# Մթերքներ, որոնք առաջացնում են այրոց - ինչ բացառել սննդակարգից

![Ամենավտանգավոր մթերքները](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-63545536.jpg "Ամենավտանգավոր մթերքները")

Սնունդ ընդունելուց հետո մարդկանց մոտ երբեմն առաջանում է որկրամռայություն, ինչպես նաև կրծոսկրի հետևում, վերնանցքային շրջանում այրման նոպաներ։ Կարևոր է իմանալ, թե որ մթերքներն են առաջացնում այրոց և ինչպես ճիշտ սնվել, որպեսզի խուսափել մարսողական օրգանների հետ կապված խնդիրներից։

Բովանդակություն:

- [Այրոցի առաջացման պատճառները](#%D5%A1%D5%B5%D6%80%D5%B8%D6%81%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Ամենավտանգավոր մթերքները](#%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%A1%D5%BE%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%B4%D5%A9%D5%A5%D6%80%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Մթերքներ, որոնց հետ պետք է զգույշ վարվել](#%D5%B4%D5%A9%D5%A5%D6%80%D6%84%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B8%D6%80%D5%B8%D5%B6%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%BA%D5%A5%D5%BF%D6%84%D5%A6%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B7-%D5%BE%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC)
- [Սննդակարգի վերաբերյալ առաջարկություններ](#%D5%BD%D5%B6%D5%B6%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%AC-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80)
- [Այրոցը մեղմող մթերքներ](#%D5%A1%D5%B5%D6%80%D5%B8%D6%81%D5%A8-%D5%B4%D5%A5%D5%B2%D5%B4%D5%B8%D5%B2-%D5%B4%D5%A9%D5%A5%D6%80%D6%84%D5%B6%D5%A5%D6%80)

Նյութեր թեմայի շուրջ.- [Այրոցը կանանց մոտ - պատճառներ և բուժում](%D5%A1%D5%B5%D6%80%D5%B8%D6%81-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D6%81-%D5%B4%D5%B8%D5%BF-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-5144 "Այրոցը կանանց մոտ - պատճառներ և բուժում")

 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Այրոցի առաջացման պատճառները Շատ մարդկանց մոտ ուտելուց 30-60 րոպե հետո կրծոսկրի հետևում առաջանում է այրոց։ Ստամոքսի շրջանում այրման եզակի դեպքերը կապված են սննդակարգի խախտումների հետ։ Եթե այրոցն առաջանում է ամեն ուտելուց հետո և ուղեկցվում է որկրամռայությամբ, փքվածությամբ, կղանքի խանգարումով, սրտխառնոցով, ցավային զգացողություններով, ապա խոսքը ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների մասին է։ Այն ինքնուրույն հիվանդություն չէ։ Սա միայն ախտանիշ է, որը վկայում է այն մասին, որ մարդն ունի մարսողական օրգանների պաթոլոգիա։ Հիվանդություններ, որոնց ախտանիշը հանդիսանում է այրոցը. խոցային հիվանդություն; 3. ստամոքս-աղիքային ուղեգծի ճողվածք (դիաֆրագմայի կերակրափողային անցքի ճողվածք);
4. գաստրիտ;
5. պանկրեատիտ;
6. լեղապարկի քարեր;
7. շաքարային դիաբետ;
8. գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս;
9. վիրաբուժական վիրահատություններից հետո բարդություններ։
Վերնանցքային շրջանում այրման զգացողությունը առաջանում է հիպերացիդ գաստրիտի ժամանակ։ Այրոցը հայտնվում է այն պատճառով, որ ստամոքսում ձևավորվում է չափազանց շատ աղաթթու։ Բարձր թթվայնության դեպքում չի կարելի ուտել այնպիսի մթերքներ (յուղոտ սնունդ, մարինադներ, աղաջուրեր), որոնք կարող են առաջացնել ավելորդ ստամոքսային սեկրեցիա։ Իջեցված թթվայնության դեպքում այրոցը կարող է առաջանալ արտահայտված ռեֆլյուքսային հիվանդության ժամանակ՝ ստամոքսի պարունակության հետհոսքը կերակրափող։ Սա հազվադեպ է պատահում։

![Այրոցը մեղմող մթերքներ](https://lifeinfo.am/storage/images/ayroc-arajacnox-mterqner-inch-bacarel-snndakargic-169.jpg "Այրոցը մեղմող մթերքներ")

Ռեֆլյուքսի ժամանակ կոկորդում առաջանում է քորոց, եթե թթուն և ստամոքսի պարունակությունը մտնում է կերակրափող։ Պաթոլոգիայի պատճառն է օրգանի մկանների թուլացումը և փականի սխալ աշխատանքը, որը չի հաղթահարում իր ֆունկցիան և ետ է բաց թողնում ստամոքսի պարունակությունը։ Թթուն գրգռում է կերակրափողի լորձաթաղանթը, կարող է վնասել նրա պատերը։

Այրոց հրահրող պատճառները.

- սխալ սնունդ, յուղոտ, կծու, թթու սննդի չարաշահում;
- ալկոհոլային խմիչքներ, ծխելը;
- չափազանց ուտելը;
- հակաբորբոքային, քնաբեր, սպազմոլիտիկ պատրաստուկների և ասպիրինի ընդունում;
- հղիության երկրորդ-երրորդ եռամսյակ;
- սթրեսային իրավիճակներ;
- գիրություն;
- քնելուց առաջ սնունդ ընդունելը։

Հղիների մոտ հաճախ առաջանում է տոքսիկոզ, որը հանգեցնում է փսխման, ինչի արդյունքում կերակրափողը գրգռվում է։ Հղիության ուշ ժամկետներում մեծացած արգանդի ճնշման արդյունքում դիաֆրագմայի և ստամոքսի վրա տեղի է ունենում ստամոքսի պարունակության հետհոսք դեպի կերակրափող, ինչն էլ հանգեցնում է այրոցի։

> Կարևոր է! Արագ հանելու համար այրոցը, անհրաժեշտ է խմել մի բաժակ եռացրած ջուր, կուլ տալ մեկ գդալ բուսական յուղ կամ ընդունել հակաթթվային միջոց՝ Rennie, Almagel, Gastal։

## Ամենավտանգավոր մթերքները

Կոկորդում քորոցի առաջացման պատճառներից մեկը այրոց հրահրող մթերքների օգտագործումն է։ Եթե ուտելուց կես ժամ հետո մարդու մոտ առաջանում է կերակրափողի այրման տհաճ զգացողություն, ապա նշանակում է, որ նրա ճաշացանկում եղել են այնպիսի ուտեստներ, որոնցից պետք է հրաժարվել։

Մթերքների ազդեցությունը մարսողության գործընթացի վրա.

- աղաթթվի մակարդակը բարձրացնողներ - կիտրոն, ալկոհոլ, կիվի, սխտոր, հատապտուղներ;
- փքվածություն առաջացնողներ - ոլոռ, թարմ հացաբուլկեղեն, գազավորված խմիչքներ;
- կերակրափողային փականի տոնուսը նվազեցնողներ - սուրճ, թունդ թեյ, շոկոլադ, անանուխ;
- մարսողությունը դանդաղեցնողներ - ֆրի կարտոֆիլ, հավի լյարդ, պելմեն, պահածոներ, տապակած հավ, կոտլետներ, խոզի, գառան միս;
- խմորման գործընթացները ուժեղացնողներ - գետնանուշ, խաղող, գարու ձավար։

Յուրաքանչյուր մարդ ինքն է կազմում մթերքների ցանկը, որոնց ընդունումը պետք է սահմանափակել։ Բարձր pH մակարդակ ունեցող մարդիկ պետք է խուսափեն կծու և թթու սննդից, քանի որ այն բարձրացնում է ստամոքսի թթվայնությունը։ Իջեցված թթվայնություն ունեցող հիվանդների համար սննդակարգը ներառում է ստամոքսահյութի արտադրությունը խթանող բանջարեղեն և մրգեր։ Սակայն կերակրափողի ստորին սփինկտերը թուլացնող մթերքներից պետք է խուսափել (թունդ թեյ, սուրճ, շոկոլադ, լոլիկ)։

Բարձր թթվայնության դեպքում վտանգավոր մթերքները.

- թթու բանջարեղեն և մրգեր;
- մրգային հյութեր;
- ալկոհոլ;
- յուղոտ մսի տեսակներ, խոզի ճարպ, ապխտած երշիկեղեն, նրբերշիկներ;
- թանձր մսային արգանակներ;
- կծու սնունդ - սխտոր, փիրուսակ, բողկ, սոխ, մանանեխ;
- սուրճ, սև թեյ;
- յուղոտ սոուսներ, կետչուպներ։

Նուռը բարձրացնում է ստամոքսի թթվայնությունը, քանի որ այս մրգում կա շատ C վիտամին։ Սեխը ծանր սնունդ է, դրա մարսմանը երկար ժամանակ է հարկավոր։ Խաղողը ստամոքսում առաջացնում է խմորում, որն ուղեկցվում է փքվածությամբ և սրտխառնոցով։ Դեղձը, ցիտրուսայինները, կիվին, հատապտուղները նույնպես ազդում են ստամոքսագեղձերի սեկրեցիայի վրա, այս մրգերը բարձրացնում են pH մակարդակը։ Հատկապես ավելանում է ստամոքսային սեկրեցիան կիտրոնից հետո։

![Մթերքներ, որոնք առաջացնում են այրոց - ինչ բացառել սննդակարգից](https://lifeinfo.am/storage/images/ayroc-arajacnox-mterqner-inch-bacarel-snndakargic-119.jpg "Մթերքներ, որոնք առաջացնում են այրոց - ինչ բացառել սննդակարգից")

Բարձր թթվայնության դեպքում չի խորհուրդ տրվում խմել նարնջի, խնձորի, լոլիկի հյութ։ Հակացուցված են բալի, նռան, հատապտղային խմիչքները։ Թթու վարունգը, թթու կաղամբը, լոլիկը բարձրացնում են pH մակարդակը։ Թարմ վարունգը հանգեցնում է մեծ քանակությամբ ստամոքսահյութի արտադրության։ Գաստրիտի ժամանակ բուլղարական պղպեղն ուտել անցանկալի է, քանի որ դրա մեջ պարունակվող ալկալոիդները հրահրում են լորձի անջատում և նպաստում պրոստագլանդինների սինթեզի ավելացմանը, իսկ սա հանգեցնում է աղաթթվի մակարդակի փոփոխության։

Յուղոտ ապխտած երշիկները, խոզի ճարպը առաջացնում են ստամոքսահյութի չափազանց մեծ արտադրություն։ Բարձր թթվայնության գաստրիտների դեպքում չի կարելի ուտել կծու սնունդ, որը գրգռում է ստամոքսի և կերակրափողի լորձաթաղանթը։ Կարմիր գինին, գարեջուրը, շամպայնը ուժեղացնում են թթվի արտադրությունը։

Իջեցված թթվայնության հետևանքով ստամոքսային խնդիրներ ունեցող մարդիկ պետք է բացառեն հետևյալ վտանգավոր մթերքները.

- լոբի;
- շաղգամ;
- ոլոռ;
- թելավոր միս;
- պանիր;
- սերուցք։

Չի կարելի ուտել քաղցր հացաբուլկեղեն և թարմ թխված հաց։ Այս մթերքները առաջացնում են աղիքային փքվածություն և ներորովայնային ճնշման բարձրացում։ Արդյունքում կարող է լինել ստամոքսի պարունակության հետհոսք դեպի կերակրափող։

Ստամոքսային սեկրեցիայի վրա ազդող մթերքների աղյուսակ.

 Ստամոքսային սեկրեցիայի ուժեղ գրգռիչներՍտամոքսային սեկրեցիայի թույլ գրգռիչներՏապակած ուտեստներԿաթնային, շիլայի, բանջարեղենային ապուրներ (կարտոֆիլից, գազարից, ճակնդեղից)Համեմունքներ՝ մանանեխ, մշկընկույզ, դափնու տերև, պղպեղ, մեխակՀեղուկ կաթնային շիլաներԹանձր մսային, ձկան կամ սունկի արգանակներԼավ եփած միս, թարմ եփած ձուկՊահածոներ, ապխտածեղենԿաթ և կաթնամթերքԿծու նախուտեստներՓափուկ եփած ձու կամ օմլետՏարեկանի հացԵրեկվա թխման սպիտակ հաց, չորահացԹունդ թեյ, սուրճԹույլ թեյԱլկոհոլ, ածխաթթու գազ պարունակող խմիչքներԱծխաթթու գազ չպարունակող հիմնային ջրեր> Կարևոր է! Սնունդ ընդունելու ընթացքում պետք է հետևել սննդի մշակույթին։ Շատ տաք սնունդը կարող է առաջացնել այրոց։ Ուտել պետք է առանց շտապելու, մանրակրկիտ ծամելով յուրաքանչյուր պատառը։

## Մթերքներ, որոնց հետ պետք է զգույշ վարվել

Զգուշությամբ պետք է սնունդ ընդունել ճաշարաններում, սրճարաններում, բարերում և ռեստորաններում։ Այդպիսի հաստատություններում պատրաստված ուտեստները կարող են առաջացնել այրոց։ Սննդի մարսման հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ պետք է խուսափեն ֆասթ-ֆուդերից, չպետք է գնել բելյաշներ, չեբուրեկներ, լավաշներ, բլիթներ կրպակներում կամ սեղանիկներին։ Նախընտրելի է սնվել տանը՝ մթերքները գնելով խանութներում, ստուգելով յուրաքանչյուրի որակը և պատրաստման ամսաթիվը։ Պետք է նաև հաշվի առնել հետևյալ կետերը.

1. Երբեմն այրոցն առաջանում է ալրային ուտեստների պատճառով։ Հացաբուլկեղենի բաղադրության մեջ մտնում է խմորիչ, որը թուլացնում է կերակրափողի մկանները, յուղոտ ճարպ կամ մարգարին, որոնք դանդաղեցնում են մարսման գործընթացը, ինչպես նաև շաքար, որը գրգռում է լորձաթաղանթը։ Անհրաժեշտ է սահմանափակել ցորենի հացի ընդունումը, փոխարինել այն տարեկանի հացով։ Խորհուրդ է տրվում օգտագործել անխմոր մթերքներ։
2. Հում կաթը և շատ կաթնամթերք օգտակար են փոքր երեխաների համար, սակայն տարիքի հետ օրգանիզմի՝ դրանք յուրացնելու ունակությունը նվազում է։ Շատ մարդկանց մոտ կաթից հետո առաջանում է այրոց։ Որոշ հիվանդներ չեն յուրացնում լակտոզան, ուստի կաթնամթերքն իրենց մոտ առաջացնում է ալերգիա, որովայնի փքվածություն։ Ավելի քիչ վտանգավոր է կեֆիրը, սակայն դրա բաղադրության մեջ կա ածխաթթու գազ և ճարպեր, որոնք հրահրում են թթվայնության բարձրացում։
3. Վարսակի շիլայի չափազանց հաճախակի օգտագործումը (օրական ավելի քան 2 անգամ) հանգեցնում է այրոցի։ Նույնիսկ կաթով, կարագով և մեղրով շիլան կարող է առաջացնել կերակրափողի այրման նոպա։ Այրոց չի առաջացնում եփած բրինձը կամ հնդկացորենը։
4. Այրոցի ժամանակ ձուն կարելի է ուտել միայն եփած՝ պինդ, փափուկ, գոլորշու վրա պատրաստված։ Գաստրիտի ժամանակ օգտակար է օգտագործել հում ձու։ Դրանք ծածկում են ստամոքսի պատերը և մեղմորեն ազդում լորձաթաղանթի վրա, նպաստում նրա ապաքինմանը։ Մարսողական օրգանների հետ կապված խնդիրների դեպքում արգելվում է օմլետ տապակել յուղի վրա։ Կարելի է ավելացնել հում ձվի դեղնուցը աղցանի սոուսի մեջ։ Օրական սպառել ոչ ավել քան 2 ձու։ Պետք է իմանալ, որ հում ձուն սալմոնելիոզի աղբյուր է։
5. Ձմերուկը օգտակար սննդամթերք է։ Այն բարելավում է երիկամների աշխատանքը, իջեցնում խոլեստերինը։ Այն կարելի է ուտել թթվայնության հետ կապված խնդիրների դեպքում, սակայն ոչ ավել քան 2 կտոր օրական։

Իջեցված թթվայնության դեմ ընդունում են տնական թթու մուրաբա։ Եթե թթվայնությունը բարձր է, օգտակար է քաղցր մուրաբան, սակայն փոքր քանակությամբ։ Խորհուրդ չի տրվում գնել խանութային ջեմեր, քանի որ դրանց մեջ կարող են լինել վնասակար հավելումներ։

## Սննդակարգի վերաբերյալ առաջարկություններ

Սնունդ ընդունելուց հետո այրման նոպաներից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.

- սնունդը պետք է լինի տաք;
- ուտել պետք է օրական 5 անգամ, նույն ժամին, յուրաքանչյուր 3 ժամը մեկ;
- չուտել մինչև քնելը, ընթրել ոչ ուշ, քան երեկոյան ժամը 7-ին;
- քնել բարձր բարձերի վրա;
- չպառկել ամեն ուտելուց հետո;
- բարձր թթվայնության դեպքում բացառել այն ուտեստները, որոնք մեծացնում են աղաթթվի արտադրությունը և գրգռում ստամոքսը;
- իջեցված թթվայնության դեպքում ուտել ստամոքսահյութի արտադրությունը խթանող մթերքներ։

![Մթերքներ, որոնք առաջացնում են այրոց - ինչ բացառել սննդակարգից](https://lifeinfo.am/storage/images/ayroc-arajacnox-mterqner-inch-bacarel-snndakargic-100.jpg "Մթերքներ, որոնք առաջացնում են այրոց - ինչ բացառել սննդակարգից")

Այս առաջարկությունների պահպանումը կօգնի նվազագույնի հասցնել այրոցի առաջացման ռիսկը։

## Այրոցը մեղմող մթերքներ

Սնունդ ընդունելուց հետո ցավից և այրոցից խուսափելու համար պետք է պահպանել սննդակարգ։ Բարձր թթվայնության դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել ապուրներ, բորշեր՝ առանց քացախային սոուսի։ Նիհար միսը կամ ձուկը պատրաստում են գոլորշու վրա, եփում կամ թխում։ Որպես կողմնակի ուտեստ օգտակար է ուտել բանջարեղեն, մակարոն, շիլաներ։ Խորհուրդ է տրվում օգտագործել նիհար կաթնաշոռ, յոգուրտ։

Խմիչքներ, որոնք նվազեցնում են ստամոքսի թթվայնությունը. կիսելներ, մորսեր, չորացրած մրգերից պատրաստված կոմպոտներ, դեղաբույսերի թեյեր։ Կակաոն օգնում է այրոցի դեմ, եթե այն եփել կաթի վրա։ Աղաթթուն չեզոքացնում է դդումի հյութը։ Դդումը գաստրիտի ժամանակ սննդակարգի անփոխարինելի տարր է։ Դրանից կարելի է պատրաստել շիլա կաթի վրա։ Այդպիսի ուտեստը մեղմորեն ծածկում է ստամոքսի պատերը, թուլացնում գաստրիտի ժամանակ բորբոքումը։

Իջեցված թթվայնության դեպքում օգնում է թթու մրգերից պատրաստված թարմ քամված հյութը։ Սեկրետոր ֆունկցիան խթանում է ճակնդեղի, բուլղարական պղպեղի և կաղամբի հյութը։ Օգտակար է օգտագործել կեֆիր, ցիտրուսայիններ, հատապտուղներ։ Սնունդը պետք է լինի մանրացված կամ հեղուկ։ Որպես առաջին ուտեստ խորհուրդ է տրվում արգանակ, կաղամբապուրեր, բորշեր։ Միսը եփում են կամ պատրաստում գոլորշու վրա։ Թույլատրված բանջարեղեն՝ գազար, կարտոֆիլ, ճակնդեղ, ծաղկակաղամբ։ Բանջարեղենային կողմնակի ուտեստները եփում, թխում կամ շոգեխաշում են։

Այրոցի պատճառներն են մարսողական օրգանների հիվանդությունները կամ սխալ սնունդը։ Պետք է վերլուծել սեփական սննդակարգը և հասկանալ, թե որ մթերքները կարող էին առաջացնել տհաճ զգացողություններ։ Այրոցը բուժվում է դեղորայքով և սննդակարգի միջոցով։ Դեղերի ընտրությունն իրականացնում է բժիշկը հիվանդի հետազոտությունից հետո։
