# Ուրցի օգտակար հատկությունները և հակացուցումները

![Օգտակար հատկությունները և կիրառման ցուցումները](https://lifeinfo.am/storage/images/vo%D6%82rc-jocovrdakan-mijocner-150.jpg "Օգտակար հատկությունները և կիրառման ցուցումները")

Օգտակար բույսերի բազմազանության մեջ ուրցը չի կորցնում իր կարևորությունը: Հատկապես լավ է օգնում այն թոքերի և բրոնխների հիվանդությունների դեպքում, անփոխարինելի է հարբուխի և օրգանիզմում այլ բորբոքային գործընթացների ժամանակ: Ուրցի օգտակար հատկությունները և հակացուցումները վաղուց են հայտնի, այդ պատճառով այն հաճախ օգտագործում են որպես օժանդակ միջոց տարբեր պաթոլոգիաների բուժման համալիր թերապիայի ժամանակ:

Բովանդակություն.

- [Օգտակար հատկությունները և կիրառման ցուցումները](#%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8%D5%AF%D5%AB%D6%80%D5%A1%D5%BC%D5%B4%D5%A1%D5%B6-%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
- [Խոտաբույսի հատկությունները տղամարդկանց և կանանց համար](#%D5%AD%D5%B8%D5%BF%D5%A1%D5%A2%D5%B8%D6%82%D5%B5%D5%BD%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BF%D5%B2%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%AF%D5%A1%D5%B6%D6%81%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D6%81-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80)
- [Ալկոհոլիզմի դեմ](#%D5%A1%D5%AC%D5%AF%D5%B8%D5%B0%D5%B8%D5%AC%D5%AB%D5%A6%D5%B4%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%B4)
- [Օգուտը երեխաների համար](#%D6%85%D5%A3%D5%B8%D6%82%D5%BF%D5%A8-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80)
- [Ուրցի յուղ](#%D5%B8%D6%82%D6%80%D6%81%D5%AB-%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2)
- [Հնարավոր վնասը](#vozmozhnyy-vred-ot-priema)

## Օգտակար հատկությունները և կիրառման ցուցումները

Ուրցը իր օգտակար հատկություններով չի զիջում ոչ մի բուժիչ խոտաբույսի: Այն պարունակում է մեծ քանակությամբ եթերային յուղ, դաբաղիչ և դառը նյութեր: Ուրցը հարուստ է ճարպերով և օրգանական թթուներով, հագեցած է B և C վիտամիններով: Շատերը շփոթում են այն և չգիտեն, թե ինչ տարբերություն կա ուրցի և տիմյանի միջև :

Կիրառման ցուցումներ.

- հիպերտոնիկ հիվանդություն, միգրեն;
- մարսողական համակարգի խախտումներ (ուրցը բարելավում է ախորժակը, դրական է ազդում լորձաթաղանթի, ստամոքսի և աղիների բջիջների վրա, վերացնում է փքվածությունը և թեթևացնում գազերի դուրսգալը);
նյարդային համակարգի պաթոլոգիաներ, գլխացավեր , քնի խանգարումներ;մաշկային հիվանդություններ (էկզեմա, դերմատիտ, փսորիազ, ֆուրունկուլյոզ);պոդագրա , ռևմատիզմ, արտրիտբորբոքային պրոցեսներ տղամարդկանց միզասեռական համակարգում, որոնք տանում են պոտենցիայի խախտման , էրեկցիայի նվազման և այլ խնդիրների:
![Հնարավոր վնասը](https://lifeinfo.am/storage/images/vo%D6%82rc-jocovrdakan-mijocner-165.jpg "Հնարավոր վնասը")

> Կարևոր է. ուրցով թրջոցները օգնում են վերացնել մաշկի բորբոքումները, նպաստում են վնասված բջիջների ռեգեներացիային, ինչպես նաև՝ նվազեցնում են կարմրությունն ու ցանը: Ներքին օգտագործման դեպքում այս բույսի թեյը օգնում է կարգավորել նյարդային համակարգի գործունեությունը ու դրական է ազդում ամբողջ օրգանիզմի վրա:

### Խոտաբույսի հատկությունները տղամարդկանց և կանանց համար

Ուրցի բուժական հատկությունները լայնորեն կիրառվում են ոչ միայն ժողովրդական, այլև՝ պաշտոնական բժշկության մեջ: Օրինակ՝ ուրցը ավելացնում են երեխաների համար հազի դեմ օշարակի մեջ: Այն օգտագործում են սեդատիվ ազդեցություն ունեցող դեղերում, քանի որ բույսը ունի հանգստացնող ազդեցություն նյարդային համակարգի վրա:

Կանանց համար բույսը հանդիսանում է անփոխարինելի միջոց վագինայում և այլ ծննդաբերական օրգաններում բորբոքային գործընթացների դեպքում: Ցնցուղները և նստակյաց վաննաները ունեն հակաբորբոքային և հակաբակտերիալ ազդեցություն։ Ուրցը ոչ միայն վերացնում է վարակների զարգացումը, այլև՝ նպաստում է վնասված բջիջների վերականգնմանը:

![Խոտաբույսի հատկությունները տղամարդկանց և կանանց համար](https://lifeinfo.am/storage/images/vo%D6%82rc-jocovrdakan-mijocner-188.jpg "Խոտաբույսի հատկությունները տղամարդկանց և կանանց համար")

#### Ուրցի թուրմ կանանց միզասեռական համակարգի բորբոքային գործընթացների դեպքում

1 ճաշի գդալ մանրացված բույսի վրա լցնել մեկ բաժակ եռման ջուր և թրմել 20-30 րոպե, որից հետո ընդունել 175 մլ ուտելուց մեկ ժամ հետո օրը երկու անգամ:

Այսպիսի թուրմը լավ է օգնում հիպերտոնիայի, շաքարային դիաբետի դեպքում: Դրա միջոցով կարելի է կարգավորել նյարդային համակարգի աշխատանքը, վերացնել քնի խանգարումը և ամրապնդել իմունիտետը:

#### Հղիության ժամանակ

Եթե խոսենք հղիության ժամանակ ուրցի օգտակարության մասին, ապա այստեղ առանց բժշկի խորհրդատվության չի լինի: Երեխային կրելու նորմալ ընթացքի դեպքում ոչ մեծ քանակությամբ բույսը կարող է հանգստացնել ապագա մայրիկի նյարդերը, վերացնել անքնությունը: Ուրցով թեյը բարենպաստ է ազդում մարսողական համակարգի վրա, վերացնում է դիարեան և թեթևացնում է դուրս գնալը:

> Ուշադրություն. ուրցի հիմքով թեյերի և թուրմերի օգտագործումը պետք է վերահսկվի մասնագետի կողմից, քանի որ անկանոն օգտագործումը կարող է առաջացնել կողմնակի երևույթներ և վնասել հղիությանը:

![Ալկոհոլիզմի դեմ](https://lifeinfo.am/storage/images/vo%D6%82rc-jocovrdakan-mijocner-115.jpg "Ալկոհոլիզմի դեմ")

Բույսը լավ օգնական է բարձր ճնշման դեպքում: Հատկապես արդյունավետ է ուրցի թեյը: Այն ընդլայնում է անոթները և դրականորեն է ազդում սրտի աշխատանքի վրա:

#### Ուրցով թեյ ճնշման դեմ

Մինչ բաղադրատոմսը կարդալը, իմացեք՝ ուրցը բարձրացնում, թե իջեցնում է ճնշումը:

1. 15 գ չոր բույսի վրա լցնել մի բաժակ եռման ջուր, թրմել կես ժամ, ընդունել օրը մի քանի անգամ:
2. Յուրաքանչյուր օգտագործումից հետո խորհուրդ է տրվում որոշ ժամանակ պառկել, դա կուժեղացնի թեյի ազդեցությունը:

Տղամարդկանց համար բույսը համարվում է անփոխարինելի միջոց պրոստատիտի կանխարգելման, պոտենցիայի նվազման, էրեկցիայի նվազման և սեռական համակարգի ընդհանուր խնդիրների բուժման համար: Այս դեպքում ուրցով թեյի օգտակար հատկությունները ավելի շատ են, քան այդ բույսի թուրմի կամ եփուկների հատկությունները: Դա օրգանիզմի վրա հակաբորբոքային, տաքացնող և հակաբակտերիալ ազդեցությունն է:

#### Թեյ պրոստատիտի դեմ

Բույսի 2-3 ճյուղի վրա լցնել 0,3 լ եռման ջուր և թողնել կես ժամ, որից հետո խմել փոքր դոզաներով՝ նախապես ըստ ճաշակի ավելացնելով մեղր:

Նման ըմպելիքը համալիր թերապիայի լավ օժանդակ միջոց է ոչ միայն պրոստատիտի, այլև՝ կանանց մոտ ցիստիտի, ինչպես նաև՝ միզուղիների խցանման դեպքում:

![Օգուտը երեխաների համար](https://lifeinfo.am/storage/images/vo%D6%82rc-jocovrdakan-mijocner-155.jpeg "Օգուտը երեխաների համար")

### Ալկոհոլիզմի դեմ

Ուրցը գերազանց միջոց է ալկոհոլիզմի դեմ: Այդ տեսանկյունից այն օգտակար է ինչպես տղամարդկանց, այնպես էլ՝ կանանց համար: Ժողովրդական բժշկության մեջ կան բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք օգնում են հաղթահարել կործանարար կախվածությունը: Դրանցից ամենատարածվածները հիմնված են ուրցի վրա: Դա բացատրվում է նրանով, որ այս բույսի կազմում կա տիմոլի մեծ քանակություն, որը չարաշահման դեպքում առաջացնում է փսխում և բուժման հիմնական մեթոդն է:

1. 20 գ բույսը եփել 0,27 լ ջրով շատ ցածր կրակի վրա 15 րոպե, որից հետո թուրմը քամել և ընդունել 75-80 մլ օրվա ընթացքում:
2. Ընդունելով հեղուկը՝ որոշ ժամանակ անց հիվանդին անհրաժեշտ է խմել 0,5 բաժակ օղի՝ նախապես նաև շնչելով դրա հոտը:
3. Արդեն մոտ 25 րոպե անց կզգացվի սրտխառնոց, որը կանցի փսխման:

Նման բուժումը տևում է առնվազն 7-12 օր, որի ընթացքում հիվանդի մոտ սկսում է առաջանալ զզվանք ալկոհոլի նկատմամբ:

> Մանրամասն պարզել, թե ինչպես կիրառել ուրցը ալկոհոլիզմի դեմ՝ առանց հիվանդի իմացության , կարելի է մեր հոդվածում:

![Ուրցի յուղ](https://lifeinfo.am/storage/images/vo%D6%82rc-jocovrdakan-mijocner-104.jpg "Ուրցի յուղ")

Ուրցի թուրմով ալկոհոլային կախվածությունից բուժման ընթացքում կարելի է օգտագործել այս բույսի թեյը: Այն կօգնի ամրապնդել իմունիտետը, բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը սպիրտային ըմպելիքների հանդեպ:

### Օգուտը երեխաների համար

Ուրցի թեյը շատ օգտակար է երեխաների համար, հատկապես լավ է օգնում մրսածության և բարձր ջերմաստիճանի դեպքում: Մինչ ընդունելությունը խորհուրդ է տրվում ավելացնել մեղր, որի օգտակար հատկությունները մեծացնում են այս ըմպելիքի ախտահանող, հականեխիչ, խորխաբեր և հանգստացնող ազդեցությունը երեխայի օրգանիզմի վրա: Գլխավորը՝ իմանալ, թե ինչպես ճիշտ եփել այս խոտաբույսը, և դրա արդյունքը կլինի առավելագույնը:

#### Ուրցով թեյ հազի դեմ

Եթե չգիտեք, թե ինչպես պետք է եփել ուրցը հազի դեմ, ապա ներկայացնում ենք ամենահեշտ բաղադրատոմսը.

1. 20 գ մանր կտրտած և չորացրած խոտաբույսի վրա լցնել 230 մլ եռացրած ջուր, թրմել թերմոսում մոտ մեկ ժամ;
2. Քամած թեյը պետք է խմել 1 թեյի գդալ (մեծահասակների համար 1 ճաշի գդալ) ուտելուց հետո:

> Ուշադրություն. այս թեյով կարելի է շփել կրծքավանդակը և ծածկել թղթով, որը նախապես պետք է պատել այծի ճարպով: Այդ միջոցը կօգնի ազատվել բրոնխիտից ոչ միայն փոքրիկներին, այլև՝ մեծերին:

![Ուրցի թուրմ կանանց միզասեռական համակարգի բորբոքային գործընթացների դեպքում](https://lifeinfo.am/storage/images/vo%D6%82rc-jocovrdakan-mijocner-197.jpg "Ուրցի թուրմ կանանց միզասեռական համակարգի բորբոքային գործընթացների դեպքում")

Վաննաները այս բույսով օգնում են կարգավորել երեխայի քունը: Ուրցի թուրմով լոգանքը լավ կանխարգելիչ միջոց է ռախիտի և ռևմատիզմի դեմ:

### Ուրցի յուղ

Ոչ միայն ուրցի թեյը և թուրմերը, այլև՝ ուրցի եթերային յուղը օգտակար հատկություններ ունեն: Վերջինս պարունակում է մեծ քանակությամբ դաբաղիչ նյութեր, օրգանական թթուներ, հանքային աղեր: Այն լայնորեն կիրառվում է ասթմայի և շնչուղիների այլ հիվանդությունների բուժման մեջ: Տիմոլ բաղադրիչի շնորհիվ ուրցի յուղը ունի նաև հականեխիչ և հակապարազիտային ազդեցություն: Դրանով մշակում են մաշկի ախտահարված հատվածները էկզեմայի և փսորիազի դեպքում, լավ է օգնում հոդացավերի ժամանակ:

Հարկ է նշել, որ ուրցի յուղը խորհուրդ է տրվում շփել մազարմատներին՝ կանխելու համար մազաթափությունը: նման միջոցների կանոնավոր օգտագործումը օգնում է վերադարձնել մազերի առողջ փայլը, ուժը և գեղեցկությունը:

![Հղիության ժամանակ](https://lifeinfo.am/storage/images/vo%D6%82rc-jocovrdakan-mijocner-171.jpg "Հղիության ժամանակ")

## Հնարավոր վնասը

Դեղաբույսը լավ օժանդակ միջոց է բազմաթիվ հիվանդությունների դեմ պայքարում։ Ընդ որում՝ պետք է հասկանալ, որ ինչպես ցանկացած այլ օգտակար խոտաբույս, ուրցը ևս ունի իր հակացուցումները: Դրանք չի կարելի անտեսել, քանի որ դա կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների և բարդությունների:

Ուրցի կիրառման հակացուցումները.

- գաստրիտ և տասներկումատնյա աղիքի հիվանդություններ, հատկապես՝ սուր փուլում, ստամոքսի խոց, քրոնիկ փորկապություն;
- հղիություն (եթե մասնագետի կողմից ուրցի ընդունելության թույլտվություն չկա), կերակրման շրջան;
- մինչև 3 տարեկան երեխաներին, բացի բույսի թեթև թուրմով վաննայում լողանալուց;
- լյարդի և երիկամների հիվանդություններ;
- վահանագեղձի հիվանդություններ, հոդային (աթերոսկլերոզ) խնդիրներ, հիպոտոնիա (ցածր ճնշում), առիթմիա:

> Կարևոր է. չարժե մշտապես օգտագործել ուրցի թեյ կամ թուրմ: Դա կարող է բացասական ազդեցություն ունենալ նյարդային համակարգի վրա, առաջացնել դրա աշխատանքի արգելակում: Ուրցով դեղամիջոցների օգտագործումը խորհուրդ չի տրվում նաև այն մարդկանց, ովքեր անհատակամ զգայունություն ունեն ուրցի բաղադրիչներից որևէ մեկի հանդեպ:

Հարկ է նշել, որ ուրցի օգտակարությունը ասթմայի և տուբերկուլոզի դեպքում՝ որպես խորխաբեր միջոց, կարող է և վնասակար լինել, եթե դեղաքանակը գերազանցվի: Ուստի թոքերի հիվանդությունների բուժման ժամանակ պետք է ճշգրիտ պահպանել համամասնությունները և չանտեսել քանակները:

Ուրցը իսկապես եզակի բույս է, որն օգնում է ազատվել բազմաթիվ հիվանդություններից: Այն օգտագործում են ոչ միայն ժողովրդական բժշկության մեջ, այլև՝ որպես հազի և մրսածության շատ դեղերի անփոխարինելի բաղադրիչ երեխաների և մեծահասակների համար: Բժիշկները խորհուրդ են տալիս այս բույսը բուժման համալիրում՝ որպես կանխարգելիչ և օժանդակ միջոց կանանց և տղամարդկային հիվանդությունների դեմ պայքարում: Միակ բանը, որ անհրաժեշտ է հիշել. ոչ մի ինքնագործունեություն և դեղամիջոցների չարաշահում, այլապես դրական ազդեցության փոխարեն կարելի է հասնել հակադարձ արդյունքի՝ բարդությունների և տհաճ հետևանքների տեսքով։
