# Որքա՞ն ժամանակ է ալկոհոլը մնում արյան մեջ

![Արտազատման աղյուսակը](https://lifeinfo.am/storage/img/aroxjutyun-dexer-bozhognutyun-dexabuyser-34851755.jpg "Արտազատման աղյուսակը")

Հազվադեպ է որևէ խնջույք անցնում առանց օղու կամ գինու։ Ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց հետո ղեկին նստելու համար՝ առանց խախտելու ճանապարհային երթևեկության կանոնները, որոնք արգելում են հարբած վիճակում տրանսպորտային միջոց վարելը, պետք է իմանալ, թե որքան ժամանակ է ալկոհոլը մնում արյան մեջ և որքան ժամանակ հետո այն ամբողջությամբ կվերանա։

Բովանդակություն՝

- [Օրգանիզմում ալկոհոլի ստուգման մեթոդները](#%D6%85%D6%80%D5%A3%D5%A1%D5%B6%D5%AB%D5%A6%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1%D5%AC%D5%AF%D5%B8%D5%B0%D5%B8%D5%AC%D5%AB-%D5%BD%D5%BF%D5%B8%D6%82%D5%A3%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%A9%D5%B8%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Արտազատման աղյուսակը](#%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B2%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A8)
- [Թույլատրելի պարունակությունը](#%D5%A9%D5%B8%D6%82%D5%B5%D5%AC%D5%A1%D5%BF%D6%80%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%BA%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8)
- [Ալկոհոլի արագ արտազատում](#%D5%A1%D5%AC%D5%AF%D5%B8%D5%B0%D5%B8%D5%AC%D5%AB-%D5%A1%D6%80%D5%A1%D5%A3-%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4)
- [Բժշկի կարծիքը](#%D5%A2%D5%AA%D5%B7%D5%AF%D5%AB-%D5%AF%D5%A1%D6%80%D5%AE%D5%AB%D6%84%D5%A8)

Հարակից հոդվածներ՝- [Ալկոհոլային դեպրեսիա - հակազդման եղանակներ](%D5%A1%D5%AC%D5%AF%D5%B8%D5%B0%D5%B8%D5%AC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%80%D5%A5%D5%BD%D5%AB%D5%A1-%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A6%D5%A4%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80-7943 "Ալկոհոլային դեպրեսիա - հակազդման եղանակներ")

 ![](https://lifeinfo.am/storage/images/inchic-e-arajanum-celyulity-139.png) Օրգանիզմում ալկոհոլի ստուգման մեթոդները Կան իրավիճակներ, երբ անհրաժեշտ է ստուգել, թե որքան ալկոհոլ է պարունակվում մարդու օրգանիզմում։ Սովորաբար նման իրավիճակ առաջանում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման ժամանակ, երբ ճանապարհային պարեկային ծառայության տեսուչը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ վարորդը հարբած է։ Էթանոլի ճշգրիտ պարունակությունը որոշելու համար օգտագործվում են հատուկ սարքեր։ Օրգանիզմում ալկոհոլի ստուգման եղանակները. Տեսողական զննման միջոցով. մարդն իրեն պահում է ոչ ադեկվատ կերպով, նրա ռեակցիան դանդաղած է, խոսքը՝ անտրամաբանական և անկապակից, շարժումների համակարգումը խախտված է, բերանից ուժեղ ալկոհոլի հոտ է գալիս։ 3. Ալկոլազեր «Բուտոն»։ Սարք, որը 10-20 մետր հեռավորության վրա որոշում է ալկոհոլ։ Լազերային ճառագայթի միջոցով սկանավորվում է ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայի սրահը՝ էթիլային սպիրտի գոլորշիները հայտնաբերելու նպատակով։
4. Ալկոտեստեր։ Սարք, որը չափում է արտաշնչվող օդում ալկոհոլի կոնցենտրացիան։ Վերլուծությունները վերցվում են մեկանգամյա գործածության բերանակալի միջոցով, որը չի օգտագործվել այլ մարդկանց ստուգելու համար և սպիրտով չի սրբվել, քանի որ այս գործոնները կարող են աղավաղել իրական ցուցանիշները։ Աշխատանքից առաջ սարքը պետք է ցույց տա 0։ Ղեկին նստելու ժամանակ թույլատրելի սպիրտի չափաբաժինը կազմում է 0,16 պրոմիլե։
5. Երակային արյան վերլուծություն։ Ընթացակարգն իրականացվում է նարկոլոգիական կենտրոնի լաբորատորիայում կամ վճարովի բժշկական կլինիկայում։ Վերլուծությունը որոշում է էթանոլի քանակը արյան հանձնման պահին։ Սպիրտը կարելի է որոշել ուժեղ խմիչքներ ընդունելուց մի քանի րոպե հետո։ Էթանոլը արյան մեջ պահպանվում է մի քանի ժամ՝ կախված խմված չափաբաժնից։ Ղեկին նստելու ժամանակ թույլատրելի ալկոհոլի արժեքը կազմում է 0,35 պրոմիլե։
6. Մեզի վերլուծություն։ Սպիրտը մեզի մեջ հայտնվում է ուժեղ խմիչքներ օգտագործելուց 1-2 ժամ հետո։ Պահպանվում է 1-2 օրվա ընթացքում։ Մեզի վերլուծության մեջ էթանոլի թույլատրելի պարունակությունը կազմում է 0,1 պրոմիլե։
![Բժշկի կարծիքը](https://lifeinfo.am/storage/images/alkoholy-qani-jam-e-mnum-aryan-mej-170.jpg "Բժշկի կարծիքը")

> Կարևոր է! Արգելվում է ալկոհոլային խմիչքներ խմելուց հետո ավտոմեքենա վարել։ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար խախտողի վրա դրվում է 30 հազար ռուբլու տուգանք, վարորդը զրկվում է վարորդական իրավունքից մինչև 2 տարի ժամկետով։

## Արտազատման աղյուսակը

Շատերին հետաքրքրում է հարցը՝ որքա՞ն ժամանակ է ալկոհոլը մնում արյան մեջ և որքան ժամանակում է սպիրտն ամբողջությամբ արտազատվում օրգանիզմից։ Ամեն ինչ կախված է անհատական առանձնահատկություններից։ Սպիրտի արտազատման արագության վրա ազդում են տարբեր գործոններ՝ քաշը, սեռը, տարիքը։ Նիհար մարդը 100 մլ օղի խմելուց ավելի արագ կհարբի, քան գիրացածը, սակայն վերջինիս համար ալկոհոլը օրգանիզմից հեռացնելու ավելի շատ ժամանակ կպահանջվի։

Կախված ալկոհոլային խմիչքների ուժից ու տեսակից՝ հարբածության աստիճանը տարբեր է, իսկ 50 մլ օղին օրգանիզմից ավելի երկար է դուրս գալիս, քան 50 մլ գարեջուրը։ Կանայք 50 մլ կոնյակ խմելուց մեկ ժամ ուշ են սթափվում, քան նույն քանակությամբ ալկոհոլ խմած տղամարդիկ։ Սա կապված է այն բանի հետ, որ կանայք ավելի արագ են հարբում, նրանց արյունը մաքրվում է 20%-ով ավելի դանդաղ։

Օղուց հետո ավելի հեշտ է վերականգնվել ուժեղ խմիչքներ հազվադեպ օգտագործող երիտասարդներին։ Երեխաները, դեռահասները այս կատեգորիային չեն պատկանում։ Նրանց օրգանիզմում ալկոհոլը պահպանվում է մի քանի օր և դանդաղ է արտազատվում։ Ծերերի վրա խմված սպիրտը ազդում է անմիջապես, իսկ արտազատվում է երկար ժամանակահատվածում։

Եթե մարդը մի քանի օր անընդմեջ ալկոհոլ է օգտագործել, ապա գինարբուքից հետո նրա համար ավելի դժվար է սթափվել։ Նրա օրգանիզմում չափազանց շատ թունանյութեր կան, նրա համար հեշտ չէ վերականգնվել։ Սպիրտի արտազատման արագության վրա ազդում է ներքին օրգանների, օրինակ՝ լյարդի, վիճակը։ Եթե մարդու այս օրգանի գործառույթը խախտված է, հարբածությունն ավելի արագ է տեղի ունենում, իսկ էթանոլի արտազատումը երկար ժամանակ է պահանջում։

Ալկոհոլի արտազատման արագության վրա ազդող գործոններ.

- խմված քանակը․
- որակը և ուժը․
- սեռը, տարիքը, քաշը․
- նյութափոխանակության գործընթացների արագությունը․
- պաթոլոգիաների առկայությունը։

Օրգանիզմում խմված ալկոհոլի նյութափոխանակության 2 փուլ կա.

- ներծծում․
- արտազատում։

Ներծծման ժամանակը հաշվարկվում է ալկոհոլային խմիչք ընդունելու պահից մինչև արյան մեջ առավելագույն կոնցենտրացիայի հասնելը։ Ալկոհոլի միջին չափաբաժնի համար այս ժամկետը կազմում է 1-2 ժամ։ Երբ օրգանիզմում էթանոլի մակարդակը հասնում է 90%-ի, սկսվում է դրա արտազատման շրջանը։

8 ժամվա ընթացքում սպիրտի 10%-ը անփոփոխ տեսքով արտազատվում է թոքերի, երիկամների, մաշկի միջոցով։ Մնացածը օրգանիզմում օքսիդացվում է քացախային ալդեհիդի, ապա՝ քացախաթթվի, որից հետո լյարդում տրոհվում է ջրի և ածխաթթու գազի։ Հենց այս օրգանում է տեղի ունենում օքսիդացման գործընթացի մինչև 90%-ը։

Աղյուսակ №1. Ալկոհոլային խմիչքների արտազատման ժամանակը.

 Ալկոհոլայինխմիչքներ

 Արտազատման ժամանակՔաշ, կգԳարեջուր 0,3 լ2 ժ. 40 ր.2 ժ. 20 ր.2 ժ.1 ժ. 40 ր.60708090Շամպայն 0,1 լ1 ժ. 40 ր.1 ժ. 20 ր.1 ժ. 10 ր.1 ժ.60708090Գինի 0,2 լ4 ժ.3 ժ. 35 ր.3 ժ.2 ժ. 30 ր.60708090Օղի, կոնյակ 0,1 լ6 ժ.5 ժ. 40 ր.4 ժ. 30 ր.4 ժ.60708090Հարբածության աստիճանը որոշվում է պրոմիլեով (մեկ պրոմիլե = մեկ տասներորդ տոկոս, նշանակվում է ‰ նշանով)։ Ցուցանիշը հաշվարկվում է արյան մեջ պարունակվող ալկոհոլի հիման վրա։ Եթե խմել մեկ շիշ գարեջուր, արյան մեջ կլինի 0,3 պրոմիլե։ Մեկ շիշ գինին կտա 0,7 պրոմիլե էթանոլ։ Հարյուր գրամ օղին ցույց կտա 0,55 պրոմիլե։

Աղյուսակ №2. Ալկոհոլի պրոմիլեն արյան մեջ.

 Ալկոհոլայինխմիչքներ

 Արյան մեջ գտնվելու ժամանակը / պրոմիլեի քանակըՔաշՕղի, կոնյակ (40%) 0,1 լ4 ժ/0,4 պրոմիլե80 կգԳինի, շամպայն (12%) 0,25 լ3 ժ/0,3 պրոմիլե80 կգԳարեջուր (5%) 0,5 լ2,5 ժ/0,25 պրոմիլե80 կգ50 մլ օղի խմելուց հետո էթանոլի գոլորշիները կարող են հայտնաբերվել թոքերից արտաշնչվող օդում 2 ժամվա ընթացքում։ 500 մլ օղուց հետո հետքերը կհայտնաբերվեն 18 ժամ հետո։ 100 մլ շամպայնը ալկոտեստերի ցուցանիշի վրա կազդի մեկ ժամվա ընթացքում, իսկ 100 մլ կոնյակը՝ 4 ժամվա ընթացքում։ Բաժակ մը գինին արտաշնչվող գոլորշիների վրա կազդի 3 ժամվա ընթացքում։

> Կարևոր է! 100 գ օղի խմելուց հետո 3 ժամվա ընթացքում ղեկին նստել չի կարելի։ Հաշվի առնելով օրգանիզմի անհատական առանձնահատկությունները՝ ավելի լավ է այս ցուցանիշին ևս 2 ժամ ավելացնել։ Ավտոմեքենա կարելի է վարել կես բաժակ օղի օգտագործելուց 5 ժամ հետո։

## Թույլատրելի պարունակությունը

Չնայած ՃՏՊ-ների տխուր վիճակագրությանը, շատ վարորդներ, այնուամենայնիվ, ճանապարհորդությունից առաջ ալկոհոլային խմիչքներ են օգտագործում։ Ենթադրվում է, որ եթե մեկ շիշ գարեջուր խմես, կարելի է անմիջապես ղեկին նստել, քանի որ կես ժամից հոտն ամեն դեպքում կվերանա, իսկ սպիրտը արյունից կհեռանա։ Չնայած դա այնքան էլ ճիշտ չէ։

![Որքա՞ն ժամանակ է ալկոհոլը մնում արյան մեջ](https://lifeinfo.am/storage/images/alkoholy-qani-jam-e-mnum-aryan-mej-195.jpg "Որքա՞ն ժամանակ է ալկոհոլը մնում արյան մեջ")

Նույնիսկ մեկ շիշ գարեջուր օգտագործելուց 2 ժամ հետո կարելի է տուգանք ստանալ հարբած վիճակում մեքենա վարելու համար։ Քանի որ սպիրտի գոլորշիները թոքերում երկար ժամանակ են պահպանվում։ Նույնիսկ եթե հոտ չկա, ալկոտեստերն ամեն դեպքում անմիջապես կորոշի էթանոլը։

Աղյուսակ №3. Որքան ժամանակ է ալկոհոլը մնում արյան մեջ.

 Ալկոհոլի տեսակՕրգանիզմում գտնվելու ժամանակըՕղի, կոնյակ (40%)8-30 ժ.Լիկյոր (25%)5-18 ժ.Շամպայն, գինի (15%)3-8 ժ.Գարեջուր (4%)1-4 ժ.> Կարևոր է! Եթե տղամարդը խմի մեկ շիշ գարեջուր, ալկոհոլի գոլորշիները կզգացվեն 4 ժամվա ընթացքում, իսկ կանանց մոտ այս ցուցանիշը հավասար է 6 ժամի։ 0,5 լ շամպայնից ազատվելու համար տղամարդկանց 6 ժամ կպահանջվի, կանանց՝ 8 ժամ։

## Ալկոհոլի արագ արտազատում

Հնարավոր չէ ազդել լյարդի կողմից ալկոհոլի մշակման արագության և արյան մեջ դրա լուծվելու վրա։ Հնարավոր է արագացնել դրա արտազատումը միզարտադրական համակարգի միջոցով, սակայն այդպիսի եղանակ օգտագործելիս պետք է շատ զգույշ լինել, քանի որ կարելի է հասնել արյան թանձրացման և դրանում էթանոլի հարաբերական կոնցենտրացիայի բարձրացման։ Ճիշտ է, ալկոհոլի մեծ մասն ամեն դեպքում կմնա արյան մեջ, ուստի ուժեղ խմիչքներ օգտագործելուց հետո ցանկալի է 14-17 ժամվա ընթացքում ղեկին չնստել։

Ինչպես արագ ազատվել օրգանիզմում ալկոհոլից.

- խմել շատ հեղուկ․
- ընդունել միզամուղ միջոցներ՝ Lasix, Furosemide․
- ցնցուղ ընդունել․
- ուտել ցիտրուսային միրգ․
- խմել թեյ կիտրոնաթթվով․
- ոտքով զբոսնել․
- ընդունել սորբենտներ՝ ակտիվացված ածուխ, Smecta․
- խնջույքի ընթացքում փորձել շատ ուտել։

Ալկոհոլային խմիչքներ օգտագործելիս շատերը ցանկանում են իմանալ, թե որքան ժամանակ կպահանջվի օրգանիզմից էթանոլի ամբողջական անհետացման համար։ Այս տեղեկատվությունից հաճախ կախված է մարդկանց անվտանգությունը, հատկապես եթե խմած մարդը վարորդ է և ղեկին նստելու մտադրություն ունի։

0,5 լ օղի ընդունելուց հետո ավտոմեքենա կարելի է վարել 19 ժամ հետո։ Գարեջուր (6 շիշ) խմելուց հետո ղեկին կարելի է նստել 16 ժամ հետո։ Երկու շիշ գինի խմելուց հետո մեքենա վարել հարկավոր է ոչ շուտ, քան 17 ժամ հետո։

Պետք է հիշել. որքան շատ սպիրտ կա ալկոհոլային խմիչքում, այնքան դանդաղ է այն արտազատվում օրգանիզմից։ Օղին ավելի երկար կարտազատվի, քան գարեջուրը։ Եթե մարդը մեկ ժամվա ընթացքում խմի կես շիշ օղի, էթանոլը օրգանիզմից կարտազատվի մեկ օրվա ընթացքում։ Իսկ եթե երեկոյի ընթացքում քիչ-քիչ խմել, հաջորդ օրը արյունն ավելի արագ կմաքրվի։ Եթե խմել մեկ շիշ օղի, ալկոհոլի մնացորդները օրգանիզմից կվերանան միայն 2 օր հետո։

## Բժշկի կարծիքը

Ինչպես արդեն ասվեց, մեկանգամյա ընդունումից հետո արյան մեջ ալկոհոլի պարունակության առավելագույն մակարդակին հասնում է 1-1,5 ժամ հետո։ Կոնցենտրացիայի բարձրացումը և նվազումը ընթանում են զանգակաձև կորով։

> Հետաքրքիր է! Եթե վերցնել կորի վերելքի և վայրէջքի կետերը, մարդը սուբյեկտիվորեն ավելի ուժեղ հարբածություն է զգում կորի վերելքի հատվածում, քան վայրէջքի հատվածում, նույնիսկ արյան մեջ էթանոլի նույն կոնցենտրացիայի դեպքում։

Հոդվածում բերված են օրգանիզմից էթիլային սպիրտի արտազատման ժամանակի մոտավոր տվյալները։ Ավելի ճշգրիտ հաշվարկի համար կարելի է օգտվել Վիդմարկի հայտնի մեթոդից։ Նախ պետք է հաշվարկել արյան մեջ ալկոհոլի պարունակությունը։ Դրա համար օգտագործվում է հետևյալ բանաձևը։

Անհրաժեշտ է խմված խմիչքի զանգվածը գրամներով վերահաշվարկել մաքուր էթանոլի և բաժանել այն մարմնի զանգվածի վրա (կգ), բազմապատկված 0,7-ով տղամարդկանց համար և 0,6-ով կանանց համար, որից հետո ստացված թիվը նվազեցնել 20%-ով։ Սա կապված է այն բանի հետ, որ ընդունված ողջ ալկոհոլը չէ, որ հասնում է արյան հունին, այլ մոտավորապես 80%-ը։ Ստացված թիվը հանդիսանում է արյան մեջ էթանոլի պարունակությունը պրոմիլեով։

Հայտնի է, որ էթիլային սպիրտը օրգանիզմից արտազատվում է մոտավորապես 0,15 ‰ ժամում արագությամբ, ընդ որում այս ցուցանիշը կախված չէ սեռից, մարմնի զանգվածից, լյարդի վիճակից։ Պարզ հաշվարկների միջոցով կարելի է իմանալ, թե որքան ժամանակ հետո արյան մեջ էթանոլ չի մնա։

Որպես օրինակ կարելի է հաշվարկել, թե որքան արագ կսթափվի 80 կգ մարմնի զանգված ունեցող տղամարդը, ով ընդունել է 250 գ քառասուն աստիճանանոց խմիչք (որը հավասար է 100 գ մաքուր էթանոլի)։ Արյան մեջ կոնցենտրացիան կլինի (100 գ /80 կգ × 0,7) - 20%= 1,44%։ Հաշվի առնելով արտազատման արագությունը՝ ստացվում է, որ մոտավորապես 9,5 ժամ հետո տղամարդն ամբողջովին սթափ կլինի, և նրա արյան մեջ ալկոհոլ չի հայտնաբերվի։

> Հետաքրքիր է! Ժամանակակից ռադիոլոգիական հետազոտության մեթոդներով ցույց է տրվել, որ առողջ մարդու օրգանիզմում էթանոլի միջին չափաբաժնի մեկանգամյա ընդունման հետքերը հայտնաբերվում են երկու շաբաթվա ընթացքում, թեև արյունից ալկոհոլն անհետանում է 4-5 ժամվա ընթացքում։
