# Ալպիական մանուշակ. օգտակար հատկությունները 

![Օգտակար հատկությունները](https://lifeinfo.am/storage/images/manushak-ogtakar-hatkutyunnery-181.jpg "Օգտակար հատկությունները")

Շատերը կարծում են, որ ալպիական մանուշակը, այլ կերպ՝ անյուտայի աչիկներ, պարզապես գեղեցիկ բույս է, որը կարելի է հանդիպել այգիներում ու պարտեզներում: Սակայն դրա հետ մեկտեղ, մանուշակը նաև շատ արդյունավետ բույս է, որի բուժական հատկությունները կարող են օգտակար լինել տարբեր հիվանդությունների դեպքում:

Բովանդակություն.

- [Օգտակար հատկությունները](#%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Կիրառումը ժողովրդական բժշկության մեջ](#%D5%AF%D5%AB%D6%80%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A2%D5%AA%D5%B7%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%BB)

## Օգտակար հատկությունները

Մանուշակը հարուստ է զանազան օգտակար նյութերով և օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման համար։ Այն օգտագործում են և՛ արտաքին, և՛ ներքին ճանապարհներով՝ թուրմերի, եփուկների, թրջոցների և կոմպրեսների տեսքով: Մանուշակի ծաղիկներից ստացվում է համեղ և առողջությանը օգտակար թեյ:

> Կարևոր է. Ճիշտ խնամելով մանուշակը տնային պայմաններում ՝ կարող եք հիանալ նրա տեսքով կլոր տարի:

Մանուշակն առանձնանում է հետևյալ օգտակար հատկություններով.

- քրտնամուղ;
- հակաբորբոքային;
- արյունը մաքրող;
- միզամուղ;
- սպազմոլիտիկ;
- դարմանող;
- ջերմիջեցնող:

### Կիրառումը ժողովրդական բժշկության մեջ

Ալպիական մանուշակի կոմպրեսները և թրջոցները կիրառվում են շատ մաշկային հիվանդությունների դեպքում: Դրանք շատ լավ օգնում են վերքերի, քերծվածքների, ֆուրունկուլների, կտրվածքների, էկզեմայի և խոցերի դեպքում: Օգտագործվում է նաև հետվիրահատական կարերի արագ ապաքինման համար: Բույսը կիրառվում է նաև դերմատիտի, ակնեի և այլ տեսակի մաշկային ցաների դեպքում: Մանուշակի թրջոցները շատ օգտակար են դիաթեզով տառապող երեխաների համար:

> Ուշադրություն՝ պետք է աչալուրջ լինել մանուշակից պատրաստված միջոցների դեղաքանակի հանդեպ, քանի որ դրա գերազանցումը կարող է պատճառ դառնալ աղիների խանգարման:

Մանուշակից պատրաստված դեղերը կիրառվում են շնչուղիների հիվանդությունների բուժման մեջ, օրինակ՝ կոկլյուշ, բրոնխիտ, թոքաբորբ: Մանուշակը օգնում է հարբուխային հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են հազով և բարձր ջերմությամբ:

#### Գինեկոլոգիայում

Մանուշակը օգտագործվում է նաև բազմաթիվ գինեկոլոգիական հիվանդությունների բուժման համար: Այն հաճախ նշանակվում է ծննդաբերությունից հետո՝ որպես արգանդի կրճատման լավագույն միջոց: Շնորհիվ իր արյունը դադարեցնող հատկության՝ մանուշակը կիրառվում է ամսեկանների ժամանակ առատ արյունահոսությունը կանխելու համար:

Մանուշակը օգտագործվում է որպես արյունը մաքրելու արդյունավետ միջոց: Մանուշակից պատրաստված դեղերը հիանալի դուրս են բերում արյան մեջ պարունակվող թունավոր և այլ վնասակար նյութերը: Օգնում են դրանք նաև մարսողական համակարգի խնդիրների դեպքում, կարգավորում են աշխատանքը և բարելավում ախորժակը:

Մանուշակը շատ լավ օգնում է ռախիտի, տուբերկուլյոզի, արտրիտի և պոդագրայի ժամանակ:2. Ժողովրդական բժշկության մեջ այն գնահատվում և կիրառվում է որպես խորխաբեր միջոց:
3. Այս գեղեցիկ ծաղկից պատրաստված դեղերը կարող են ախտահանել միզուղիները:

> Ուշադրություն՝ խորհուրդ չի տրվում դեղերն ընդունել հեպատիտի և երիկամների հիվանդությունների դեպքում:

Մանուշակից պատրաստված դեղերը կիրառվում են նաև կենդանիների բուժման համար: Դրա թուրմը հիանալի միջոց է ընտանի կենդանիների գաստրիտի դեմ: Բացի այդ, արդյունավետ է շնչուղիների հիվանդությունների բուժման համար:

#### Կոսմետոլոգիայում

Մանուշակը իր կիրառումն է գտել նաև կոսմետոլոգիայի մեջ։ Այն օգտագործվում է մաշկի տարբեր խնդիրների վերացման համար: Մանուշակը օգտագործվում է յուղոտ և չափազանց խոնավ մաշկի համար: Մանուշակի դիմակը օգնում է ազատվել դեմքի պզուկներից, ավելի քիչ տեսանելի դարձնել կնճիռները և բարելավել մաշկի գույնը:

Լավ օգնում են մանուշակի թուրմերը թեփի դեպքում: Պարբերաբար օգտտագործեք դրանք մազերը լվալիս և կարող եք դարձնել մազերն ավելի ամուր, առողջ և գրավիչ:
