# Ինչպես ընդունել Ցիննաբսինը գայմորիտի ժամանակ - հրահանգ և դեղաչափ

![Օգտագործման հրահանգ](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-78402530.jpg "Օգտագործման հրահանգ")

Ցիննաբսինը հոմեոպաթիկ դեղամիջոց է, որն օգտագործվում է քթակողային ծոցերի բորբոքային հիվանդությունների բուժման համար: Լայնորեն կիրառվում է հասուն մարդկանց և երեխաների մոտ գայմորիտի ժամանակ: Կարող է օգտագործվել ինչպես ինքնուրույն միջոց, այնպես էլ ներառվել կոմպլեքսային թերապիայի կազմում: Ցիննաբսինը հատկապես արդյունավետ է գայմորիտի ժամանակ: Նրանք, ովքեր կիրառել են այն, իրենց կարծիքներով հաստատում են միջոցի գործունակությունը:

Բովանդակություն:

- [Պատրաստուկի բաղադրությունը](#%D5%BA%D5%A1%D5%BF%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%B8%D6%82%D5%AF%D5%AB-%D5%A2%D5%A1%D5%B2%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8)
- [Ազդեցությունը](#%D5%A1%D5%A6%D5%A4%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8)
- [Օգտագործման հրահանգ](#%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B0%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A3)
- [Ինչպես ընդունել](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A8%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%AC)
- [Դեղաչափ](#%D5%A4%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B9%D5%A1%D6%83)
- [Հակացուցումներ](#%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80)

Նույն թեմայով հոդվածներ:- [Հասուն մարդկանց մոտ գայմորիտի ի հայտ գալու ինչպիսի՞ նշաններ կան](%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%AB%D5%BD%D5%AB-%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A5%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A5%D5%AE%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%B8%D5%BF-%D5%A3%D5%A1%D5%B5%D5%B4%D5%B8%D6%80%D5%AB%D5%BF%D5%AB-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF-3288 "Հասուն մարդկանց մոտ գայմորիտի ի հայտ գալու ինչպիսի՞ նշաններ կան")
- [Ռինոֆլուիմուցիլը գայմորիտի ժամանակ - կիրառման հրահանգ](%D5%BC%D5%AB%D5%B6%D5%B8%D6%86%D5%AC%D5%B8%D6%82%D5%AB%D5%B4%D5%B8%D6%82%D6%81%D5%AB%D5%AC-%D5%A3%D5%A1%D5%B5%D5%B4%D5%B8%D6%80%D5%AB%D5%BF%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%AB%D6%80%D5%A1%D5%BC%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B0%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A3-6578 "Ռինոֆլուիմուցիլը գայմորիտի ժամանակ - կիրառման հրահանգ")

 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Պատրաստուկի բաղադրությունը Պատրաստուկի հզոր հակաբորբոքային ազդեցությունը հնարավոր է դառնում կազմի մեջ մտնող բաղադրիչների հատկությունների շնորհիվ: Դրանց հիմնականներն են՝ կինովար (Cinnabaris D3) 3. կալիումի բիքրոմատ
4. կանադական դեղին արմատ
5. էխինացեա
Այս բաղադրիչները Ցիննաբսինի հաբում պարունակվում են հավասար քանակություններով: Լրացուցիչ բաղադրիչներից են ցորենի օսլան, մագնեզիումի ստեարատը:

Ցիննաբսինը թողարկվում է հաբերի տեսքով: Բլիստերում կա 20 հատ, ստվարաթղթե տուփում՝ 5 բլիստեր, արտադրողի կողմից տրամադրված օգտագործման հրահանգ:

### Ազդեցությունը

Ցիննաբսինի կիրառման հիմնական ցուցումներն են քթակողային ծոցերի հիվանդությունները, որոնք ուղեկցվում են ուժեղ բորբոքային պրոցեսով: Դրանք կարող են ընթանալ սուր և քրոնիկական ձևերով: Հակաբորբոքային ազդեցությունից բացի, հաբերը խթանում են իմունիտետը, ամրապնդում են օրգանիզմի պաշտպանական ուժերը: Դրա շնորհիվ օրգանիզմը կարող է դիմադրել վիրուսների և բակտերիաների ազդեցությանը:

Ցիննաբսինը հաջողությամբ կիրառվում է նաև ուղեկցող ֆրոնտիտի՝ ճակատային ծոցի խցանվածության ժամանակ: Նման կոմպլեքսային ազդեցությունը վերացնում է բորբոքման բոլոր ախտանիշները:

Հոմեոպաթիկ պատրաստուկը վերացնում է գայմորիտի հետևյալ նշանները՝

- լորձաթաղանթի այտուցով պայմանավորված քթի խցանվածությունը
- ցավոտ զգացողություններ քթի, աչքերի, ճակատի, ամբողջ դեմքի շրջանում
- ուժեղ հարբուխ, քթից թարախային արտադրություն
- գլխապտույտ, գլխացավեր
- մարմնի ջերմաստիճանի բարձրացում (քրոնիկական գայմորիտի ժամանակ բացակայում է)

![Ինչպես ընդունել](https://lifeinfo.am/storage/images/cinnabsin-gaymoriti-jamanak%D5%9D-dexachap-ev-kirarum-188.jpg "Ինչպես ընդունել")

Ցիննաբսինը հատկապես արդյունավետ է մանկական տարիքում: Երեխայի մոտ գայմորիտի ժամանակ հիվանդության ախտանիշները սովորաբար արտահայտված են ավելի ցայտուն, իսկ դեռ չամրապնդված օրգանիզմի իմունային համակարգը ինքնուրույն ի վիճակի չէ հաղթահարել բորբոքման արագ զարգացումը: Ցիննաբսինը կամրապնդի պաշտպանական ուժերը և կարճ ժամանակում կբերի թեթևացում:

> Հետաքրքիր է! Հատկապես ծանրացած դեպքերում գայմորիտի ժամանակ կարող է առաջանալ դեմքային նևրալգիա, որի ժամանակ նույնպես կիրառվում է Ցիննաբսինը:

## Օգտագործման հրահանգ

Ցիննաբսինի հաբերը նախատեսված են ներքին ընդունման համար: Սովորաբար դրանք ներառվում են կոմպլեքսային թերապիայի կազմում, միաժամանակ կիրառվում են կաթիլների, սփրեյների, քսուքների հետ: Այս բոլոր դեղաձևերը չեն ազդում պատրաստուկի ներքին ընդունման վրա:

Ցիննաբսինն անհրաժեշտ է ընդունել՝ սկսելով առավելագույն դեղաչափից, աստիճանաբար այն նվազեցնելով: Այս եղանակով դեղամիջոցն ունենում է հզոր ազդեցություն, երբ բորբոքային պրոցեսը նոր է սկսվում:

Ինչպես ցանկացած հոմեոպաթիկ պատրաստուկ, Ցիննաբսինը կարող է հրահրել ժամանակավոր վիճակի վատթարացում, ախտանիշների սրացում: Սա տեղի է ունենում ընդունված դեղաչափի մեծ ծավալի հաշվին: Եթե առաջնային վատթարացումը չի անցնում մեկ օրվա ընթացքում, անհրաժեշտ է խորհրդակցել պատրաստուկը նշանակած բժշկի հետ՝ հետագա կիրառման նպատակահարմարության վերաբերյալ: Կարող է անհրաժեշտ լինել բուժման դադարեցում կամ դեղաչափի ուղղում:

> Խորհուրդ! Եթե առաջացել է առաջնային վատթարացում, Ցիննաբսինն ունի անալոգներ, որոնցով կարելի է այն փոխարինել: Դեղամիջոցը պետք է ընտրի բուժող բժիշկը:

### Ինչպես ընդունել

Ցիննաբսինը պետք չէ ջրով խմել, հաբերը նախատեսված են ներծծման համար: Ցիննաբսինի ընդունումը կապված է սննդի ընդունման հետ: Վերջին ուտելուց հետո պետք է անցնի առնվազն կես ժամ, կարելի է ընդունել դեղամիջոցը ուտելուց 30 րոպե առաջ: Հաբը ներծծվում է բերանում, մինչև այն ամբողջությամբ լուծվի:

Եթե երեխան պատրաստուկի յուրահատուկ համի պատճառով չի կարողանում դա անել, պետք է մանրացնել հաբը, լուծել փոքր քանակությամբ ջրի մեջ: Սակայն սա անցանկալի է անել: Թեև պատրաստուկը ցուցված չէ 3 տարեկանից ցածր տարիքում կիրառման համար, որոշ դեպքերում բժիշկը կարող է նշանակել այն: Այդ դեպքում երեխան պետք է գտնվի մշտական հսկողության տակ: Նման իրավիճակներում հաբը պետք է լուծել ջրի մեջ:

> Կարևոր է! Եթե Ցիննաբսինով բուժումը նշանակվում է մինչև 3 տարեկան երեխային, դեղաչափը, ընդունման եղանակը, բուժման տևողությունը որոշվում են ոչ թե ընդհանուր հրահանգով, այլ անհատական կարգով:

![Դեղաչափ](https://lifeinfo.am/storage/images/cinnabsin-gaymoriti-jamanak%D5%9D-dexachap-ev-kirarum-176.jpg "Դեղաչափ")

### Դեղաչափ

Ցիննաբսինը գայմորիտի ժամանակ կարող է կիրառվել տարբեր դեղաչափով, որը կախված է հիվանդի տարիքից՝

1. 3-ից 6 տարեկան՝ 1 հաբ յուրաքանչյուր 2 ժամը մեկ առաջին մի քանի օրերին, այնուհետև 0,5 հաբ օրը երեք անգամ:
2. 6-ից 12 տարեկան՝ 1 հաբ ամեն ժամը մեկ, այնուհետև 1 հաբ օրը երկու անգամ:
3. 12 տարեկանից՝ 1 հաբ ամեն ժամը մեկ, այնուհետև 2 հաբ օրը երեք անգամ:

Հարվածային դեղաչափի ընդունման տևողությունը կախված է հիվանդի վիճակից, բարելավման սկսվելուն պես (սովորաբար բավական է 1-3 օր) այն նվազեցվում է: Բուժման միջին տևողությունը կազմում է մոտ երկու շաբաթ:

Եթե Ցիննաբսինը նշանակվում է քրոնիկական գայմորիտի ժամանակ՝ կրկնության կանխարգելման նպատակով, դեղաչափը որոշվում է հրահանգով՝ 3-ից 6 տարեկան՝ 0,5 հաբ օրը երեք անգամ, 6-ից 12 տարեկան՝ 1 հաբ օրը երկու անգամ, հասուն մարդկանց՝ 1-2 հաբ օրը երեք անգամ: Այս դեպքում հարվածային դեղաչափեր չեն կիրառվում: Բուժման տևողությունը կարող է հասնել 2 ամսվա:

Քրոնիկական գայմորիտով տառապող հիվանդները բախվում են սեզոնային սրացման: Հաճախ այն նկատվում է աշնանը: Այս դեպքում Ցիննաբսինի կիրառումը կարելի է սկսել նախապես:

> Կարևոր է! Եթե բուժման երեք օրվա ընթացքում բարելավում չի առաջանում, անհրաժեշտ է դիմել բժշկի՝ ավելի արդյունավետ պատրաստուկ նշանակելու համար:

## Հակացուցումներ

Ցիննաբսինի կիրառման հիմնական հակացուցումներն են՝

- կազմի մեջ մտնող բաղադրիչների անտանելիություն
- 3 տարեկանից ցածր տարիք
- քրոնիկական վիրուսային հիվանդություններ
- տուբերկուլյոզ

Ինչ վերաբերում է պատրաստուկի կիրառմանը հղիության, կրծքով կերակրման ժամանակաշրջանում, ապա այն կարելի է նշանակել միայն այն դեպքում, երբ գնահատված են վնասի ռիսկերը կնոջ և երեխայի համար: Եթե բժիշկը վստահ է, որ պատրաստուկը կօգնի գայմորիտի բուժման ժամանակ, նա ընտրում է դեղաչափը անհատական կարգով: Կինը պետք է գտնվի մշտական հսկողության տակ:

Բուժման ժամանակ հնարավոր են կողմնակի ազդեցություններ, երբեմն դրանք հայտնվում են չափաբաժնի գերազանցման պատճառով: Հիվանդի մոտ կարող են նկատվել՝

- ալերգիկ ռեակցիաներ
- թքարտադրության, արցունքահոսության ուժեղացում
- գայմորիտի ախտանիշների սրացում
- գլխացավեր, ընդհանուր վիճակի վատթարացում

Եթե հայտնաբերվում են այս ախտանիշները, որոնք երկար ժամանակ չեն անցնում, անհրաժեշտ է դիմել բժշկի:

> Կարևոր է! Կողմնակի ազդեցությունները կարող են նման լինել ժամանակավոր առաջնային վատթարացման նշաններին, ուստի պետք է ուշադիր հետևել սեփական վիճակին: Բժշկի դիմել է անհրաժեշտ, եթե դրանք չեն անցել մեկ օրվա ընթացքում:

Ցիննաբսինը դեղամիջոց է, որը հայտնի է իր արդյունավետությամբ՝ կոմպլեքսային ազդեցության շնորհիվ: Օգտագործման հրահանգը պարզ է, դեղաչափը կախված է տարիքից: Հատուկ հանգամանքներում (հղիության, լակտացիայի ժամանակ, փոքր երեխաների մոտ) ընդունման սխեման ընտրվում է անհատական կարգով: Դեղատանը Ցիննաբսինի միջին գինը կազմում է 550 ռուբլի (100 հատի համար):
