# Ինչպես պատրաստել պաշտպանիչ միջոցներ տնային պայմաններում

![](https://lifeinfo.am/storage/images/inchpes-patrastel-pashtpanich-mijocner-tnayin-paymannerum-41.jpeg)

Եթե դեղատանը չեք գտնում Ալկոգել, ապա կարող եք պատրաստել ավելի լավ ու բնական միջոց սեփական ուժերով։

Ներկայացնում ենք մի քանի բաղադրատոմս․

![](https://lifeinfo.am/storage/images/inchpes-patrastel-pashtpanich-mijocner-tnayin-paymannerum-46.jpg)

## Կիտրոնի եթերայուղով 

Բաղադրիչներ․

- կալենդուլայի սպիրտային թուրմ - 50 մլ
- ջուր - 50 մլ
- ալոեի գել - 1 թեյի գդալ
- գլիցերին - 1 թեյի գդալ
- կիտրոնի եթերայուղ (կարող եք փոխարինել կիտրոնի հյութով) - 5 կաթիլ

Պատրաստման եղանակը․

1. Խառնեք կալենդուլայի թուրմը ջրի հետ 1:1 հարաբերությամբ,
2. Ավելացրեք ալոեն, ապա՝ գլիցերինը և կիտրոնի յուղը,
3. Խառնել և լցնել համապատասխան տարայի մեջ։

## Թեյի ծառի եթերայուղով

Բաղադրիչներ․

- երիցուկի թուրմ - 100 մլ
- ալոեի գել - 50 մլ
- թեյի ծառի յուղ - 5 կաթիլ
- լավանդայի յուղ - 5 կաթիլ
- հեղուկ վիտամին Е - 5 կաթիլ

Պատրաստման եղանակը․

1. Լավ խառնել երիցուկի թուրմը ալոեին,
2. Ավելացնել թեյի ծառի յուղը, լավանդայի յուղը,
3. Լրացուցիչ պաշտպանության համար ավելացնել վիտամին Е
4. Լցնել ամբողջը տարայի մեջ և լավ թափահարել։

![](https://lifeinfo.am/storage/images/inchpes-patrastel-pashtpanich-mijocner-tnayin-paymannerum-25.jpg)

## Կոկոսի յուղով

#### Բաղադրիչներ․

- ջուր - 100 մլ
- սպիրտային թուրմ - 20 մլ
- հեղուկ կոկոսի յուղ - 5 մլ
- դարչինի ու մեխակի եթերային յուղ (կարող եք փոխարինել ճզմածքով) - 5 կաթիլ

Պատրաստման եղանակը․

1. Լավ խառնել ջուրը և սպիրտը,
2. Հերթով ավելացնել բոլոր բաղադրիչները,
3. Լավ խառնել և լցնել տարայի մեջ։

---

*Ուշադրություն․ հակավիրուսային քսուքները աշխատեք օգտագործել այն դեպքում, եթե ձեռքերը լվալու հնարավորություն չկա։*
