# Լող

![լող երեխա lox swimming baby плавание](https://lifeinfo.am/storage/images/lox-42.jpg)

Լողը համարվում է կենսական անհրաժեշտ հմտություն, ինչպես նաև զանգվածային տարածում ունեցող միջոց բազմակողմանի ֆիզիկական դաստիրարակության, կոփման, առողջության ամրապնդման, ինչպես նաև ակտիվ հանգիստ կազմակերպելու համար:

Լողի առողջարարական ամենից բնորոշ հատկությունն այն է, որ լողորդը մշտապես օգտվում է բնական առողջարար գործոններից՝ թթվածնով հագեցած օդից, ջրից և արևից:

Ջրում կատարվող շարժումները մեծ պահանջ են ներկայացնում սիրտ-անոթային համակարգին: Սակայն լողալիս սրտի աշխատանքի համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ՝ ջրի գործադրած ճնշումը հեշտացնում է արյան շրջանառությունը: Լողով մարզվող մարդկանց մոտ մեկ րոպեում սրտի կատարած կծկումներն ավելի քիչ են քան չմարզվողների մոտ, ուստի այդ քիչ կծկումներով դեպի աորտա, այնուհետև բոլոր օրգան համակարգեր է մղում նույնքան արյուն, որքան չմարզվածների կրկնակի անգամ կծկումները:

![](https://lifeinfo.am/storage/images/lox-11.jpg)

Լողը բարենպաստ է ազդում նաև շնչառական համակարգի վրա: Որպեսի լողը ստացվի պետք է կարողանալ ճիշտ շնչել: Լողալու ժամանակ մարզվում է նաև շնչառությանը նպաստող բոլոր մկանախմբերը: Պետք է նաև նշել, որ լողով զբաղվող մարդը շնչում է ջրի մակերեսի հետ անմիջապես շփվող օդը, որն առավել հագեցած է թթվածնով, ուստի ճնչառելով զտված թթվածնով օդը լողորդն անհամեմատ արագորեն կարող է վերականգնել վատնած էներգիան: Մեծանում է թոքերի կենսական տարողությունը: Օրինակ՝ սպորտով չզբաղվող տղամարդկանց թոքերի կենսական տարողությունը միջին հաշվով 3,5-4 լիտր է, իսկ լողորդների մոտ այն հասնում է մինչև 7-8 լիտրի: այսինքն երկու անգամ ավելի:

Առանձնահատուկ է լողի ազդեցություն մարդու մաշկի վրա: Այստեղ պետք է նկատի ունենալ ոչ միայն ջրի հիգիենիկ նշանակությունը, այլ այն, որ մշտապես շփվելով ջրի հետ մաշկը դառնում է առավել առաձգական, նուրբ և միևնույն ժամանակ ամուր և դիմացկուն:

Լողը միակ մարզաձևն է, որի ժամանակ աշխատում են գրեթե բոլոր մկանախմբերը: Այդ իսկ պատճառով լողով զբաղվող մարդիկ ունենում են համաչափ կազմվածք: Անհրաժեշտություն չի առաջանում առանձին-առանձին մարզել ձեռքերը, ոտքերը, որովայնի մկանները, մեջքը և կրծքամկանները:

Լողային շարժումների օգտակարությունը հնարավորություն է տալիս այս մարզաձևը ներառել բուժական և հետ բուժական ֆիզիկական մեթոդների շարքում: Լողը որպես բուժական ֆիզիկական վարժություն հաջողությամբ կիրառվում է սիրտ-անոթային և շնչառական համակարգերի, կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգերի, հետվիրաբուժական, կեցվածքային շեղումների հետ կապված հիվանդությունների դեպքում:

Լողը հիանալի միջոց է ավելորդ քաշից ազատվելու համար: Քանզի լողալու ժամանակ մարդ ծախսում այնքան էներգիա որ այն սննդի միջոցով կարող է ընդունել 2 օրվա ընթացքում: Դրան նպաստում է ջրային միջավայրը, իր ստեղծած ջրային դիմադրության շնորհիվ: Օրինակ՝ 100 մետր լողալու ժամանակ լողորդը ծախսում է նույնքան էներգիա որքան 1000 մետր վազքի դեպքում:

![](https://lifeinfo.am/storage/images/lox-30.jpeg)

Լողը հիանալի միջոց է սթրեսային վիճակներից դուրս գալու համար: Ջուրը ամբողջովին «մաքրում» է բացասական էներգիան՝ տալով թարմություն և առույգություն:

Որպես ժամանցի կազմակերպման ձև, լողը ունի բոլոր հնարավորությունները:

Լողը` որպես ամենատարածված և զարգացող մարզաձև ընդգրկված է Օլիմպիական խաղերի ծրագրի մեջ և խաղարկվում է 32 կոմպլեկտ մեդալ, որը թվով զիջում է միայն աթլետիկային:

---

![Լող պարապելու պատճառներ](https://lifeinfo.am/storage/images/thumbnail/10-patchar-loxavazan-gnalu-hamar-30.jpeg "10 պատճառ լողավազան գնալու համար")

[10 պատճառ լողավազան գնալու համար](https://lifeinfo.am/10-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC-%D5%AC%D5%B8%D5%B2%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-7252)

Հենց հիմա լողի գնալու պատճառ [Տեսնել ավելին](https://lifeinfo.am/10-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC-%D5%AC%D5%B8%D5%B2%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-7252)
