# Կարիես

![Ախտանշանները](https://lifeinfo.am/storage/images/karies-axtanshannery-patcharnery-bujumy-117.jpg "Ախտանշանները")

Ատամի էմալը մարդու օրգանիզմի ամենապինդ հյուսվածքն է: Այն հանդիսանում է ատամների վերին շերտը և պարունակում է ավելի քան 90% անօրգանական նյութեր: Տարբեր գործոնների հետևանքով ատամի էմալում կարող են զարգանալ քայքայման գործընթացներ: Այդ հիվանդության անվանումն է արիես: Հիվանդությունը կարող է մասնակիորեն կամ լիովին ոչնչացնել ատամը, հանգեցնել լնդերի բորբոքման, արյունահոսության, թարախակալման (ֆլյուս) և ատամների կորստի:

Բովանդակություն.

- [Ախտանշանները](#%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Պատճառները](#%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Կարիեսի տեսակները](#%D5%AF%D5%A1%D6%80%D5%AB%D5%A5%D5%BD%D5%AB-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Կարիեսը երեխաների մոտ](#%D5%AF%D5%A1%D6%80%D5%AB%D5%A5%D5%BD%D5%A8-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%B8%D5%BF)
- [Կարիեսը հղիության ժամանակ](#%D5%AF%D5%A1%D6%80%D5%AB%D5%A5%D5%BD%D5%A8-%D5%B0%D5%B2%D5%AB%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF)
- [Կարիեսի բուժումը տնային պայմաններում](#%D5%AF%D5%A1%D6%80%D5%AB%D5%A5%D5%BD%D5%AB-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%BF%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4)
- [Ժողովրդական միջոցները](#%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Բուժումը դեղորայքով](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%A4%D5%A5%D5%B2%D5%B8%D6%80%D5%A1%D5%B5%D6%84%D5%B8%D5%BE)
- [Ատամի մածուկներ և գելեր](#%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B4%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%A3%D5%A5%D5%AC%D5%A5%D6%80)

## Ախտանշանները

Ինչպես բոլոր հիվանդությունները, ատամների կարիեսը ևս ունի իր ախտանիշները: Դրանք են.

- ջերմային և քիմիական գործոնների ազդեցության տակ ցավի հայտնվելը: Ջերմային ազդեցություն՝ սառը, տաք սնունդ, քիմիական՝ կծու, թթու, աղի սնունդ;
- կարիոզային հետքերի հայտնվելը էմալի վրա: Սկզբնական փուլերում ախտահարումները կարող են լինել անտեսանելի, հայտնաբերվում են ատամնաբույժի կողմից: Հետագա փուլերում հետքը ավելանում է, այն կարելի է տեսնել անզեն աչքով:
- բերանից տհաճ հոտ: Հայտնվում է հիվանդության ավելի ուշ փուլերում:
- ատամի խոռոչի առաջացումը (կավիտացիա): Կարիոզային ախտահարումը կարող է լինել խորը, հարվածել պուլպային և առաջացնել պուլպիտ (նյարդի ախտահարում):

Բացի այդ բոլոր ախտանիշներից, շատ տհաճ է ատամի արտաքին տեսքը: Կարիեսը բերում է շատ բացասական զգացողություններ, առաջացնում է բարդույթներ, հատկապես՝ երիտասարդների մոտ։

## Պատճառները

Յուրաքանչյուր մարդու բերանի խոռոչում առկա են կարիեսածին մանրէներ: Նրանք կարող են փոխակերպել ատամների մակերևույթի վրայի սննդի մնացորդները թթուների: Տվյալ օրգանական թթուն կարող է բացասաբար ազդել ատամի վրա՝ փափկեցնելով էմալը և ոչնչացնելով այն: Նման գործընթացները կարող են նաև առաջանալ հետևյալ պատճառներով.

- բերանի խոռոչի վատ հիգիենան;
- բերանի հիգիենայի սխալ ընտրված միջոցներ;
- ատամների մաքրման համար ատամի թելերի, խոզանակների և այլ միջոցների սխալ օգտագործումը;
- ծխախոտի օգտագործումը;
- շատ տաք, սառը, սուր, կծու սնունդը և խմիչքը;
- էմալի մեխանիկական վնասվածքները:

![Պատճառները](https://lifeinfo.am/storage/images/karies-axtanshannery-patcharnery-bujumy-139.jpg "Պատճառները")

Կարիեսի պատճառների շարքում ներկա են նաև հավելյալ գործոններ: Դրանք են.

- թքի նորմալ արտադրության խախտումը;
- իրար չափազանց մոտ աճող ատամները: Դա հանգեցնում է ատամների միջև սննդի մնացորդների արգելափակման և քայքայման;
- թքի թթվայնության նվազումը: Թուքը ընդունակ է ոչնչացնել մի շարք վնասակար թթուներ: Ցածր թթվային ցուցանիշների դեպքում դա անհնար է։

> Հետաքրքիր է իմանալ. սրանք կարիեսի հայտնվելու միայն ամենատարածված ախտանիշներն էին: Համաշխարհային գիտնականները առաջ են քաշել այս հիվանդության առաջացման մոտ 400 տեսություն: Դրանցից առաջինները ենթադրվել են դեռևս 18-րդ դարում բժիշկ Վ. Միլլերի կողմից:

## Կարիեսի տեսակները

Կարիեսի միասնական ճշգրիտ դասակարգում գոյություն չունի։ Այս հիվանդությունը բաժանում են մի քանի դասակարգման՝ ըստ հետևյալ հատկանիշների:

Ըստ ախտահարման վայրի՝

- էմալի հյուսվածքների ոչնչացում;
- դենտինի քայքայում;
- ատամի արմատի ախտահարում:

Ըստ ատամի ախտահարման ինտենսիվության՝ ունի հետևյալ փուլերը.

- հետքերի հայտնվելը: Հիվանդության սկզբնական փուլը էմալի վրա բծերի հայտնվելն է, ցավի զգացողությունը բացակայում է։ Այս փուլում էմալը չի վնասվում, հիվանդությունը հեշտ է ենթարկվում բուժման;
- մակերեսային կարիեսի հայտնվելը: Այս փուլում վնասվում է էմալը, դեմտինը մնում է անփոփոխ: Հիվանդ ատամի գրգռումից կարող է առաջանալ ցավ;
- միջին վնասի փուլ: Այս փուլում կարիոզային հետքերը կարելի է տեսնել անզեն աչքով, ցավը հայտնվում է ավելի հաճախ, ավելի ինտենսիվ բնույթ է կրում: Հիվանդությունը ազդում է ատամների էմալի վրա և շոշափում է դենտինը;
- խորը կարիես: Էմալի ու դենտինի ուժեղ քայքայում, ներսում գոյանում է խոռոչի, վնասվում է ատամի արմատը:

![Կարիեսի տեսակները](https://lifeinfo.am/storage/images/karies-axtanshannery-patcharnery-bujumy-119.jpg "Կարիեսի տեսակները")

Դասակարգում՝ ըստ կարիեսի զարգացման. լինում է առաջնային և երկրորդային:

- առաջնային կարիեսի փուլ. հիվանդության դրսևորում այն ատամի վրա, որը նախկինում չի ենթարկվել բուժման;
- երկրորդային կարիեսի փուլ. հիվանդության դրսևորում այն ատամի վրա, որոնք նախկինում ենթարկվել են բուժման:

Ըստ հիվանդության ընթացքի սրության: Սրա մեջ մտնում են.

- չբարդացած: Այս փուլում հիվանդությունը քիչ է իրեն դրսևորում, բացակայում են սուր ցավերը:
- բարդացած: Բնութագրվում է բարդությունների առաջացման (բորբոքում, սուր ցավ, պուլպիտ):

Ըստ կավիտացիայի գտնվելու վայրի.

- ատամի կենտրոնի ախտահարում (ֆիսսուրների շրջան): Հաճախ կարիեսը դրսևորվում է հենց այդ հատվածում: Դա բացատրվում է ատամի թումբիկների շրջանւ մաքրելու բարդությամբ;
- միջատամնային կարիես: Կարիոզային ախտահարում ատամների միջև: Բացատրվում է այդ վայրերում ատամները մաքրելու սահմանափակ հնարավորությամբ;
- ատամի վզիկի կարիես: Գտնվում է ատամի վզիկի մոտ: Առաջացման պատճառը այդ շրջանում էմալի բարակ շերտն է:
- ցեմենտի կարիես: Ատամի արմատի ախտահարում: Կարող է լինել ինքնուրույն հիվանդություն, ինչպես նաև՝ վզիկի կարիեսի բարդություն:

Առջևի ատամների կարիես: Դրա տեսակներն են.

- ատամի վզիկի մոտ;
- առջևի ատամների միջև;
- ոչ տիպիկ կարիես, գտնվում է ատամի եզրին:

![Կարիեսը երեխաների մոտ](https://lifeinfo.am/storage/images/karies-axtanshannery-patcharnery-bujumy-197.jpeg "Կարիեսը երեխաների մոտ")

Մանկական կարիես.

- կաթնատամների ախտահարում;
- հիմնական ատամների ախտահարում:

Կարիես պլոմբի տակ: Հիվանդությունը զարգանում է տեղադրված պլոմբի տակ: Առանձնահատկությունն այն է, որ հիվանդությունը ոչ միշտ է հնարավոր ախտորոշել վաղ փուլերում: Կարիեսի հայտնվելը կարող է առաջացնել սխալ տեղադրված պլոմբը, նրա ոչ ժամանակին փոխարինումը:

Քրոնիկ կարիես: Հաճախ ընթանում է առանց տեսանելի ախտանիշների: Նման հիվանդությունը բնորոշ է ստորին ծնոտի մոլյարներին: Առանձնահատկությունն այն է, որ առաջանում է փոխարինող դենտին, որ նվազեցնում է պուլպիտի և այլ բարդությունների ռիսկը:

## Կարիեսը երեխաների մոտ

Քանի որ կաթնատամները պակաս դիմացկուն են վնասակար միկրոօրգանիզմների հանդեպ, երեխաների մոտ հաճախ է առաջանում կարիես հիվանդությունը: Փորձենք հասկանալ հիվանդության ընթացքի առանձնահատկությունները մանկական տարիքում և պատասխանել այն հարցին, թե արժե արդյոք բուժել մանկական կարիեսը: Շատ ծնողներ համոզված են, որ պետք չէ ուշադրություն դարձնել կաթնատամների վրայի հետքերին: Հայրիկներն ու մայրիկները դա պատճառաբանում են նրանով, որ ատամները, միևնույն է, ժամանակավոր են, և անհանգստանալու առիթ չկա։ Արդյո՞ք դա այդպես է: Այդ հարցի պատասխանը գտնելու համար կփորձենք պարզել ամեն ինչ երեխաների մոտ կարիեսի մասին:

Կաթնատամների կարիեսը հաճախ անվանում են շշային: Հիվանդությունը ազդում է 1-ից 3 տարեկան երեխաների վրա: Ավելի հաճախ վնասվում են վերևի ատամները վզիկի շրջանում: Փոքր երեխաների մոտ դա բացատրվում է նրանով, որ կրծքով կամ շշով կերակրվելու ժամանակ ներքևի շարքի ատամները ավելի պաշտպանված են լեզվով: Մանկական կարիեսի առավել հաճախակի պատճառներն են.

![Կարիեսը հղիության ժամանակ](https://lifeinfo.am/storage/images/karies-axtanshannery-patcharnery-bujumy-168.jpg "Կարիեսը հղիության ժամանակ")

- բերանի խոռոչի սխալ կամ թերի հիգիենան;
- մեծահասակների հետ միաժամանակ սպասքի օգտագործումից ստացվող վարակումը վնասակար միկրոօրգանիզմներով;
- ժառանգականությունը և էմալի սխալ ձևավորումը;
- երեխայի ռացիոնում ֆտորի և կալցիումի պակասը;
- քաղցր ուտելիքի և ըմպելիքի չափից ավելի օգտագործումը:

Մանկական կարիեսը կարելի է բաժանել կաթնատամների և հիմնական ատամների ախտահարման: Ըստ ախտահարման աստիճանի՝ երեխաների մոտ հիվանդությունը նման է մեծերին։ Անդրադառնալով կաթնատամների բուժման խնդրին՝ վստահաբար կարելի է ասել, որ բուժումը անհրաժեշտ է: Պատճառները մի քանիսն են.

- հիվանդության բարդություններից խուսափելու համար: Ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների մոտ կարիեսը կարող է հանգեցնել ֆլյուսի, պուլպիտի, պարօդոնտիտի և այլ բացասական հետևանքների:
- կաթնատամի տակ գտնվում է հիմնական ատամի արմատը, կարիեսածին մանրէները կարող են ազդել նաև հետագա հիմնական ատամի վրա:
- բարձիթողի կարիեսը կարող է հանգեցնել որոշ ներքին օրգանների հիվանդությունների առաջացման՝ գաստրիտ, խոլեցիստիտ և այլն;
- շատ բժիշկներ կապում են քթի, ականջների հիվանդությունների սրումը հենց անառողջ ատամների հետ:

> Կարևոր է. ստոմատոլոգի պետք է այցելել մեկուկես տարեկանից: Երեխայի բերանի խոռոչի պարբերական զննումները և ժամանակին բուժումը կօգնեն խուսափել բազմաթիվ անցանկալի հետևանքներից:

## Կարիեսը հղիության ժամանակ

Ապագա մայրիկները պետք է առանձնապես ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը: Դա վերաբերում է նաև ժամանակին ատամնաբույժի այցելություններին: Հաճախ հղիության ընթացքը կանանց մոտ ուղեկցվում է կարիեսի առաջացմամբ: Պատճառ է հանդիսանում:

1. Հորմոնալ խախտումների ազդեցության տակ թքարտադրության փոփոխությունը;
2. Ֆտորի և կալցիումի պակասը օրգազնիմում;
3. Փսխումը տոքսիկոզի ժամանակ: Փսխումային զանգվածները հագեցած են աղաթթվով, դա բացասաբար է ազդում ատամի էմալի վրա:

![Կարիեսի բուժումը տնային պայմաններում](https://lifeinfo.am/storage/images/karies-axtanshannery-patcharnery-bujumy-101.jpg "Կարիեսի բուժումը տնային պայմաններում")

Ատամների ախտահարման բուժումը հղիներին անհրաժեշտ է հետագա բարդություններից՝ պարօդոնտիտից, պուլպիտից, խուսափելու համար: Այս հիվանդությունների ժամանակ տեղի է ունենում կնոջ օրգանիզմի տոքսիկոզ թունավորում, որը արյունով կարող է փոխանցվել ապագա երեխային: Հիվանդության սուր ձևերի դեպքում կինը պետք է անպայման դիմի բժշկի:

Ատամնաբուժական միջամտության համար անցանկալի է համարվում հղիության առաջին եռամսյակը, ինչպես նաև՝ 13-րդ շաբաթը, քանի որ այս շրջանում տեղի է ունենում պտղի հյուսվածքների և ներքին օրգանների ձևավորում: Մնացած ժամանակահատվածներում բժիշկը կարող է իրականացնել անհրաժեշտ բուժումը:

> Կարևոր է. հղիության ընթացքում խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ: Դա կարող է վնասել թե՛ մորը, թե՛ ապագա երեխային:

## Կարիեսի բուժումը տնային պայմաններում

Տնային պայմաններում կարիեսի բուժում կարելի է կատարել միայն ատամնաբույժի զննությունից հետո: Այն դեպքում, եթե հիվանդությունը չունի սուր ձև, բժիշկը կարող է նշանակել մի շարք պրոցեդուրաներ, որոնք կարելի է անցկացնել տանը: Դրանք կարող են լինել տարբեր ողողումներ, բուժական մածուկներ: Եթե հիվանդությունը ընթանում է սուր ձևով և վտանգ կա բարդության, տնային բուժման մասին խոսք անգամ չի կարող լինել:

## Ժողովրդական միջոցները

Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է բուժվում կարիեսը ժողովրդական մեթոդներով: Ժողովրդական բժշկության մեջ կան բազմաթիվ բաղադրատոմսեր այս հիվանդության բուժման համար։ Ահա դրանցից մի քանիսը.

1. Ողողում տնտեսական օճառի լուծույթով: Պրոցեդուրան անցկացնել առավոտյան և երեկոյան, դրանից հետո մանրամասնորեն ողողել բերանը մաքուր ջրով։
2. Ողողում սոխի կճեպի թուրմով: 2 ճաշի գդալ կճեպի վրա լցնել մեկ լիտր եռման ջուր, թողնել դանդաղ կրակի վրա 2-3 րոպե: Թողնել, որ թրմվի 2 ժամ, ապա քամել: Ողողել բերանը յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ։
3. Մեղրամոմի լուծույթ: Ողողման համար լուծել 2 ճաշի գդալ մեղրամոմը մեկ բաժակ եռացրած ջրում: Ստացված խառնուրդով ողողել բերանը օրը 3-5 անգամ:
4. Ողողում ծովային աղի լուծույթով: Լուծել մեկ ճաշի գդալ աղը մեկ բաժակ տաք ջրի մեջ, ողողել բերանը ուտելուց հետո:
5. Հիվանդ ատամին դնել կամֆորայի յուղով թրջած տամպոն: Կարելի է օգտագործել այն նաև ողողումների համար:

![Ժողովրդական միջոցները](https://lifeinfo.am/storage/images/karies-axtanshannery-patcharnery-bujumy-108.jpg "Ժողովրդական միջոցները")

Կարելի է օգտագործել խոտաբույսեր բուժման և կանխարգելման համար.

1. Ողողում երիցուկի թուրմով. 1 բաժակ եռման ջրին կպահանջվի մեկ ճաշի գդալ բույս: Ողողեք բերանը օրը 3-5 անգամ:
2. Եղինջը և մելիսան նույնպես օգտակար են կարիեսի բուժման և կանխարգելման համար: Թուրմի համար խառնել հավասար քանակությամբ բաղադրիչներ, ավելացնել մեկ բաժակ եռման ջուր: Թուրմը սառելուց հետո ողողեք բերանը օրը 3-4 անգամ:
3. Աիրի արմատը մանրացնել, լցնել մեկ բաժակ եռման ջուր, եռացնել 3-5 րոպե: Այն բանից հետո, երբ թուրմը կսառչի, քամել, ողողել բերանը օրը 3-4 անգամ:
4. Ողողել ատամները եղեսպակի թուրմով: Դրա համար մեկ ճաշի գդալ խոտի վրա լցնել մեկ բաժակ եռման ջուր, թողնել մի քանի ժամ, ապա ողողել բերանը օրը 3-4 անգամ:

## Բուժումը դեղորայքով

Ամենատարածված դեղորայքային բուժման եղանակները անհատապես ընտրված բուժական մածուկները, գելերը, փոշիներն են: Քննարկենք ավելի մանրամասն:

### Ատամի մածուկներ և գելեր

Բուժական ատամի մածուկների կազմում ներառվում են նյութեր, որոնք կարող են պայքարել կարիեսի դրսևորումների դեմ, վերականգնել էմալը և ապահով պաշտպանել այն բացասական ազդեցություններից: Առավել արդյունավետ են համարվում մածուկներից.

- лакалут;
- presidentUnique;
- фтородент;
- blend-a-med անտիկարիես:

![Բուժումը դեղորայքով](https://lifeinfo.am/storage/images/karies-axtanshannery-patcharnery-bujumy-197.jpg "Բուժումը դեղորայքով")

Փոշիներից և գելերից.

1. Նատրիումի ֆտորիդ - Օգտագործում են ողողումների համար, նոսրացրած տեսքով, օրը 2-3 անգամ։
2. Ֆտորլակ – քսում են տուժած վայրերին շաբաթը մի քանի անգամ։
3. Կալցիումի գլյուկոնատ - օգտագործում են հաբերի տեսքով:
4. Icon - Այս միջոցը շատ լավ ամրացնում է էմալը և դիմակայում է կարիեսի առաջացմանը:

> Հիշեք. բուժումը պետք է նշանակի բժիշկը՝ ըստ հիվանդի անհատական առանձնահատկությունների:

# Կանխարգելումը

Որպեսզի ձեր ժպիտը մնա գեղեցիկ և առողջ, հետևեք այս կանոններին.

- բերանի խոռոչի կանոնավոր հիգիենա;
- ատամների մաքրման ճիշտ միջոցներ;
- հավասարակշռված սնունդ;
- խուսափեք բերանի խոռոչի մեխանիկական վնասվածքներից;
- ժամանակին այցելեք բժշկի;
- սննդակարգում ներմուծեք ֆտոր պարունակող մթերքներ:

Պահպանեք ձեր ատամները, և գեղեցիկ ժպիտը կմնա ձեր հավատարիմ ուղեկիցը երկար տարիներ:
