#  Ոսկե բեղի օգտակար հատկությունները

Ժողովրդական բժշկության մեջ կիրառվող ամենատարածված բուժիչ բույսերից մեկը ոսկե բեղն է, որը կոչվում է նաև «տնային ժենշեն»։ հայտնի են վաղուց, և այն ակտիվորեն կիրառվում է ոչ միայն բուժման, այլ նաև բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման միջոց որպես։

![Օգտակար հատկություններ](https://lifeinfo.am/storage/images/voske-bex%D5%9D-ogtakar-hatkutyunner-ev-kirarum-172.jpg)

Բովանդակություն՝

- [Օգտակար հատկություններ](#%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80)

## Օգտակար հատկություններ

Քանի որ այս բուժիչ բույսի կազմի մեջ մտնում են բազմաթիվ օգտակար նյութեր և վիտամիններ, ոսկե բեղը կիրառվում է ամենատարբեր հիվանդությունների բուժման համար։ Նաև օգտագործում են արտաքին և ներքին հիվանդությունների բուժման համար։ Այն ճանաչված է ոչ միայն ժողովրդական, այլ նաև պաշտոնական բժշկության կողմից։

> Ուշադրություն՝ Ոսկե բեղը խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության ընթացքում, փոքր երեխաներին, ինչպես նաև անհատական անտանելիության դեպքում։

Ոսկե բեղն օժտված է հետևյալ օգտակար հատկություններով՝

- միզամուղ;
- հակաալերգիկ;
- լեղամուղ;
- հանգստացնող;
- սպազմոլիտիկ;
- հակաբորբոքային։

Ոսկե բեղը հիանալի միջոց է օրգանիզմի ընդհանուր ամրապնդման և իմունիտետի բարելավման համար։ Ընդունելով այն ցուրտ եղանակին, կարելի է պաշտպանվել բազմաթիվ վիրուսներից և վարակներից, որոնք կարող են շնչառական հիվանդությունների պատճառ դառնալ։ Այն կիրառվում է մրսածությունների բուժման համար, հիանալի օգնում է բարձր ջերմության և հոսող քթի դեպքում։

Ոսկե բեղը լավ ազդեցություն ունի սրտանոթային համակարգի վրա։ Այն ոչ միայն բարելավում է արյունատար անոթների վիճակը, այլ նաև արդյունավետ միջոց է սրտի աշխատանքի կարգավորման համար։ Լավ է օգնում նաև բարձր ճնշման դեպքում։

> Կարևոր է! Բույսը հեշտությամբ կարելի է տնային պայմաններում։

Լինելով լավ հակաբորբոքային միջոց, ոսկե բեղն օգնում է տարբեր բորբոքային պրոցեսների դեպքում։ Օրինակ, այն կիրառվում է լնդերի բորբոքման և ֆլյուսի, ինչպես նաև ականջների բորբոքումների դեպքում։

Ոսկե բեղի թուրմերը վաղուց կիրառվում են տարբեր ուռուցքաբանական հիվանդությունների, շաքարային դիաբետի բուժման համար։ Ոսկե բեղը կիրառվում է հետվիրահատական կարերի և ամենատարբեր վերքերի ավելի արագ ապաքինման համար։

Ոսկե բեղն արդյունավետ է հոդերի տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ։ Այն կարող է օգնել արթրոզի, օստեոխոնդրոզի, արթրիտի դեպքում։ Կոմպրեսների և թրջոցների տեսքով այն կիրառվում է մաշկի տարբեր վնասվածքների դեպքում՝ հանելով ցավը և նպաստելով նրանց արագ ապաքինմանը։ Ոսկե բեղը կիրառվում է քերծվածքների, վերքերի, այրվածքների և կապտուկների դեպքում։

Այս բուժիչ բույսի օգտակար են ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների դեպքում։ Դրանք կիրառվում են էնտերիտի, ստամոքսի խոցի, գաստրիտի բուժման համար։ Բացի այդ, ոսկե բեղը նպաստում է մարսողության գործընթացի կարգավորմանը։ Այն հիանալի միջոց է նրանց համար, ովքեր գանգատվում են վատ ախորժակից։

> Ուշադրություն՝ Ոսկե բեղից պատրաստված դեղամիջոցներ օգտագործելիս պետք է ուշադիր վերաբերվել դեղաչափին, որպեսզի վնաս չհասցնեք ձեր առողջությանը։

Տարբեր մաշկային հիվանդությունների առկայության դեպքում ոսկե բեղը նույնպես օգտակար կլինի։ Կիրառվելով որպես թրջոցներ և կոմպրեսներ, որոնք թրջված են այս բույսի թարմ հյութով, այն կարող է օգնել այնպիսի հիվանդությունների բուժմանը, ինչպիսիք են դերմատիտը, որքը, ֆուրունկուլյոզը, ամենատարբեր խոցերը և ալերգիկ ցանավորումները։
