# Կողերի կապտուկ - ախտանիշներ և ինչպես բուժել

![Առաջին օգնություն](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-94457068.jpg "Առաջին օգնություն")

Կռվի ժամանակ կամ ընկնելու հետևանքով կարելի է ստանալ տարբեր ծանրության վնասվածքներ: Ինչ վերաբերում է կրծքավանդակին, ապա ամենաթեթև վնասվածքը կողի կապտուկն է: Այս դեպքում տուժածը կոտրվածք չի ունենում, իսկ մաշկը մնում է ամբողջական: Նման վնասվածք ստանալիս գլխավորը տուժածին ճիշտ նախաբժշկական օգնություն ցուցաբերելն է, ժամանակին բժշկի դիմելը և ռենտգեն արածությունը, որպեսզի բացառվի կողերի կոտրվածքը և ներքին օրգանների վնասվածքը:

Բովանդակություն:

- [Ինչպես կարելի է վնասել կողերը](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%AB%D5%BE%D5%B6%D5%A1%D5%BD%D5%A5%D5%AC-%D5%AF%D5%B8%D5%B2%D5%A5%D6%80%D5%A8)
- [Կողի կապտուկ կամ կոտրվածք](#%D5%AF%D5%B8%D5%B2%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%BA%D5%BF%D5%B8%D6%82%D5%AF-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%AF%D5%B8%D5%BF%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84)
- [Առաջին օգնություն](#%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D6%85%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)
- [Ախտորոշում և բուժում](#%D5%A1%D5%AD%D5%BF%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4)
- [Դեղորայքային բուժում](#%D5%A4%D5%A5%D5%B2%D5%B8%D6%80%D5%A1%D5%B5%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4)
- [Բուժումը տնային պայմաններում](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%BF%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4)
- [Վերականգնում](#%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4)

Նմանատիպ հոդվածներ:
 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Ինչպես կարելի է վնասել կողերը Կապտուկի ժամանակ տեղի է ունենում մակերեսային փափուկ հյուսվածքների վնասում: Մաշկը մնում է ամբողջական: Սկզբում կապտուկները քիչ նկատելի են, սակայն շատ ցավոտ են: Վնասվածքի հետևանքով պատռվում են մանր անոթներ, առաջանում է արյունազեղում, որը հետո վերածվում է հեմատոմայի: Չափազանց ուժեղ հարվածի դեպքում կարող են կոտրվել ոսկորները և վնասվել ներքին օրգանները: Կապտուկ կամ կոտրվածք կարելի է ստանալ սպորտով զբաղվելիս կամ պարզապես ակտիվ հանգստի ժամանակ: Երբեմն անուշադրության պատճառով կարելի է փողոցում ինչ-որ մեկի հետ բախվել, միաժամանակ սայթաքել և ընկնել կրծքավանդակի վրա: Կողերի կապտուկի պատճառները. ընկնել; 3. հարված մեջքի, կրծքավանդակի կամ կողքի հատվածին;
4. ճանապարհատրանսպորտային պատահար;
5. սպորտով զբաղվելը;
6. արտադրությունում անվտանգության տեխնիկայի կանոնների անտեսում;
7. թափանցող վնասվածք;
8. փողոցային կռիվ;
9. կրծքավանդակի սեղմում.
![Կողի կապտուկ կամ կոտրվածք](https://lifeinfo.am/storage/images/koxi-kaptuk-axtanishner-axtoroshum-ev-bujum-124.jpg "Կողի կապտուկ կամ կոտրվածք")

Կողերը պաշտպանում են ներքին օրգանները: Ընկնելու դեպքում նրանք սիրտն ու թոքերը պահպանում են վնասվածքներից: Հարվածի ժամանակ տեղի է ունենում ոսկրային և մկանային հյուսվածքի կապտում: Հարվածից հետո տուժածը սուր ցավ է զգում: Եթե վնասվածքը փակ է, արյունը դուրս չի գալիս, այլ մակարդվում է: Այսպես է առաջանում հեմատոման: Սովորաբար այն սկզբում ցավում է, իսկ մի քանի օր կամ շաբաթ անց ներծծվում է, կապտուկն անցնում է:

> Կարևոր է! Կողերի կապտուկը ամենից հաճախ ստացվում է կռվի կամ ավտովթարի ժամանակ: Վնասվածք ստանալուց հետո պետք է անմիջապես դիմել բժշկի, ստուգել, որ ամեն ինչ կարգին է ոսկորների և ներքին օրգանների հետ: Կապտուկի ժամանակ շատ հաճախ խանգարվում է շնչառությունը ոչ թոքերի խնդիրների, այլ ցավի պատճառով:

### Կողի կապտուկ կամ կոտրվածք

Սկզբում դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվել. մարդը կողի կոտրվածք է ստացել, թե պարզապես կապտուկ: Երբեմն երկու վնասվածքների ախտանիշները սկզբնական փուլում համընկնում են: Վնասվածքի բնույթի մասին ավելի ստույգ կարելի է ասել միայն ռենտգեն արած ժամանակ:

Կոտրվածքին և կապտուկին ընդհանուր ախտանիշները.

- ուժեղ ցավ;
- վնասված հյուսվածքների այտուցվածություն;
- մուգ կարմիր գույնի հեմատոմաների առաջացում;
- շնչառության դժվարություններ;
- ցավ կրծքավանդակի ցանկացած շարժման ժամանակ;
- սրտի արագացած բաբախյուն՝ օդի պակասի պատճառով.

Ստացված վնասվածքից հետո փափուկ հյուսվածքները արագորեն այտուցվում են: Կապտուկի հատվածում առաջանում է խտացում, մի քանի ժամ անց այն մեծանում է: Եթե ուռուցքին սեղմել, կարելի է ցավ զգալ: 2-3 օր հետո այն անցնում է:

![Դեղորայքային բուժում](https://lifeinfo.am/storage/images/koxi-kaptuk-axtanishner-axtoroshum-ev-bujum-136.jpg "Դեղորայքային բուժում")

Եթե վնասվածքի հատվածում շոշափել փափուկ հյուսվածքները, կարելի է նկատել, որ դրանք տաք են: Մի քանի ժամ անց առաջանում է կարմրավուն գույնի հեմատոմա: Հետո այն ձեռք է բերում կապույտ գույն, իսկ մի քանի շաբաթ անց կապտուկը դեղնում է: Երբեմն առաջանում է ուռուցք առանց կապտուկի:

Հիվանդի համար դժվար է անել սովորական շունչ քաշելը: Շնչառությունը մակերեսային է, սակայն հաճախակի: Ցավը թեթև կապտուկի դեպքում անցնում է 3 օր հետո, ուժեղի դեպքում՝ մի քանի շաբաթ անց: Երբեմն տուժածը գլխապտույտ է զգում:

Եթե առկա է կոտրվածք, կարելի է լսել ոսկրային բեկորների իրար հետ քերվելու և խրթխրթոցի ձայն: Վնասված կողը դառնում է շարժուն: Կոտրվածքի դեպքում նկատվում է արտաքին դեֆորմացիա: Տուժածի համար դժվար է շնչել: Մարդու դեմքի գույնը գունատվում է: Կոտրվածքի հետ մեկտեղ, կարող է տեղի ունենալ բեկորի սուր եզրով թոքի վնասում: Կարող է առաջանալ վտանգավոր բարդություն՝ պնևմոթորաքս՝ պլևրալ խոռոչում օդի կուտակում, որը ներթափանցում է թոքից կամ դրսից՝ բաց կոտրվածքի դեպքում: Տուժածի համար ցավալի է հազալը: Հազալու ժամանակ կարող է արտադրվել արյունախառն խորխ:

Կոտրվածքից բացի, ոչ պակաս վտանգ են ներկայացնում կողերի ճաքերը: Այն չունի կոտրվածքին բնորոշ վառ նշաններ, կարող է ընկալվել որպես սովորական կապտուկ: Սակայն այս դեպքում խախտվում է ոսկրի ամբողջականությունը: Ճաքի մասին կարելի է կասկածել, եթե ցանկացած շարժում հիվանդին ուժեղ ցավ է պատճառում, իսկ վնասվածքի տեղում ուռուցք է առաջանում: Ցավը պահպանվում է մինչև 7 օր:

> Կարևոր է! Կողերի վնասվածքը հաճախ հանգեցնում է թոքերի օդափոխության խանգարման: Մարդու մոտ կարող են առաջանալ շնչառական խնդիրներ՝ սուր շնչառական անբավարարություն: Վնասվածք ստանալու դեպքում անհրաժեշտ է կողերի և ներքին օրգանների հետազոտություն անցկացնել, որպեսզի բացառվեն վտանգավոր հետևանքները:

## Առաջին օգնություն

Եթե վնասվածքը լուրջ է, ապա պետք է կանչել բժշկական բրիգադ: Մինչև շտապ օգնության ժամանումը տուժածին ապահովել հանգստություն, պառկեցնել կամ նստեցնել: Արգելվում է կանգնելը, շարժվելը, պետք է սպասել մասնագետների ժամանմանը:

Կապտուկի տեղին դնել սառը սեղմոց: Դա կարող է լինել սառնարանից վերցրած սառույց՝ փաթաթված կտորով, սառը ջրով թրջված սրբիչ կամ սառցե ջրով լցված տաքացուցիչ: Կարելի է ընդունել ցավազրկող պատրաստուկներ, օրինակ՝ Իբուպրոֆեն, Ասպիրին, Դիկլոֆենակ: Կապտուկի տեղում դնել ամուր վիրակապ: Վիրակապի առաջին պտույտները պետք է կատարել արտաշնչման ժամանակ:

![Բուժումը տնային պայմաններում](https://lifeinfo.am/storage/images/koxi-kaptuk-axtanishner-axtoroshum-ev-bujum-102.jpg "Բուժումը տնային պայմաններում")

Հիվանդին անհրաժեշտ է սովորել ճիշտ շնչել: Պետք է ներշնչել և շատ դանդաղ արտաշնչել: Շունչը մի քանի վայրկյան պահել: Այս եղանակով ցավը թեթևանում է: Հեմատոմայի տեղը սառը սեղմոցներից մեկ օր անց մշակել ներծծող քսուքով (Հեպարինային քսուք) կամ կապտուկներից քսուքով (Синяк-офф):

> Կարևոր է! Եթե վնասվածքի ժամանակ վնասվել են մկանները, ապա տեղի է ունենում դրանց ռեֆլեքսային կծկում: Մկանները սեղմում են կողերը, ինչի պատճառով ցավն ավելանում է: Ցավոտ սպազմերը հանելու համար անհրաժեշտ է ընդունել սպազմոլիտիկներ՝ Դրոտավերին, Նո-շպա, Պապավերին:

## Ախտորոշում և բուժում

Կողերի կապտուկի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկական օգնության: Մասնագետը կանցկացնի վնասվածքի տեղի պալպացիա, կլսի ստորին շնչուղիները: Հետո կնշանակի ռենտգեն: Ներքին օրգանների վիճակը վերահսկելու համար կատարում են ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ): Ավելի մանրամասն վնասվածքները ուսումնասիրում են ԿՏ-ով: Ռենտգենից բացի, նշանակում են արյան անալիզներ, որպեսզի հայտնաբերեն կամ բացառեն թոքաբորբը:

Հետազոտություն անցկացնելիս բժիշկը պետք է բացառի ոսկրի կոտրվածքը և ճաքը: Ռենտգենի միջոցով նաև որոշվում է պնևմոթորաքսի և հեմոթորաքսի առկայությունը կամ բացակայությունը: Հեմոթորաքսի դեպքում արյունը կուտակվում է պլևրալ խոռոչում: Ուժեղ վնասվածքի հետևանքով կողը կարող է վնասել թոքերը կամ պլևրան: Արյունը այս դեպքում թափանցում է պլևրալ խոռոչ: Պնևմոթորաքսի դեպքում տեղի է ունենում օդի կուտակում պլևրալ խոռոչում:

Գործիքային ախտորոշման և անալիզների արդյունքների հիման վրա բժիշկը հիվանդին ախտորոշում է դնում և նշանակում բուժում: Կախված վնասվածքի ծանրությունից՝ հիվանդին բուժում են ամբուլատոր կամ ստացիոնար պայմաններում: Գլխավորը սուր շրջանում հիվանդը պետք է պահպանի անկողնային ռեժիմ: Մեծամասամբ դեպքերում վիրակապում անելու կարիք չկա: Հիվանդը պետք է խուսափի ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

Ծանր կապտուկների դեպքում հիվանդը պետք է հիվանդանոց դրվի, որպեսզի մի քանի օր բուժող բժշկի հսկողության տակ գտնվի: Սա արվում է, որպեսզի խուսափվեն բարդություններից: Հիվանդին, որպես կանոն, տրամադրում են 10 օրացուցային հիվանդության թերթիկ, եթե բարդություններ չկան: Եթե դրանք առկա են, ապա տրամադրում են 20 օր:

Վնասվածքից հետո առաջին ժամերին վնասված տեղին սառը է դրվում: Տուժածին տրվում են ցավազրկող դեղեր: Վնասված տեղին դրվում է ամուր վիրակապ: Բանդաժ կապտուկների ժամանակ չի օգտագործվում: Այն օգտագործում են կողերի կոտրվածքների և ոսկրի ճաքերի դեպքում:

![Հալվե և մեղր](https://lifeinfo.am/storage/images/koxi-kaptuk-axtanishner-axtoroshum-ev-bujum-117.jpg "Հալվե և մեղր")

Ուժեղ վնասվածքի հետևանքով տուժածի մոտ երբեմն նկատվում է մկանային սպազմ, որը հանգեցնում է նյարդի ենթարկման: Ցավը կարող է լինել միջկողային նևրալգիայի պատճառ: Եթե մարդու մոտ առկա է միջկողային նևրալգիա, ապա նրան անհրաժեշտ է ընդունել ցավազրկող պատրաստուկներ, կրել կորսետ: Այս հիվանդության բուժումն ուղղված է սեղմման պատճառի վերացմանը:

### Դեղորայքային բուժում

Կապտուկի դեպքում պարտադիր է դեղորայքային բուժում կատարել: Հիվանդին նշանակում են ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբորբոքային պատրաստուկներ՝ Նապրոքսեն, Պենտալգին, Իբուպրոֆեն, Դիկլոֆենակ: Հաբեր, որոնք օգնում են թեթևացնել անհանգստացնող զգացողությունները՝ Նո-շպա, Պապավերին: Մովալիս դեղամիջոցի ներարկումները օգնում են արագ մեղմել ցավը: Թոքաբորբ հայտնաբերվելու դեպքում նշանակում են հակաբիոտիկներ՝ Ամոքսիցիլին, Ցեֆոտաքսիմ, Օքսացիլին:

Կապտուկի բուժման համար քսուքներ.

- հակաբորբոքային ազդեցությամբ՝ Ինդովազին, Իբուպրոֆեն, Դիկլոֆենակ;
- այտուցները հանելու համար՝ Синяк-off, Экспресс-синяк;
- ցավազրկող՝ Фастум-gel, Ապիզարտրոն, Դիմեքսիդ գել;
- արյան շրջանառությունը բարելավելու համար՝ Հեպարինային քսուք.

Արյան շրջանառությունը բարելավում է և հեմատոմայի ներծծմանը նպաստում է կապտուկների դեմ նախատեսված սպեղանին, օրինակ՝ Նանոպլաստ ֆորտե: Միջոցը լավ տաքացնում է վնասված հատվածը, նպաստում է նրա արագ վերականգնմանը, կապտուկը ժամանակի ընթացքում բուժվում է: Սպեղանին ավելի արդյունավետ է հանում ցավոտ ախտանիշները, քան քսուքը, քանի որ նրա ազդեցության տևողությունը 12 ժամ է:

Ոչ բարդ վնասվածքի բուժումը հանգում է անկողնային ռեժիմի, սառը սեղմոցների, ցավազրկող և ջերմիջեցնող պատրաստուկների, կապտուկները ներծծող քսուքների կիրառմանը: Հազվադեպ դեպքերում հեմատոման հեռացվում է վիրաբուժական եղանակով՝ տեղային անզգայացման տակ կազմավորման բացմամբ:

### Բուժումը տնային պայմաններում

Տանը կարելի է բուժել թեթև վնասվածքը՝ օգտագործելով ժողովրդական մեթոդներ: Վնասված տեղի բուժման լավ միջոց են խնկունու եփուկից, կարմիր գերանիումից, ցիկորիի արմատից պատրաստված սեղմոցները: Այս նույն նպատակով օգտագործում են հում քերած կարտոֆիլ, մանրացված թարմ ճանապարհածաղկի տերևներ: Սեղմոցներն անում են օրական 3-4 անգամ:

#### Հալվե և մեղր

Անհրաժեշտ է.

- հալվեի տերև՝ 1 հատ;
- մեղր՝ 1 թեյի գդալ.

Հալվեի տերևը մանրացնել: Ավելացնել մեղրը: Գիշերը մաքրել կապտուկված տեղը այս քսուքով:

#### Բադյագա

![Բադյագա](https://lifeinfo.am/storage/images/koxi-kaptuk-axtanishner-axtoroshum-ev-bujum-129.jpg "Բադյագա")

Այս միջոցը պատրաստելու համար պետք է վերցնել.

- բադյագայի փոշի՝ 1 թեյի գդալ;
- ջուր՝ 1 թեյի գդալ.

Փոշին խառնել ջրի հետ մինչև թթվասերի նման խտություն ստանալը: Ստացված խառնուրդով հիվանդ տեղը պետք է մաքրել օրական երեք անգամ:

#### Քացախ և սխտոր

Անհրաժեշտ է վերցնել.

- խնձորի 6% քացախ՝ 100 մլ;
- սխտոր՝ 4 գլուխ.

Սխտորը մանրացնում են: Ավելացնում են քացախը: Թողնում են թրմվի մեկ օր: Շփում են հիվանդ տեղին օրական 4 անգամ:

Կապտուկի տեղը 2 օր անց կարելի է տաքացնել սպիրտային սեղմոցների միջոցով: Այս նպատակով պատրաստում են տարբեր թուրմեր: Կարելի է պարզապես սպիրտը ջրով նոսրացնել և թրջված կտորը դնել կապտուկված հատվածին:

#### Ցիկորի

Թուրմ պատրաստելու համար անհրաժեշտ է.

- օղի՝ 0,5 լ;
- ցիկորի՝ 100 գ.

Ցիկորին անհրաժեշտ է մանրացնել և լցնել օղիով: Խառնուրդը թրմել 2 շաբաթ: Շփել հարվածի տեղին:

## Վերականգնում

Վերականգնման համար կապտուկից մեկ շաբաթ հետո մարդու համար օգտակար է զբաղվել մարմնամարզությամբ: Հիվանդին նշանակում են ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ՝ ԲՀՀ (բարձր հաճախականության հոսանք), էլեկտրաֆորեզ: Իսկ տանը կարելի է զբաղվել շնչառական վարժություններով:

Տնային պայմաններում կատարվում է մերսում: Մերսման միջոցով բարելավվում է արյան շրջանառությունը, վնասված հատված են մատակարարվում սննդանյութեր:

Ժամանակին չսկսված բուժման դեպքում կարող են առաջանալ բարդություններ.

- ցավը երկար ժամանակ չի անցնում;
- վնասվածքից հետո հաճախ առաջանում է թոքաբորբ;
- կրծքավանդակի խոռոչում հեղուկ է կուտակվում;
- առաջանում է հիպոքսիա.

Բացասական հետևանքներից խուսափելու համար ցանկացած ծանրության վնասվածք ստանալուց անմիջապես հետո պետք է դիմել բժշկի և հետազոտվել: Ժամանակին սկսված բուժումը մի քանի օրում կվերացնի հիվանդության ախտանիշները: Սովորաբար կապտուկները բուժվում են ցավազրկող դեղերի և քսուքների միջոցով:
