# Մշտական զգացողություն, որ ուզում ես գնալ զուգարան՝ փոքր կարիքով

![Ո՞ր հիվանդությունների ախտանիշներն են](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-44443184.jpg "Ո՞ր հիվանդությունների ախտանիշներն են")

Օրվա ընթացքում միզարձակումների քանակը կախված է բազմաթիվ ցուցանիշներից՝ տարիքից, ներքին օրգանների վիճակից, օգտագործվող հեղուկի ծավալից, սննդակարգի առանձնահատկություններից, հոգեհուզական վիճակից։ Հետևաբար, զգացողությունը, որ ուզում ես գնալ զուգարան՝ փոքր կարիքով, կարող է ունենալ ինչպես բնական, այնպես էլ պաթոլոգիական պատճառներ։

Բովանդակություն՝

- [Հաճախակի զուգարան գնալու ցանկության պատճառները](#%D5%B0%D5%A1%D5%B3%D5%A1%D5%AD%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%A6%D5%B8%D6%82%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82-%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Տղամարդկանց մոտ](#%D5%BF%D5%B2%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%AF%D5%A1%D5%B6%D6%81-%D5%B4%D5%B8%D5%BF)
- [Կանանց մոտ](#%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D6%81-%D5%B4%D5%B8%D5%BF)
- [Երեխաների մոտ](#%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%B8%D5%BF)
- [Ո՞ր հիվանդությունների ախտանիշներն են](#%D5%B8%D6%80-%D5%B0%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%A5%D5%B6)
- [Ախտորոշում](#%D5%A1%D5%AD%D5%BF%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4)
- [Ո՞ր բժիշկն է բուժում](#%D5%B8%D6%80-%D5%A2%D5%AA%D5%AB%D5%B7%D5%AF%D5%B6%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4)
- [Բուժում](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4)

Հարակից հոդվածներ՝
 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Հաճախակի զուգարան գնալու ցանկության պատճառները Հաճախակի զուգարան այցելելու ցանկությունը պարբերաբար ի հայտ է գալիս տարբեր տարիքի մարդկանց մոտ, խնդրից ազատվելը բարդ չէ, անհրաժեշտ է միայն պարզել հաճախացած միզարձակման պատճառը։ Կարևոր է! Միզապարկի արագ լցվածության հիմնական պատճառներից մեկը միզամուղ կամ ճնշումն իջեցնող միջոցների ընդունումն է, մեծ քանակությամբ հատապտուղների, մրգերի և բանջարեղենի օգտագործումը։ Վտանգ են ներկայացնում կեղծ ազդակները, երբ ուզում ես միզել, բայց իրականում բան չկա։ Տղամարդկանց մոտ Հաճախացած միզարձակումը մեզուկահոսում, միզապարկում, երիկամներում տեղակայված վարակային պաթոլոգիաների հաճախակի ախտանիշ է։ Միևնույն ժամանակ պարպման ժամանակ առաջանում է ցավ և այրոց, ծանրություն՝ աճուկային շրջանում։ Բորբոքային հիվանդությունների ժամանակ մարդու մոտ մշտապես առաջանում է զգացողություն, որ ուզում է, բայց չի կարողանում, մեզ քիչ է արտազատվում, կամ ընդհանրապես չկա։ ![Ո՞ր բժիշկն է բուժում](https://lifeinfo.am/storage/images/mizelu-hachaxaki-kariq-patcharner-ev-bujum-149.jpg "Ո՞ր բժիշկն է բուժում") Հաճախակի զուգարան գնալու ցանկությունը օրգանիզմում տարիքային փոփոխությունների հետևանք է։ Որքան մեծահասակ է տղամարդը, այնքան հաճախակի է նրա մոտ առաջանում միզապարկը պարպելու ցանկությունը։ Խնդիրը անհանգստացնում է ցերեկը և գիշերը, սակայն սովորաբար միզարձակումն անցնում է առանց ցավի և այլ տհաճ դրսևորումների։ Եթե զուգարան այցելելու ցանկությունն ուղեկցվում է կծկանքներով, մեզը առանձնանում է փոքր չափաբաժիններով, սա կարող է լինել շագանակագեղձի ադենոմայի դրսևորում։ Կարևոր է! Նույնիսկ ծերունական տարիքում գիշերային զուգարան այցելությունների քանակը չպետք է գերազանցի 2-ը, հակառակ դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։ Կանանց մոտ Կանանց մոտ անատոմիական կառուցվածքի առանձնահատկությունների պատճառով, տարբեր վարակներ հաճախ ավելի են ախտահարում միզասեռական համակարգի օրգանները, քան տղամարդկանց մոտ։ Բորբոքումները դրսևորվում են ոչ սպեցիֆիկ արտադրուկներով, քաշող զգացողություններով աճուկային շրջանում, միզարձակման պրոցեսը անհանգստություն է պատճառում։ Հաճախակի զուգարան այցելելու ցանկությունը կանանց անհանգստացնում է նաև օվուլյացիայի ժամանակ, կլիմաքսի ժամանակ՝ հորմոնալ ֆոնի փոփոխությունների պատճառով նվազում է հարթ մկանաթելերի տոնուսը, այնպիսի զգացողություն, որ ուժեղ ուզում ես գնալ զուգարան, առաջանում է նույնիսկ միզապարկում մեզի նվազագույն կուտակման դեպքում։ Մեզի առատ արտազատում նկատվում է էնդոմետրիոզի, արգանդի միոմայի ժամանակ, կեսարյան հատումից հետո։ Հաճախ պաթոլոգիաներն ուղեկցվում են ամսական ցիկլի խախտումով, արտահայտված ՆՇԼ-ով (նախամսյակային սինդրոմով)։ ![Մշտական զգացողություն, որ ուզում ես գնալ զուգարան՝ փոքր կարիքով](https://lifeinfo.am/storage/images/mizelu-hachaxaki-kariq-patcharner-ev-bujum-188.jpg "Մշտական զգացողություն, որ ուզում ես գնալ զուգարան՝ փոքր կարիքով") Կարևոր է! Կանանց մոտ մեզի ավելացած արտազատում առաջանում է սթրեսից հետո, ուժեղ հուզմունքի, վրդովմունքի ժամանակ, քաշ կորցնելու պատրաստուկների ընդունման ընթացքում։ Հղիության ժամանակ Հղիության ուշ շրջաններում արգանդը սկսում է ճնշել բոլոր ներքին օրգանների վրա, հետևաբար կինը մշտապես ուզում է գնալ զուգարան՝ ինչպես փոքր, այնպես էլ մեծ կարիքով։ Հղիության վաղ շրջաններում և մինչև հենց ծննդաբերությունը թուլացած իմունիտետի ֆոնի վրա սրվում են բազմաթիվ քրոնիկական հիվանդություններ, հետևաբար, եթե զուգարան գնալիս ցավ է առաջանում, անհրաժեշտ է այդ մասին հայտնել գինեկոլոգին։ Կարևոր է! Հաճախացած միզարձակումը հղիության առաջին նշաններից է, որը կարող է հայտնվել նույնիսկ մինչև ամսականների հետաձգումը։ Ձվաբջջի բեղմնավորումից հետո օրգանիզմում սկսվում է հորմոնալ վերակառուցում, ինչը և հրահրում է պարպման հաճախակի ցանկությունները։ Երեխաների մոտ Երեխաները միզում են մեծահասակներից ավելի հաճախ։ Մինչև մեկ տարեկան երեխաները միզապարկը պարպում են օրական մինչև 20 անգամ, սակայն արդեն 6 տարեկանում այս թիվը նվազում է մինչև 6-8-ը։ Երեխաների 20%-ի մոտ այս ցուցանիշներն ավելի բարձր են, ինչը նույնպես տեղավորվում է նորմայի սահմաններում։ Երեխայի մոտ հաճախացած միզարձակումը ցրտահարության, սթրեսի, ուժեղ վախի հետևանք է։ Սակայն երբեմն նման ախտանիշները լուրջ հիվանդությունների դրսևորում են։ ![Մշտական զգացողություն, որ ուզում ես գնալ զուգարան՝ փոքր կարիքով](https://lifeinfo.am/storage/images/mizelu-hachaxaki-kariq-patcharner-ev-bujum-108.jpg "Մշտական զգացողություն, որ ուզում ես գնալ զուգարան՝ փոքր կարիքով") Հիմնական պատճառները՝ շաքարային և ոչ շաքարային դիաբետ. 9. միզասեռական համակարգի օրգանների բորբոքային պաթոլոգիաներ.
10. նևրոլոգիական բնույթի հիվանդություններ.
11. վիրուսային և բակտերիալ հիվանդություններ, որոնք ուղեկցվում են ջերմությամբ.
12. երիկամների դիսֆունկցիա.
13. ներքին օրգանների բնածին պաթոլոգիաներ, որոնք խոչընդոտում են մեզի բնականոն արտահոսքին.
14. միզուղիներում օտար առարկա.
15. վուլվովագինիտ և բալանոպոստիտ.
Հիվանդությունների նշաններն են՝ քնի խանգարում, քաշի նվազում, ուժեղ ծարավ, հիպերթերմիա, այտուցներ դեմքի և սրունքների շրջանում, մեզի գույնի և հոտի փոփոխություն։

> Կարևոր է! Նախադպրոցական տարիքի երեխաների մոտ հաճախակի զուգարան գնալու ցանկությունը կարող է վկայել որդերով վարակվածության մասին։

## Ո՞ր հիվանդությունների ախտանիշներն են

Հաճախացած միզարձակումը տարբեր հիվանդությունների նշան է։ Տհաճ զգացողությունները առաջանում են միզասեռական համակարգի օրգանների վարակների, ուռուցքների, էնդոկրին պաթոլոգիաների և հորմոնալ խանգարումների ժամանակ։ Գրեթե բոլոր հիվանդություններն ունեն նման կլինիկական պատկեր՝ արտահայտված անհանգստություն, այրոց, կծկանք, ցավ ստորին որովայնի շրջանում, գոտկատեղում, երբեմն նկատվում է ջերմաստիճանի բարձրացում։

Ինչու է հաճախ ուզվում զուգարան գնալ - հիվանդությունների ցանկը՝

- շաքարային դիաբետ - մարդը զգում է ուժեղ ծարավ, ավելանում է գիշերային զուգարան այցելությունների քանակը.
- միզապարկի կամ ուղիների ուռուցք - նորագոյացությունները ճնշում են օրգանի պատերը, առաջանում է զգացողություն, որ մշտապես ուզում ես գնալ զուգարան՝ փոքր կարիքով.
- երիկամային անբավարարություն քրոնիկական ձևով - հիվանդությունն ուղեկցվում է դեմքի և վերջույթների այտուցներով, զուգարան հաճախ է ուզվում, սակայն մեզ քիչ է արտազատվում.
- պիելոնեֆրիտ - առաջանում է տարբեր ինտենսիվության ցավ գոտկատեղային շրջանում, սրման ժամանակ բարձրանում է ջերմաստիճանը, սրտխառնոց է լինում, մեզի մեջ առկա են թարախի և արյան խառնուրդներ.
- միզաքարային հիվանդություն - զուգարան այցելելու ցանկությունն առաջանում է կտրուկ և հանկարծակի, հատկապես ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո, միզարձակման ժամանակ առաջանում է ցավ ստորին որովայնում, մեզի շիթն ընդհատվում է.
- ցիստիտ - միզելու ցանկության զգացողությունը աղջիկների մոտ չի անհետանում նույնիսկ զուգարանից հետո, հիվանդության զարգացման հետ մեկտեղ մեզը պղտորվում է.
- ուրետրիտ - բորբոքային պրոցեսը տեղակայված է միզուղում, հիվանդությունը հաճախ զարգանում է ցրտահարության, նեղ կամ սինթետիկ ներքնազգեստ մշտապես կրելու ֆոնի վրա.
- միզապարկի իջեցում թույլ մկանային կորսետի պատճառով - պաթոլոգիային կարելի է դիմակայել միայն որովայնի մկանների ամրապնդմանն ուղղված վարժությունների միջոցով.
- ռեակտիվ արթրիտ.
- սրտանոթային պաթոլոգիաներ.
- երկաթի անբավարարության անեմիա.
- միզապարկի բարձրացած ակտիվություն - առաջանում է նյարդային համակարգի ախտահարումների ֆոնի վրա.
- միզելիս ցավ, հաճախացած միզարձակում, սեռական օրգանների քոր, արտադրուկների գույնի փոփոխություն, լորձաթաղանթների վրա ցանավորումներ - սեռավարակների նշան են։

![Մշտական զգացողություն, որ ուզում ես գնալ զուգարան՝ փոքր կարիքով](https://lifeinfo.am/storage/images/mizelu-hachaxaki-kariq-patcharner-ev-bujum-143.jpg "Մշտական զգացողություն, որ ուզում ես գնալ զուգարան՝ փոքր կարիքով")

Հաճախակի զուգարան՝ փոքր կարիքով գնալու ցանկությունը կարող է առաջանալ կծու, աղի, յուղոտ սննդի, ալկոհոլային խմիչքների, սուրճի օգտագործումից հետո։ Ընդ որում դրանք ունենում են ժամանակավոր բնույթ, պրոցեսն ընթանում է առանց այրոցի և այլ տհաճ ախտանիշների։

> Կարևոր է! Մեծահասակների մոտ պաթոլոգիապես հաճախացած միզարձակման մասին վկայում է օրական 9-ից ավելի անգամ ազդակների քանակը, ընդ որում արտազատվող մեզի ծավալը 200 մլ-ից պակաս է։

## Ախտորոշում

Հաճախակի զուգարան գնալու ցանկության առաջացման պատճառները կարող են տարբեր լինել, ճշգրիտ ախտորոշում կարելի է դնել միայն մանրակրկիտ հետազոտությունից հետո։ Նույնիսկ եթե հաճախ ուզում ես միզել, բայց չկա այրոց, ցավ կամ այլ տհաճ ախտանիշներ, մասնագետի խորհրդատվությունը չի վնասի։

Հետազոտության մեթոդներ՝

- արյան ընդհանուր քննություն.
- գլյուկոզայի մակարդակի որոշման արյան քննություն.
- մեզի ընդհանուր քննություն, Նեչիպորենկոյի փորձ.
- մեզի մանրէաբանական ցանք.
- կոպրոգրամա.
- հակաբիոտիկների հանդեպ զգայունության թեստ.
- քսուկ միզուղուց կամ հեշտոցից.
- շագանակագեղձի ուղիղ աղիքային հետազոտություն.
- ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)։

![Մշտական զգացողություն, որ ուզում ես գնալ զուգարան՝ փոքր կարիքով](https://lifeinfo.am/storage/images/mizelu-hachaxaki-kariq-patcharner-ev-bujum-182.jpg "Մշտական զգացողություն, որ ուզում ես գնալ զուգարան՝ փոքր կարիքով")

Չարորակ ուռուցքների առկայության կասկածի դեպքում կատարվում են ուռուցքային մարկերների թեստեր, նշանակվում է ՀՇ (համակարգչային շերտագրություն) կամ ՄՌՇ (մագնիսառեզոնանսային շերտագրություն), ցիստոսկոպիա և բիոպսիա։

### Ո՞ր բժիշկն է բուժում

Եթե հաճախ առաջանում է այնպիսի զգացողություն, որ միզապարկը լցված է, բայց իրականում զուգարան չի ուզվում, միզարձակման պրոցեսն ուղեկցվում է տարբեր տհաճ ախտանիշներով, անհրաժեշտ է նախ դիմել թերապևտի կամ մանկաբույժի։ Սկզբնական ախտորոշումից հետո բժիշկը կպատմի, թե ո՞ր բժշկին դիմել։ Հաճախացած, ցավոտ միզարձակման խնդիրներով զբաղվում են գինեկոլոգը, ուրոլոգը, նեֆրոլոգը կամ ինֆեկցիոնիստը։

Զննումից, անամնեզի հավաքումից հետո, վերլուծությունների արդյունքների հիման վրա բժիշկը կպատմի, թե ինչ անել, կընտրի անհրաժեշտ դեղամիջոցներ և ֆիզիոպրոցեդուրաներ, կպատմի կանխարգելման մեթոդների մասին։

## Բուժում

Բորբոքային պրոցեսներից ազատվելու, օրվա ընթացքում միզարձակումների քանակը նորմալացնելու համար կիրառվում են դեղամիջոցներ և ժողովրդական մեթոդներ։ Հաճախ ուզվում է զուգարան՝ ինչով բուժել՝

- հակաբիոտիկներ - ազիտրոմիցին, Մոնուրալ, դոքսիցիկլին, նշանակվում են սուր վարակային պաթոլոգիաների, ռևմատոիդ արթրիտի, սեռավարակների ժամանակ.
- հակասնկային պատրաստուկներ - ֆլուկոնազոլ.
- ուրոանտիսեպտիկներ - Ցիստոն, Կանեֆրոն.
- սպազմոլիտիկներ - դրոտավերին, Նո-շպա.
- երկաթի պատրաստուկներ - Մալտոֆեր.
- շաքարային դիաբետի ժամանակ գլյուկոզայի մակարդակը շտկող պատրաստուկներ - դրանք ընտրվում են անհատական կարգով՝ հիվանդության տեսակից և ծանրության աստիճանից կախված.
- կլիմաքսի ժամանակ միզարձակման հաճախականությունը նվազեցնող հորմոնալ պատրաստուկներ։

Միզապարկում բորբոքային պրոցեսի ժամանակ անհրաժեշտ է 2 ճ. գ. մանրացված մասուրի արմատների կամ պտուղների վրա լցնել 250 մլ ջուր, խառնուրդը եփել թույլ կրակի վրա մեկ քառորդ ժամ։ Խմել 100 մլ դեղամիջոցը յուրաքանչյուր ուտելուց առաջ։

![Մշտական զգացողություն, որ ուզում ես գնալ զուգարան՝ փոքր կարիքով](https://lifeinfo.am/storage/images/mizelu-hachaxaki-kariq-patcharner-ev-bujum-150.jpg "Մշտական զգացողություն, որ ուզում ես գնալ զուգարան՝ փոքր կարիքով")

Միզասեռական համակարգի օրգանների վարակների ժամանակ 2 ճ. գ. շարանի վրա լցնել 1 լ եռման ջուր, թույլ կրակի վրա եռացնել 3-5 րոպե, թողնել կես ժամ փակ ամանի մեջ։ Եփուկն օգտագործել նստակյաց լոգանքների համար, պրոցեդուրան շարունակել, մինչև հեղուկը սառչի, սեանսներն անցկացնել քնելուց առաջ՝ 7-10 օրվա ընթացքում։ Այս բուժման մեթոդը կօգնի հաղթահարել երեխայի մոտ տհաճ զգացողությունները։

> Կարևոր է! Միզաքարային հիվանդության բուժման և կանխարգելման լավագույն ժողովրդական միջոցներից մեկը ձմերուկն է։ Միզամուղ այս պտուղը անհրաժեշտ է օգտագործել սեզոնի ընթացքում մեծ քանակությամբ։

Հաճախակի զուգարան այցելելու ցանկությունը խախտում է կյանքի սովորական ռիթմը, մարդուն պատճառում է բազմաթիվ անհարմարություններ։ Տհաճ ախտանիշների առաջացումից խուսափելու համար անհրաժեշտ է խուսափել ցրտահարությունից, հետևել մոնոգամ սեռական հարաբերություններին, ավելի շատ շարժվել, հրաժարվել վնասակար սովորություններից և վնասակար սննդից, օրվա ընթացքում խմել առնվազն 2 լ մաքուր ջուր։
