# Հիպերպլաստիկ ռինիտի հիմնական պատճառները

![Ախտանիշները](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-86433667.jpg "Ախտանիշները")

Քթի երկարատև խցանումը մեծամասամբ ընկալվում է որպես սովորական մրսածություն, և մարդը բժշկական օգնության չի դիմում։ Հետևաբար, հիպերպլաստիկ ռինիտի նման հիվանդությունը կարող է հայտնաբերվել միայն այն փուլում, երբ արդեն անհրաժեշտ է դառնում մասնագիտացված բժիշկների օգնությունը։

Բովանդակություն:

- [Ինչ է սա](#%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BD%D5%A1)
- [Առաջացման պատճառները](#%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Ախտանիշները](#%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Ախտորոշում](#%D5%A1%D5%AD%D5%BF%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4)
- [Բուժում](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4)
- [Հետևանքներ](#%D5%B0%D5%A5%D5%BF%D6%87%D5%A1%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80)

Թեմայի հետ կապված հոդվածներ.- [Արդյունավետ քթի սփրեյ հարբուխի դեմ](%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A5%D5%BF-%D6%84%D5%A9%D5%AB-%D5%BD%D6%83%D6%80%D5%A5%D5%B5-%D5%B0%D5%A1%D6%80%D5%A2%D5%B8%D6%82%D5%AD%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%B4-5694 "Արդյունավետ քթի սփրեյ հարբուխի դեմ")
- [Հոտառությունը անհետացել է երկարատև հարբուխից հետո. ինչպես վերականգնել](%D5%B0%D5%B8%D5%BF%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%AF%D5%B8%D6%80%D5%A5%D5%AC%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D6%80%D5%A1%D5%BF%D6%87-%D5%B0%D5%A1%D6%80%D5%A2%D5%B8%D6%82%D5%AD%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%B8-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B6%D5%A5%D5%AC-5860 "Հոտառությունը անհետացել է երկարատև հարբուխից հետո. ինչպես վերականգնել")
- [Ալերգիկ ռինիտի բուժում](%D5%A1%D5%AC%D5%A5%D6%80%D5%A3%D5%AB%D5%AF-%D5%BC%D5%AB%D5%B6%D5%AB%D5%BF%D5%AB-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4-6304 "Ալերգիկ ռինիտի բուժում")

 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Ինչ է սա Հիպերպլաստիկ ռինիտն առաջանում է քթի խոռոչի լորձաթաղանթի անոմալ աճի հետևանքով։ Նման աճը կոչվում է հիպերպլազիա։ Արդյունքում քթի լորձաթաղանթը հաստանում է, մեծանում ծավալով, նեղացնելով քթի անցուղիները մինչև դրանց ամբողջական փակումը։ Կարևոր է! Հիպերպլաստիկ (հիպերտրոֆիկ) ռինիտը բնորոշվում է քրոնիկական ընթացքով, լորձաթաղանթի աճը նկատվում է քթի ողջ խոռոչի մակերեսով, սակայն այս գործընթացին ամենից շատ ենթակա է ներքևի քթային խեցու լորձաթաղանթը։ Հիվանդությունը սովորաբար ախտորոշվում է արդեն ուշ փուլերում, երբ հիվանդը դեղամիջոցներով և ժողովրդական բժշկության միջոցներով չի կարողանում հաղթահարել հարբուխը և դիմում է բժշկական օգնության։ Առաջացման պատճառները Օտոլարինգոլոգները պնդում են, որ հիպերպլաստիկ ռինիտն սովորաբար ախտորոշվում է այն հիվանդների մոտ, ովքեր ունեն քթի միջնապատի կորություն (դեֆորմացիա)` բնածին կամ ձեռքբերովի։ Բացի այդ, հիվանդության առաջացման վրա ազդում է արտադրական միջավայրը, օրինակ` մանրահատիկ մետաղական, հղկող, ապակե փոշին լորձաթաղանթին հասցնում է միկրոտրավմաներ։ Նաև բուսական կամ կենդանական ծագման փոշին, նստելով քթի խոռոչի պատերի և քթային խեցիների վրա, թեև չի վնասում լորձաթաղանթը, սակայն վատացնում է թարթիչավոր էպիթելի գործունեությունը։ Լորձաթաղանթը աստիճանաբար սկսում է փոփոխվել, հաստանալ, սակայն այս գործընթացը բավականին դանդաղ է ընթանում։ Սա է պատճառը, որ ախտանշանները արտահայտված չեն ակնհայտորեն, և հիվանդությունը պահանջում է դիֆերենցիալ ախտորոշում։ Հիպերտրոֆիկ ռինիտի էթիոլոգիան կարելի է բաժանել երեք հիմնական խմբի. ռինիտի և քթըմպանի այլ բորբոքային հիվանդությունների քրոնիկացում. 3. միջավայրի և արտադրության պայմանների անբարենպաստ ազդեցություն.
4. ժառանգական գործոն.
![Ախտորոշում](https://lifeinfo.am/storage/images/hiperplastik-rinit-axtanishner-patcharner-bujum-120.jpg "Ախտորոշում")

Քրոնիկական ռինիտն, իր հերթին, առաջանում է չբուժված մրսածային հիվանդությունների և թուլացած իմունիտետի հիմքի վրա։ Սխալ բուժումը և Նաֆազոլինի և այլ անոթասեղմիչ պատրաստուկների անվերահսկելի կիրառումը հարբուխի դեմ պայքարում հանգեցնում են դեղորայքային ռինիտի և դեղորայքից կախվածության զարգացմանը։ Քթի խոռոչը ծածկող հյուսվածքի փոփոխության վրա ազդում է նաև ալերգեններին մշտական ենթարկվելը։

> Կարևոր է! Միջավայրի անբարենպաստ գործոններ կարող են լինել ոչ միայն մթնոլորտի թունավոր աղտոտումները, այլ նաև չափազանց ցուրտ կամ չոր օդը։

Լորձաթաղանթի հյուսվածքը կարող է նաև փոփոխվել ուռուցքաբանական հիվանդությունների, լիմֆոիդ ապարատի պաթոլոգիաների ժամանակ։ Հիպերպլաստիկ ռինիտը մեծահասակների մոտ հրահրում է նիկոտինը. ծխողները հիվանդանում են ավելի հաճախ, քան մյուսները։

## Ախտանիշները

Հիպերպլաստիկ ռինիտի հիմնական ախտանիշը քթային շնչառության դժվարացումն է, որը չի անցնում անոթասեղմիչ կաթիլներ օգտագործելուց հետո։ Այլ հատկանիշներ.

- քթում անհարմարության, ծանրության զգացում.
- գլխացավեր.
- թանձր լորձի արտադրություն, հնարավոր է արյան հետ, իսկ վարակված ռինիտի դեպքում` թարախի խառնուրդներով.
- ձայնի փոփոխություն, քթամասնություն.
- խռմփոց.
- կայուն բերանային շնչառություն և բերանի խոռոչի ու կոկորդի լորձաթաղանթի չորացում.
- լսողության օրգանների խանգարումներ (ականջների խցանվածության զգացում)։

Կարող է նկատվել թե՛ առանձին ախտանիշ, թե՛ դրանց համակցություն։

> Կարևոր է! Երեխաների մոտ հնարավոր է հիշողության վատացում, արագ հոգնածություն, քմահաճություն։ Այս փոփոխությունները հիպոքսիայի հետևանք են. նորմալ շնչառության պայմանների բացակայության պատճառով ուղեղը չի ստանում իր աշխատանքի համար անհրաժեշտ թթվածինը։

![Հիպերպլաստիկ ռինիտի հիմնական պատճառները](https://lifeinfo.am/storage/images/hiperplastik-rinit-axtanishner-patcharner-bujum-152.jpg "Հիպերպլաստիկ ռինիտի հիմնական պատճառները")

Առավոտյան հիպերպլաստիկ ռինիտով հիվանդները արթնանում են ծանր գլխով և, իրենց սուբյեկտիվ զգացողությամբ, ոչ բավարար քնած։ Նկատվում է հոտառության վատացում (մինչև ամբողջական բացակայություն) և, որպես հետևանք, ախորժակի կորուստ. սննդի հոտը մեծ նշանակություն ունի մարսողական գործընթացում։

### Ախտորոշում

Հիվանդությունը որոշելու համար հիվանդին հարցաքննում են՝ նրա բողոքների հիման վրա կլինիկական պատկերը հաստատելու համար, զննում են քթի անցուղիները (ռինոսկոպիա)՝ նախապես քթի լորձաթաղանթը մշակելով ատրոպին կամ էֆեդրին պարունակող կաթիլներով։ Օտոլարինգոլոգը գնահատում է հյուսվածքների աճի աստիճանը, հիպերպլազիայի տեսակը (տեղային, ընդհանուր)։

Լորձաթաղանթների զննման ժամանակ հայտնաբերվում է այտուցվածություն, իսկ հիվանդության ծանր ձևի դեպքում` քթային խեցիների եզրերի կախվածություն դեպի քթըմպան։ Քթի լորձաթաղանթի գույնը մուգ կարմիր է կամ գունատ` մոխրագույն երանգով։ Անալիզները և ռենտգենոսկոպիան անհրաժեշտ են գայմորիտի, սինուսիտի, տուբերկուլոզի և սիֆիլիսի, ուռուցքաբանական նորագոյացությունների, ադենոիդների և այլ հիվանդությունների դիֆերենցիալ ախտորոշման համար։

## Բուժում

Բուժումը կարող է լինել կոնսերվատիվ կամ ռադիկալ։ Ձևը կախված է քթի լորձաթաղանթի վնասման աստիճանից, և այն ընտրում է միայն բժիշկը։ Կոնսերվատիվ բուժման ժամանակ կիրառվում են քթային կաթիլներ՝ անոթասեղմիչ (Ռինոստոպ և այլն) և գլյուկոկորտիկոստերոիդներ (Նազոնեքս և այլն)։ Քթային խեցիներ ներարկումների համար կիրառվում են հորմոնալ պատրաստուկներ, գլիցերին, գլյուկոզա։ Կիրառվում է Սպլենինը (քթի լորձաթաղանթի մերսման քսուք և խեցիների ներարկման լուծույթ)։ Այս թերապիան նպատակահարմար է հիվանդության սկզբնական փուլերում։

![Հիպերպլաստիկ ռինիտի հիմնական պատճառները](https://lifeinfo.am/storage/images/hiperplastik-rinit-axtanishner-patcharner-bujum-134.jpg "Հիպերպլաստիկ ռինիտի հիմնական պատճառները")

Եթե հիպերպլազիան չափավոր է, կիրառվում է լորձաթաղանթի խեղման միջոցով քիմիական նյութերով (լապիս), կրիոթերապիա, լազերային, ուլտրաձայնային բուժում և այլն։ Այս բոլոր պրոցեդուրաները կատարվում են տեղային անզգայացման տակ։ Ծանր դեպքերում կատարվում է կոնխոտոմիա՝ քթի խոռոչում աճած խեցու մասի վիրահատական հեռացում։ Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի։ Այս ռադիկալ մեթոդը կիրառվում է այն ժամանակ, երբ կոնսերվատիվ բուժումը դրական արդյունք չի տալիս։

## Հետևանքներ

Հիպերպլաստիկ ռինիտի բուժման բացակայությունը կարող է հանգեցնել քթըմպանում քրոնիկական վարակների օջախի, լսողության օրգանների բորբոքային հիվանդությունների զարգացման։ Վիրահատական միջամտությունից հետո կարող են նկատվել արյունահոսություններ՝ որպես քթային խեցու եզրերի անավարտ հատման հետևանք։

Անցանկալի հետևանքներ են առաջանում նաև ժողովրդական միջոցներով բուժումից հետո։ Այսպես, հիպերպլաստիկ ռինիտի դեպքում չի կարելի կաթեցման համար օգտագործել հավալուսանի հյութ և այլ բուսական միջոցներ, որոնք արագացնում են հյուսվածքների վերականգնումը և միայն մեծացնում հիպերպլազիան։ Չպետք է տաքացնել քիթը, դա կարող է վատթարացնել հիվանդի վիճակը թարախային վարակի ժամանակ։
