#  Լորենու ծաղիկի բուժիչ հատկությունները

![Բուժիչ հատկությունները](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-66899682.jpg "Բուժիչ հատկությունները")

Լորենու ծաղկման ժամանակ միշտ մեղրի հոտ է տարածվում։ , որոնք գրավում են մեղուներին, հին ժամանակներից մեր նախնիների կողմից կիրառվել են ամենատարբեր հիվանդությունների բուժման համար։ Լորենու ծաղկից պատրաստվում էին զանազան թուրմեր և եփուկներ, որոնք արդյունավետ կանխարգելիչ և բուժիչ միջոցներ էին տարբեր հիվանդությունների դեպքում։ Լորենու ծաղկի բուժիչ և մոռացության չեն մատնվել նաև այսօր։

Բովանդակություն՝

- [Բուժիչ հատկությունները](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%AB%D5%B9-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)

## Բուժիչ հատկությունները

Լորենու ծաղիկը հարուստ է այնպիսի օգտակար նյութերով, ինչպիսիք են ֆլավոնոիդները, եթերային յուղերը, ամինաթթուները, հակաօքսիդանտները։ Նրա բաղադրության մեջ մտնում է նաև C վիտամինը։ Այս ամենը հնարավորություն է տալիս լորենու ծաղիկը կիրառել բազմաթիվ հիվանդությունների բուժման համար։

Լորենու ծաղիկն օժտված է հետևյալ օգտակար հատկություններով.

- հակաբորբոքային;
- ընդհանուր ամրացնող;
- հանգստացնող;
- միզամուղ;
- քրտնաքշող։

Լորենու ծաղիկը անփոխարինելի է որպես ընդհանուր ամրացնող միջոց։ Այն ակտիվորեն օգտագործվում է իմունիտետը բարձրացնելու համար։ Կանոնավոր կերպով , դուք կարող եք պաշտպանվել տարբեր վարակներից և վիրուսներից։ Լորենու ծաղիկը հիանալի օգնում է մրսածության ժամանակ, հատկապես երբ անհրաժեշտ է իջեցնել բարձր ջերմությունը և դադարեցնել տևական հազը։

Լորենու ծաղկի կազմում դաբաղանյութերի առկայության շնորհիվ այն խորհուրդ է տրվում որպես հակաբորբոքային միջոց։ Բերանի խոռոչի և կոկորդի բորբոքումների ժամանակ լավ է օգնում լորենու ծաղկի եփուկով ողողումը։ Այն վերացնում է բորբոքումը և մեղմացնում ցավը։

> Ուշադրություն՝ Հղիության և կրծքով կերակրման ընթացքում լորենու ծաղկի կիրառումը խորհուրդ չի տրվում։

Լորենու ծաղիկը արդյունավետ է նաև սրտանոթային համակարգի բնականոնացման համար։ Այն բարելավում է արյունատար անոթների առաձգականությունը, բարելավում է արյան բաղադրությունը՝ հեռացնելով դրանից թունանյութերը, կայունացնում է սրտի աշխատանքը։ Լորենու ծաղիկը աթերոսկլերոզի կանխարգելման լավ միջոց է։

> Կարևոր է! հայտնի է շատերին, սակայն քչերը գիտեն նրա եզակի բուժիչ հատկությունների մասին!

Լորենու ծաղիկը օգտակար է նաև նրանց համար, ովքեր տառապում են ավելորդ քաշից։ Ունենալով միզամուղ հատկություններ, այն թույլ է տալիս օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկը և արագացնում է նյութափոխանակությունը, ինչը կարող է նպաստել քաշի կորստին։ Այն օգնում է նաև տարբեր երիկամային հիվանդությունների ժամանակ։

 անփոխարինելի է նյարդային համակարգի աշխատանքի խանգարումների ժամանակ։ Կանոնավոր օգտագործման դեպքում այն կարող է օգնել նևրոզների, միգրենների և պարբերական գլխացավերի ժամանակ։ Ունենալով հանգստացնող ազդեցություն, այն բարելավում է քունը, օգնում է անքնության դեպքում, վերացնում է անհանգստության զգացումը։

> Ուշադրություն՝ Լորենու ծաղիկը չպետք է ընդունել նրա նկատմամբ անհատական անհանդուրժողականության դեպքում։

Լորենու ծաղիկը խորհուրդ է տրվում նաև տարբեր վնասվածքների և մաշկային հիվանդությունների ժամանակ։ Լոսյոնների և եփուկների տեսքով այն արդյունավետ է այտուցների, ֆուրունկուլեզի, ալերգիկ ցանավորումների, դերմատիտի դեպքում։ Կիրառելով լորենու ծաղիկը, դուք արագացնում եք մաշկածածկույթի վերականգնման գործընթացը ամենատարբեր քերծվածքների, խոցերի, վերքերի և կապտուկների ժամանակ։

Ստամոքսաղիքային տրակտի աշխատանքի խնդիրների դեպքում նույնպես արդյունավետ է լորենու ծաղիկը։ Այն օգնում է դիզենտերիայի, փորլուծության, ստամոքսի խոցի ժամանակ։ Կարգավորում է մարսողական համակարգի աշխատանքը։ Լավ է օգնում նաև տարբեր թունավորումների ժամանակ։
