#  Կոշտուկ

![Կոշտուկը. ի՞նչ է դա](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-37081216.jpg "Կոշտուկը. ի՞նչ է դա")

Մարդու մաշկը երկարատև շփման և ճնշման ազդեցության տակ արձագանքում է կոշտուկի ձևավորմամբ, երբեմն դրանց առաջացման վրա ազդում են նաև այլ գործոններ: Կոշտուկները լինում են մաշկային և ոսկրային, դրանք բաժանվում են որոշակի տեսակների, զարգացման փուլերի, որոնք պահանջում են համապատասխան բուժում:

Բովանդակություն.

- [Կոշտուկը. ի՞նչ է դա](#%D5%AF%D5%B8%D5%B7%D5%BF%D5%B8%D6%82%D5%AF%D5%A8-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%A4%D5%A1)
- [Ջրային կոշտուկ](#%D5%BB%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AF%D5%B8%D5%B7%D5%BF%D5%B8%D6%82%D5%AF)
- [Ինչպես է դրսևորվում](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD%D5%A4%D6%80%D5%BD%D6%87%D5%B8%D6%80%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4)
- [Ինչպես բուժել](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%A5%D5%AC)
- [Չոր կոշտուկ](#%D5%B9%D5%B8%D6%80-%D5%AF%D5%B8%D5%B7%D5%BF%D5%B8%D6%82%D5%AF)
- [Ինչպես բուժել](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%A5%D5%AC)
- [Արմատով կոշտուկ](#%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B8%D5%BE-%D5%AF%D5%B8%D5%B7%D5%BF%D5%B8%D6%82%D5%AF)
- [Արմատով կոշտուկի բուժումը](#%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B8%D5%BE-%D5%AF%D5%B8%D5%B7%D5%BF%D5%B8%D6%82%D5%AF%D5%AB-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8)
- [Ինչ կարելի է անել տնային պայմաններում](#%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%AB%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%BF%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4)
- [Հավի կոշտուկ](#%D5%B0%D5%A1%D5%BE%D5%AB-%D5%A1%D5%B9%D6%84)
- [Ինչպես բուժել](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%A5%D5%AC)

## Կոշտուկը. ի՞նչ է դա

Մաշկի առանձին հատվածի վրա մշտական ճնշումը կամ շփումը արագացնում է վերին մաշկաշերտերի մեռուկացումը: Այս բջիջները, չհասցնելով անջատվել և հեռանալ մաշկի մակերեսից, սկսում են շերտավորվել միմյանց վրա, խտանալ՝ ձևավորելով կոշտուկներ: Եթե գործընթացին միանում է ուժեղացած քրտնարտադրությունը, որը հանգեցնում է մաշկի փափկացման, ապա կոշտուկը դառնում է փափուկ: Մեռած մաշկի շերտերի տակ կարող է հեղուկ կուտակվել, այդ դեպքում կոշտուկը կլինի ջրային:

Հաստուկների առաջացման պատճառները.

- առանց ձեռնոցների տարբեր գործիքներով աշխատանքը (մուրճ, բահ), մարզական սարքերի վրա պարապմունքները, երաժշտական գործիքներ նվագելը (կիթառ, ջութակ);
- անհարմար կամ անորակ կոշիկներով քայլելը;
- անհրաժեշտից մեծ չափսի գուլպաներ կրելը հանգեցնում է դրանց կնճռոտվելուն՝ ուժեղացնելով ոտքի վրա ճնշումը և շփումը;
- բոբիկ քայլելը;
- ոտքերի հիգիենայի վատ պահպանումը՝ զուգորդված ուժեղացած քրտնարտադրության հետ;
- ավելորդ քաշը, ծանր քայլվածքը:

![Ջրային կոշտուկ](https://lifeinfo.am/storage/images/koshtuk-tesakner-patcharner-ev-bujum-186.jpg)

Եթե հաճախ կրել են նեղ կոշիկներ, առաջանում է արյան շրջանառության խանգարում, ոտքը ենթարկվում է կրկնակի ճնշման: Նման դեպքերում կոշտուկները տեղակայվում են մատների միջև, ոտքերի մատների վրա:

> Հիշեք! Կոշտուկները առավել հաճախ ուղեկցում են գարնանային և ամառային ժամանակաշրջաններին, երբ մոդայիկ միտումներին հետևելու համար մարդիկ գնում են գեղեցիկ, բայց ոչ այնքան հարմարավետ կոշիկներ:

Հաճախակի կրունկներով քայլելը փոխում է ողնաշարի վրա ընկնող բեռնվածքը, հիմնական քաշը տեղափոխվում է ոտնաթաթի առաջային հատված, այդժամ կոշտուկներ են առաջանում ոտնաթաթի բարձիկների վրա, ինչից բացի տուժում է նաև ողնաշարը:

Չափազանց հարթ ներբանով կոշիկները հանգեցնում են հակառակ իրավիճակի՝ բեռնվածք ոտնաթաթի հետին հատվածի վրա, կոշտուկների առաջացում կրունկների վրա: Նման վիճակներում խորհուրդ է տրվում գնել հաստացված ներբանով կոշիկներ:

Ո՞ր բժիշկն է բուժում կոշտուկները: Կոշտուկների դեպքում անհրաժեշտ է դիմել մաշկաբանի կամ վիրաբույժի, ովքեր կորոշեն տեսակը և հետագա բուժումը:

![Չոր կոշտուկ](https://lifeinfo.am/storage/images/koshtuk-tesakner-patcharner-ev-bujum-136.jpg "Չոր կոշտուկ")

## Ջրային կոշտուկ

Մաշկի վրա մեխանիկական ազդեցության և դրան հաջորդող վնասվածքի արդյունքում առաջանում է հեղուկով լցված բշտիկ, որը բարձրանում է մաշկի վերին շերտից վեր՝ թաց կոշտուկ: Դրա մյուս անվանումներից մեկն է «ջրբշտիկ»:

Նման կոշտուկները մարդու համար վտանգ չեն ներկայացնում, թեև որոշակի անհարմարություններ և ցավային զգացողություններ են առաջացնում: Եթե դրանց պատշաճ ուշադրություն և խնամք չցուցաբերվի, ապա կարող է տեղի ունենալ օրգանիզմի վարակում, հատկապես եթե խոսքը վերաբերում է արյունով կոշտուկի մասին: Կոշտուկի ներսում արյունը առաջանում է մազանոթի վնասման հետևանքով, բշտիկի ներսի հեղուկը կարող է լինել թափանցիկ կամ դեղնավուն:

> Կարևոր է! Հեղուկով կոշտուկի վրա մշտական տրավմատիկ ազդեցությունը հանգեցնում է նրա վերածմանը չոր տեսակի, որը մաշկի եղջերացած շերտերից կազմված խտացում է:

Մշտական շփումը նպաստում է մաշկի վերին շերտի տեղաշարժին, որը մնում է աննկատ: Մաշկի վրա շարունակվող մեխանիկական ազդեցությունը հրահրում է վերին շերտի աստիճանական անջատումը, խոռոչի առաջացումը, որն այնուհետև լցվում է հեղուկով:

![Արմատով կոշտուկ](https://lifeinfo.am/storage/images/koshtuk-tesakner-patcharner-ev-bujum-177.jpg "Արմատով կոշտուկ")

### Ինչպես է դրսևորվում

Այս տեսակի առաջացմանը նպաստում է նեղ, անհարմար կոշիկներ կրելը, որոնք որոշակի շփում են առաջացնում մաշկի հատվածում: Եթե սրան ավելացնենք քրտնարտադրությունը, ապա թաց կոշտուկը բավականին արագ է ձևավորվում: Նման կոշտուկը կարող է առաջանալ նաև մարմնի վրա: Ձեռքերի, դաստակների վրա ջրային կոշտուկի առաջացումը բացառված չէ, եթե հաճախ աշխատել հողի հետ մասնագիտացված գործիքներով, մաքրել բանջարեղեն և այլն: Նրա առաջացման ռիսկին առավել ենթակա են նուրբ և զգայուն մաշկ ունեցող մարդիկ:

Ինչ է կատարվում կոշտուկի հետ.

- նկատվում է կարմրություն, ցավ, թեթև այտուց;
- ձևավորվում է հեղուկով լցված բշտիկ, կարող է նկատվել ուժեղ ցավ;
- ցանկացած վնասվածք (շփում, հարված, ճնշում) հանգեցնում է բշտիկի պատռմանը և հեղուկի արտահոսքին;
- բշտիկի պատերի պոկվելու դեպքում առաջանում է կարմիր, թրջվող վերք:

> Ուշադրություն! Կոշտուկի պատռումը վտանգավոր է վարակման հավանականությամբ: Վարակի մասին կարող են վկայել՝ թարախի անջատում, ջերմություն, պարունակության պղտորում, կոշտուկի շուրջ դեղին կեղևների առաջացում:

### Ինչպես բուժել

Եթե կոշտուկը փոքր է և այնքան էլ ցավոտ չէ, ավելի լավ է այն չշոշափել, այլ պարզապես վրան փակցնել կպչուն սպեղանի՝ վնասվածք չստանալու համար: Մեծ չափսի «ջրբշտիկը» զգալի անհարմարություն է պատճառում և պատռվելու վտանգ ունի: Նման բշտիկները անհրաժեշտ է ծակել, հնարավորինս շուտ:

Ասեղը պետք է լինի ստերիլ (օգտագործել սպիրտ կամ տաքացնել կրակի վրա), կոշտուկը պետք է ախտահանվի յոդով կամ կանաչ ներկով: Ծակումը կատարվում է կողքից, մաշկի մակերեսին զուգահեռ: Ուղղահայաց ծակելն արգելված է, որպեսզի չվնասվի կոշտուկի հատակը: Հեղուկի ավելի լավ արտահոսքի համար կարելի է մի քանի անցք անել: Ամենակարևորը բշտիկի պատերը չպատռելն է:

Բոլոր ծակումներն անելուց հետո կոշտուկը սեղմվում է մարլայի կտորով, որպեսզի ամբողջ հեղուկը դուրս գա, այնուհետև կարելի է հակաբիոտիկով քսուք (տետրացիկլինային քսուք) քսել՝ վարակումը կանխելու համար, փակցնել կպչուն սպեղանիով, փոխել այն օրը առնվազն 2 անգամ: Եթե բշտիկը նորից հեղուկով լցվի, պետք է կրկին ծակել այն:

![Հավի աչք](https://lifeinfo.am/storage/images/koshtuk-tesakner-patcharner-ev-bujum-107.jpg "Հավի աչք")

> Կարևոր է! Վարակի առաջացման դեպքում անհրաժեշտ է կոշտուկի պատերի ամբողջական հեռացում, որը կատարում է վիրաբույժը: Նա է կատարելու անհրաժեշտ բոլոր մշակումները, կդնի վիրակապ, կնշանակի բուժում:

## Չոր կոշտուկ

Այս տեսակի կոշտուկը այնքան էլ կոշտուկների առանձին տեսակ չէ, որքան կոշտուկների զարգացման փուլերից մեկն է, որը հաջորդում է «ջրային» փուլին, թեև կարող է նաև բաց թողնել այդ փափուկ փուլը: Կտրուկ անցում է տեղի ունենում մեկ հատվածի վրա աննշան, սակայն մշտական շփման հետևանքով, երբ մաշկը աստիճանաբար կոշտանում է: Կոշտ կոշտուկի բնութագիրը. դեղնավուն կամ մոխրագույն երանգի, մնացած մաշկից բարձրացող, կարծրացած մեռած մաշկային բջիջների հատված:

Ինչն է հանգեցնում դրա առաջացմանը.

- սպորտ կամ ծանր ֆիզիկական աշխատանք (անտառահատ, ատաղձագործ), այդպիսի մարդկանց մոտ չոր կոշտուկները նույնիսկ պաշտպանում են մաշկը վնասվածքներից,
- կարող են առաջանալ գրողների կամ նկարիչների մոտ,
- անհարմար կոշիկներ կրելը,
- ոտքի վրա ծանրության սխալ բաշխում, հարթաթաթություն,
- A վիտամինի պակաս,
- արթրիտ, օստեոարթրոզ, գարշապարի ոստ:

Կոշտ տեսակը ցավոտությամբ չի առանձնանում, բացառությամբ ամենաարհամարված դեպքերի, երբ ծածկվում է ճաքերով: Կոշտուկները տեղակայվում են ձեռքերի և ոտքերի վրա:

![Ինչպես է դրսևորվում](https://lifeinfo.am/storage/images/koshtuk-tesakner-patcharner-ev-bujum-200.jpg "Ինչպես է դրսևորվում")

> Հիշեք! Նախքան կոշտուկները հեռացնելը, համոզվեք, որ որևէ հիվանդություն չունեք:

Չոր կոշտուկների տեսակներից մեկը հասկվածքն է (натоптыш): Այն առանձնանում է կարծրացած մաշկի ավելի մեծ հատվածով, որը հստակ սահմաններ չունի: Այդպիսի կոշտուկը տեղակայվում է ոտքերի թաթերի վրա:

### Ինչպես բուժել

Չոր կոշտուկների բուժման մեջ տարածված են ժողովրդական միջոցները դրանցից ազատվելու համար: Սրանք տարբեր դիմակներ են, լոգանքներ, շոգեխաշում` հետագա մեխանիկական հեռացմամբ:

Կոշտուկից ազատվելու մեթոդներ.

1. Արդյունավետ է սոդայի լոգանքը` օճառի և երիցուկի թուրմի ավելացումով, ոտքը ջրի մեջ պետք է պահել 15 րոպե, և զգուշորեն սրբել գոյացումները պեմզայով: Ուժեղ չսեղմել, այլ ավելի շուտ մերսել: Շոգեխաշելուց հետո կարելի է օգտագործել ալոեի հյութ:
2. Խորհուրդ է տրվում պրոբլեմային հատվածին քսել քերած կարտոֆիլից պատրաստված դիմակ: Միջին չափի կարտոֆիլը մանրացնել մանր քերիչով, ստացված զանգվածը դնել վնասված հատվածին, փաթաթել սննդային թաղանթով, վերևից տաքացնել գուլպայով և թողնել գիշերը: Առավոտյան ամեն ինչ լվանալ տաք ջրով:
3. Ճարպի և սխտորի կոմպրես գիշերային կիրառման համար. սխտորը մանրացնել, քսել ճարպի վրա, կապել ոտքին, թողնել գիշերը:
4. Կերատոլիտիկ քսուքները (օրինակ՝ 10% սալիցիլաթթվային քսուք) օգնում են մաշկին անցավ կերպով թեփոտվել:
5. Կոշտուկների դեմ հատուկ կպչուն սպեղանին թույլ է տալիս արագ ազատվել դրանցից: Մինչև կպցնելը մաշկը պետք է շոգեխաշված և չորացրած լինի: Սպեղանին վնասված հատվածին մնում է 3 օր: Սովորաբար սա բավարար է, որպեսզի դրա հեռացումից հետո հին տեղում կոշտուկի հետքեր չհայտնաբերվեն:
6. Օգտագործել Compeed-ի կոշտուկների դեմ մատիտը:
7. Հասանելի է չոր կոշտուկների վերացումը հեղուկ ազոտի, ապարատային պեդիկյուրի, կոսմետոլոգի կաբինետում դիաթերմոկարգավորման միջոցով:

![Ինչպես բուժել](https://lifeinfo.am/storage/images/koshtuk-tesakner-patcharner-ev-bujum-162.jpg "Ինչպես բուժել")

> Կարևոր է! Եթե գոյացումը ունի սնկային ծագում, ապա բուժումն իրականացնում է մաշկավեներաբան բժիշկը: Սովորաբար նա նշանակում է կրիոթերապիա կամ լազերային հեռացում:

## Արմատով կոշտուկ

Եթե դիտարկենք կոշտուկների բոլոր տեսակները, ապա այս տեսակը ամենավտանգավորն ու ամենաանհաճոն է: Սա ոչ միայն եղջերացած մաշկաշերտերի կուտակում է, այլև դրանց աճը դեպի ներս` փափուկ հյուսվածքների մեջ, ինչը ուղեկցվում է ուժեղ ցավով:

Սկզբում մարդը զգում է թեթև անհարմարություն, թեթև ծակող զգացողություն, վնասված հատվածը մի փոքր քորում է: Ամենից հաճախ կոշտուկը տեղակայվում է ոտքի թաթի վրա (մատների տակ կամ մատների ցցված բարձիկների վրա)` մատնամատի մոտ կամ բութ և ցուցամատի միջև: Հատկապես ախտանիշների ուժգնությամբ աչքի է ընկնում մատների տակ տեղակայված կոշտուկը, դրա վրա կանգնելը շատ ցավոտ է, հաճախ մարդու քայլվածքը փոխվում է: Ձեռքերի և ափերի վրա այս տեսակը հազվադեպ է հանդիպում:

Այսպիսի կոշտուկի առաջացման պատճառները.

- կոշիկ, որի պատճառով ծանրությունը վերաբաշխվում է ոտքի թաթի առաջային հատվածի վրա,
- մաշկի տակ ընկած օտար մարմնի շուրջ կոշտ հյուսվածքների գոյացում,
- սունկ կամ վիրուս,
- թաց ձևից չոր ձևի անցում, որի ժամանակ պարբերական շփման պատճառով առաջանում է արմատով կոշտուկ, որը աճում է փափուկ հյուսվածքների մեջ:

Եթե սովորական չոր կոշտուկը հեռացնելը հեշտ է, ապա եղջերացած շերտի սովորական հեռացումը արմատով կոշտուկի դեպքում չի օգնի: Սա արմատով կոշտուկ է, որը տեսքով նման է վնասված հատվածի կենտրոնում գտնվող դեղնավուն կետի, և այդ արմատը մնում է տեղում:

![Արմատով կոշտուկի բուժումը](https://lifeinfo.am/storage/images/koshtuk-tesakner-patcharner-ev-bujum-121.jpg "Արմատով կոշտուկի բուժումը")

### Արմատով կոշտուկի բուժումը

Այն պետք է բուժել ժամանակին, ցավը չպետք է տանել, բժշկի այցը չպետք է ձգձգել:

Ինչպես են հեռացնում ներաճած կոշտուկը.

1. Հորատում են: Կարևոր է ամբողջությամբ հեռացնել արմատը, որպեսզի կոշտուկը կրկին չառաջանա:
2. Հեռացնում են լազերով: Հատկապես բարդ դեպքերում: Լազերը ամբողջությամբ այրում է արմատը` իրականացնելով բակտերիասպան կանխարգելում, ինչը թույլ կտա խուսափել պրոցեդուրայից հետո բորբոքումից:
3. Այրում են հեղուկ ազոտով (կրիոթերապիա):

Բոլոր եղանակները անվտանգ են, կոշտուկները հեռացվում են 1 սեանսով:

### Ինչ կարելի է անել տնային պայմաններում

Կարելի է փորձել ինքնուրույն հաղթահարել` օգտագործելով ժողովրդական և դեղատնային միջոցներ: Ինչ դեղատնային միջոց օգտագործել կոշտուկների դեմ. «Немозоль» քսուք, «Супер Антимозолин» քսուք, հատուկ սպեղանիներ կպցնել:

Փոքր արմատով կոշտուկը կարող է ինքնուրույն դուրս ընկնել 7-10 կիսաժամյա օճառա-սոդային լոգանքների սեանսներից հետո: Նաև կարելի է մանանեխի փոշին լուծել և փափկացնել գոյացումը նման լոգանքներով:

Բուժման համար անհրաժեշտ է շոգեխաշված մաշկին քսել սխտորից և սոխից պատրաստված զանգված, ամրացնել վիրակապով:

![Ինչ կարելի է անել տնային պայմաններում](https://lifeinfo.am/storage/images/koshtuk-tesakner-patcharner-ev-bujum-172.jpg "Ինչ կարելի է անել տնային պայմաններում")

## Հավի աչք

Հավի աչքը կոշտուկ է, որը հարուցվում է մարդու պապիլոմավիրուսով (ՄՊՎ): Կարող է ուժեղ ցավ պատճառել քայլելիս, գտնվում է ոտնաթաթի կամ կրունկի վրա:

Հավի աչքը անորոշ ձևի կոշտացած գոյացություն է՝ սև կետերով: Այն հանդիպում է բոլոր տարիքի տղամարդկանց և կանանց մոտ: Օրգանիզմում քնած ՄՊՎ-ն (հիվանդը կարող է դրա մասին չիմանալ) ի հայտ է գալիս որոշակի հանգամանքներում և հանգեցնում է կոշտուկի առաջացման:

Ինչն է նպաստում դրա առաջացմանը.

- ավելորդ քրտնարտադրություն.
- թույլ իմունիտետ.
- հարթաթաթություն.
- ոտնաթաթերի չոր կամ վնասված մաշկ.
- անհարմար կոշիկ:

Կոշտուկը փոքր հանգուցից վերածվում է խոշոր ու կարծր գոյացության:

![Կոշտուկ](https://lifeinfo.am/storage/images/koshtuk-tesakner-patcharner-ev-bujum-159.jpg "Կոշտուկ")

### Ինչպես բուժել

Բուժման համար կիրառվում են ժողովրդական և վիրաբուժական հեռացման մեթոդներ: Բժիշկը հեռացման համար կարող է օգտագործել ռադիոալիքային մեթոդ, հեղուկ ազոտով հեռացում, էլեկտրակոագուլյացիա, լազերային հեռացում:

Ամենապարզ և տարածված մեթոդը լազերն է: Այն արագ է գործում և կոշտուկի տեղում թողնում է փոքրիկ բիծ, որը հետո անհետանում է: Ոչ խորը կոշտուկը վերացվում է բարձր հաճախականության հոսանքի ազդեցությամբ: Ռադիոալիքային մեթոդը ռադիոդանակով կտրումն է:

> Ուշադրություն! Հեղուկ ազոտով այրումը պետք է իրականացնի փորձառու բժիշկը, քանի որ մակերեսային ազդեցությունը ամբողջությամբ չի հաղթահարի կոշտուկը, իսկ չափազանց խորը ազդեցությունը կվնասի մաշկը և կթողնի սպի:

Ժողովրդական մեթոդներից կարելի է կիրառել սեղանի քացախ: Այն պետք է կաթեցնել պիպետից կոշտուկի վրա: Մեթոդը ցավոտ է, կատարվում է երեկոյան՝ քնելուց առաջ:

Ավելի քիչ ցավոտ է քացախի մեջ թրջված սոխի տերևը կպցնել հավի աչքին: Այն պետք է ամբողջ գիշեր ամրացնել սպեղանիով: Մի քանի անգամ կրկնելը բավարար է, մինչև կոշտուկն ընկնի: Ապաքինման գործընթացի արագացումը կատարվում է հաղարջի (ալոեի) տերևի կիրառմամբ:

Եթե դուք արդեն երբևէ ունեցել եք կոշտուկներ կամ ցանկանում եք խուսափել դրանց առաջացումից, պետք չէ հագնել նեղ կոշիկ, կարելի է օգտագործել տալկ կամ ոտքերի համար նախատեսված սփրեյներ՝ քրտնարտադրությունը նվազեցնելու համար, աշխատել ձեռնոցներով, ընտրել սպորտի համար համապատասխան հագուստ և կոշիկ:
