# Կիրառում ենք Էվամենոլ հարբուխի դեմ քսուքը

![Կիրառման ցուցումները](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-42494089.jpg "Կիրառման ցուցումները")

Մրսածային հիվանդությունները սովորաբար սկսվում են քթի լորձաթաղանթի բորբոքումով: Եթե ժամանակին ուշադրություն չդարձնել, հիվանդությունը տարածվում է կոկորդ, կոկորդակափարիչ, բրոնխներ, քթի շրջակա սինուսներ: Ավելի հաճախ ռինիտով հիվանդանում են երեխաները: Էվամենոլը հարբուխի դեմ քսուք է, հիվանդության ժամանակ առաջին օգնականը:

Բովանդակություն:

- [Բաղադրություն](#%D5%A2%D5%A1%D5%B2%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)
- [Գործողության սկզբունքը](#%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%AF%D5%A6%D5%A2%D5%B8%D6%82%D5%B6%D6%84%D5%A8)
- [Կիրառման ցուցումները](#%D5%AF%D5%AB%D6%80%D5%A1%D5%BC%D5%B4%D5%A1%D5%B6-%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Ինչպես կիրառել](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%AF%D5%AB%D6%80%D5%A1%D5%BC%D5%A5%D5%AC)
- [Հակացուցումները](#%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Կողմնակի երևույթները](#%D5%AF%D5%B8%D5%B2%D5%B4%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%A5%D6%80%D6%87%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Էվամենոլի անալոգները](#%D5%A7%D5%BE%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%B8%D5%AC%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B8%D5%A3%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)

Նույն թեմայով հոդվածներ:- [Մեծահասակի մոտ կանաչ խլնի առաջացման պատճառները](%D5%B4%D5%A5%D5%AE%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%B8%D5%BF-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B9-%D5%AC%D5%B8%D6%80%D5%B1%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-5053 "Մեծահասակի մոտ կանաչ խլնի առաջացման պատճառները")
- [Երեխայի մոտ հարբուխը երկար չի անցնում - ինչ անել](%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D6%80-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF-%D5%B9%D5%AB-%D5%A1%D5%B6%D6%81%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B0%D5%A1%D6%80%D5%A2%D5%B8%D6%82%D5%AD%D5%A8-%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC-7936 "Երեխայի մոտ հարբուխը երկար չի անցնում - ինչ անել")

 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Բաղադրություն Պատրաստուկի բաղադրությունը բավականին պարզ է: Քսուքը պարունակում է նյութեր, որոնք թեթևացնում են ուժեղ հարբուխի ախտանիշները. լևոմենթոլ - 1 գ. 3. էվկալիպտի յուղ - 1 գ.
4. հիմք - վազելին.
Արտադրության ձևը՝ դեղին գույնի քսուք, մետաղյա տուբում, մենթոլի յուրահատուկ հոտով: Մեկ տուբը պարունակում է 15 գ քթային քսուք: Ստվարաթղթե փաթեթվածքի վրա գրված են անվանումը և դեղաչափը: Յուրաքանչյուր տուբին կցվում է կիրառման հրահանգ: Միջին գինը տատանվում է 100 ռուբլու սահմաններում:

### Գործողության սկզբունքը

Քսուքի ազդեցությունը պայմանավորված է բաղադրության մեջ մտնող բաղադրիչներով.

1. Մենթոլն ունի գրգռիչ ազդեցություն, ինչը անհրաժեշտ է ուժեղ ռինիտի ժամանակ: Ազդելով քթի անցուղիների լորձաթաղանթի վրա՝ եթերային յուղերը նպաստում են նյարդային վերջավորությունների գրգռմանը, ինչի հետևանքով տեղի է ունենում անոթների նեղացում, այտուցի նվազում: Այս ազդեցության շնորհիվ հիվանդի շնչառությունը թեթևանում է: Երկարատև հարբուխի դեպքում լորձաթաղանթը վնասվում է, իսկ մենթոլը վերացնում է ցավային զգացողությունները և բուժում քթի անցուղիների փոքր ճաքերը:
2. Էվկալիպտի յուղը նպաստում է ինչպես գրամդրական, այնպես էլ գրամբացասական վիրուսների ու բակտերիաների ոչնչացմանը: Այս ազդեցությունը խոչընդոտում է վարակի բազմացմանը և նրա տարածմանը ստորին շնչուղիներ:
3. Երրորդ բաղադրիչը, որը կազմում է քսուքի հիմնական մասը, վազելինն է: Այն բուժիչ հատկություններ չունի, սակայն փափկացնում է քթի և քթ-կոկորդի լորձաթաղանթը, ինչպես նաև հավասարաչափ բաշխում է քսուքի բաղադրիչները:

Արտադրող երկիրը՝ Ռուսաստան:

## Կիրառման ցուցումները

Պատրաստուկի ազդեցության շրջանակը լայն է: Էվամենոլը թեթևացնում է հարբուխի ախտանիշները մրսածության հիվանդությունների ժամանակ: Քսուքը հակաբորբոքային, գրգռիչ, հականեխիչ պատրաստուկ է, բարելավում է հիվանդի վիճակը ուժեղ քթային խցանման ժամանակ: Էվամենոլ քսուքը կարող է նշանակվել բժշկի կողմից հետևյալ հիվանդությունների ժամանակ.

1. Վարակիչ տրախեիտ - վերին շնչուղիների բորբոքում: Քսուքը ցուցված է չոր կամ խորխային հազի ժամանակ:
2. Անգինա:
3. Ֆարինգիտ - կոկորդում բորբոքային պրոցեսների զարգացում:
4. Լարինգիտ - կոկորդի վարակիչ հիվանդություն, ձայնալարերի վնասմամբ:
5. Ռինիտ, սինուսիտ:

![Ինչպես կիրառել](https://lifeinfo.am/storage/images/evamenol-qsuq-harbuxi-dem-inchpes-kirarel-195.jpg "Ինչպես կիրառել")

Բոլոր հիվանդությունները բնութագրվում են շնչուղիների վերին հատվածներում բորբոքային պրոցեսով:

### Ինչպես կիրառել

Դեղամիջոցը անհրաժեշտ է կիրառել խստորեն բժշկի նշանակմամբ կամ կցված հրահանգի համաձայն: Մենթոլով քսուքի կիրառումը բացառապես տեղային է, սխեման հետևյալն է.

1. Միջոցը ցուցված է հիվանդության դեպքում, եթե բժշկի կողմից ախտորոշվել է ռինիտ, լարինգիտ, տոնզիլիտ կամ ֆարինգիտ:
2. Մաքուր մատին կամ բամբակյա ցուպիկին քամել քսուքի փոքր քանակություն:
3. Քսուքը հավասարաչափ բաշխել քթի անցուղիների ներսում:
4. Ձեռքերը լվանալ օճառով:

Ամեն օր քսել քթի լորձաթաղանթին 2-3 անգամ: Բուժման ամբողջական կուրսը կազմում է մոտավորապես 1 շաբաթ:

> Կարևոր է! Քթային քսուքը ինքնուրույն հազվադեպ է հաղթահարում հիվանդությունը: Ծանրացած ախտանիշների դեպքում Էվամենոլը պետք է կիրառել այլ հակաբորբոքային դեղամիջոցների հետ համալիր:

### Հակացուցումները

Էվամենոլ քսուքը, ինչպես ցանկացած դեղամիջոց, ունի հակացուցումներ.

1. Արգելվում է կիրառել 2 տարեկանից փոքր երեխայի բուժման համար: Քսուքը ցուցված է ավելի մեծ տարիքի երեխաների համար:
2. Բաղադրության մեջ մտնող բաղադրիչների նկատմամբ ալերգիկ ռեակցիա:
3. Մենթոլի և էվկալիպտի եթերային յուղերի անհանդուրժողականություն:
4. Հղիության ժամանակ:
5. Կրծքով կերակրման (ԿԿ) ժամանակ Էվամենոլը կիրառվում է միայն բժշկի նշանակմամբ:

Ինքնուրույն բուժումը սպառնում է սուր կամ քրոնիկ ռինիտի բարդություններով:

### Կողմնակի երևույթները

Լուրջ կողմնակի ազդեցություններ չեն հայտնաբերվել: Սակայն քսուքի կիրառման ժամանակ նկատվում է մի շարք բացասական երևույթներ: Եթե երեխան 0-ից 2 տարեկան է, Էվամենոլը կարող է վատթարացնել վիճակը: Բուժման ֆոնի վրա քթի լորձաթաղանթը կայտուցվի, շնչառությունը կդժվարանա:

![Հակացուցումները](https://lifeinfo.am/storage/images/evamenol-qsuq-harbuxi-dem-inchpes-kirarel-197.jpg "Հակացուցումները")

Եթե պատրաստուկի նկատմամբ ի հայտ է եկել ալերգիա, որը դրսևորվում է քորով, այրոցով, ուժեղ այտուցով, ցանով, ապա կիրառումը պետք է դադարեցնել: Այս դեպքում քթի անցուղիները պետք է մանրակրկիտ լվացվեն մաքուր ջրով:

Էվկալիպտ պարունակող պատրաստուկները կարող են առաջացնել սրտանոթային համակարգի որոշ բարդություններ, սակայն դա տեղի է ունենում չափազանց հազվադեպ, այդ իսկ պատճառով սրտի ուղեկցող հիվանդությունները ներառված չեն հակացուցումների շարքում:

## Էվամենոլի անալոգները

Էվամենոլի փոխարինիչների շարքում ամենատարածվածներն են.

- Օքսոլինային քսուք.
- Կամետոն.
- Պեկտուսին.
- Պինոսոլ.
- Հիալուրոն.
- Տրավիսիլ.
- Հերբիոն.

Սրանք դեղամիջոցներ են մրսածության և ՍՇՎՀ-ի ժամանակ ախտանշանային թերապիայի համար՝ հարբուխով և հազով: Կիրառվում են երեխաների և մեծահասակների մոտ: Ունեն տարբեր հատկություններ, սակայն բոլորը թեթևացնում են հիվանդության ընթացքում վիճակը:

Վաղ տարիքի երեխաների համար կարելի է կիրառել Գեդելիքսը: Այս պատրաստուկներն ունեն միայն նմանատիպ ազդեցություն: Իրենց բաղադրությամբ նրանք տարբերվում են: Կարող են արտադրվել տարբեր ձևերով՝ հաբեր, պաստիլներ, սփրեյներ, արտաքին քսուքներ, սակայն դրանք պետք է կիրառել խստորեն հրահանգի համաձայն:

Բոլոր անալոգների հիմնական ազդեցությունն ուղղված է մրսածության ախտանիշների թեթևացմանը, քթի խցանման և առատ արտադրության վերացմանը: ՍՇՎՀ-ի առաջին նշանների և ուժեղ հարբուխի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: Թվարկված անալոգները վաճառվում են ցանկացած դեղատանը առանց դեղատոմսի, սակայն սա չի նշանակում, որ անհրաժեշտ է բոլորը գնել: Յուրաքանչյուր պատրաստուկ ունի հակացուցումներ և կողմնակի երևույթներ, որոնք որոշ դեպքերում կարող են ծանրացնել հիվանդության կլինիկան:
