#  Իրգայի բուժիչ հատկությունները

Իրգան վարդազգիների ընտանիքի բույս է, որը պտղաբերում է քաղցր և խոշոր հատապտուղներով։ Նրա խնամքը հատուկ ջանքեր չի պահանջում։ Այն ի վիճակի է դիմանալ մինչև մինուս 50 աստիճան խիստ սառնամանիքների, իսկ ծաղկման ժամանակ՝ մինչև -7 աստիճանի։ Միակ կարևոր պայմանը նրա համար արևոտ տեղն է։ Թփերը լավագույնն է տնկել միմյանցից 2 մետր հեռավորության վրա։

![Իրգայի տեսակները](https://lifeinfo.am/storage/images/irgayi-bujich-hatkutyunnern-u-kirarumy-109.jpg "Իրգայի տեսակները")

Բովանդակություն:

- [Իրգայի տեսակները](#%D5%AB%D6%80%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Բուժիչ հատկությունները](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%AB%D5%B9-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)

> Խորհուրդ! Իրգան հիանալիորեն կարող է փոխարինել ցանկապատին ձեր հողամասում! Ուստի այն կարելի է [տնկել](http://%D0%98%D1%81%D1%82%D0%BE%D1%87%D0%BD%D0%B8%D0%BA:%20%D5%AB%D6%80%D5%A3%D5%A1%20%C2%A9%20www.Lechim-Prosto.ru/) ցանկապատի երկայնքով.

## Իրգայի տեսակները

Այս հատապտուղն ունի մի քանի տարատեսակ։ Նրա բոլոր տեսակները ուտելի են. դրանք օգտակար են և ունեն հիանալի համ։

1. Կլորատերև կամ սովորական իրգան ունի 15 մմ չափսի համեղ պտուղներ։ Այս հատապտուղները լրիվ հասունանում են ամռան կեսին և ունեն սև գույն։
2. Ձվաձևատերև տեսակը սովորականից տարբերվում է միայն տերևների ձևով։
3. Մինչև 5 մետր է աճում հասկավոր իրգան, այն մյուսներից մի քանի օր շուտ է ծաղկում և ունի հրապուրիչ ու հյութալի հատապտուղներ։
4. Կանադական իրգայի պտուղները համարվում են մյուսներից ավելի համեղ։ Դրանք ամենախոշորն են և ունեն 18 մմ չափս։
5. Հարթ իրգան աճում է մինչև 8 մ, նրա հատապտուղները կարող են ունենալ ինչպես կարմիր, այնպես էլ սև գույն։
6. Մինչև 15 մմ են աճում լորատերև տեսակի պտուղները։ Այս թուփը բաղկացած է բազմաթիվ ցողուններից։ Մեկ թփից կարելի է հավաքել ավելի քան 9 կգ հատապտուղ։
7. Կա նաև արյունակարմիր իրգան, որի հատապտուղները հյութալի են և սև գույնի։

> Ուշադրություն դարձրեք! Այս բույսի հատապտուղներն ուտում են տարբեր տեսքերով. թարմ, ինչպես նաև մուրաբայի, պաստիլայի կամ կոմպոտների տեսքով։

### Բուժիչ հատկությունները

Իրգան բաղկացած է եզակի և բուժիչ նյութերից։ Սրանք են՝ դաբաղանյութերը, տարբեր վիտամիններ, միկրոտարրեր, որոնք ունեն օրգանիզմի համար։ Նրանում նաև շատ է բջջանյութը, կարոտինը և պեկտինները։ Այս հատապտղի օգտագործումը կարող է բարելավել տեսողությունը, աղիների գործունեությունը և կարգավորել նյարդային համակարգի աշխատանքը։

Վիտամին C-ի պարունակությամբ այս հատապտուղն անգամ գերազանցում է խաղողին։ Օգտակար է ։

Այս բույսն ունի ամրապնդող, հակաբորբոքային և հականեխիչ հատկություններ։ Իրգայի արտասովոր հատկություններն ունեն հակաօքսիդանտային ազդեցություն։ Այսինքն՝ նրա հատապտուղները հիանալի կանխարգելում են տարբեր ուռուցքների և Ալցհեյմերի հիվանդության դեմ։

Իրգան բուժական նպատակով կիրառվում է հետևյալ դեպքերում՝

1. Արյունը ավելորդ խոլեստերինից մաքրելու համար և որպես սրտանոթային հիվանդությունների ու աթերոսկլերոզի կանխարգելում։
2. Լյարդի և երիկամների առողջությունը պահպանելու համար։
3. Իրգայի հյութ խմելը և նրա հատապտուղներն ուտելը շատ օգտակար է անոթների համար։ Այս բույսը խորհուրդ է տրվում որպես վարիկոզի կանխարգելման միջոց։ Անոթները մաքրվում և ամրանում են, ինչը նվազեցնում է ինֆարկտների առաջացման հավանականությունը։
4. Իրգայի հատապտուղների հյութը շատ արդյունավետ է տարբեր հարբուխային հիվանդությունների ժամանակ, հատկապես անգինայի դեպքում։ Նրանից նաև պատրաստում են բուժիչ կոմպրեսներ թարախային վերքերի համար։
5. Հատապտուղներից պատրաստված հյութն ունի հանգստացնող և կծկող հատկություններ, ինչը հիանալի օգնում է ստամոքս-աղիքային հիվանդությունների ժամանակ։ Այն վերացնում է ցավային զգացողությունները և թեթևացնում բորբոքումը։ Սա հատկապես արդիական է տարբեր կոլիտների և էնտերոկոլիտների դեպքում։
6. Թարմ հատապտուղները անհրաժեշտ են բոլոր տարիքի մարդկանց համար։ Դրանք ունեն հանգստացնող ազդեցություն և օգնում են ավելի արագ քնել։ Նաև այս պտուղները կարող են իջեցնել բարձր ճնշումը։
7. Հատապտուղներից պատրաստված թուրմով ողողումն օգնում է պարոդոնտոզի և ստոմատիտների ժամանակ։

Բացի այդ, իրգան կիրառվում է դիետիկ սննդակարգում։ Նրա պտուղներն օգտագործում են աղանդերների համար, չորացնում, սառեցնում և եփում են։ Չորացված հատապտուղները կարող են փոխարինել չամիչին։

Նաև պտուղներից պատրաստում են շատ համեղ և բուժիչ գինի։

 և օգտագործվում են բուժիչ թուրմերի համար, որոնք դրական ազդեցություն ունեն սրտի աշխատանքի վրա։

> Կարևոր է! Այս հատապտղի մոտ գրեթե բացակայում են կողմնակի ազդեցությունները և հակացուցումներ չկան։
