# Կակազություն

![Ինչ է կակազությունը](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-41968566.jpg "Ինչ է կակազությունը")

Ուժեղ սթրեսի, վախի ֆոնի վրա որոշ երեխաների մոտ, ավելի հազվադեպ՝ մեծահասակների մոտ, զարգանում է կակազություն: Հիվանդությանը բնորոշ է խոսքի սահունության բացակայությունը, ընդհատվածությունը, հնչյունների, վանկերի կրկնությունը: Բուժման համար կիրառվում են տարբեր մեթոդներ՝ հոգեթերապիայից մինչև դեղորայքային պատրաստուկներ:

Բովանդակություն:

- [Ինչ է կակազությունը](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8)
- [Կակազության տեսակները](#%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Պատճառները](#%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Ախտանիշները](#%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80)
- [Բարդությունները](#%D5%A2%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80)
- [Ախտորոշումը](#%D5%A1%D5%AD%D5%BF%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4)
- [Ինչպես ազատվել կակազությունից](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D6%81)
- [Բուժումը մեծահասակների մոտ](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%B4%D5%A5%D5%AE%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%B8%D5%BF)
- [Կակազության բուժումը երեխաների մոտ](#%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%B8%D5%BF)
- [Կանխարգելումը](#%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AD%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%B4)

## Ինչ է կակազությունը

Կակազությունը խոսքի տեմպո-ռիթմիկ կազմակերպման խանգարում է, որի ժամանակ նկատվում են բառերի, հնչյունների բազմակի կրկնություններ, ձայնավորների ձգձգում, նախադասությունների ընդհատվածություն:

Կակազությունը առավելապես առաջանում է 3-5 տարեկան հասակում, սակայն երբեմն՝ սթրեսի կամ այլ էթիոլոգիայի պատճառների ֆոնի վրա, հիվանդությունը զարգանում է նաև դեռահասների, միջին և ծերունական տարիքի մարդկանց մոտ:

> Կարևոր է! Կակազությամբ զորակոչվո՞ւմ են բանակ: Զինվորական ծառայությունից ազատվում են այն երիտասարդները, ովքեր ունեն ախտորոշված կակազության բարձր աստիճան, ունեն խախտումներ խոսքային ապարատի բոլոր բաժիններում, նկատվում են նևրոտիկ դրսևորումներ, ցնցումներ, շնչառության ակնհայտ խնդիրներ:

## Կակազության տեսակները

Խոսքային խանգարումների տեսակը և ծանրության աստիճանը որոշելու համար կիրառվում են տարբեր դասակարգումներ:

Պաթոլոգիայի տեսակները.

1. Էվոլյուցիոն - հիվանդությունն առաջանում է 2-4 տարեկանում, դեռահասության տարիքում թուլանում է, լինում է նևրոտիկ և նևրոզանման:
2. Ռեակտիվ - ունի հոգեծին բնույթ, առաջանում է դեռահասների մոտ՝ որպես ռեակցիա անբարենպաստ իրադարձությունների նկատմամբ:
3. Սիմպտոմատիկ - հիվանդության երկրորդային ձևը զարգանում է կենտրոնական նյարդային համակարգի օրգանական բնույթի վնասման հետևանքով: Այն ախտորոշվում է ուռուցքների, արյան վատ շրջանառության, էնցեֆալիտի դեպքում:
4. Ըստ ծանրության աստիճանի՝ հիվանդությունը լինում է թեթև, միջին և ծանր:

Կակազության նևրոտիկ ձևի առաջացմանը նախորդում է ուժեղ սթրեսը, նյարդային ցնցումը: Պաթոլոգիայի այս ձևը կարող է առաջանալ նորմալ զարգացում ունեցող 2-6 տարեկան երեխաների մոտ: Երբեմն նկատվում են կլինիկական ցնցումներ, որոնք ուժեղանում են խոսքի սկզբում նյարդային լարվածության ժամանակ: Հիվանդության այս տեսակը կոչվում է լոգոնևրոզ:

![Կակազության տեսակները](https://lifeinfo.am/storage/images/kakazutyun-patcharner-axtanishner-bujum-120.jpg "Կակազության տեսակները")

Նևրոտիկ կակազությունը բաժանվում է 3 տեսակի՝ կախված խոսքի առանձնահատկություններից: Կլոնիկ ձևը դրսևորվում է որոշ հնչյունների, վանկերի, բառերի բազմակի կրկնությամբ: Տոնիկ կակազությունն ախտորոշվում է երկար դադարների, բառերի ավելորդ ձգձգվածության և երկարացման առկայության դեպքում: Գոյություն ունի նաև խառը տեսակը, երբ պաթոլոգիայի տարբեր տիպեր հերթափոխվում են:

Նևրոզանման կակազությունը վկայում է ուղեղի տարբեր խանգարումների առկայության մասին, առաջանում է 3-4 տարեկանում՝ խոսքի ինտենսիվ զարգացման ժամանակաշրջանում: Այս պաթոլոգիայով երեխաները արագ հոգնում են, նրանք դյուրագրգիռ են, երբեմն նկատվում են հոգեբուժական շեղումներ:

Կակազության թեթև աստիճանի դեպքում առաջանում են աննշան կակազանքներ, որոնք գործնականում չեն խանգարում հաղորդակցությանը, սակայն անհրաժեշտ է դիմել մասնագետի, որպեսզի պաթոլոգիան չվերածվի խրոնիկական ձևի: Հիվանդության միջին աստիճանի դեպքում կակազանքները բավական երկարատև են, մարդը հաճախ կանգ է առնում նախադասության կեսին:

Կակազության ո՞ր աստիճանին է ուղեկցում էմբոլոֆրազիան: Էմբոլները կամ մակաբույծ-բառերը յուրաքանչյուր նախադասության սկզբում հիվանդության ծանր խրոնիկական ձևի նշան են: Կարող են ավելանալ նաև այլ պաթոլոգիաներ՝ լոգոֆոբիա (խոսելու վախ) և կամավոր, ակամա ուղեկցող շարժումներ:

Լոգոնևրոզ և նևրոզանման կակազություն - տարբերությունների աղյուսակ

ԲնութագիրԼոգոնևրոզԿակազությունՁևՀոգեծին հիվանդություն, հիմնականում վնասվում են խոսքային ֆունկցիաներըՖիզիոլոգիական հիվանդությունԱռաջացման պատճառներըԱնբարենպաստ հոգեբանական գործոններԳլխուղեղի օրգանական վնասվածքներՀիվանդության դրսևորման աստիճանըՀանգիստ միջավայրում հիվանդության նշանները գործնականում բացակայում ենԴրսևորվում է մշտապեսՈւղեկցող հիվանդությունների առկայությունԼոգոֆոբիա, դեմքի տիկեր, մկանային լարվածություն, կոպերի, շուրթերի հաճախակի դողում, էնուրեզ:Ուժեղ ժեստիկուլյացիա, անհստակ արտասանություն, խոսքի բարձր ակտիվություն, լոգոֆոբիան այս դեպքում բացակայում էՈ՞ր տարիքում է հայտնվում2-5 տարեկանում, ավելի մեծ տարիքում հիվանդության առաջացման ռիսկը չի գերազանցում 1%-ըԱվելի հաճախ՝ 3-4 տարեկանում, սակայն ուռուցքների կամ ուղեղի վնասվածքների ֆոնի վրա կարող է առաջանալ ցանկացած տարիքում> Կարևոր է! Կակազությունը արագ զարգացող հիվանդություն է: Խոսքային խնդիրների ֆոնի վրա սկսում են առաջանալ տարբեր ուղեկցող պաթոլոգիաներ: Եթե ժամանակին չսկսել թերապիան, հիվանդությունը կվերածվի խրոնիկական ձևի, որը լրիվությամբ բուժելը շատ դժվար է լինում:

## Պատճառները

Կակազությունն առաջանում է խոսքային ապարատի մկանների ցնցումների հետևանքով, որոնք առաջանում են նյարդային գործընթացների խախտման ֆոնի վրա: Արդյունքում խախտվում է նյարդային իմպուլսների փոխանցումը գլխուղեղի որոշ հատվածներում, խոսքի բաղադրիչները սկսում են աշխատել ասինխրոն: Խոսքային խնդիրների ճշգրիտ էթիոլոգիան առայժմ բացահայտված չէ, սակայն գոյություն ունի մի շարք գրգռող հոգեբանական, ֆիզիոլոգիական և սոցիալական գործոններ:

![Պատճառները](https://lifeinfo.am/storage/images/kakazutyun-patcharner-axtanishner-bujum-153.jpg "Պատճառները")

Ինչու՞ է առաջանում կակազությունը.

- ուժեղ վախ, հոգեհուզական ցնցում, վախեր;
- գլխուղեղի վնասվածքներ;
- վաղ տարիքում ինտենսիվ մտավոր ծանրաբեռնվածություն;
- ծննդաբերական վնասվածքներ, որոնք հանգեցրել են ԿՆՀ-ի վնասման;
- կնոջ վարակիչ հիվանդություններ հղիության ընթացքում;
- կյանքի առաջին ամիսներին վարակիչ բնույթի ծանր պաթոլոգիաներ, ռախիտ;
- կակազող հարազատների խոսքի կրկնօրինակում, ծնողների արագ և անհստակ խոսք;
- փչացվածություն, ընտանիքում լարված հարաբերություններ, ձախլիկության վերադաստիարակում;
- քթըմպանի, կոկորդի հաճախակի և խրոնիկական հիվանդություններ:

Մեծահասակների մոտ կակազությունը զարգանում է ինսուլտի, գանգուղեղային վնասվածքի հետևանքով, ուղեղի ուռուցքների ֆոնի վրա:

Կակազությունը կարո՞ղ է ժառանգաբար փոխանցվել: Այո, եթե ծնողներն ունեն խոսքային խնդիրներ, ապա երեխայի մոտ նմանատիպ պաթոլոգիայի զարգացման ռիսկը մեծանում է 15-20%-ով: Ընդ որում, հիվանդությունը ավելի հաճախ փոխանցվում է տղաներին, քան աղջիկներին:

> Կարևոր է! Հոգեսոմատիկայի տեսանկյունից կակազությունը դիտարկվում է որպես ռեակցիա մշտական չասված վիրավորանքների, նախանձի, ուշադրության բացակայության, ծնողների կողմից խիստ հսկողության նկատմամբ:

## Ախտանիշներ

Կակազությունը զարգանում է աստիճանաբար, սկզբնական փուլում առաջանում են աննշան կակազումներ, իսկ խոսքը չի կորցնում իր հարթությունը, ուղեկցող խնդիրներ բացակայում են: Երբեմն ուժեղ նյարդային ցնցումից հետո երեխան լռում է, իսկ որոշ ժամանակ անց սկսում է խոսել, սակայն արդեն առկա են խոսքի խնդիրներ:

Կակազության ախտանշանները.

- կակազումները դառնում են հաճախակի, հատկապես հաճախ առաջանում են արագ, հուզիչ խոսքի ժամանակ, բարդ, նոր բառեր արտասանելիս.
- ջղաձգային համախտանիշի զարգացմանը զուգընթաց կակազությունն առաջանում է հնչյունների, վանկերի վրա, մարդը փորձում է բարդ բառերը փոխարինել ավելի պարզերով.
- հայտնվում է անվստահություն խոսքում, նախադասության սկզբում կարճատև դադարները դառնում են ավելի երկար.
- խոսքը դառնում է հատվածային, ընդհատվող.
- ձայնավոր հնչյունների արտասանության ժամանակ առաջանում են խոսքի ապարատի օրգանների մկանների ջղաձգումներ.
- ուժեղ սպազմերը կարող են հրահրել շնչառության խնդիրներ.
- ցնցումներ, որովայնի մկանների ընդգծված կծկումներ.
- տիկ, դիմախաղ.
- հոգեհուզական վիճակի խանգարում, քնի խնդիրներ.

Մեծահասակների մոտ խոսքի խանգարման ընթացքը ավելի բարդ է, քան երեխաների մոտ, ուղեկցվում է տարբեր ֆոբիաներով, խուճապային նոպաներով, անհանգստությամբ, շնչահեղձության և տախիկարդիայի նոպաներով, քաոսային շարժումներով: Խոսքն ընդհատվող է, կտրուկ փոխվում է ձայնի տեմբրը, առկա են բազմաթիվ ավելորդ բառեր:

> Կարևոր է! Ոչ միշտ են աննշան խոսքային շեղումները պայմանավորված կակազությամբ: Լավ ֆիզիկական և մտավոր զարգացում ունեցող երեխաների մոտ կակազումները կարող են կապված լինել այն բանի հետ, որ մտածողության պրոցեսը առաջ է անցնում խոսքից, երեխան պարզապես չի հասցնում ձևավորել իր միտքը սեղանափոքր բառապաշարի պատճառով:

## Բարդություններ

Կակազության ժամանակ հաճախ առաջանում են հոգեբանական բնույթի խնդիրներ, որոնց բուժումը բավականին բարդ է լինում: Խոսքի խնդիրներ ունեցող մարդը դառնում է փակված, կասկածամիտ, առաջանում են դեպրեսիվ վիճակներ և ինքնասպանության մտքեր: Որոշ հիվանդների մոտ նկատվում են ուժեղ ագրեսիայի նոպաներ, որոնք վտանգավոր են շրջապատի համար:

Խոսքի խանգարումների հետևանքները.

- վեգետատիվ և էքստրապիրամիդային շեղումներ.
- ներգանգային ճնշման բարձրացում.
- բբերի լայնացում.
- կեցվածքի խանգարում, օստեոխոնդրոզ.
- վեստիբուլյար ապարատի աշխատանքի վատթարացում.
- հարթաթաթություն.

> Կարևոր է! Ինչպես շփվել կակազություն ունեցող անձանց հետ: Չպետք է կենտրոնանալ խնդրի վրա, շտապեցնել կակազող մարդուն, փորձել հուշել նրան բառեր: Շփման ժամանակ պարզապես անհրաժեշտ է համբերություն ունենալ, հանգիստ լսել:

## Ախտորոշում

Խոսքային խնդիրների հետազոտության հիմքը կազմում է անամնեզի հավաքագրումը, բժշկի համար կարևոր է հաստատել, թե երբ և ինչից հետո է առաջացել կակազությունը: Ով է բուժում կակազությունը: Վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ է խորհրդակցել լոգոպեդի, հոգեբանի, նյարդաբանի հետ, կատարել նեյրոհոգեբանական թեստավորում:

![Ախտանիշներ](https://lifeinfo.am/storage/images/kakazutyun-patcharner-axtanishner-bujum-187.jpg "Ախտանիշներ")

Կակազություն ունեցող երեխաների և մեծահասակների ախտորոշումը ներառում է.

- գլխուղեղի ՀՇ (համակարգչային շերտագրություն).
- լսողության, խոսքային հիշողության, բանավոր խոսքի ախտորոշում.
- գլխուղեղի ՄՌՇ (մագնիսառեզոնանսային շերտագրություն).
- ԷԷԳ, ՌԷԳ.

Կակազության ախտորոշումը դրվում է, եթե 100 բառի հաշվով ընդհատումների քանակի ցուցանիշը կազմում է ավելի քան 10%, ընդ որում դադարի տևողությունը գերազանցում է 1 վայրկյանը և ուղեկցվում է ուժեղ մկանային լարվածությամբ:

> Կարևոր է! Հնարավո՞ր է ազատվել կակազությունից մեկընդմիշտ: Կակազությունը դասվում է կրկնվող հիվանդությունների շարքին, սակայն ճիշտ կորեկցիայի դեպքում սրացում կարող է տեղի ունենալ միայն ուժեղ սթրեսի, գանգագլխուղեղային վնասվածքի ֆոնի վրա: Հիվանդության ցանկացած ձևի դեպքում այն վերացնել 1 սեանսով հնարավոր չէ, հարկավոր է անմիջապես տրամադրվել երկարատև բուժմանը:

## Ինչպես ազատվել կակազությունից

Քանի որ խոսքային խանգարումների առաջացումը հրահրում են բազմաթիվ գործոններ, թերապիայում կիրառվում է կակազության հաղթահարման համալիր մոտեցում. բուժումն ուղղված է կակազող մարդու հոգեֆիզիոլոգիական վիճակի շտկմանը` տարբեր մասնագետների օգնությամբ:

Կակազության հաղթահարման ժամանակակից մեթոդների վերլուծությունը ցույց է տվել, որ լավագույն արդյունքի կարելի է հասնել, եթե համալիրում կիրառվեն լոգոպեդական վարժություններ, մերսում, լոգոռիթմիկա, ֆիզիկական վարժությունների համալիր (ԼՖԿ), հիպնոս և հոգեթերապիա, դեղորայքային բուժում:

Շտկման նպատակն է կակազության վերացումը կամ հիվանդության դրսևորման ինտենսիվության նկատելի նվազեցումը, ջղաձգումներից, ուղեկցող հիվանդություններից ազատվելը, նյարդային համակարգի ամրապնդումը, հոգեհուզական վիճակի կայունացումը: Կակազության բուժման միջին արժեքը մասնագիտացված կլինիկաներում կազմում է 60-100 հազար ռուբլի:

### Բուժումը մեծահասակների մոտ

Մեծահասակների և դեռահասների մոտ կակազության բուժումը հնարավոր է միայն լավ մոտիվացիայի, հենց հիվանդի` խոսքային խնդիրներից ազատվելու ցանկության առկայության դեպքում: Որակյալ մասնագետը կխորհուրդ կտա, թե ինչ և ինչպես պետք է անել: Շտկման հիմնական մեթոդներն են` լոգոպեդական վարժությունները, դեղորայքային թերապիան, հիպնոսը, աութոթրենինգը և հոգեթերապևտիկ այլ միջոցառումներ: Լավ արդյունք է նկատվում ֆիզիոպրոցեդուրաներից հետո` էլեկտրաքուն, էլեկտրաֆորեզ, ֆիզիկական վարժությունների համալիր (ԼՖԿ), ռեֆլեքսոթերապիա:

![Բարդություններ](https://lifeinfo.am/storage/images/kakazutyun-patcharner-axtanishner-bujum-102.jpg "Բարդություններ")

Ինչով բուժել.

- հակացնցումային պատրաստուկներ` վալպրոաթթու, Կարբամազեպին, Mydocalm,
- նոոտրոպներ` Ֆենիբուտ, Պանտոգամ,
- հանգստացնող հաբեր` Գլիցին, Աֆոբազոլ, Novo-Passit,
- վիտամինային պատրաստուկներ` մագնեզիումի, գլյուկոզայի ներարկումներ, Milgamma պատրաստուկ,
- դոֆամինի արգելափակիչներ` Sonapax:

Մեծահասակի համար ինքնուրույն կակազությունից ազատվելը դժվար է, քանի որ այս տարիքում միայն լոգոպեդական մարմնամարզության, երգելու կանոնավոր պարապմունքները քիչ են օգնում: Պարտադիր պահանջվում է հիպնոսային բուժում, իսկ ճիշտ դեղեր ընտրել կարող է միայն բժիշկը: Հետևաբար մեծահասակներին և դեռահասներին մասնագետի հետ խորհրդակցությունը չափազանց անհրաժեշտ է:

### Կակազության բուժումը երեխաների մոտ

Գոյություն ունեն բուժման մի քանի մեթոդիկաներ` Վլասովայի և Ռաուի, Միրոնովայի, Սելիվերստովի, որոնց օգնությամբ լոգոպեդներն ու հոգեբանները բուժում են երեխային կակազությունից: Սակայն, կանոնավոր սեանսերից բացի, ծնողները պետք է մշտապես պարապեն տնային պայմաններում:

![Ախտորոշում](https://lifeinfo.am/storage/images/kakazutyun-patcharner-axtanishner-bujum-158.jpg "Ախտորոշում")

Ինչպես է ընթանում լոգոպեդական աշխատանքը նախադպրոցական տարիքի երեխաների հետ.

1. I փուլ` օրվա ռեժիմի պահպանում, բարենպաստ հոգեբանական միջավայրի ստեղծում, խոսքային շփման սահմանափակում: Պարապմունքների ժամանակ մասնագետը երեխայի հետ անգիր է անում կարճ երգիկներ, բանաստեղծություններ, որոնք չեն հրահրում ջղաձգումների ուժեղացում, բայց հնարավորություն են տալիս ձևավորել ճիշտ խոսքի ձևանմուշներ, ընդլայնել բառապաշարը:
2. II փուլ` տեքստերն ավելի բարդանում են, պարապմունքներում ներառվում են շարժուն խաղեր, տեղի է ունենում հմտությունների մշտական ամրապնդում: Երեխան ուսումնասիրում է խոսքի տարբեր ձևեր, սովորում է բարձրաձայն ասմունքել, հստակ շշուկով խոսել: Կակազությունից ազատվելու պարտադիր պայման է մատիկների խաղերը, ձեռքի աշխատանքը:
3. III փուլ` դերային խաղեր, որոնք ուղղված են հոգեբանական խնդիրների հաղթահարմանը, հարթ խոսքի ամրապնդմանը կենցաղային մակարդակում:

Հնարավո՞ր է ինքնուրույն ազատվել կակազությունից: Եթե ծնողները ժամանակին նկատեն երեխայի խոսքի հարթության և ճշտության շեղումները, ապա հիվանդության սկզբնական փուլի բուժումը կարելի է իրականացնել տանը: Լոգոնևրոզի դեմ պայքարի լավագույն մեթոդներն են` երգելը, ձեռքի մանր մոտորիկայի զարգացման պարապմունքները, հատուկ լոգոպեդական վարժությունների ամենօրյա կատարումը, շեշտախաղերի, մաքրախոսքերի արտասանությունը, կետային մերսումը:

Լավ է օգնում Ստրելնիկովայի հատուկ շնչառական մարմնամարզությունը, կարծրացումը, լողը, ջրային այլ պրոցեդուրաները: Կան համակարգչային հատուկ մարզիչներ, որոնք նպաստում են երեխաների մոտ ռիթմիկ և ճիշտ խոսքի ձևավորմանը:

Սակայն հայտնի բժիշկ Կոմարովսկին գտնում է, որ երեխային խոսքային խնդիրներից ազատվելուն կօգնի միայն լոգոպեդի և ծնողների համակարգված աշխատանքը:

> Կարևոր է! Կակազող երեխայի ծնողները պետք է հստակ պահպանեն օրվա ռեժիմը, ամբողջությամբ սահմանափակեն կամ նվազագույնի հասցնեն հեռուստացույց դիտելը, քնից առաջ լսեն հանգիստ դասական երաժշտություն, կարդան հեքիաթներ խոսքի առանձնահատկություններ ունեցող երեխաների համար նախատեսված հատուկ ժողովածուներից:

## Կանխարգելում

Նյարդաբանական բնույթի խոսքային շեղումներից խուսափելու համար անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ միկրոկլիմա ընտանիքում, խուսափել սթրեսներից: Լավ են օգնում սպորտը, լիարժեք հանգիստը, դասական երաժշտության լսելը, նկարչությունը:

![Ինչպես ազատվել կակազությունից](https://lifeinfo.am/storage/images/kakazutyun-patcharner-axtanishner-bujum-117.jpg "Ինչպես ազատվել կակազությունից")

Ծնողները պետք է հետևեն իրենց խոսքին, երբ երեխան սկսում է խոսել` խոսել հարթ, հանգիստ, հստակ: Չի կարելի կրկնել մանկան թոթովանքը, բոլոր բառերը պետք է ճիշտ արտասանել, դրանք պետք է լինեն պարզ և հասկանալի:

Խոսքային խնդիրների առաջացումը կանխելուն կօգնի նաև իմունիտետի կանոնավոր ամրապնդումը, ճիշտ սնունդը, օրվա ռեժիմի և հիգիենայի կանոնների պահպանումը. այս գործոններն անհրաժեշտ են նորմալ հոգեկան և խոսքային զարգացման համար:

Կակազությունը հանդիպում է հազվադեպ, հիվանդությունը ախտորոշվում է մոտավորապես նախադպրոցականների 7%-ի և դեռահասների ու մեծահասակների 1-3%-ի մոտ: Բայց այս հիվանդությունը բավականին բարդ է, պահանջում է երկարատև համալիր բուժում, կանոնավոր ինքնուրույն պարապմունքներ:
