բնութագրվում է անվերահսկելի գերսնվելով:

Բովանդակություն:

- [Բուլիմիայի պատճառները](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AC%D5%AB%D5%B4%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Բուլիմիկ նևրոզի ախտանիշներն ու նշանները](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AC%D5%AB%D5%B4%D5%AB%D5%AF-%D5%B6%D6%87%D6%80%D5%B8%D5%A6%D5%AB-%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Ախտորոշում](#%D5%A1%D5%AD%D5%BF%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4)
- [Բուժում](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4)
- [Կանխարգելում](#%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AD%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%B4)

Հարակից հոդվածներ.- [Նևրոզի նշանները կանանց մոտ - բուժում](%D5%B6%D6%87%D6%80%D5%B8%D5%A6%D5%AB-%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D6%81-%D5%B4%D5%B8%D5%BF-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4-5117 "Նևրոզի նշանները կանանց մոտ - բուժում")
- [Ստամոքսի նևրոզ. ախտանիշներ և բուժում](%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B4%D5%B8%D6%84%D5%BD%D5%AB-%D5%B6%D6%87%D6%80%D5%B8%D5%A6-%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4-5022 "Ստամոքսի նևրոզ. ախտանիշներ և բուժում")
- [Ինչ է ասթենիկ նևրոզը - բուժում](%D5%AB%D5%B6%D5%B9%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B6%D5%AB%D5%AF-%D5%B6%D6%87%D6%80%D5%B8%D5%A6%D5%A8-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4-7904 "Ինչ է ասթենիկ նևրոզը - բուժում")

 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Բուլիմիայի պատճառները Հաճախ մարդը, չգիտակցելով իր գործողությունները, վշտերը "ուտում է" բարձրկալորիական սննդով, սովորաբար՝ քաղցրավենիքով: Կյանքից ստացված դառը հաբերը քաղցրացնելու այս փորձը հիմնավորված է ոչ միայն տրամաբանորեն, այլև կենսաքիմիապես. շոկոլադը պարունակում է նյութեր, որոնք նպաստում են սերոտոնինի (նրան նաև անվանում են երջանկության հորմոն) արտադրությանը: Խոր դեպրեսիայի վիճակում անգամ բավական է ուտել շոկոլադե սալիկի կտոր, որպեսզի տրամադրությունը բարելավվի: Սակայն նյարդային և էնդոկրին համակարգերի խանգարումների դեպքում հիվանդը ի զորու չէ կանգ առնել՝ նա ներառում է հսկայական քանակությամբ բարձրկալորիական սնունդ: Ահա թե ինչու նյարդային բուլիմիայի մեկ այլ անվանումը «գայլային քաղց» կամ կինորեքսիա է: Մասնագետների միջև միանշանակ կարծիք չկա բուլիմիայի առաջացման պատճառների վերաբերյալ: Հիվանդության զարգացման վրա ազդում են ներքին և արտաքին գործոններ: Ներքիններին են դասվում. նյարդային խանգարումներ. 3. էնդոկրին համակարգին առնչվող խանգարումներ.
4. գենետիկական գործոն.
5. հոգեկան հիվանդություններ.
Արտաքին պատճառները գերակշռում են, հենց դրանք են մարդու մոտ ձևավորում սննդի հանդեպ ցավոտ ձգտում, լուրջ հոգեբանա-ֆիզիոլոգիական կախվածություն: Հոգեթերապևտները սննդային փսիխոզի խորքային պատճառը ձևակերպում են մեկ բառով. մենություն: Ընդ որում, դա պարտադիր չէ, որ բառացի լինի: Երբեմն մարդը կարող է ընտանիքում էլ մենակ զգալ, երբ բացակայում է փոխըմբռնումն ու մասնակցությունը:

> Փաստ! Բուլիմիկ նևրոզով հիվանդների ճնշող մեծամասնությունը մենակ մարդիկ են, ավելի հաճախ՝ ամուսնալուծված, նրանք, ում թողել են սիրելիները, կամ այրիացած, որոնք ապրում են մերձավորի կորուստ:
> 
> ![Ախտորոշում](https://lifeinfo.am/storage/images/bulimik-nevroz-axtanishner-patcharner-ev-bujum-160.jpg "Ախտորոշում")

Արտաքին հրահրող գործոններից են.

- սթրեսներ.
- դեպրեսիվ վիճակ.
- մշտական մտավոր գերբեռնվածություն.
- խնդիրների առկայություն, որոնք մարդը ի զորու չէ լուծել.
- ալկոհոլիզմ և թմրամոլություն.
- հյուծման հետևանքներ.

Հյուծումը կարող է լինել ծանր հիվանդությունների (օրինակ՝ տուբերկուլյոզի) կամ պարզապես սննդային սահմանափակման՝ հարկադրված կամ գիտակցված, հետևանք: Հայտնի է, որ մարդիկ, ովքեր ժամանակին ապրել են սուր քաղց, իրենց կյանքի մնացած ընթացքում ուտում են շատ, փորձելով «պաշար» կուտակել: Չնայած սննդի պակաս այլևս չկա:

Առանձին թեմա են խիստ դիետաները և քաշը նվազագույն ցուցանիշների հասցնելու ձգտումը: Նրանց մոտ, ովքեր ներքաշվել են նման փորձերի իրենց վրա, հերթագայվում են այն շրջանները, երբ ախորժակ չկա (նրանք կտրուկ քաշ են կորցնում) «գայլային քաղցի» նոպաների հետ: Ցանկացած գնով նիհարելու ձգտումը կարող է վերածվել անորեքսիայի:

## Բուլիմիկ նևրոզի ախտանիշներն ու նշանները

Նյարդային բուլիմիայի գլխավոր ախտանիշը անվերահսկելի նոպաների հերթագայումն է, որոնց ընթացքում հիվանդը ուտում է անսահմանափակ քանակությամբ սնունդ: Հասկանալ, թե ինչ է սա, կարելի է, երբ մարդը հսկայական քանակությամբ սնունդ ուտելուց հետո փորձում է նիհարել (նստում է հերթական խիստ դիետայի վրա, զբաղվում է ուժասպառ մարզումներով) կամ պարզապես ազատում է ստամոքսն ուտած սննդից՝ հրահրելով փսխում, ընդունելով լուծողական դեղամիջոցներ:

Կինորեքսիայի ախտանիշները պայմանավորված են հիվանդության տեսակով: Գոյություն ունի երեք տարատեսակ.

- աննահանջ քաղց, որը սննդի ընդունման ժամանակ չի անցնում և տևում է, մինչև ավարտվում է բուլիմիկ նոպան.
- սննդի մշտական, անընդհատ ընդունման անհրաժեշտություն.
- կերկուրության նոպաներ գիշերային ժամերին.

Այս ամենից հետո մարդուն տանջում է մեղքի զգացումը, հիվանդության դեմ պայքարում սեփական անկարողության գիտակցումը, ինչը կարող է միայն սրել պատկերը. սկսվում է դեպրեսիա, առաջանում է ալկոհոլամոլություն, թմրամոլական կախվածություն:

Հատկապես վտանգավոր է սննդի ընդունման նոպաները դրանից ազատվելու, փսխում հրահրելու հետ հերթագայելու սովորությունը: Ստամոքսահյութի հետ արդեն խառնված սննդային զանգվածի մշտական ազդեցությունը կերակրափողի և բերանի խոռոչի վրա հանգեցնում է նրան, որ հյուսվածքները վնասվում են թթվից, առաջանում է կերակրափողի, լնդերի (գինգիվիտ) բորբոքում, ատամի էմալը բարակում է: Եթե մարդն ընդունում է լուծողական դեղամիջոցներ, օրգանիզմը ջրազրկվում է, առաջանում են փորկապություններ:

> Կարևոր է! Խորացած դեպքերում տեղի է ունենում ամբողջ օրգանիզմի աշխատանքի խափանում, տուժում են միզասեռական համակարգը, ստամոքս-աղիքային տրակտը, սիրտը: Կարող է առաջանալ սրտային անբավարարություն:

### Ախտորոշում

Բուլիմիկ նևրոզը բարդ է ախտորոշման համար, քանի որ օբյեկտիվ կլինիկական պատկեր չկա: Խանգարումների իրական պատճառը պարզելու համար անհրաժեշտ է անցկացնել դիֆերենցիալ ախտորոշում: Սա կօգնի բացառել երիկամների, լյարդի, ենթաստամոքսային գեղձի և լեղապարկի, ստամոքս-աղիքային տրակտի կողմից պաթոլոգիա: Օգտագործվում են հետևյալ հետազոտման մեթոդները.

- արյան անալիզ (ընդհանուր, կենսաքիմիական).
- էլեկտրասրտագրություն.
- ֆիբրոգաստրոսկոպիա.

Եթե որևէ պաթոլոգիա չի հայտնաբերվել, հիվանդին ուղղորդում են հոգեբանի մոտ թեստավորման: Բուլիմիկ նևրոզի ախտորոշման հիմք է հանդիսանում երեք ամսվա ընթացքում երեք օրը մեկ անգամ անվերահսկելի սննդի ներմուծման նոպաների առկայությունը:

## Բուժում

Նյարդային բուլիմիայի համալիր բուժումը կառուցվում է հոգեթերապիայի սեանսների հիման վրա, իսկ արդյունքները ամրապնդելու համար կիրառվում են դեղորայքային պատրաստուկներ: Հոգեթերապևտը հիվանդի հետ հաղորդակցության ընթացքում պետք է վերականգնի ճիշտ մոտիվացիան՝ ուտել ուղիղ այնքան, որքան անհրաժեշտ է կենսագործունեությունը պահպանելու համար:

![Ինչ է բուլիմիկ նևրոզը - ախտանիշներ և բուժում](https://lifeinfo.am/storage/images/bulimik-nevroz-axtanishner-patcharner-ev-bujum-179.jpg "Ինչ է բուլիմիկ նևրոզը - ախտանիշներ և բուժում")

Բուժման այս փուլում անհրաժեշտ է դիետոլոգի մասնակցությունը, որը կխորհուրդ տա, ինչպես ճիշտ կազմել ռացիոնը, որ ուտեստները բացառել (կծու, աղի, ախորժակը գրգռող): Խորհուրդ է տրվում օրագիր վարել, որում նշվում են սննդի ընդունման ժամերը, դրա քանակը, սեփական զգացողությունները: Սա օգնում է կենտրոնանալ խնդրի լուծման վրա: Անհրաժեշտության դեպքում նշանակում են ախորժակը ճնշելու դեղամիջոցներ (անորեքսիկներ):

> Կարևոր է! Պետք է տարբերակել անորեքսիկները և կենսաբանորեն ակտիվ հավելումները (ԿԱՀ)! Առաջիններն ինքնուրույն օգտագործելն անթույլատրելի է, քանի որ դրանք ունեն հակացուցումների և կողմնակի ազդեցությունների տպավորիչ ցանկ:

Դեղորայքային թերապիայում օգտագործվում են բուսական հիմքով հանգստացնող պատրաստուկներ (Վալերիանա, Հովտաշուշան), Գլիցիսեդ (պարունակում է գլիցին ամինաթթուն), հակադեպրեսանտներ (Zoloft, Նեյրոֆուլոլ): Այս միջոցները չի կարելի համատեղել ալկոհոլի հետ: Ծանր դեպքերում (խոր դեպրեսիա, ալկոհոլիզմ) հիվանդին ուղղորդում են հիվանդանոց, որտեղ բուժումն իրականացվում է նարկոլոգի և հոգեբույժի խիստ հսկողության ներքո:

Ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաները ունեն ամրապնդող և առողջարարական ազդեցություն.

- մերսում (հատկապես խորհուրդ է տրվում ավելցուկային քաշի դեպքում).
- մարմնամարզություն.
- կոփում և ջրային պրոցեդուրաներ (ակվաաէրոբիկա).
- երկարատև զբոսանքներ մաքուր օդում.

Լրացուցիչ կարող են նշանակվել այլընտրանքային բժշկության մեթոդներ (ասեղնաբուժություն, յոգայի համակարգով վարժություններ, չինական շնչառական ցիգուն մարմնամարզություն):

## Կանխարգելում

Կանխարգելումը կայանում է սննդի հանդեպ ճիշտ վերաբերմունքի դաստիարակության մեջ՝ մանկուց: Դրա համար անհրաժեշտ է երեխային չգերկերակրել և ոչ մի դեպքում չօգտագործել սննդային խրախուսանքներ: Սնունդը չպետք է դառնա մոտիվացիա:

Որպեսզի մարդու մոտ դեպրեսիայի շրջանում, բարդ կենսական իրավիճակներում չզարգանա բուլիմիկ նևրոզ, անհրաժեշտ է մերձավորների, հարազատների, ընկերների աջակցությունն ու մասնակցությունը: Նա չպետք է իրեն մենակ զգա:

Մերձավորները ոչ միայն պետք է ուշադրությամբ շրջապատեն հիվանդին, այլև հնարավորինս շատ դրական պահեր ներմուծեն նրա կյանքում՝ միասին այցելել թանգարաններ, ցուցահանդեսներ, կինո, կազմակերպել տուրիստական արշավներ, գնալ ձկնորսության, որսի՝ ըստ հետաքրքրությունների: Գերսնվելու հակվածության դեպքում հարազատները կարող են աննկատելիորեն վերահսկել սննդի քանակը՝ փոխարինելով սպասքն ավելի փոքր չափի նույնատիպով:
