# Կարելի՞ է երեխային օղիով տրորել բարձր ջերմության դեպքում

![Տրորման համար կազմը - համամասնությունները](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-40059516.jpg "Տրորման համար կազմը - համամասնությունները")

Հիպերթերմիան վտանգավոր երևույթ է երեխաների, հատկապես կրծքով կերակրվող նորածինների համար: Ցուցանիշները նվազեցնելու համար օգտագործում են տարբեր դեղորայքային և ժողովրդական միջոցներ: Երեխային օղիով տրորելը բարձր ջերմության դեպքում արդյունավետ մեթոդ է տենդի դեմ պայքարելու համար, սակայն այն ունի բազմաթիվ հակացուցումներ, ուստի օգտագործել պետք է զգուշությամբ, միայն ծայրահեղ դեպքերում:

Բովանդակություն:

- [Երբ է անհրաժեշտ իջեցնել երեխայի ջերմությունը](#%D5%A5%D6%80%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B0%D6%80%D5%A1%D5%AA%D5%A5%D5%B7%D5%BF-%D5%AB%D5%BB%D5%A5%D6%81%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%BB%D5%A5%D6%80%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8)
- [Տրորման համար կազմը - համամասնությունները](#%D5%BF%D6%80%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Ինչպես ճիշտ տրորել երեխային](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%B3%D5%AB%D5%B7%D5%BF-%D5%BF%D6%80%D5%B8%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6)
- [Խնամքը պրոցեդուրայից հետո](#%D5%AD%D5%B6%D5%A1%D5%B4%D6%84%D5%A8-%D5%BA%D6%80%D5%B8%D6%81%D5%A5%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%B8)
- [Հակացուցումներ](#%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80)

Նմանատիպ հոդվածներ:- [Բարձր ջերմություն նորածնի մոտ - պատճառները](%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D6%80-%D5%BB%D5%A5%D6%80%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%AF%D6%80%D5%AE%D6%84%D5%AB-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B4%D5%B8%D5%BF-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-4604 "Բարձր ջերմություն նորածնի մոտ - պատճառները")

 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Երբ է անհրաժեշտ իջեցնել երեխայի ջերմությունը Ջերմության բարձրացումը օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է ախտածին մանրէների ներթափանցման նկատմամբ: Իմունային համակարգը սկսում է ինտերֆերոնի և հակամարմինների արտադրություն, ակտիվ պայքարի ֆոնին զարգանում է հիպերթերմիա: Բժիշկները չեն խորհուրդ տալիս պայքարել երեխաների հիպերթերմիայի դեմ, եթե ցուցանիշները 38,5 աստիճանից ցածր են, քանի որ հիվանդածին մանրէների մեծ մասը ոչնչանում է միայն 38-ից բարձր ջերմության դեպքում: Սակայն կան որոշ բացառություններ: Երբ է հրատապ անհրաժեշտ իջեցնել ջերմությունը. երեխայի տարիքը մինչև մեկ տարեկան է, կրծքով կերակրվող նորածինների մոտ բարձր ջերմության ֆոնին արագ զարգանում է ջրազրկում, ինչը վտանգավոր է գլխի ուղեղափայտի գոգավորման, ծանր նյարդաբանական պաթոլոգիաների զարգացման առումով. 3. մաշկը գունատ է, վերջույթները սառն են - սպիտակ տենդն առաջանում է սպազմերի ժամանակ, անհրաժեշտ է շտապ երեխային տալ Նո-շպա կամ այլ սպազմոլիտիկ.
4. ջղաձգումների հակվածություն.
5. անամնեզում սիրտանոթային, նյարդաբանական բնույթի ծանր հիվանդությունների, եղանակազգայունության առկայություն.
6. ինքնազգացողության զգալի վատացում, արտահայտված գլխացավ և հոդացավ.
![Խնամքը պրոցեդուրայից հետո](https://lifeinfo.am/storage/images/erexayin-oxiov-trorely-bardzr-jermutyan-depqum-162.jpg "Խնամքը պրոցեդուրայից հետո")

> Կարևոր է! Երեխաների մոտ բարձր ջերմությունը նվազեցնելու համար չի կարելի օգտագործել դեղամիջոցներ, որոնք պարունակում են ացետիլսալիցիլաթթու - այս բաղադրիչը վտանգավոր է աճող օրգանիզմի համար: Այն կարող է հարուցել լյարդի և գլխուղեղի վնասում - Ռեյի համախտանիշ: Խորհուրդ չի տրվում որպես ջերմիջեցնող միջոց կիրառել մորու թեյ, լորենու թուրմ մեծ քանակությամբ - այս ըմպելիքներն ունեն արտահայտված քրտնարտադրիչ ազդեցություն, ինչը կարող է հանգեցնել ջրազրկման:

## Տրորման համար կազմը - համամասնությունները

Ջերմության բարձրացման դեպքում անհրաժեշտ է պահպանել մահճակալային ռեժիմ, փոքրիկ հիվանդին կերակրել միայն ցանկության դեպքում, մշտապես ջրել - փոքր չափաբաժիններով, բայց հաճախ:

Օղիով, քացախով, սովորական ջրով տրորումն օգնում է իջեցնել ջերմության ցուցանիշները - քրտինքն ավելի արագ է գոլորշիանում, իր հետ տանում ջերմության մասնիկները: Տրորման ցանկացած հեղուկի ջերմաստիճանը 32-34 աստիճան է: Սառը լուծույթները սառեցնում են միայն մաշկը, առաջացնելով անոթների սպազմ, իսկ ներքին օրգանների ջերմաստիճանը դրա ֆոնին բարձրանում է:

Լուծույթների պատրաստման համամասնությունները.

- օղի և ջուր - հավասար հարաբերակցությամբ.
- սպիրտ և ջուր - 2 մաս ջրի դիմաց 1 մաս սպիրտ.
- օղի, ջուր, քացախ - բոլոր բաղադրամասերը հավասար համամասնություններով:

![Կարելի՞ է երեխային օղիով տրորել բարձր ջերմության դեպքում](https://lifeinfo.am/storage/images/erexayin-oxiov-trorely-bardzr-jermutyan-depqum-171.jpg "Կարելի՞ է երեխային օղիով տրորել բարձր ջերմության դեպքում")

> Կարևոր է! Կրծքով կերակրվող նորածինների մոտ նորմալ է համարվում 37-37,2 աստիճան ջերմությունը, ավելի մեծ երեխաների մոտ՝ 36,0-37: Ցուցանիշներն ավելի կայուն են դառնում սեռահասունացման տարիքի հետ:

## Ինչպես ճիշտ տրորել երեխային

Երեխաներին կարելի է տրորել ոչ միայն արտահայտված հիպերթերմիայի դեպքում: Այս եղանակն օգնում է արագ վերացնել մրսածության առաջին դրսևորումները, երբ հիվանդությունն ընթանում է դեռևս առանց ջերմության: Օղու լուծույթով անհրաժեշտ է տրորել ամբողջ մարմինը, հատկապես ոտնաթաթերը, հագցնել տաք գուլպաներ, պրոցեդուրան կատարել քնից առաջ:

Ինչպես տրորել օղիով բարձր ջերմության դեպքում - պրոցեդուրայի փուլերը.

1. Հանել երեխայից ամբողջ հագուստը:
2. Մարլին կամ նուրբ բնական գործվածքի կտորը թրջել լուծույթի մեջ:
3. Սկզբում տրորել թևատակերը, արմունկի և ծնկի ծալքերը, ափերը: Ապա՝ մեջքը, կրծքավանդակը, ազդրերը:
4. Մաշկը ինտենսիվ տրորել չի կարելի, բոլոր շարժումները պետք է լինեն թեթև և սահուն:
5. Սեանսի տևողությունը - 2-3 րոպե:

![Կարելի՞ է երեխային օղիով տրորել բարձր ջերմության դեպքում](https://lifeinfo.am/storage/images/erexayin-oxiov-trorely-bardzr-jermutyan-depqum-174.jpg "Կարելի՞ է երեխային օղիով տրորել բարձր ջերմության դեպքում")

Օղիով տրորումներն օգնում են հաղթահարել հազը: Լուծույթով անհրաժեշտ է տրորել մեջքը, պառկեցնել երեխային, ծածկել տաք ծածկոցով: Խորը տաքացման շնորհիվ ավելի լավ է դուրս գալիս խորխը, փափկում է չոր հազը: Սակայն այս մեթոդը չի կարելի կիրառել օրգանիզմում թարախային, ուռուցքային պրոցեսների առկայության դեպքում:

> Կարևոր է! Ըստ բժիշկ Կոմարովսկու կարծիքի, սպիրտային և քացախային ցանկացած տեսակի տրորումներն անարդյունավետ են, իսկ երբեմն էլ՝ վտանգավոր երեխաների համար: Այս կարծիքը կիսում են ժամանակակից մանկաբույժների մեծամասնությունը: Եթե երեխան բարձր ջերմություն ունի, պետք է հագցնել նրան թեթև հագուստ, ավելի հաճախ օդափոխել, խոնավացնել սենյակի օդը, ջրել տաք չամիչի թուրմով, հատապտղային մուրաբայով, կոմպոտով:

### Խնամքը պրոցեդուրայից հետո

Սեանսն ավարտելուց անմիջապես հետո հիվանդին հագցնել, փաթաթել չի կարելի, հեղուկը պետք է ազատորեն գոլորշիանա մաշկի մակերեսից: 15 րոպե անց անհրաժեշտ է կրկին չափել ջերմությունը: Եթե տենդը սկսել է նվազել, երեխային կարելի է հագցնել բնական գործվածքներից պատրաստված թեթև հագուստ, ճակատին դնել զով կոմպրես:

> Կարևոր է! Եթե մարմնի բարձր ջերմությանը ուղեկցում է փորի սուր ցավը, փորլուծը, փսխումը, ապա ջերմիջեցնող և այլ դեղամիջոցներ տալ չի կարելի - անհրաժեշտ է կանչել շտապ օգնություն:

## Հակացուցումներ

Քացախը և սպիրտը հեշտությամբ ներթափանցում են երեխայի նուրբ մաշկի միջով ընդհանուր արյան շրջանառության մեջ, ինչը վտանգավոր է ծանր թունավորմամբ, ուստի տրորումներն օգտագործել կատեգորիապես չի կարելի մինչև 7 տարեկան երեխաների բուժման համար: Ծայրահեղ դեպքերում կարելի է անել տրորումներ սովորական ջրով:

![Կարելի՞ է երեխային օղիով տրորել բարձր ջերմության դեպքում](https://lifeinfo.am/storage/images/erexayin-oxiov-trorely-bardzr-jermutyan-depqum-198.jpg "Կարելի՞ է երեխային օղիով տրորել բարձր ջերմության դեպքում")

Հիմնական հակացուցումները.

- քերծվածքների, վերքերի, խոցերի, դերմատիտների, դերմատոզների առկայություն - նույնիսկ թույլ սպիրտային լուծույթը երեխային կպատճառի ուժեղ ցավ մաշկի վնասվածքների առկայության դեպքում.
- զգայուն մաշկ, ալերգիկ ռեակցիաների հակվածություն.
- չի կարելի տրորել հատվածները, որոնց վրա շատ խալեր կան, հատկապես եթե դրանք ուռուցիկ են, նրանց վնասվելու դեպքում կարող են վերափոխվել չարորակ նորագոյացությունների.
- ուռուցքաբանական պաթոլոգիաների առկայություն - այսպիսի հիվանդությունների դեպքում հակացուցված են ցանկացած տաքացնող պրոցեդուրաներ.
- սիրտանոթային համակարգի հիվանդություններ - տրորման ժամանակ մեծանում է արյան շրջանառության արագությունը, ինչն ավելացնում է բեռնվածությունը սրտամկանի վրա.
- սպիտակ տենդ.
- օղիով տրորումներ կարելի է անել օրական ոչ ավելի, քան 3 անգամ, ոչ պակաս, քան 2 ժամ ընդմիջումով, թերապիայի տևողությունը - 3 օր:

> Կարևոր է! Որպես ջերմիջեցնող դեղամիջոցներ երեխաների բարձր ջերմության դեպքում կարելի է օգտագործել միայն Պարացետամոլ և Իբուպրոֆեն: Դեղամիջոցը կարելի է տալ օրական ոչ ավելի, քան 4 անգամ: Չափաբաժինը հաշվարկում են՝ ելնելով երեխայի մարմնի քաշից:

Տրորումները ժողովրդական հանրահայտ մեթոդ են՝ բարձր ջերմության դեմ պայքարելու համար, սակայն երեխաների համար ոչ միշտ են անվտանգ: Պրոցեդուրան անցկացնելուց առաջ ծնողները պետք է մանրակրկիտ կշռադատեն բոլոր կողմ ու դեմ փաստարկները, ճիշտ պատրաստեն լուծույթները, չգերազանցեն խորհուրդ տրվող չափաբաժինները: Մեթոդի հիմնական վտանգներն են՝ ինտոքսիկացիան, անոթների սպազմը ջերմության ցուցանիշների կտրուկ նվազման ֆոնին:
