# Լամբլիաներ - ինչ է սա, ինչպիսին են մակաբույծները

![Հիվանդության ախտանշանները](https://lifeinfo.am/storage/images/lamblianer-inch-en-axtanishner-ev-bujum-115.jpg "Հիվանդության ախտանշանները")

Լամբլիոզը լայն տարածում ունեցող վարակ է, որը տարբեր երկրներում ախտահարում է մեծահասակ բնակչության 5-15%-ին և երեխաների մոտ 40%-ին: Հիվանդությունն առաջանում է օրգանիզմ ներթափանցող պաթոգեն միկրոօրգանիզմների՝ լամբլիաների պատճառով: Թե ինչ են լամբլիաները, ինչպես են նրանք թափանցում օրգանիզմ և ինչում է կայանում նրանց վտանգը, կարդացեք ստորև:

Բովանդակություն:

- [Ինչպիսի՞ն են լուսանկարում](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%AB%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%A5%D5%B6-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4)
- [Կենսացիկլը](#%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BD%D5%A1%D6%81%D5%AB%D5%AF%D5%AC%D5%A8)
- [Ինչպես է տեղի ունենում վարակումը](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AB-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BE%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8)
- [Հիվանդության ախտանշանները](#%D5%B0%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Ինչպես հայտնաբերել լամբլիաները](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%A5%D5%AC-%D5%AC%D5%A1%D5%B4%D5%A2%D5%AC%D5%AB%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)

Հարակից հոդվածներ:- [Էնտերոբիոզ երեխաների մոտ - հիվանդության ախտանշանները և բուժումը](%D5%A7%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80%D5%B8%D5%A2%D5%AB%D5%B8%D5%A6-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%B8%D5%BF-%D5%B0%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-7534 "Էնտերոբիոզ երեխաների մոտ - հիվանդության ախտանշանները և բուժումը")

 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Ինչպիսի՞ն են լուսանկարում Լամբլիաները մանրադիտակային մակաբույծներ են, որոնք բնակվում են մարդու, թռչունների և կենդանիների աղիքներում: Դրանք պատկանում են դրոշակավորների դասին: Նրանք ունեն հատուկ սկավառակ, որի շնորհիվ ծծվում են բարակ աղիքի պատին: Սա լամբլիաներին հնարավորություն է տալիս սնվել արդեն մարսված սննդով՝ ստանալով բոլոր անհրաժեշտ նյութերը: Նրանք գոյատևման և բազմացման համար թթվածնի կարիք չունեն: Նրանց չափերն այնքան փոքր են, որ կղանքում դրանք անզեն աչքով հնարավոր չէ տեսնել: Լամբլիաները կարող են մակաբուծել ինչպես ցիստաների, այնպես էլ տրոֆոզոիտների տեսքով: Տրոֆոզոիտները ներկայացնում են տանձաձև միաբջիջ կառուցվածքներ՝ ծծման սկավառակով: Նրանք բնակվում են բարակ աղիքում և բազմանում են բաժանման միջոցով՝ յուրաքանչյուր 12 ժամը մեկ: Ի տարբերություն նրանց՝ ցիստաները անշարժ են: Դրանք ունեն օվալաձև ձև, ավելի փոքր են լայնությամբ և երկարությամբ: Տեղակայվում են հաստ աղիքում, կարող են արտաքին միջավայրում գոյատևել՝ ամբողջությամբ պահպանելով կենսունակությունը: ![Լամբլիաներ - ինչ է սա, ինչպիսին են մակաբույծները](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-9992667.jpg "Լամբլիաներ - ինչ է սա, ինչպիսին են մակաբույծները") Կարևոր է! Լամբլիաները հաճախ շփոթում են որդերի հետ: Սակայն վնասը, որը պատճառում են որդերը օրգանիզմին, զգալիորեն ավելի մեծ է, քան լամբլիաներինը: Բացի այդ, վերջիններս կարող են ապրել ոչ միայն աղիքներում, այլ նաև լյարդում: Կենսացիկլը Լամբլիաները բազմանում են բարակ աղիքում՝ վեգետատիվ (տրոֆոզոիտային) ձևով գտնվելիս: Սակայն շրջակա միջավայր ընկնելու համար պատասխանատու են մակաբույծների ցիստաները, որոնք առաջանում են հաստ աղիքում: Այդպիսի եղանակով են լամբլիաները տարածվում, և տեղի է ունենում վարակումը: Ցիստաները կայուն են տարբեր գործոնների ազդեցության նկատմամբ, կարող են գտնվել շրջակա միջավայրում ավելի քան 60 օր (խոնավ վայրում): Այսպես, դրանք կարող են ապրել կոյուղում առնվազն 4 ամիս՝ տաք եղանակին: Ջրագծի ջրում ցիստաները գոյատևում են 2-3 ամիս: Կարևոր է իմանալ, որ ջրի քլորով ախտահանումն անգամ դրանց որևէ վնաս չի հասցնում: Ինչպես է տեղի ունենում վարակումը Վարակումը տեղի է ունենում ցիստաների կուլ տալու ժամանակ: Երբ դրանք թափանցում են ստամոքս, նրանց պաշտպանական թաղանթը անհետանում է, և ցիստայից ի հայտ է գալիս տրոֆոզոիտ: Լամբլիոզի զարգացման համար մարդու օրգանիզմում բավարար է ունենալ մոտ 10 ցիստա: Ամենից հաճախ դրանք փոխանցվում են կոնտակտային-կենցաղային ճանապարհով: Վարակման հիմնական աղբյուրներն են. ինվազիայի ենթարկված մարդը; 5. վարակված կենդանիները կամ թռչունները (մարդու համար նրանց մակաբույծները վտանգավոր չեն);
6. միջատները՝ հողի մասնիկների մեխանիկական փոխադրողներ (ուտիճներ, ճանճեր և այլն);
7. աղտոտված ջուրը;
8. սննդամթերքը;
9. ընդհանուր օգտագործման իրերը;
10. հողը, որտեղ բնակություն են հաստատել լամբլիաները:
Երեխաների մոտ վարակի նկատմամբ զգայունությունը երեք անգամ ավելի բարձր է, քան մեծահասակների մոտ: Նրանք ամենախոցելի են վարակման նկատմամբ: Բացի այդ, երեխան սովորաբար լամբլիոզը տանում է ավելի ծանր, քան մեծահասակները: Երեխաներից բացի, հիվանդության հակվածություն ունեն լեղուղիների դիսֆունկցիա, ստամոքսի և աղիքների հիվանդություններ, դիստրոֆիա կամ հիպոտրոֆիա ունեցող մարդիկ:

![Լամբլիաներ - ինչ է սա, ինչպիսին են մակաբույծները](https://lifeinfo.am/storage/images/lamblianer-inch-en-axtanishner-ev-bujum-142.jpg "Լամբլիաներ - ինչ է սա, ինչպիսին են մակաբույծները")

Շատերին հետաքրքրում է, թե արդյոք այս հիվանդությունը վարակիչ է, որքան հեշտությամբ կարելի է վարակվել լամբլիաներով արտաքին միջավայրում: Դրանց տարածումը տեղի է ունենում շատ արագ՝ վարակված օբյեկտի հետ շփման դեպքում: Հատկապես ակտիվ բազմացում լամբլիաների ցիստաների մոտ նկատվում է տաք եղանակին՝ գարնանը և ամռանը: Հենց այդ ժամանակ էլ ավելանում է լամբլիոզով հիվանդացածների թիվը:

> Կարևոր է! Հատկապես հաճախ վարակման աղբյուր են հանդիսանում կեղտոտ մրգերն ու բանջարեղենը: Վարակումը կարելի է կանխել, եթե պահպանվեն սննդամթերքի մշակման նորմերը և անձնական հիգիենայի կանոնները:

## Հիվանդության ախտանշանները

Լամբլիաներով վարակումը միշտ չէ, որ ցայտուն դրսևորվում է: Պատահում է, որ հիվանդները հայտնաբերում են հիվանդությունը պատահաբար, օրինակ, անալիզներ հանձնելուց հետո: Հենց սրանով էլ դրանք վտանգավոր են: Ժամանակին չբուժված հիվանդությունն անցնում է քրոնիկ ձևի՝ մարդուն անհանգստացնելով հաճախակի ռեցիդիվներով: Սովորաբար լամբլիոզի նշանները դրսևորվում են վարակումից 1-2 շաբաթ հետո:

Դրանց թվին են պատկանում.

1. Փորլուծություն: Կղանքի բնորոշ առանձնահատկությունը՝ լորձի և արյան բացակայությունն է:
2. Որովայնի ցավ: Ամենից հաճախ դրսևորվում է վերին հատվածում՝ տարբեր ինտենսիվությամբ:
3. Որովայնի փքվածություն:
4. Գաստրիտ, որը բնորոշ է աղիքային լամբլիայի ազդեցությանը:
5. Թուլություն և բարձրացած հոգնածություն:
6. Գլխացավեր, գլխապտույտ:
7. Ալերգիկ դրսևորումներ՝ քորի, մաշկի ցանի և կոնյուկտիվիտի տեսքով:

![Լամբլիաներ - ինչ է սա, ինչպիսին են մակաբույծները](https://lifeinfo.am/storage/images/lamblianer-inch-en-axtanishner-ev-bujum-108.jpg "Լամբլիաներ - ինչ է սա, ինչպիսին են մակաբույծները")

Հիվանդության նման ընթացքը պայմանավորված է օրգանիզմի ինտոքսիկացիայով, իմունային համակարգի՝ մակաբույծների նկատմամբ ունեցած ռեակցիայով: Բացի այդ, լամբլիաները վատացնում են մարսողությունը, հիվանդը չի ստանում սննդի հետ ընդունվող սննդանյութերի անհրաժեշտ քանակը: Ալերգիկ ռեակցիաները հաճախ ուղեկցում են վարակներին և մակաբուծություններին: Ախտանշանները հիվանդին անհանգստացնում են 2-3 շաբաթ, այնուհետև մեղմանում են: Հիվանդությունը կամ վերածվում է քրոնիկ ձևի, կամ տեղի է ունենում ինքնաբուխ ապաքինում:

## Ինչպես հայտնաբերել լամբլիաները

Ճշգրիտ ախտորոշում սահմանելու համար անհրաժեշտ է հանձնել հետևյալ անալիզները.

1. Ամենատարածված հետազոտությունը՝ կոպրոլոգիականն է: Կղանքի անալիզ հանձնել խորհուրդ է տրվում առնվազն երեք անգամ՝ ախտորոշումը ճշգրիտ հաստատելու համար: Սա պայմանավորված է նրանով, որ ցիստաները ոչ միշտ են առկա կղանքում, դրանց արտազատումը ցիկլային բնույթ ունի: Այս մեթոդը մատչելի է, բայց ոչ միշտ ճշգրիտ և տեղեկատվական:
2. Ավելի հուսալի մեթոդ է դուոդենալ կենսազննումը (բիոպսիա): Հնարավորություն է տալիս ոչ միայն ստուգել աղիքները մակաբույծների առկայության համար, այլև տեսնել փոփոխությունները նրա հյուսվածքային կառուցվածքում: Սակայն մեթոդը հազվադեպ է կիրառվում՝ ցավոտության, բարդությունների ռիսկի և պրոցեդուրայի բարձր արժեքի պատճառով:
3. Ախտորոշման ժամանակակից մեթոդ է էնտերոթեստը: Հիվանդը կուլ է տալիս հատուկ լուծվող պարկուճ, որի թելի վրա այնուհետև կուտակվում են ակտիվ լամբլիաները: Ախտորոշումն իրականացվում է թելը կղանքի հետ միասին հեռացնելուց հետո:
4. Կղանքի հետազոտությունը հակածինների առկայության համար - հնարավորություն է տալիս անալիզն իրականացնել կղանքի փոքր քանակով, որը պահվել է 2 օրից ավելի: Տեղեկատվական է մակաբույծների հայտնաբերման հարցում:
5. Ախտորոշման անուղղակի մեթոդ է լամբլիաների նկատմամբ հակամարմինների անալիզը: Անալիզը ենթադրում է երակից արյան վերցում դատարկ ստամոքսին:

Ախտորոշում սահմանելու համար բժիշկները խորհուրդ են տալիս միանգամից մի քանի անալիզ հանձնել լամբլիաների հայտնաբերման համար: Մակաբույծների հայտնաբերման համալիր մոտեցումը կտա հիվանդության ամբողջական պատկերը և կբացառի ախտորոշիչ սխալի հնարավորությունը: Լամբլիոզի բուժման մարտավարությունը կախված է ախտանշանների արտահայտվածության աստիճանից: Բացատրել, թե ինչպես բուժել, նշանակել դեղամիջոցներ և վերահսկել գործընթացը պետք է միայն բժիշկը:
