# Ձիաձետ դաշտային. բուժական հատկությունները

![Բուժական հատկությունները](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-37638548.jpg)

Դաշտային ձիաձետը իրավամբ համարվում է առավել արդյունավետ դեղաբույսերից մեկը: Նրա բուժիչ հատկությունները հայտնի են եղել և լայնորեն կիրառվել են դեռևս հին ժամանակներում: Չեն մոռացվել դրանք նաև մեր օրերում: Ձիաձետից պատրաստված դեղամիջոցները կիրառվում են ժողովրդական բժշկության մեջ տարբեր հիվանդությունների կանխարգելման և բուժման համար: Դեղերը կարող են կիրառվել ինչպես ինքնուրույն, այնպես ժողովրդական կամ պաշտոնական բժշկության այլ դեղերի հետ միասին:

Բովանդակություն.

- [Բուժական հատկությունները](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Ձիաձետի կիրառումը ժողովրդական բժշկության մեջ](#%D5%B1%D5%AB%D5%A1%D5%B1%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%AF%D5%AB%D6%80%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A2%D5%AA%D5%B7%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%BB)

> Ուշադրություն. երիկամների հիվանդությունների ժամանակ դաշտային ձիաձետ օգտագործել խորհուրդ չի տրվում:

## Բուժական հատկությունները

Ձիաձետի օգտակար հատկությունների և դրա մեջ պարունակվող բազմաթիվ վիտամինների շնորհիվ բույսը առանձնանում է օրգանիզմի վրա հետևյալ ազդեցություններով.

- դարմանող;
- միացնող;
- հակամիկրոբային;
- հակաբորբոքային;
- միզամուղ;
- ընդհանուր կազդուրիչ:

Հետազոտությունների արդյունքում բացահայտվել է այս բույսի այնպիսի հատկություն, ինչպիսին է մարդու օրգանիզմից կապարի դուրսբերման կարողությունը: Այս հատկության շնորհիվ կապարից թունավորման դեպքում կիրառվում է ձիաձետի թուրմ:

### Ձիաձետի կիրառումը ժողովրդական բժշկության մեջ

Դաշտային ձիաձետը իզուր չի արժանացել ժողովրդական բժշկության մեջ իր տեղին: Դրա կիրառումը տարատեսակ հիվանդությունների ժամանակ շատերին է օգնել լավանալ: Դաշտային ձիաձետի կիրառության և հակացուցումների մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ տվյալ հղմամբ մեր հոդվածում, իսկ այստեղ մենք կպատմենք միայն ամենատարածված հիվանդությունների մասին:

1. Ձիաձետի եփուկները և թուրմերը օգնում են հաղթահարել ներքին արյունահոսությունը
2. Հիանալի օգնում է աղեստամոքսային խնդիրների դեպքում, օրինակ` լուծի:
Ձիաձետը կիրառվում է կատարախտի և կոնյուկտիվիտի բուժման ժամանակ` աչքերի համար վաննաներ պատրաստելիս4. Անփոխարինելի է տարբեր մաշկային հիվանդությունների դեպքում:

Եթե մարդու մոտ առկա է միզասեռական օրգանների արյունահոսություն, խորհուրդ է տրվում օգտագործել այս բույսի թարմ, թանձր հյութը: Այն շատ լավ կօգնի նաև այն կանանց, որոնց դաշտանի ընթացքը ուղեկցվում է սուր արյունահոսությամբ: Դաշտային ձիաձետը հիանալի ազդում է արյանվրա` դուրս բերելով նրանից ջրի ավելցուկը և թունավոր նյութերը: Քանի որ այս բույսից պատրաստված դեղերը չեն խախտում մարդու օրգանիզմի աղային միջավայրը, դրանք ցուցված են նաև ալերգիայի բուժման ժամանակ:

> Ուշադրություն. հղի և կերակրող կանայք ձիաձետի օգտագործումից առաջ պետք է խորհրդակցեն բժշկի հետ:

Դաշտային ձիաձետը շատ արդյունավետ է տուբերկուլյոզի բուժման համար: Դա պայմանավորված է նրանով, որ բույսը պարունակում է մեծ քանակությամբ կրեմնիում, ինչը դրականորեն է ազդում բուժման պրոցեսի վրա: Ձիաձետը օգնում է նաև հազի և պիելոնեֆրիտի բուժման մեջ:

Բժշկական հետազոտութոյւնների արդյունքում բացահայտվել է դաշտային ձիաձետի մեկ այլ հատկություն` արյան մեջ շաքարի քանակը իջեցնելը, ինչը դարձնում է այն շատ օգտակար շաքարային դիաբետի բուժման համար: Օգտակար է բույսը նաև լնդերի բորբոքման դեպքում: Մեր նախնիները օգտագործել են ձիաետը նաև տարբեր ծանր հիվանդությունների, օրինակ` արթրոզի և ռևմատիզմի բուժման համար:

Ձմռանը խորհուրդ է տրվում խմել ձիաձետի թուրմ կամ թեյ` որպես ընդհանուր կազդուրիչ միջոց բազմաթիվ հարբուխային հիվանդությունների դեմ: Եթե չկան հակացուցումներ, ապա պետք է պարբերաբար խմել թեյը` վիրուսներից և բակտերիաներից պաշտպանվելու համար: Դա անհրաժեշտ է հատկապես տարեց մարդկանց:

> Ուշադրություն. մինչ ձիաձետից պատրաստված դեղերի օգտագործումը անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

Ձիաձետը օգտագործվում է ոչ միայն տարբեր հիվանդությունների բուժման մեջ, այլև` լայնորեն կիրառվում է կոսմետիկ նպատակներով: Ամեն օր ձիաձետի թուրմով լվացվելով` կարելի է ազատվել դեմքի վրայի սև կետերից և պզուկներից: Իսկ եթե ավելացնել այն ջրի մեջ վաննա ընդունելուց առաջ, ապա որոշ ժամանակ հետո ձեր մաշկը կդառնա ավելի գրավիչ, առաձգական և առողջ:

Ձիաձետի թուրմը օգտագործվում է մազերի կառուցվածքը բարելավելու և ամրապնդելու համար: Կանայք հաճախ են օգտագործում այն մազերի աճի արագացման, նրանց ուժ և փայլ հաղորդելու համար: Կանոնավոր օգտագործման դեպքում կարելի է կարճ ժամանակում դարձնել մազերը գեղեցիկ և գրավիչ: Թուրմը օգնում է նաև մազաթափության դեպքում` նվազեցնելով մազերի կորուստը:
