# Շնչառական վարժությունների համալիր բրոնխիալ ասթմայի և շնչահեղձության ժամանակ

![Ստրելնիկովայի մեթոդիկան](https://lifeinfo.am/storage/images/shncharakan-varjutyunner-bronxial-astmayi-jamanak-127.jpg "Ստրելնիկովայի մեթոդիկան")

Բրոնխիալ ասթման ուղեկցվում է շնչահեղձության նոպաներով: Հիվանդությունը լուրջ վտանգ է ներկայացնում մարդու առողջության համար, ուստի առանց դեղորայքային բուժման հնարավոր չէ: Հիմնական թերապիայի հիանալի լրացում կարող են դառնալ հատուկ վարժությունները: Բրոնխիալ ասթմայի ժամանակ շնչառական վարժությունները հարմար են ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար:

Բովանդակություն:

- [Շնչառական վարժությունների տեխնիկան](#%D5%B7%D5%B6%D5%B9%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BE%D5%A1%D6%80%D5%AA%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BF%D5%A5%D5%AD%D5%B6%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6)
- [Ստրելնիկովայի մեթոդիկան](#%D5%BD%D5%BF%D6%80%D5%A5%D5%AC%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B8%D5%BE%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B4%D5%A5%D5%A9%D5%B8%D5%A4%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6)
- [Կ.Պ. Բուտեյկոյի մեթոդով](#%D5%AF%D5%BA-%D5%A2%D5%B8%D6%82%D5%BF%D5%A5%D5%B5%D5%AF%D5%B8%D5%B5%D5%AB-%D5%B4%D5%A5%D5%A9%D5%B8%D5%A4%D5%B8%D5%BE)
- [Վարժությունների կատարման առավելությունները](#%D5%BE%D5%A1%D6%80%D5%AA%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Հակացուցումները](#%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)

Նմանատիպ հոդվածներ:
 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Շնչառական վարժությունների տեխնիկան Անկախ գիմնաստիկայի տեսակից, պահանջվում է հետևել ընդհանուր կանոններին: Կատարման տեխնիկայի անտեսումը օգուտ չի տա, ավելին՝ կարող է վատթարացնել հիվանդի վիճակը՝ հրահրելով շնչահեղձության հերթական նոպա: Բրոնխիալ ասթմայի ժամանակ բուժական գիմնաստիկան պահանջում է հետևյալ առաջարկությունների պահպանում: Ճիշտ շնչառություն: Ներշնչում-արտաշնչումը կարող է կատարվել բերանով կամ քթով՝ կախված կատարվող վարժությունից: Պարապմունքները սկսելուց առաջ անհրաժեշտ է հիշել ոչ միայն, թե ինչպես է կատարվում գիմնաստիկան, այլև թե ինչպես պետք է շնչել: Ճիշտ շնչառությունը արդյունավետության գրավականն է: 3. Կանոնավորություն: Մեկանգամյա մարզումը ցանկալի արդյունք չի բերի, նույնիսկ ժամանակավոր թեթևացում կարող է չլինել: Շնչառական մարզանքը կատարվում է ամեն օր, դրան պետք է հատկացնել առնվազն մեկ ժամ:
4. Համալիր մոտեցում: Բացի բժշկի կողմից նշանակված դեղորայքային բուժումից, անհրաժեշտ է վարել առողջ կենսակերպ, հրաժարվել վնասակար սովորություններից, պահպանել դիետա: Այդ դեպքում շնչառական վարժությունները կլինեն ավելի արդյունավետ:
Վարժությունների կատարման տեխնիկայի պահպանումը թույլ կտա հասնել հետևյալ արդյունքների:

- զարգանում է շնչառական մկանատունը;
- նորմալանում է սրտանոթային համակարգի աշխատանքը;
- մաքրվում և հանգստանում են բրոնխները;
- անհետանում են կրծքավանդակում ցավային զգացողությունները, շնչառության ժամանակ անհարմարավետությունը:

> Հետաքրքիր է! Շատ բժիշկներ զբաղվել են բրոնխիալ ասթմայով հիվանդների համար շնչառական վարժությունների սեփական մեթոդիկաների մշակմամբ: Սակայն ամենաարդյունավետն ու տարածվածը մնում են դրանցից երկուսը՝ Ստրելնիկովայի և Բուտեյկոյի մեթոդները:

## Ստրելնիկովայի մեթոդիկան

Ստրելնիկովայի մեթոդիկայով գիմնաստիկայի կատարումը տարածված է բրոնխիալ ասթմայի ժամանակ: Արդյունք ստանալու համար կարևոր է հետևյալ կանոնների պահպանումը:

1. Ներշնչումը մարզման ժամանակ շնչառության հիմնական մասն է: Եռանդուն, հզոր արտաշնչումն անհնար է առանց ճիշտ ներշնչման: Անհրաժեշտ է փորձել օդը ներշնչել հնարավորինս խորը:
2. Արտաշնչումը շնչառության պասիվ մասն է: Ստրելնիկովան չի խորհուրդ տալիս բեռնել թոքերը օդը օրգանիզմից դուրս բերելիս: Արտաշնչումը կատարվում է կամայական կարգով:
3. Ռիթմ: Վարժությունները կատարվում են որոշակի ռիթմայնությամբ՝ հաշվելով:
4. Դրանցից յուրաքանչյուրը կատարվում է 4 անգամ:
5. Գիմնաստիկան կրկնվում է օրը երկու անգամ:

![Հակացուցումները](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-38266827.jpg "Հակացուցումները")

> Հետաքրքիր է! Ստրելնիկովան վոկալի դասախոս է, այդ պատճառով նրա մեթոդիկայով գիմնաստիկայի կատարման կանոնները ռիթմայնությամբ և հաշվարկով հիշեցնում են երաժշտական վարժություններ:

Հիմնական վարժություններն են.

1. «Բռունցքներ»: Կանգնում ենք ուղիղ, ոտքերը ուսերի լայնությամբ, ձեռքերը ներքև: Կատարում ենք կտրուկ ներշնչում քթով, սեղմում ենք մատները: Այնուհետև մեղմորեն բացում ենք դրանք՝ կատարելով դանդաղ, հանգիստ արտաշնչում:
2. «Ուսադիրներ»: Մարմնի և ոտքերի դիրքը մնում է նույնը: Ձեռքերը գոտկատեղին, մատները սեղմված բռունցքի մեջ: Կատարում ենք կտրուկ ներշնչում քթով, իջեցնում ենք ձեռքերը, կարծես ուսերից բեռ ենք թափում: Հատկապես ուժեղ լարում ենք ուսերի մկանները: Կատարում ենք դանդաղ արտաշնչում՝ ձեռքերը վերադարձնելով հետ:

Որոշ վարժություններ կատարվում են ինտենսիվ՝ հիշեցնելով պարային շարժումներ: Օրինակ.

1. «Գլխի պտույտ»: Կատարելու համար կարելի է կանգնել ուղիղ, նստել կամ պառկել: Կարճ, կտրուկ ներշնչումը ուղեկցում է գլխի պտույտը յուրաքանչյուր կողմ: Արտաշնչումը հանգիստ է: Հարմարավետության համար նման վարժությունները կարելի է կատարել ռիթմիկ երաժշտության ներքո:
2. «Պար»: Հերթով քայլ ենք անում առաջ յուրաքանչյուր ոտքով: Կտրուկ առաջ ենք մեկնում ձեռքերը՝ դրանք թողնելով աչքերի մակարդակին, կատարում ենք կտրուկ ներշնչում: Վերադառնում ենք սկզբնական դիրքին, հանգիստ արտաշնչում ենք:

> Խորհուրդ! Սրանք միայն մի քանի վարժություններ են, որոնք առաջարկվել են Ստրելնիկովայի կողմից: Շնչառական վարժությունները սկսելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ՝ խնդրելով նրան օգնել ընտրել հարմար տարբերակները:

## Կ.Պ. Բուտեյկոյի մեթոդով

Բուտեյկոյի մեթոդն օգնում է ազատվել շնչահեղձության նոպաներից, նվազագույնի հասցնել հիվանդության կրկնությունները: Գիմնաստիկական վարժությունների հիմքում ընկած են հետևյալ սկզբունքները.

- ներշնչման խորությունը նվազում է;
- արտաշնչման և հաջորդ ներշնչման միջև դադարը մեծանում է:

![Շնչառական վարժությունների համալիր բրոնխիալ ասթմայի և շնչահեղձության ժամանակ](https://lifeinfo.am/storage/images/shncharakan-varjutyunner-bronxial-astmayi-jamanak-176.jpg "Շնչառական վարժությունների համալիր բրոնխիալ ասթմայի և շնչահեղձության ժամանակ")

Ընդհանուր առմամբ ներշնչումը պետք է տևի 2-3 վայրկյան, արտաշնչումը և հաջորդող դադարը՝ 3-4 վայրկյան:

> Կարևոր է! Առաջարկված մեթոդիկայով գիմնաստիկան սկսող հիվանդի մոտ սկզբնական շրջանում կարող են նկատվել օդի պակաս, շնչահեղձության ֆոբիա, ցավային զգացողություններ: Ասթմայով հիվանդի մոտ այս երևույթները առաջացնում են վախ, սակայն կարևոր է շարունակել վարժությունների կատարումը՝ հաղթահարելով ինքն իրեն:

Բուտեյկոյի մեթոդը ենթադրում է վարժությունների կատարումից առաջ նախապատրաստում: Այն կատարվում է պարզ, տևում է 10-15 րոպե.

- նստում ենք աթոռին, մեջքը պահում ենք ուղիղ, ձեռքերը ծնկներին;
- հանգստանում ենք, փակում ենք աչքերը;
- շնչում ենք հանգիստ, արտաշնչում ենք հարթ՝ քթով:

Նախապատրաստման արդյունքում պետք է առաջանա օդի ուժեղ պակասի զգացողություն: Բուտեյկոյի բուժական համալիրը բաղկացած է մի շարք վարժություններից, հիմնականներն են.

1. Ինտերվալային շնչառություն: Վարժության հիմնական կանոնը ժամանակային ինտերվալի ճշգրիտ պահպանումն է (ներշնչում՝ 2-3 վայրկյան, արտաշնչում՝ 3-4, դադար՝ 3-4): Վարժության կատարումը թույլ է տալիս ամրացնել թոքերի վերին հատվածը, կիրառվում է խորխի արտազատման համար:
2. Երկար շնչառություն՝ 7 վայրկյան ներշնչում, նույնքան՝ արտաշնչում, դադար՝ 5 վայրկյան: Վարժությունն ամրացնում է թոքերի վերին հատվածը, կրծքավանդակը, դիաֆրագման:
3. Մերսում: Շունչը պահում ենք հնարավորինս երկար, կատարում ենք քթի ռեֆլեքսածին հատվածների մերսում:
4. Խորացված երկար շնչառություն: Հնարավորինս ներս ենք քաշում որովայնը, կատարում ենք երկրորդ վարժությունը:
5. Օդափոխություն: Մեկ րոպեի ընթացքում կատարում ենք հնարավորինս խորը ներշնչում-արտաշնչումներ: Այնուհետև շունչը պահում ենք, որքան հնարավոր է:

> Կարևոր է! Որպեսզի արդյունքն արդյունավետ լինի, չի կարելի շեղվել, խոսել, ընդմիջումներ անել: Կարևոր է նաև կենտրոնացվածությունը, հուզական վիճակը, հանգստանալու հնարավորությունը:

## Վարժությունների կատարման առավելությունները

Հարմար մեթոդիկա կարող է գտնել յուրաքանչյուրը՝ հաշվի առնելով իր օրգանիզմի առանձնահատկությունները, հիվանդության աստիճանը: Գիմնաստիկան կարելի է կատարել տնային պայմաններում՝ առանց լրացուցիչ միջոցների: Բժիշկները խորհուրդ են տալիս կիրառել նաև այլ վարժություններ՝ փուչիկների փչումն ամենատարածվածն է:

![Շնչառական վարժությունների համալիր բրոնխիալ ասթմայի և շնչահեղձության ժամանակ](https://lifeinfo.am/storage/images/shncharakan-varjutyunner-bronxial-astmayi-jamanak-159.jpg "Շնչառական վարժությունների համալիր բրոնխիալ ասթմայի և շնչահեղձության ժամանակ")

Որոշակի մեթոդիկայի կատարումը դառնում է բրոնխիալ ասթմայի բուժման օպտիմալ տարբերակ մեծահասակների և երեխաների մոտ: Մարդուց պահանջվում է միայն առաջարկությունների ճշգրիտ պահպանում:

Շնչառական վարժությունները կարծես նորից սովորեցնում են մարդուն շնչել, այժմ նա դա կանի ճիշտ: Ներշնչման ժամանակ թոքեր թափանցող թթվածինը անցնում է բոլոր ներքին օրգաններ, անոթներ, բջիջներ: Բրոնխները լայնանում են, խորխը դուրս է գալիս, ասթմայի ախտանիշները մեղմանում են, շնչահեղձության նոպաները գնալով ավելի հազվադեպ են նկատվում:

Գիմնաստիկայի կարևոր առավելությունը այն է, որ մարդը սկսում է վերահսկել շնչառությունը: Դեղորայքային պատրաստուկները պայքարում են ասթմայի պատճառների և հետևանքների դեմ: Սակայն միայն վարժություններն են ապահովում ճիշտ շնչառությունը:

> Խորհուրդ! Դեղատներում կարելի է ձեռք բերել շնչառական մարզասարքեր, որոնք սովորեցնում են մարդուն ճիշտ շնչել, սակայն դրանք բոլորի համար մատչելի չեն բարձր գնի պատճառով:

## Հակացուցումները

Բրոնխիալ ասթմայի ժամանակ շնչառական վարժությունների կատարումը անհրաժեշտ է հետաձգել հետևյալ դեպքերում.

- շնչահեղձության նոպայի առաջացում;
- հարմար տարածքի բացակայություն (որը հնարավոր կլինի օդափոխել՝ մարզման համար նպաստավոր պայմաններ ստեղծելով);
- գիմնաստիկայից առաջ արագ քայլք, վազք;
- տարած բրոնխիտ, այլ մրսածային հիվանդություններ;
- ընդհանուր վիճակի վատթարացում, տարբեր քրոնիկական հիվանդությունների սրացում:

Շնչառական վարժությունները մատչելի են յուրաքանչյուր մարդու համար: Բրոնխիալ ասթմայի սկզբնական փուլը սովորաբար չի պահանջում ուժեղ պատրաստուկների ընդունում, վարժություններն օպտիմալ բուժման եղանակ են: Եթե հիվանդությունը զարգանում է, ապա գիմնաստիկայով կարելի է լրացնել դեղորայքային թերապիան: Անհրաժեշտ է միայն ընտրել մեթոդիկան, ուսումնասիրել կատարման տեխնիկան և սկսել ճիշտ շնչել:
