# Ծոցաբորբի բուժումը ցիկլամենով - բաղադրատոմսեր տնային պայմաններում

![Ինչպես բուժել ծոցաբորբը ցիկլամենով](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-86528373.jpg "Ինչպես բուժել ծոցաբորբը ցիկլամենով")

Ծոցաբորբը հաջողությամբ բուժվում է համալիր միջոցառումներով: Բացի հիմնական դեղամիջոցներից, խորհուրդ է տրվում կիրառել ժողովրդական միջոցներ: Դրանք հանդես են գալիս որպես օժանդակ թերապիա: Ցիկլամենը ծոցաբորբի դեմ կիրառվում է վաղուց, միջոցն ապացուցել է իր արդյունավետությունը: Այն նշանակվում է կաթիլների, քսուքների, թուրմերի և ինհալացիաների համար հիմք հանդիսացող միջոցի տեսքով:

Բովանդակություն:

- [Բույսի օգտակար հատկությունները](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%B5%D5%BD%D5%AB-%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Ազդեցություն](#%D5%A1%D5%A6%D5%A4%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)
- [Ինչպես բուժել ծոցաբորբը ցիկլամենով](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%A5%D5%AC-%D5%AE%D5%B8%D6%81%D5%A1%D5%A2%D5%B8%D6%80%D5%A2%D5%A8-%D6%81%D5%AB%D5%AF%D5%AC%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%B8%D5%BE)
- [Քսուքներ](#%D6%84%D5%BD%D5%B8%D6%82%D6%84%D5%B6%D5%A5%D6%80)
- [Թուրմ](#%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D5%B4)
- [Կաթիլներ](#%D5%AF%D5%A1%D5%A9%D5%AB%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80)
- [Յուղ](#%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2)
- [Հակացուցումներ](#%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80)

Առնչվող հոդվածներ.- [Ինչպես լվանալ քիթը տնային պայմաններում ծոցաբորբի ժամանակ](%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%AC%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AC-%D6%84%D5%AB%D5%A9%D5%A8-%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%A3%D5%A1%D5%B5%D5%B4%D5%B8%D6%80%D5%AB%D5%BF%D5%AB-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF-3201 "Ինչպես լվանալ քիթը տնային պայմաններում ծոցաբորբի ժամանակ")
- [Ծոցաբորբի բուժումը Sinuforte պատրաստուկով](%D5%A3%D5%A1%D5%B5%D5%B4%D5%B8%D6%80%D5%AB%D5%BF%D5%AB-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%BD%D5%AB%D5%B6%D5%B8%D6%82%D6%86%D5%B8%D6%80%D5%BF%D5%A5-%D5%BA%D5%A1%D5%BF%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%B8%D6%82%D5%AF%D5%B8%D5%BE-4230 "Ծոցաբորբի բուժումը Sinuforte պատրաստուկով")

 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Բույսի օգտակար հատկությունները Ցիկլամեն ծաղիկը, որն անվանում են նաև ալպիական մանուշակ, քմահաճ բույս է: Նրա գլխավոր արժանիքներից կարելի է նշել ուրույն գեղեցկությունը և ուժեղ բուժիչ ազդեցությունը: Ծաղկի առանձնահատկությունների մասին հայտնի է շատ վաղուց: Բուժական նպատակներով օգտագործում են ցիկլամենի ցողունն ու արմատը: Բույսի հիման վրա պատրաստված պատրաստուկներն ունեն հակաբակտերիալ, հակաբորբոքային և հանգստացնող հատկություններ: Ցիկլամենի պալարները հարմար են ծոցաբորբի, մրսածության, ռադիկուլիտի նոպաների, միգրենների բուժման համար: Բույսը նաև ակտիվորեն կիրառվում է քունը կարգավորելու, նևրաստենիայից և դեպրեսիվ վիճակներից ազատվելու համար: Ազդեցություն Բույսի հյութը կիրառվում է ծոցաբորբի բուժման, ինչպես նաև դրա կանխարգելման համար: Բույսի կազմի ակտիվ բաղադրիչներից կարելի է նշել. յուրահատուկ ցիկլամին ալկալոիդը, որն ունակ է վերածվելու ակտիվ ցիկլամերիտինի. 3. օրգանական թթուներ.
4. մակերեսային ակտիվ նյութեր` սապոնիններ.
5. բնական եթերային յուղեր:
Ցիկլամենի հյութով բուժումը տարբերվում է մեծաթիվ առավելություններով և արագ արդյունք է տալիս: Կազմի մեջ մտնող նյութերն ունեն հետևյալ ազդեցությունները.

- հեռացնում են քթի ծոցերում կուտակված լորձը.
- նվազեցնում են ակտիվ մանրէների քանակը.
- հանում են բորբոքումը.
- նվազեցնում են այտուցը.
- ազատում են ցավային զգացողություններից.
- նպաստում են քթի վնասված հյուսվածքների և լորձաթաղանթի արագ վերականգնմանը.
- ամրապնդում են իմունային համակարգը, օգնում են օրգանիզմին վերականգնել պաշտպանական ուժերը:

> Կարևոր է: Չնայած ցիկլամենի լայն տարածվածությանը, դրա բաղադրիչների հիման վրա պատրաստված դեղամիջոցները պետք է կիրառել բուժող բժշկի առաջարկությունները հաշվի առնելով:

## Ինչպես բուժել ծոցաբորբը ցիկլամենով

Նախքան ծաղկի հյութից պատրաստված դեղամիջոցի կիրառումը սկսելը, անհրաժեշտ է ծանոթանալ թերապիայի նրբություններին և ակտիվ նյութերի ազդեցության սկզբունքին:

![Թուրմ](https://lifeinfo.am/storage/images/ciklamenov-cocaborbi-bujum-tnayin-paymannerum-172.jpg "Թուրմ")

Դեղատներում կարելի է գտնել ցիկլամենի բաղադրիչներ պարունակող տարբեր ձևերի դեղամիջոցներ.

- թուրմեր.
- կաթիլներ.
- սփրեյներ.
- յուղեր:

Միջոցների մեծ մասը կարելի է պատրաստել տնային պայմաններում` ըստ ժողովրդական բաղադրատոմսերի:

Մաքուր վիճակում ցիկլամենի հյութը գործնականում չի օգտագործվում: Խտանյութի տոքսիկությունը նվազեցնելու համար ստացված հեղուկը պետք է նոսրացնել տաք ջրով: Թույլատրելի համամասնությունների մասին նախապես արժե հարցնել բժշկի մոտ:

> Ուշադրություն! Ծոցաբորբի բուժումը ցիկլամենով պետք է իրականացնել զգուշությամբ:

Բույսի հետ աշխատելուց առաջ և հետո անհրաժեշտ է ձեռքերը մանրակրկիտ լվանալ օճառով: Մաշկի վրա կամ եղունգների տակ մնացած նյութերը կարող են ուժեղ ալերգիա առաջացնել դրան հակված մարդկանց մոտ:

### Քսուքներ

Քսուքի տեսքով դեղամիջոցը հեշտությամբ կարելի է պատրաստել տանը: Կազմի հիմքի դերը կատարում է հայտնի միջոցը: Վերցվում է 50 գ Վիշնևսկու քսուք, որին ավելացնում են ընտանի բույսերի հյութից 5-ական կաթիլ.

- ցիկլամենի.
- կալանխոեի.
- հալվեի:

![Կաթիլներ](https://lifeinfo.am/storage/images/ciklamenov-cocaborbi-bujum-tnayin-paymannerum-175.jpg "Կաթիլներ")

Ստացված խառնուրդին ավելացնում են սոխի հյութի մի քանի կաթիլ, այնուհետև բոլոր բաղադրիչները լավ խառնում են: Պատրաստի միջոցը քսվում է ոլորված բամբակյա խծուծների վրա, որոնք այնուհետև տեղադրվում են քթանցքերի մեջ: Ընթացակարգը պետք է կատարել նստած դիրքում, քանի որ մի քանի րոպե անց քթից ակտիվորեն սկսում է դուրս գալ ծնոտային ծոցերի պարունակությունը:

> Իմացե՛ք! Ամբողջ գործընթացը տևում է մոտ կես ժամ: Բառացիորեն մի քանի շաբաթ անց նման թերապիայից հիվանդությունը նահանջում է:

### Թուրմ

Բուժիչ բույսի թուրմը ազատորեն վաճառվում է դեղատներում: Սակայն դեղամիջոցը կարելի է պատրաստել նաև ինքնուրույն: Տնային պատրաստման բաղադրատոմսը բավականին պարզ է. 2 գ մանրացված ցիկլամենի արմատը լցնում են 100 մլ եռման եռացրած ջրով և թողնում թրմվի մեկ ժամ: Կիրառումից առաջ 0,5 ճ/գ թուրմը նոսրացնում են 1 լ տաք ջրով:

Պատրաստված թուրմը քթի մեջ կաթեցնել հարկավոր է օրական մինչև 5 անգամ: Բավական է յուրաքանչյուր քթանցքի մեջ 2-ական կաթիլ: Ընթացակարգերը պետք է կատարել ամեն օր, մեկ շաբաթվա ընթացքում:

### Կաթիլներ

Ցիկլամեն պարունակող կաթիլները ծոցաբորբի դեմ շատ արագ են ցուցաբերում բուժիչ ազդեցություն: Դեղատների դարակներին կան բուսական բաղադրիչներով շատ պատրաստուկներ.

- Sinuforte.
- Neonox Tsiklamen.
- Sinupret.
- Tsiklamenos.
- Apifarm:

> Կարևոր է! Յուրաքանչյուր պատրաստուկ ունի հակացուցումներ և կիրառման որոշակի եղանակներ: Կիրառելուց առաջ արժե ուշադիր ծանոթանալ կից հրահանգին:

![Յուղ](https://lifeinfo.am/storage/images/ciklamenov-cocaborbi-bujum-tnayin-paymannerum-115.jpg "Յուղ")

Կաթիլներն ինքնուրույն պատրաստելու եղանակները բավականաչափ շատ են: Օրինակ.

- մաքրված ցիկլամենի արմատը պետք է մանրացնել.
- ստացված զանգվածը մանրակրկիտ քամել.
- հեղուկը ֆիլտրել կրկնակի շերտով ծալված մարլայով.
- հյութին ավելացնել տաք ջուր 1:4 հարաբերությամբ:

Պատրաստի կաթիլներին խորհուրդ է տրվում ավելացնել մի քիչ արևածաղկի յուղ: Այսպես կարելի է խուսափել ընթացակարգից հետո քթի լորձաթաղանթի ավելորդ չորացումից: Յուրաքանչյուր քթանցքի համար բավական է երկու կաթիլ: Ցիկլամեն պարունակող պատրաստուկները անհրաժեշտ է կիրառել հորիզոնական դիրքում, գլուխը մի փոքր ետ թեքելով:

> Կարևոր է! Բույսի հիման վրա պատրաստված միջոցները պետք է պահել սառնարանում:

### Յուղ

Ցիկլամենի յուղը կարելի է գտնել ցանկացած դեղատանը: Բույսից ստացված քաղվածքն ունի ավելի մեղմ ազդեցություն, քան մյուս դեղաձևերը: Յուղի կիրառման ժամանակ գործնականում չի առաջանում քթի լորձաթաղանթի չորացման խնդիր:

![Ծոցաբորբի բուժումը ցիկլամենով - բաղադրատոմսեր տնային պայմաններում](https://lifeinfo.am/storage/images/ciklamenov-cocaborbi-bujum-tnayin-paymannerum-193.jpg "Ծոցաբորբի բուժումը ցիկլամենով - բաղադրատոմսեր տնային պայմաններում")

> Ուշադրություն! Յուղային կազմը կիրառվում է հարբուխի, ծոցաբորբի, մրսածության և քթի խոռոչում առաջացող գոյացությունների դեմ պայքարելու համար:

Կիրառման տարբերակներից ամենահայտնիներն են համարվում.

- ինհալացիաներ.
- կաթեցում առավոտյան և երեկոյան.
- ներքին ընդունում` կիտրոնի հյութից և մեղրից պատրաստված թուրմի կազմում.
- քթանցքների մեջ ներմուծում խծուծների միջոցով:

Թերապիան անցկացվում է մեկ շաբաթվա ընթացքում, այնուհետև անում են յոթօրյա ընդմիջում: Եթե կողմնակի ազդեցություններ չկան, բուժումը կարելի է վերսկսել:

## Հակացուցումներ

Ցիկլամենը համարվում է թունավոր: Այդ իսկ պատճառով բույսի հիման վրա պատրաստված կազմերը պետք է կիրառել մեծ զգուշությամբ: Օրինակ` ցիկլամենի բաղադրիչների ներքին ընդունումը հակացուցված է նախադպրոցական տարիքի երեխաներին և հղի կանանց: Սակայն որոշ պատրաստուկներ բուժող բժշկի խիստ հսկողության ներքո թույլատրվում է կիրառել նաև փոքր տարիքի հիվանդների մոտ:

> Իմացե՛ք! Ցիկլամենի հիման վրա պատրաստված պատրաստուկներով բուժումով զբաղվել կարելի է միայն մասնագետի հետ խորհրդակցելուց հետո:

Բույսի բաղադրիչների չափաբաժնի գերազանցումը կարող է առաջացնել գլխապտույտ, գանգուղեղային ցավեր, մարսողության խանգարում, որն ուղեկցվում է փսխումով և փորլուծությամբ: Հազվադեպ դեպքերում կարող են նկատվել շնչառության ռիթմի խանգարում, սրտանոթային գործունեության դիսֆունկցիա, ցնցումներ:
