# Հազի բուժումը հղիների մոտ տարբեր ժամկետներում

![Բուժումը 2-րդ եռամսյակում](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-45108135.jpg "Բուժումը 2-րդ եռամսյակում") Հղիության ընթացքում կինը կարող է մրսել, վարակվել գրիպով կամ ինչ-որ վարակիչ հիվանդությամբ, ինչի հետևանքով նրա մոտ հազ է առաջանում: Ինչպիսին էլ լինի այն՝ չոր կամ խոնավ, դրանից անպայման պետք է ազատվել: Նախքան բուժումը սկսելը, անհրաժեշտ է թերապևտից պարզել, թե ինչ կարելի է հղիներին հազից, քանի որ այս ամիսներին ձևավորվում և զարգանում են ապագա երեխայի օրգանները: Սխալ բուժումը հետագայում կարող է բացասական հետևանքների հանգեցնել:

Բովանդակություն.

- [Ինչպես բուժել հազը հղիության ընթացքում](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%A5%D5%AC-%D5%B0%D5%A1%D5%A6%D5%A8-%D5%B0%D5%B2%D5%AB%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A1%D6%81%D6%84%D5%B8%D6%82%D5%B4)
- [Բուժումը 1-ին եռամսյակում](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-1-%D5%AB%D5%B6-%D5%A5%D5%BC%D5%A1%D5%B4%D5%BD%D5%B5%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4)
- [Բուժումը 2-րդ եռամսյակում](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-2-%D6%80%D5%A4-%D5%A5%D5%BC%D5%A1%D5%B4%D5%BD%D5%B5%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4)
- [Բուժումը 3-րդ եռամսյակում](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-3-%D6%80%D5%A4-%D5%A5%D5%BC%D5%A1%D5%B4%D5%BD%D5%B5%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4)

Նյութեր թեմայով.- [Մեղր կաթով հազի և մրսածության դեմ](%D5%B4%D5%A5%D5%B2%D6%80-%D5%AF%D5%A1%D5%A9%D5%B8%D5%BE-%D5%B0%D5%A1%D5%A6%D5%AB-%D5%B4%D6%80%D5%BD%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A5%D5%B4-4619 "Մեղր կաթով հազի և մրսածության դեմ")
- [Ինչով բուժել երեխայի խոնավ հազը](%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B8%D5%BE-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%A5%D5%AC-%D5%A9%D5%A1%D6%81-%D5%B0%D5%A1%D5%A6%D5%A8-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B4%D5%B8%D5%BF-5874 "Ինչով բուժել երեխայի խոնավ հազը")
- [Ինչպես ճիշտ շնչել կարտոֆիլի վրայով հազի ժամանակ](%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%B3%D5%AB%D5%B7%D5%BF-%D5%B7%D5%B6%D5%B9%D5%A5%D5%AC-%D5%AF%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D6%86%D5%AB%D5%AC%D5%AB-%D5%BE%D6%80%D5%A1%D5%B5%D5%B8%D5%BE-%D5%B0%D5%A1%D5%A6%D5%AB-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF-8434 "Ինչպես ճիշտ շնչել կարտոֆիլի վրայով հազի ժամանակ")

 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Ինչպես բուժել հազը հղիության ընթացքում Հազը, թեև ինքնուրույն հիվանդություն չէ, պահանջում է ժամանակին բուժում: Ուժեղ հազային նոպան կարող է հրահրել արգանդային արյունահոսություն, քանի որ այդ պահին տեղի է ունենում որովայնի մկանների գերլարում: Խնդրի անտեսումը հանգեցնում է նրան, որ արգանդի տոնուսը բարձրանում է: Նման վիճակը վիժման վտանգ է պարունակում: Հաճախակի հազային նոպաները երբեմն հանգեցնում են պլասենտայում արյան շրջանառության խանգարման, ինչի հետևանքով երեխան չափազանց քիչ թթվածին և իր ձևավորվող օրգանիզմի համար անհրաժեշտ սննդանյութեր է ստանում: Կարևոր է! Հղիների բուժումն իրականացվում է գինեկոլոգի և թերապևտի մշտական հսկողության ներքո: Ինքնուրույն բուժումն անթույլատրելի է: Հղիության ժամկետից կախված՝ բժիշկը կնշանակի դեղամիջոցներ, որոնք ոչ միայն կազատեն կնոջը հիվանդությունից, այլև չեն վնասի զարգացող պտղին: Բուժումը 1-ին եռամսյակում Հղիության առաջին ամիսներին անհրաժեշտ է զգուշությամբ մոտենալ դեղամիջոցների ընտրությանը: Մրսածության կամ ալերգիայի ժամանակ սովորաբար կիրառվող դեղամիջոցների մեծ մասն ակունից վաղ ժամկետներում հակացուցված է: Այս շրջանում հազային նոպաները ցանկալի է բուժել ժողովրդական միջոցներով: Մրսածության նշանների առաջացման դեպքում անհրաժեշտ է պահպանել մահճակալային ռեժիմ: Կարևոր է հետևել դիետայի, սննդի մեջ օգտագործել վիտամիններով և միներալներով հարուստ, վտանգավոր նյութեր կամ ալերգեններ չպարունակող մթերքներ: Երբեմն հազի պատճառը կարող է լինել որոշ մթերքների (ապխտած մթերքներ, շոկոլադ, ցիտրուսային) նկատմամբ ալերգիան: 1-ին եռամսյակում արգելված դեղամիջոցներ. Ստոպտուսին; 3. Բրոնխոլիտին;
4. Տերպինկոդ;
5. Տուսին Պլյուս;
6. ACC (ացետիլցիստեին);
7. Պերտուսին;
8. Գրիպպեքս.
Վաղ ժամկետներում չի կարելի դնել մանանեխի սպեղանի, բանկա: Արգելվում է ոտքերը տաք ջրում շոգեցնել և տաք ջրով լոգարանում լողանալ: Չի խորհուրդ տրվում չափազանց շատ C վիտամին (ցիտրուսայիններ, դեղամիջոցներ) ընդունել:

![Ժողովրդական մեթոդներ](https://lifeinfo.am/storage/images/hazi-bujumy-hxiutyan-yntacqum%D5%9D-yst-eramsyaki-181.jpg "Ժողովրդական մեթոդներ")

Չոր հազի դեպքում կարելի է ընդունել Ալթեայի օշարակ, Մուկալտին, Բրոնխո-գրան: Խոնավ հազի դեպքում նշանակում են Doctor Theiss կամ Doctor Mom հազի օշարակ, Բրոնխիպրետ: Չի արգելվում դեղատնային հազի կոնֆետներ (մեղրով կամ սալվիայով) ընդունել: Դեղամիջոցները կարող են լինել օշարակների և հաբերի տեսքով: Օշարակներ ընդունելիս անհրաժեշտ է հնարավորինս շատ հեղուկ (տաք բուսական թեյ, չոր մրգերի կոմպոտ) խմել, բայց ոչ անմիջապես դեղամիջոցն ընդունելուց հետո, այլ մեկ ժամ անց:

#### Ժողովրդական միջոցներ

1-ին եռամսյակում հազային նոպաների բուժման առավել արդյունավետ միջոցը ինհալացիաներն են: Տնային պայմաններում այս պրոցեդուրայի իրականացման համար կարելի է գնել ինհալյատոր կամ նեբուլայզեր: Այդպիսի սարքավորման բացակայության դեպքում կարելի է շնչել գոլորշու թափանցող կաթսայի վրայով՝ սրբիչով ծածկվելով:

Չոր հազից ազատվելու համար եփում են ճանապարհածաղիկ, երիցուկ, առաջնածաղիկ, սալվիա, թխկի: Խոնավ հազը բուժում են անթառամի, հազարատերևուկի, խնկունու միջոցով: Ինհալացիայի համար բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել ցիտրուսային, անանուխի, մելիսայի և էվկալիպտի եթերային յուղեր: Պրոցեդուրաները կատարվում են օրը մի քանի անգամ:

> Կարևոր է! Բարձր ջերմության դեպքում ցանկացած ինհալացիա խիստ արգելվում է:

Կարելի է խմել տաք բուսական թեյեր: Հազի դեպքում օգտակար է ոչ տաք կաթը կարագով և մի պտղունց սոդայով կամ կաթը մեղրով: Չոր հազը բուժելու համար եփում են թարմ սոճու բողբոջներ, թխկու ծաղիկ, խնկածաղկի ծաղիկներ, մասրենու պտուղներ, ճանապարհածաղկի տերևներ:

##### Հազի դեմ բուսական թուրմ

Դրա պատրաստման համար անհրաժեշտ է.

- անիսոն - 1 թեյ. գդալ;
- ֆենխել - 1 թեյ. գդալ;
- կտավատի սերմեր - 1 թեյ. գդալ;
- խնկածաղիկ - 1 թեյ. գդալ;
- ջուր - 1 բաժակ.

Խոտաբույսերը լցնել ջրով, եռացնել, թողնել, որ մի քանի ժամ թրմվի, թուրմը բաժանել հավասար մասերի և ընդունել օրը երեք անգամ:

##### Բողկ մեղրով

Մրսածությունից օգնում է կաղամբի թուրմը կամ թարմ սև բողկը մեղրով: Կարելի է սև բողկից հյութ քամել, խառնել 1 թեյ. գդալ մեղրի հետ և ընդունել թուրմը օրը երեք անգամ 2 ճ. գդալ:

##### Թուզ կաթով

Դեղամիջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել.

- թուզ - 5 հատ;
- կաթ - 0,5 լ;
- մեղր - 2 ճ. գդալ.

![Հազի դեմ բուսական թուրմ](https://lifeinfo.am/storage/images/hazi-bujumy-hxiutyan-yntacqum%D5%9D-yst-eramsyaki-195.jpg "Հազի դեմ բուսական թուրմ")

Կաթը եռացնում են, ավելացնում թուզ: Չոր մրգերը եփում են կաթի մեջ, մինչև դարչնագույն գույն ստանան: Վերջում ավելացնում են 2 ճ. գդալ մեղր: Ընդունում են օրը երեք անգամ կես բաժակ:

##### Սոխ և սխտոր

Բնական հակաբիոտիկներ են: Կարելի է դրանք թարմ վիճակում ուտել սննդի հետ կամ մանրացնել, հյութ քամել և ընդունել օրը երեք անգամ 1 ճ. գդալ: Այս բույսերի ֆիտոնցիդները կործանարար են բազմաթիվ վիրուսների և վտանգավոր բակտերիաների համար:

Խոնավ հազի դեպքում եփում են երիցուկ, թխկի, ճանապարհածաղիկ, ազնվամորու, մորու, հաղարջի տերևներ: Խորխի արտազատման նվազմանը նպաստում է ոսկեփայտը, սալվիան, եղեսպակը: Հակաբորբոքային ազդեցություն ունեն հետևյալ բույսերը՝ բզեկ, թխկի, սոճու բողբոջներ:

Կարտոֆիլի պյուրե.

- կարտոֆիլ - 300 գ;
- կարագ - 50 գ;
- սոխ - 1 հատ;
- սխտոր - 2 ատամ.

Կարտոֆիլը պետք է եփել մինչև պատրաստ դառնալը և պյուրե պատրաստել դրանից: Ավելացնել մի կտոր կարագ, մանրացված փոքր սոխ և երկու ատամ սխտոր:

Չոր հազի դեպքում խորհուրդ է տրվում հաճախակի՝ ամեն երկու ժամը մեկ՝ կոկորդը ողողել:

Դրա համար կարելի է օգտվել հետևյալ բաղադրատոմսերից.

1. Եփել սալվիա, ուրց, էվկալիպտ և այս թուրմով ողողել կոկորդը օրը մի քանի անգամ, ուտելուց հետո:
2. Կարելի է պատրաստել տաք ջուր և ավելացնել 0,5 թեյ. գդալ սոդա:
3. Կոկորդը ողողում են խնձորի քացախով (0,5 լ տաք ջուր + 1 ճ. գդալ քացախ):

> Կարևոր է! Հղիության վաղ ժամկետներում հազը բուժել կարելի է միայն այն դեղամիջոցներով, որոնք նշանակում է բժիշկը: Օշարակները, որոնք սովորաբար տալիս են 3 տարեկանից փոքր երեխաներին, այս շրջանում ընդունել չի կարելի:

### Բուժումը 2-րդ եռամսյակում

2-րդ եռամսյակից սկսած՝ կանայք կարող են հազի բուժման համար ընդունել ոչ միայն բուժիչ բույսեր, այլև դեղամիջոցներ: Նախընտրելի է օգտագործել ժողովրդական միջոցներ, որպեսզի վնաս չպատճառվի մոր մարմնում զարգացող մանկանը:

Արգելվում է ընդունել Գրիպպեքս, Տուսին Պլյուս, ACC, Բրոնխոլիտին, Տրավիսիլ, Ալեքս Պլյուս, Կոդտերպին, Գլիկոդին, Ասկորիլ: Անցանկալի է խմել հետևյալ բույսերի վրա հիմնված թեյեր՝ պատատուկ-մայրապատատուկ, ժենշեն, էխինացեա, գինկգո բիլոբա: Չի կարելի կրծքին մանանեխի սպեղանի դնել, շատ տաք լոգանք ընդունել, ոտքերը շոգեցնել:

![Բողկ մեղրով](https://lifeinfo.am/storage/images/hazi-bujumy-hxiutyan-yntacqum%D5%9D-yst-eramsyaki-147.jpg "Բողկ մեղրով")

Կարելի է ընդունել բուսական հիմքով հաբեր՝ Մուկալտին, Բրոնխիպրետ: Չոր հազի դեպքում ընդունում են ալթեայի արմատի օշարակ: Խոնավ հազի դեպքում՝ Doctor Theiss, Պրոսպան օշարակ, Ստոպտուսին-Ֆիտո: Լավ է օգնում Էվկաբալ դեղամիջոցը:

Չոր հազի բուժման համար կարելի է օգտագործել սինթետիկ դեղամիջոցներ՝ Բրոմհեքսին, Ֆալիմինտ, Լիբեքսին: Լավ խորխաբեր ազդեցություն է տալիս Ամբրոքսոլ սինթետիկ միջոցը:

#### Ժողովրդական մեթոդներ

Տանը հազը և քթահոսությունը կարելի է բուժել ժողովրդական մեթոդներով: Ամեն օր խորհուրդ է տրվում 1 ճ. գդալ մեղր ներծծել, այն ավելացնել տաք կաթին: Մեղրով կարելի է ձգձգել կուրծքը: Լավ խորխաբեր միջոց է՝ մեղրը, կաթը և մի պտղունց սոդան: Ուժեղ հազը կարելի է մեղմել սոխի թուրմի միջոցով, իսկ մածուցիկ խորխը՝ բրոնխներից հանել սև բողկի հյութով:

##### Սոխ

Բրոնխիտի դեմ սոխի թուրմ.

- սոխ - 1 հատ;
- կաթ - 1 բաժակ;
- մեղր - 1 թեյ. գդալ.

Կաթին ավելացնում են մանրացված սոխը և եփում ամեն ինչ 10 րոպե դանդաղ կրակի վրա: Պատրաստի խառնուրդին ավելացնում են մեղր: Ընդունում են օրը երեք անգամ 1/3 բաժակ:

##### Սև բողկ և մեղր

Սև բողկից հյութ հազային նոպայի դեմ.

- բողկ - 1 հատ;
- մեղր - 1 ճ. գդալ.

Բողկը մանրացնում են: Քամում են նրանից հյութը: Ավելացնում են մեղր, ընդունում են ամեն 3 ժամը մեկ 1 ճ. գդալ՝ ուտելուց առաջ:

![Թուզ կաթով](https://lifeinfo.am/storage/images/hazi-bujumy-hxiutyan-yntacqum%D5%9D-yst-eramsyaki-150.jpg "Թուզ կաթով")

Բրոնխներում լորձը լավ նոսրացնում են խոտաբույսերի թուրմերը՝ ասպալի արմատի, եղեսպակի: Համալիր ազդեցություն ունի երիցուկից, սալվիայից, ուրցից, ճանապարհածաղկից կազմված կրծքային հավաքածուն: Օգտակար է խմել թխկու և ուրցի բուսական թեյեր: Այս նույն խոտաբույսերով խորհուրդ է տրվում ողողել կոկորդը ամեն 3 ժամը մեկ:

Բրոնխների լորձաթաղանթը հանգստացնելու և խորխը հանելու համար օգտագործում են բուժիչ բույսերի հիման վրա ինհալացիաներ: Դրա համար եռման ջուր են լցնում ճանապարհածաղկի և անթառամի տերևների վրա, թողնում են, որ թրմվի, թուրմը հասցնում են եռման, և շնչում են գոլորշին տասը րոպեի ընթացքում: Լավ է օգնում էվկալիպտը, անանուխը, եղևնու յուղը:

> Կարևոր է! Հղիության ընթացքում կանայք ցուրտ եղանակին պետք է տաք հագնվեն և պաշտպանեն իրենց օրգանիզմը հիպոթերմիայից: Եթե քաղաքում գրիպի համաճարակ է հայտարարված, անհրաժեշտ է հնարավորինս քիչ դուրս գալ փողոց և փորձել հասարակական վայրեր չայցելել առանց հատուկ պաշտպանիչ դիմակի: Ցանկալի է փողոց դուրս գալիս քիթը յուղել Օքսոլինային քսուքով կամ վազելինով:

### Բուժումը 3-րդ եռամսյակում

Մրսածային հիվանդությունները, որոնցով հղիության վերջին ամիսներին հիվանդանում են կանայք, այնքան էլ վտանգավոր չեն երեխայի համար, որքան վաղ ժամկետներում: Սակայն 3-րդ եռամսյակում տեղի է ունենում պլասենտայի ծերացում, նրա պատերի միջով կարող են ներթափանցել վտանգավոր վիրուսներ և բակտերիաներ, որոնք վնասում են պտուղը շրջապատող ամնիոտիկ հեղուկը: Ուժեղ հազային նոպան կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության: Հնարավոր է պլասենտայի անջատում, պտղաջրերի հոսք:

3-րդ եռամսյակում հազը պետք է բուժել: Դեղամիջոցները ընտրում է միայն բժիշկը: Ապագա մայրը հնարավորինս շուտ պետք է առողջանա, քանի որ առջևում ծննդաբերությունն է:

![Սոխ և սխտոր](https://lifeinfo.am/storage/images/hazi-bujumy-hxiutyan-yntacqum%D5%9D-yst-eramsyaki-197.jpg "Սոխ և սխտոր")

Չոր հազի դեպքում կարելի է ընդունել Ստոպտուսին, Ստոդալ, Լիբեքսին, Կոլդրեքս: Եթե կնոջը նեղում է խորխով հազ, նրան նշանակում են Գերբիոն առաջնածաղկով, Մուկալտին, Բրոմհեքսին: Անվտանգ դեղամիջոց է քաղցր փայտի արմատի օշարակը:

#### Ժողովրդական միջոցներ

Եթե կնոջ մոտ չկա ալերգիա որոշ բույսերի և եթերային յուղերի նկատմամբ, բարձր ջերմություն, ապա մրսածության դեմ կօգնեն ինհալացիաները, բուսական թեյերը, կոկորդի ողողումները, թրջոցները, շփումները: Հղիության ժամանակ հազը բուժում են մեղրի, սոխի, սխտորի, բողկի, երիցուկի, սալվիայի, մասրենու, թզի, ազնվամորու, հաղարջի հատապտուղների միջոցով: Լավ է օգնում լորձը նոսրացնել սովորական սոդան:

Ինհալացիայի բաղադրատոմս.

- էվկալիպտի տերևներ - 2 թեյ. գդալ;
- եղևնու էքստրակտ - ¼ կտոր;
- մենթոլ (վալիդոլ) - 1 հաբ;
- սխտոր - 3 ատամ.

Բոլոր բաղադրիչները պետք է դնել եռացող ջրի մեջ, սխտորը նախապես մանրացնել: Թողնել, որ խառնուրդը մի քանի րոպե թրմվի: Շնչել գոլորշին 10 րոպեի ընթացքում:

Անհրաժեշտ է հիշել, որ հազն ինքնուրույն պաթոլոգիա չէ, այլ միայն ինչ-որ հիվանդության ախտանիշ: Դրա դեմ դեղամիջոցներն ընդունվում են այլ դեղամիջոցների հետ համալիր: Բուժման կուրս նշանակել կարող է միայն բժիշկը:
