#  Կատարակտ

![Հիվանդության մասին մանրամասն](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-97529782.png "Հիվանդության մասին մանրամասն")

Կատարակտը աչքի հիվանդություն է, որի ժամանակ տեղի է ունենում «ակնաբյուրեղիկի պղտորում»։ Ակնաբյուրեղիկը մարդու աչքում կատարում է բնական ոսպնյակի դեր։ Այն պահող մկանները փոխում են իրենց ձևը՝ կախված նրանից, թե ուր է պետք նայել՝ հեռո՞ւն, թե՞ մոտը։ Ընդհանրապես, «կատարակտ» բառը մեզ հասել է հունարենից և թարգմանաբար նշանակում է «արագ հոսող ջուր»։ Էությունը նրանում է, որ երբ ջուրը հանգիստ է, այն մնում է թափանցիկ, բայց արագ հոսքի ժամանակ փրփրում և պղտորվում է։

Բովանդակություն՝

- [Հիվանդության մասին մանրամասն](#%D5%B0%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6)
- [Հիվանդության պատճառները](#%D5%B0%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Ախտանիշները](#%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Կատարակտի տեսակները](#%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%BF%D5%AB-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Ախտորոշումը](#%D5%A1%D5%AD%D5%BF%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8)
- [Բուժումը](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8)
- [Կատարակտի կանխարգելումը](#%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%BF%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AD%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%B4)

## Հիվանդության մասին մանրամասն

Ակնաբյուրեղիկը ինքնին առաձգական, երկուսուկուշակ մարմին է, որը բաղկացած է միմյանց սերտորեն կից մանրաթելերից։ Իր հերթին, մանրաթելերը կազմված են սպիտակուցից և ջրից։ Հատուկ տեսակի սպիտակուցն է, որ պատասխանատու է ակնաբյուրեղիկի թափանցիկության համար։ Տարիքի հետ մանրաթելերի կարգն ու կառուցվածքը խախտվում են, առաձգականությունը կորչում է, և ակնաբյուրեղիկը սկսում է պղտորվել, կատարակտի դեպքում այս գործընթացը զգալիորեն արագանում է։ Ամենից հաճախ հիվանդությունը զարգանում է առանձին յուրաքանչյուր աչքում, սակայն եթե հիվանդությունն ախտահարել է երկու աչքերն էլ, ապա դրանցից մեկում պղտորումը, որպես կանոն, ավելի արտահայտված է։

Ինչպես արդեն նշվեց վերևում, ակնաբյուրեղիկի հիմնական դերն է՝ կենտրոնացնել պատկերը և փոխանցել այն ցանցաթաղանթին։ Սակայն, երբ դրա վրա առաջանում են պղտորումներ, լույսն այլևս ամբողջ «ծավալով» չի հասնում ցանցաթաղանթին, ինչի հետևանքով տեսողության որակը վատանում է։

Վիճակագրության համաձայն՝ կատարակտը աչքի ամենատարածված հիվանդություններից մեկն է, տարածված է տարեց մարդկանց շրջանում և հանդիպում է 60 տարեկանից բարձր բնակչության կեսից ավելիի մոտ։ ԱՄՆ-ի բժշկական կենտրոնների տվյալներով՝ տարեկան կատարվում է շուրջ հազար ու կես վիրահատություն՝ կատարակտի բուժման համար։

Ընդհանրապես կատարակտը համարվում է «ծերունական» հիվանդություն և, որպես կանոն, աստիճանաբար զարգանում է 40-45 տարեկանից սկսած, սակայն վերջին տարիներին նկատվում է հիվանդության ավելի վաղ դրսևորում։ Շատ հազվադեպ դեպքերում կատարակտը կարող է լինել բնածին։

## Հիվանդության պատճառները

Կատարակտի զարգացման հիմնական պատճառը աչքի տարիքային փոփոխություններն են, որոնք առաջացնում են ակնաբյուրեղիկի պղտորում։ Սակայն կան նաև այլ գործոններ, որոնք մեծացնում են հիվանդության առաջացման ռիսկը․

![Հիվանդության պատճառները](https://lifeinfo.am/storage/images/katarakt-achqi-patcharner-axtanishner-bujum-100.jpg "Հիվանդության պատճառները")

- կատարակտով հիվանդ ազգականների առկայություն;
- շաքարային [դիաբետ](%D5%B7%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%AD%D5%BF-%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A5%D5%BF);
- աչքի վնասվածքներ;
- աչքի բորբոքումներ;
- գիրություն;
- աչքի որոշ հիվանդություններ ([գլաուկոմա](%D5%A3%D5%AC%D5%A1%D5%B8%D6%82%D5%AF%D5%B8%D5%B4%D5%A1), օրինակ);
- աչքի վիրաբուժական միջամտություն;
- կորտիկոստերոիդների կիրառում;
- ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատև ազդեցություն;
- ծխելը և ալկոհոլի չարաշահումը։

Որոշ մարդիկ կարծում են, որ կատարակտը կարող է առաջանալ տեսողության երկարատև լարվածությունից (կարդալը, համակարգչի առաջ նստելը)։ Սակայն այս տարածված կարծիքը սխալ է։

## Ախտանիշները

Կատարակտի առաջին նշաններից են ընթերցանության դժվարությունները և աստիճանական զարգացումը։ Հիվանդության զարգացմանը զուգահեռ նկատվում է գույների հագեցվածության և կոնտրաստի աստիճանական կորուստ, աչքերի մշուշոտում։

Կատարակտի ախտանիշները.

- դիտվող առարկաների աղավաղում;
- աչքերում կրկնապատկում;
- մանր առարկաների, տառերի դիտման դժվարություններ;
- «հավի կուրություն», այսինքն՝ տեսողության վատացում մթնշաղին;
- լուսազգայունություն;
- աչքերի առաջ տարբեր պատկերների (բծերի, գծերի) առկայծում;
- տեսողության սրության նվազում։

Հիվանդության զարգացման հետ սկսում են հայտնվել նաև տեսողական նշաններ։ Բբի գույնը լուսավորվում է, սկզբում դառնալով մոխրագույն, իսկ հետո ավելի սպիտակ։ «Սպիտակման» աստիճանը կախված է հիվանդության փուլից և հիվանդի օրգանիզմի անհատական առանձնահատկություններից։ Ժամանակի ընթացքում մարդու մոտ կարող է առաջանալ զգացողություն, կարծես նա նայում է «կեղտոտ ակնոցի ապակիների» միջով։

![Ախտանիշները](https://lifeinfo.am/storage/images/katarakt-achqi-patcharner-axtanishner-bujum-158.jpg "Ախտանիշները")

Շատ հաճախ կատարակտի վաղ փուլերում հիվանդը չի նկատում որևէ ախտանիշ, սակայն փորձառու ակնաբույժը զննման ժամանակ, որպես կանոն, նկատում է հիվանդությունը։

> Կարևոր է! Կատարակտը կարող է հանգեցնել ամբողջական կուրության!

## Կատարակտի տեսակները

Կատարակտի տեսակները տարբերվում են՝ կախված առաջացման պատճառից և ակնաբյուրեղիկի վրա տեղակայումից։ Ահա՝ կատարակտի տեսակները․

1. Բնածին։
2. Նուկլեար, որն ախտահարում է ակնաբյուրեղիկի կենտրոնական հատվածը։
3. Կորտիկալ, որն ախտահարում է բնական ոսպնյակի արտաքին հատվածը։
4. Ենթապատիճային, որի ժամանակ պղտորումը տեղի է ունենում ակնաբյուրեղիկի պատիճի շրջանում։

## Ախտորոշումը

Ուրեմն, եթե դուք արդեն 40-ից բարձր եք և գիտեք, որ ձեր ազգականների մոտ կատարակտ է եղել, կամ սկսել եք նկատել վերը թվարկված ախտանիշների հայտնվելը, ապա ձեզ հարկավոր է դիմել փորձառու մասնագետի՝ ախտորոշում իրականացնելու համար։

Ախտորոշումն ի՞նչ ընթացակարգեր է ներառում.

1. Տեսողության սրության ստուգում։
2. Աչքի ռեֆրակցիայի ուսումնասիրություն (այսինքն՝ լույսի ճառագայթները բեկելու ունակության)։
3. Տեսողության սրության հետազոտում վառ լուսավորության պայմաններում։
4. Աչքի՝ երանգները տարբերելու ունակության ուսումնասիրություն։
5. Ներակնային ճնշման ստուգում։
6. Ակնաբյուրեղիկի ուսումնասիրություն կամ «ճեղքավոր լամպով հետազոտություն»։ Դրա համար հիվանդին կաթեցվում են հատուկ կաթիլներ՝ բիբերը լայնացնելու համար, որպեսզի հարմար լինի զննել ակնաբյուրեղիկը։
7. ՈՒՁՀ (ոչ բոլոր դեպքերում)։

Ախտորոշումից հետո բժիշկը կարող է ախտորոշել կատարակտ, որոշել դրա տեսակը և հիվանդության փուլը։

## Բուժումը

Այսօրվա դրությամբ միակ արդյունավետ բուժման եղանակը վիրահատությունն է։ Սակայն որոշ դեպքերում կիրառվում է պահպանողական դեղորայքային մեթոդ, որը թույլ է տալիս դանդաղեցնել հիվանդության զարգացումը։ Դեղորայքային բուժումը ենթադրում է վիտամինային կաթիլների կիրառում։

> Կարևոր է! Թե ինչպես արագ բուժել կատարակտը տնային պայմաններում, կարդացեք ։

Բժիշկների կարծիքով, վիրաբուժական միջամտությունը անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ նկատվում է տեսողության ակնհայտ վատացում։ Սակայն հիվանդի ցանկության դեպքում վիրահատությունը կարելի է կատարել նաև սկզբնական փուլում։ Տարածված է այն կարծիքը, որ վիրահատության համար կատարակտը պետք է «հասունանա», այսինքն՝ զարգանա մինչև որոշակի փուլ։ Այսօրվա դրությամբ այս տեղեկությունը արդիական չէ։ Նախկինում վիրաբուժական միջամտությունը մի փոքր տարբերվում էր և կարող էր հանգեցնել մի շարք անբարենպաստ հետևանքների։ Հենց դրա համար էլ վիրահատությունն իրականացվում էր միայն այն դեպքերում, երբ դա հիվանդի համար տեսողությունը փրկելու միակ ելքն էր։

![Ախտորոշումը](https://lifeinfo.am/storage/images/katarakt-achqi-patcharner-axtanishner-bujum-164.jpg "Ախտորոշումը")

> Կարևոր է! Կարդացեք ավելին ՝ առանց վիրահատության։

Կատարակտի վիրաբուժական բուժումը կայանում է պղտորված ակնաբյուրեղիկի հեռացման մեջ, որը կարող է իրականացվել հետևյալ մեթոդներից մեկով.

- էքստրակապսուլյացիա;
- ինտրակապսուլյացիա;
- գերձայնային ֆակոէմուլսիֆիկացիա;
- լազերային ազդեցություն։

Այս մեթոդների հիմնական տարբերությունը ակնաբյուրեղիկի հեռացման եղանակն է։ Դրանց վրա չենք կանգ առնի։ Ակնաբյուրեղիկի հեռացումից հետո կատարվում է արհեստական ակնաբյուրեղիկի իմպլանտացիա։

> Կարևոր է! Թե որ են խորհուրդ տրվում օգտագործել, կարող եք իմանալ մեր կայքում։

## Կատարակտի կանխարգելում

- վնասակար սովորություններից հրաժարում.
- ակնաբույժի մոտ կանոնավոր այցելություն.
- առողջ սնունդ.
- աչքերի պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթումից.
- նուտրիցեպտիկների կանխարգելիչ ընդունում.
- աչքերի համար ամենօրյա մարզանք.

Այս կանոնների պահպանումը թույլ կտա ձեզ խուսափել կատարակտի զարգացումից կամ դանդաղեցնել այն, նույնիսկ դրա նկատմամբ բարձր հակվածության դեպքում։
