#  Մոկրեց խոտի օգտակար հատկությունները

![Մոկրեց խոտի օգտակար հատկությունները](https://lifeinfo.am/storage/images/mokrec-xoti-ogtakar-hatkutyunnery-ev-kirarumy-137.jpg)

Մոկրեց խոտը ճանաչելը դժվար չէ. ամեն մի այգեպան կամ բանջարանոց մշակող ծանոթ է դրան, քանի որ այս «մոլախոտի» դեմ ստիպված է անողոք պայքար մղել: Աստղածաղիկը (սա ժողովրդական անվանում է) սիրում է խոնավ հող, և շատ այգեպաններ նախընտրում են բույսը թողնել իրենց հողամասերում:

Բովանդակություն:

- [Մոկրեց խոտի օգտակար հատկությունները](#%D5%B4%D5%B8%D5%AF%D6%80%D5%A5%D6%81-%D5%AD%D5%B8%D5%BF%D5%AB-%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Բույսի օգտակար հատկությունները կանանց առողջության համար](#%D5%A2%D5%B8%D6%82%D5%B5%D5%BD%D5%AB-%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D6%81-%D5%A1%D5%BC%D5%B8%D5%B2%D5%BB%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80)
- [Խորհուրդներ բույսի օգտագործման վերաբերյալ](#%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D6%80%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A2%D5%B8%D6%82%D5%B5%D5%BD%D5%AB-%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%AC)

Դա արվում է այն բանի համար, որ հողը չչորանա, ու բուժիչ բույսը միշտ ձեռքի տակ լինի: Չէ՞ որ մոկրեց խոտն ունի ուժեղ վերքերը սպիացնող և ցավազրկող, հակաբորբոքային և արյունահոսությունը կանգնեցնող հատկություններ:

Աստղածաղիկի մեջ կա եզակի ուժ՝ շնորհիվ նրա յուրահատուկ կենսաբանական բաղադրության: Դրա մեջ մտնում են հետևյալ հիմնական բաղադրիչները.

1. Ալկալոիդներ և սապոնիններ:
2. Կալիում և քլոր:
3. Ցինկ և ֆոսֆոր, պղինձ:
4. Վիտամիններ K, B, E և կարոտին (վիտամին A):
5. Ասկորբինաթթու:

Եթե հաշվի առնենք բույսի մեջ վիտամինների մեծ պարունակությունը, որոնք համարվում են գեղեցկության և առողջության վիտամիններ, անմիջապես պարզ է դառնում, որ աստղածաղիկը պարզապես բնության գանձարան է, որի օգտակար հատկություններն ակնհայտ են:

> Հետաքրքիր տեղեկություն! Այս բույսը շատ սիրված է ընտանի թռչունների (բադեր և հավեր) կողմից, և հենց դրա ներկայության շնորհիվ սննդակարգում, թռչունների ձվադրությունը մեծանում է, իսկ ածած ձվի բաղադրությունն ավելի բարձր է վիտամինային և սննդային արժեքով:

## Մոկրեց խոտի օգտակար հատկությունները

- բույսի թարմ հյութը խորհուրդ է տրվում օգտագործել ստամոքս-աղիքային տրակտի և մարսողության տարբեր խնդիրների բուժման համար;
- բույսն անգնահատելի է նաև սրտանոթային համակարգի խանգարումներ, ներքին արյունահոսություններ և վահանաձև գեղձի հիվանդություններ ունեցողների համար;
- մոկրեց խոտի թուրմը կարող է նորմալացնել մարդու օրգանիզմում ջրաաղային հավասարակշռությունը, իսկ կանոնավոր օգտագործման դեպքում այն պահպանել լավ ինքնազգացողության համար անհրաժեշտ մակարդակի վրա;
- աստղածաղիկի թարմ հյութն օգտագործվում է նաև ակնաբուժության մեջ՝ կաթեցնում են աչքերի մեջ՝ բիբերի և աչքի ծիածանաթաղանթի պղտորման դեպքում;
- թուրմը խորհուրդ է տրվում օգտագործել նաև նյարդային հյուծվածությամբ տառապողներին, «դեղամիջոցն» ունի թույլ հանգստացնող ազդեցություն, ինչպես նաև մաքրում է արյունը խարամներից և թունավոր նյութերից;
- աստղածաղիկի թուրմով լոգանքներ ընդունելը օգնում է ազատվել հոդերի ցավից և հանել ուժեղ մկանային լարվածությունը:

### Բույսի օգտակար հատկությունները կանանց առողջության համար

Այս բույսի թուրմը շատ օգտակար է կրծքով կերակրող մայրերի համար, այն նպաստում է կրծքի կաթի առաջացմանը, բարձրացնում է դրա սննդարարությունը և հարստացնում վիտամիններով: Բույսի հյութը խառնվում է մեղրի հետ հավասար համամասնությամբ և ընդունվում է օրվա կեսին՝ մեկ թեյի գդալ:

Բույսի թուրմը կամ հեղուկ քաղվածքը չափազանց օգտակար է կանացի սեռական ոլորտի հիվանդությունների դեպքում ([արգանդի միոմա](%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB-%D5%B4%D5%AB%D5%B8%D5%B4%D5%A1), էրոզիա, [ձվարանների կիստա](%D5%B1%D5%BE%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%AB%D5%BD%D5%BF%D5%A1)), հարկ է հաշվի առնել, որ թուրմի ընդունման հաճախականությունը (50 մլ) պետք է համապատասխանի սննդակարգին և սննդի ընդունմանը:

> ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ! Հղիության շրջանում կանանց ոչ մի դեպքում չպետք է օգտագործեն թուրմեր և քաղվածքներ, դա կարող է հանգեցնել հղիության ընդհատման:

## Խորհուրդներ բույսի օգտագործման վերաբերյալ

Աստղածաղիկը թարմ վիճակում գրեթե համ չունի, ուստի երիտասարդ տերևները կարելի է ավելացնել տարբեր վիտամինային աղցանների մեջ: Նման աղցանները շատ օգտակար են տղամարդկանց համար, մեծացնում են տղամարդու հզորությունը հասուն տարիքում:

Սպիրտային թուրմ պատրաստելու համար անհրաժեշտ է.

- 50 գ աստղածաղիկի թարմ տերևներ (կամ 25 գ չոր հումք);
- 300 մլ օղի:

Խառնել ամեն ինչ լայն պարանոցով շշի մեջ և թրմել 15 օր, պարբերաբար թափահարելով: Խորհուրդ է տրվում թրմել մութ տեղում, զտել և պահել սառնարանում:

Թուրմ պատրաստելու համար անհրաժեշտ է.

- 2 ճաշի գդալ չոր հումք;
- 2 բաժակ ջուր:

Խառնել բաղադրիչները, եռացնել և պահել ջրային բաղնիքում կես ժամ: Ընդունել 50 մլ օրական երկու անգամ:
