# Ինչո՞վ է տարբերվում լարինգիտը փարինգիտից

![Լարինգիտի և փարինգիտի հիմնական տարբերությունները](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-61298670.jpg "Լարինգիտի և փարինգիտի հիմնական տարբերությունները")

Լարինգիտը և փարինգիտը հաճախ հանդիպող հիվանդություններ են, որոնք ախտահարում են վերին շնչուղիները: Կարևոր է իմանալ, թե ինչ է լարինգիտը և փարինգիտը, որն է այդ երկու հիվանդությունների միջև եղած տարբերությունը, ինչպես բուժել դրանցից յուրաքանչյուրը` համապատասխան բուժում իրականացնելու համար:

Բովանդակություն:

- [Ինչ է լարինգիտը և փարինգիտը](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%AC%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A8-%D6%83%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A8)
- [Առաջացման պատճառները](#%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Կլինիկական դրսևորումները](#%D5%AF%D5%AC%D5%AB%D5%B6%D5%AB%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A4%D6%80%D5%BD%D6%87%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Լարինգիտի և փարինգիտի հիմնական տարբերությունները](#%D5%AC%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A3%D5%AB%D5%BF%D5%AB-%D6%83%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A3%D5%AB%D5%BF%D5%AB-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Տարբերությունները բուժական միջոցառումներում](#%D5%BF%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4)

Հոդվածներ նույն թեմայով:- [Սուր լարինգիտի ախտանիշները երեխաների մոտ և բուժումը](%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BD%D5%B8%D6%82%D6%80-%D5%AC%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A3%D5%AB%D5%BF%D5%AB-%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-5370 "Սուր լարինգիտի ախտանիշները երեխաների մոտ և բուժումը")

 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Ինչ է լարինգիտը և փարինգիտը Լարինգիտը բորբոքային հիվանդություն է, որն ախտահարում է կոկորդի լորձաթաղանթը: Այս հիվանդությունը առավելապես զարգանում է մանկական տարիքում և կարող է հանգեցնել կոկորդի նեղացման (ստենոզի) և ծանր շնչահեղձության նոպաների: Փարինգիտը նույնպես բորբոքային հիվանդություն է, որն ախտահարում է ըմպանի լորձաթաղանթը: Կարևոր է! Այս հիվանդությունները, առաջին հայացքից, ունեն նմանատիպ ախտանշաններ, ուստի ճիշտ բուժում իրականացնելու համար անհրաժեշտ է դրանք տարբերակել միմյանցից: Առաջացման պատճառները Երկու պաթոլոգիական գործընթացներն էլ ունեն բորբոքային ծագում: Սակայն դրանց հրահրող գործոնները որոշ չափով տարբերվում են: Կոկորդի լորձաթաղանթի բորբոքմանը կարող են հանգեցնել. ախտածին միկրոօրգանիզմների թափանցումը վերին շնչուղիների միջոցով. 3. մարմնի ընդհանուր հիպոթերմիան (սառեցումը).
4. կոկորդի չափազանց ուժեղ լարվածությունը:
![Ինչո՞վ է տարբերվում լարինգիտը փարինգիտից](https://lifeinfo.am/storage/images/laringiti-ev-paringiti-tarberutyunnery-127.jpg "Ինչո՞վ է տարբերվում լարինգիտը փարինգիտից")

Փարինգիտը լինում է վիրուսային և բակտերիալ ծագման, այսինքն՝ առաջանում է ըմպանի զգայուն լորձաթաղանթի վրա մանրէների թափանցման հետևանքով: Սակայն գոյություն ունեն մի շարք այլ պատճառներ ևս.

- այլ հարուցիչներ՝ սնկեր, ներբջջային մակաբույծներ.
- ըմպանի գրգռումը շնչառության ժամանակ տարբեր քիմիական նյութերով.
- ակտիվ կամ պասիվ ծխելը:

Քրոնիկական ռինիտը նույնպես հրահրում է փարինգիտի զարգացումը:

### Կլինիկական դրսևորումները

Լարինգիտի կլինիկական ախտանշանները տարբերվում են փարինգիտի դրսևորումներից, քանի որ այս հիվանդությունների բորբոքման օջախը գտնվում է տարբեր օրգաններում:

Լարինգիտի ախտանշանները.

- կոկորդի ներսում չորության զգացողություն.
- ձայնալարերի այտուց.
- շնչառության դժվարացում, հազի առաջացում.
- այրոցի զգացողություն.
- ձայնի ուժեղ խռպոտություն՝ մինչև ամբողջական աֆոնիա (ձայնի կորուստ).
- ինտոքսիկացիոն համախտանիշի դրսևորումներ:

Ախտորոշիչ լարինգոսկոպիայի ժամանակ կարելի է հայտնաբերել հիպերեմիկ (արյունալցված) ձայնալարեր՝ ուժեղ այտուցով, ինչպես նաև օրգանի լորձաթաղանթի կարմրություն: Բացի այդ, կարող են հայտնաբերվել ատրոֆիկ փոփոխություններով հատվածներ: Լարինգիտը բաժանվում է սուր և քրոնիկական ձևերի: Սուր ձևի դեպքում կլինիկական դրսևորումների ինտենսիվությունն ավելի ուժեղ է:

> Կարևոր է! Լարինգիտի քրոնիկական ձևը, ոչ ադեկվատ բուժման դեպքում, կարող է դառնալ կոկորդի չարորակ նորագոյացությունների առաջացման պատճառ:

![Ինչո՞վ է տարբերվում լարինգիտը փարինգիտից](https://lifeinfo.am/storage/images/laringiti-ev-paringiti-tarberutyunnery-136.jpg "Ինչո՞վ է տարբերվում լարինգիտը փարինգիտից")

Կոկորդի բորբոքման բարդություններից մեկը տրախեիտն է, որի ժամանակ բորբոքումն անցնում է շնչափողի լորձաթաղանթին և առաջացնում կտրուկ, չոր հազ՝ ցավոտ զգացողություններով:

Փարինգիտի նշանները.

- կոկորդի շրջանում ցավ, որն ուժեղանում է կուլ տալու ժամանակ.
- հազ՝ խորխի աստիճանական անջատմամբ.
- քթային լորձ, որը հոսում է ըմպանի հետին պատի երկայնքով.
- ինտոքսիկացիայի դրսևորումներ:

Փարինգիտի ախտորոշման նպատակով իրականացվում է ֆարինգոսկոպիա, որի ժամանակ հայտնաբերվում են ըմպանի լորձաթաղանթի հիպերեմիկ հատվածներ, ինչպես նաև նույն շրջանի լայնացած անոթներ: Հաճախ բորբոքումն ըմպանի հետին պատի մակերեսից անցնում է նեբային նշագեղձերին, և այս գործընթացն անվանում են տոնզիլիտ կամ անգինա:

Երբեմն փարինգիտը համարվում է երկրորդային՝ առաջանալով որպես ռինիտի բարդություն: Այս դեպքում ախտորոշվում է ռինոֆարինգիտ: Նման հիվանդության ժամանակ մեծ է հավանականությունը, որ բորբոքային գործընթացն անցնի քթի հավելյալ խոռոչների տարածք: Այս դեպքում հիվանդի մոտ զարգանում է սինուսիտ:

> Կարևոր է! Երբ լարինգիտը և փարինգիտը միաժամանակ առաջանում են նույն մարդու մոտ, ախտորոշվում է լարինգոֆարինգիտ:

## Լարինգիտի և փարինգիտի հիմնական տարբերությունները

Լարինգիտի և փարինգիտի միջև եղած տարբերությունը կայանում է նրանց կլինիկական դրսևորումների մեջ: Առանձնացվում են հետևյալ տարբերությունները.

1. Կոկորդի բորբոքման ժամանակ կուլ տալիս գրեթե երբեք ցավոտ զգացողություններ չեն առաջանում:
2. Լարինգիտի ժամանակ հազը չոր է, հաչացող: Փարինգիտի ժամանակ այն արագ վերածվում է թաց հազի՝ մեծ քանակությամբ խորխի անջատմամբ (եթե միացել է բրոնխիտը):
3. Երկարատև լարինգիտային հազի ժամանակ կարող են անջատվել արյան շիթիկներ՝ չորացած կեղևիկներով, և սրանով այն տարբերվում է փարինգիտի ժամանակ առաջացող հազից:
4. Լարինգիտի ժամանակ հազն առաջանում է հիվանդության առաջին ժամերին, իսկ փարինգիտի ժամանակ՝ միայն 2-3-րդ օրը: Սակայն կոկորդի քորոց և դրա հետ կապված հազոց անհանգստացնում են հիվանդին արդեն հիվանդության սկզբից:
5. Փարինգիտի ժամանակ ջերմաստիճանի բարձրացումն արագ հասնում է ջերմագին (ֆեբրիլ) արժեքների: Լարինգիտի ժամանակ մարմնի ջերմաստիճանը հազվադեպ է բարձրանում:
6. Ինտոքսիկացիոն համախտանիշի երևույթներն ավելի ուժեղ արտահայտված են փարինգիտի, քան լարինգիտի ժամանակ:
7. Կոկորդի բորբոքման հիմնական ախտանշաններից մեկը ձայնի ուժեղ խռպոտությունն է՝ մինչև շշուկ կամ ամբողջական կորուստ:

Տարբերություն է նաև բորբոքման օջախի տեղակայումը. առաջին հիվանդության դեպքում այն նկատվում է կոկորդում, իսկ երկրորդի դեպքում՝ ըմպանի հետին պատին:

## Տարբերությունները բուժական միջոցառումներում

> Կարևոր է! Այս երկու հիվանդությունների բուժման նմանատիպ կետն այն է, որ բակտերիալ հարուցչի դեպքում կիրառվում են հակաբիոտիկներ, իսկ վիրուսային ծագման դեպքում՝ հակավիրուսային խմբին պատկանող դեղամիջոցներ:

Փարինգիտի և լարինգիտի բուժման կարևոր տարբերություններից մեկն այն է, որ առաջին հիվանդության դեպքում առավել արդյունավետ է կոկորդի ողողումը, իսկ երկրորդի դեպքում կիրառվում են ինհալացիաներ և փափկեցնող հաբեր:

![Ինչո՞վ է տարբերվում լարինգիտը փարինգիտից](https://lifeinfo.am/storage/images/laringiti-ev-paringiti-tarberutyunnery-179.jpg "Ինչո՞վ է տարբերվում լարինգիտը փարինգիտից")

Փարինգիտի բուժումն իրականացվում է հետևյալ եղանակներով.

- ըմպանի հետին պատի բորբոքումը նվազեցնող և հազը փափկեցնող պաստիլների, կոնֆետների ներծծում (Pharyngosept, Septolete, Lizobakt, Lizak).
- ըմպանի ոռոգման համար օգտագործվող ասեպտիկ դեղամիջոցներ (Chlorophyllipt, Givalex).
- հակաբորբոքային ազդեցությամբ կոկորդի ոռոգման սփրեյ (Hexoral, Hepilor).
- դեզինտոքսիկացիոն թերապիա (առատ հեղուկ ըմպում, վիտամիններ).
- օրգանիզմի իմունային համակարգի պահպանում (իմունոմոդուլյատորների ընդունում).
- տեղային ջերմություն.
- ուժեղ ալկոհոլային խմիչքների չափից ավելի օգտագործման և ծխելու պես վնասակար սովորություններից ամբողջական հրաժարում:

Լարինգիտի բուժումը ներառում է հետևյալ միջոցներն ու միջոցառումները.

- ինհալացիաներ նատրիումի քլորիդի իզոտոնիկ լուծույթով.
- հակասեպտիկ ազդեցությամբ հաբեր (Agisept, Sebidin, Isla Mint, Isla Moos).
- կոկորդի խոռոչի ոռոգում այնպիսի լուծույթներով, ինչպիսիք են Tantum Verde-ն կամ Kameton-ը.
- հակահազային ազդեցությամբ դեղամիջոցներ (Sinecod).
- ձայնային հանգիստ.
- պարանոցի շրջանի տեղային ջերմություն:

Այս գործընթացները կարելի է բուժել նաև ժողովրդական միջոցներով: Դրա համար օգտագործվում են հակաբորբոքային և հակասեպտիկ ազդեցությամբ բուժիչ բույսեր: Կոկորդի բորբոքման ժամանակ դրանք կիրառվում են ոռոգման և ինհալացիաների համար, իսկ փարինգիտի ժամանակ՝ ըմպանի ողողման համար: Ամենահայտնի բաղադրատոմսերը.

1. Երկաթագեղ (մատղաշ), սալվիա, էվկալիպտի տերևներ: Բոլոր բաղադրիչները մանրացնել, վերցնել ըստ 4 ճ/գ-ի: Լցնել 1 լ եռման ջուր: Սառելուց հետո զտել: Ընդունել թուրմից 2 ճ/գ օրական 5-6 անգամ: Օգտակար է նաև այդ թուրմով կոկորդը ողողել:
2. Խրենի արմատ: Անհրաժեշտ է խրենի արմատի մի փոքր կտոր, մանրացնել այն: Լցնել 1 բաժակ եռման ջուր: Թողնել թրմվի մոտ 20 րոպե: Ավելացնել 1 թ/գ մեղր: Ընդունել 1 թ/գ ամեն ժամ:

Այս հիվանդությունների բուժման լրացուցիչ միջոց է ֆիզիոթերապիան, մասնավորապես՝ ուլտրաբարձր հաճախականության հոսանքների և միկրոհոսանքների կիրառմամբ ընթացակարգերը:

Վերը նկարագրված հիվանդությունների բուժումը երեխաների և մեծահասակների մոտ գրեթե նույնն է, հաշվի են առնվում միայն տարիքային դեղաչափերը, ինչպես նաև յուրաքանչյուր կոնկրետ դեղամիջոցի համար նվազագույն թույլատրելի տարիքը:

Յուրաքանչյուր մարդ պետք է տեղեկացված լինի այն մասին, թե ինչպես տարբերակել այս հիվանդությունները: Սակայն բուժումը սկսելուց առաջ ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ՝ բուժումից հնարավոր կողմնակի ազդեցությունները նվազեցնելու համար:
